Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.05.16/25(1038) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2014
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 ապրիլի 2014 թ.

ք. Երևան

N 161-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Ա-ՏԵԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 04997 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «Ա-ՏԵԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի ապրիլի 16-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրի պատճենը.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 2-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 127-Ա հրամանի 1-ին կետով նշված «Ա-ՏԵԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի մարտի 26-ի ՏԾ N 04997 լիցենզիայի գործողության կասեցումը 2014 թվականի ապրիլի 3-ից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի պաշտոնակատար

Գ. Բեգլարյան