Basic information
Number
N 424-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.12.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.03.03/6(280)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
25.12.2007
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
27.12.2007
Effective date
26.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2007 թ.

N 424-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՏՅՈՄ ԽԵՉՈՒՄՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 589) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, քննարկելով փոխանակման կետի ներկայացրած բացատրությունները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 62 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Արտյոմ Խեչումյան» (լիցենզիա թիվ 589) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտման համար «Արտյոմ Խեչումյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

  

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 27

Երևան