Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.01/7(93) Հոդ.102
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
26.01.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32207035

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

26 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնելու և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահի
2007 թ. հունվարի 26-ի
N 15-Ն հրամանի

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կադաստրի պետական կոմիտե) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) գործադիր մարմինների (այսուհետ՝ Տնօրեն) ընտրության (նշանակման) համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը։

1.1. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:

(1.1-ին կետը լրաց. 27.12.13 N 435-Ն)

1.2. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:

(1.2-րդ կետը լրաց. 27.12.13 N 435-Ն)

1.3. Մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:

(1.3-րդ կետը լրաց. 27.12.13 N 435-Ն)

 2. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով։ Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է կադաստրի պետական կոմիտեի նախագահը։

ա) եթե Տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով.

բ) եթե մրցույթը սույն ընթացակարգի 2-րդ կետի ա) ենթակետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

Մրցույթի մասին հայտարարությունը տրվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից 45 օր առաջ, մասնակիցների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից մեկ ամիս առաջ, ժամը 1800-ն։

(2-րդ կետը լրաց. 21.03.13 N 80-Ն)

3. Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը։

4. Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից։ Տնօրենի յուրաքանչյուր ընտրության (նշանակման) համար մրցույթից 24 ժամ առաջ կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվում է հանձնաժողովի նոր կազմը։ Նույն հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը։

5. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացնող հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել կադաստրի պետական կոմիտեի նախագահը, կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները։

Հանձնաժողովը կազմված է 5 անդամից։

6. Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահվում հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին, ոչ ուշ, քան մրցույթի սկզբից 6 (վեց) ժամ առաջ։

7. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ և քարտուղար և հանձնաժողովի կազմը, կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով, համալրվում է նոր անդամով, որի մասին վերջինս տեղեկացվում է անհապաղ։

8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից։

9. Հանձնաժողովը՝

ա) կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմած քաղաքացիների փաստաթղթերը, քննության առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,

բ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

գ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում,

դ) ամփոփում է մրցույթի արդյունքները,

ե) հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի նախագահին տալիս է եզրակացություն։

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում։

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։

12. Մրցույթն անցկացվում է բանավոր հարցազրույցի միջոցով՝ մասնակիցներից յուրաքանչյուրի հետ առանձին։

13. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում.

ա) մասնակցի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Աշխարհագրական անվանումների մասին», «Իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք և այլ իրավական ակտեր),

բ) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,

դ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ե) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

զ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

է) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

ը) ենթակաների հետ վարվելու էթիկայի անհրաժեշտ կանոնների իմացություն,

թ) օտար լեզվի իմացություն։

14. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ։

15. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն։

16. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության ընթացքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները։

17. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին։

18. Եթե մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով մրցույթն անցկացնելուց մեկ ամիս հետո։

19. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

20. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հանձնաժողովը կադաստրի պետական կոմիտեի նախագահին տալիս է եզրակացություն։

21. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփելուց և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչած մասնակիցների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի նախագահին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը։

(հավելվածը լրաց. 21.03.13 N 80-Ն, 27.12.13 N 435-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահի
2007 թ. հունվարի 26-ի
N 15-Ն հրամանի


Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կադաստրի պետական կոմիտե) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) գործադիր մարմինների (այսուհետ՝ Տնօրենի) ատեստավորումն անցկացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը։

3. Ատեստավորման ենթակա տնօրենը ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման մասին։

4. Ատեստավորման ենթակա տնօրենը ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն 15 օր առաջ ներկայացնում է գրավոր հաշվետվություն՝ իրեն ղեկավարած կազմակերպության վերջին երկու տարվա գործունեության մասին։

5. Տնօրենի ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ձևավորվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով։ Տնօրենի յուրաքանչյուր ատեստավորումն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով ատեստավորումից 24 ժամ առաջ։ Նույն հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը։

6. Տնօրենի ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել կադաստրի պետական կոմիտեի նախագահը, կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները։ Հանձնաժողովը կազմված է 5 անդամից։

7. Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին, ոչ ուշ, քան ատեստավորման սկզբից 6 (վեց) ժամ առաջ։

8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ և քարտուղար, և հանձնաժողովի կազմը, կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով, համալրվում է նոր անդամով, որի մասին վերջինս տեղեկացվում է անհապաղ։

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից։

10. Հանձնաժողովը՝

ա) կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմից ստանում է ատեստավորման մասնակցի հաշվետվությունը և կայացնում որոշում ատեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին.

բ) անց է կացնում հարցազրույց ատեստավորման մասնակցի հետ.

գ) քվեարկության արդյունքում մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի մասին անմիջապես հայտնում է ատեստավորման մասնակցին.

դ) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ե) ատեստավորման արդյունքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի նախագահին տալիս է եզրակացություն։

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում։

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամներից կեսից ավելի կողմ ձայներով։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։

13. Տնօրենի ատեստավորումն անցկացվում է ատեստավորման ենթակա անձի անմիջական մասնակցությամբ՝ հաշվետվության հիման վրա՝ հարցազրույցի միջոցով։

14. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում՝

ա) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Աշխարհագրական անվանումների մասին», «Իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք և այլ իրավական ակտեր),

բ) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,

դ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ե) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

զ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

է) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

ը) ենթակաների հետ վարվելու էթիկայի անհրաժեշտ կանոնների իմացություն,

թ) օտար լեզվի իմացություն։

15. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ։

16. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն։

17. Ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

18. Հանձնաժողովը ատեստավորման ավարտից անմիջապես հետո տնօրենի մասին ընդունած որոշումը ներկայացնում է կադաստրի պետական կոմիտեի նախագահին։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2013, N 435-Ն 27.02.2014, N 15-Ն
21.03.2013, N 80-Ն 18.05.2013, N 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան