Գլխավոր տեղեկություն
Համար
N 456-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.03.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 մարտի 2014 թ.  

ք. Երևան

N 456-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԹԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001543 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 7-րդ կետի, 15-րդ կետի պահանջները, «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի մարտի 3-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի ապրիլի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-001543) «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում և կիրառում»։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան