Գլխավոր տեղեկություն
Համար
N 1338-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.20/62(1002) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.05.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 մայիսի 2013 թ.  

ք. Երևան

N 1338-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵԴ ԷԼԼԷ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի մայիսի 13-ին ներկայացված փաստաթղթերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Վերացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 3-ի թիվ 1216-Ա հրամանով սահմանված «ՄԵԴ ԷԼԼԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված լիցենզիայի գործողությունը՝ մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության պատճառով` համապատասխան անձի մասով լիցենզիայի գործողության կասեցումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան