Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.08/1(480) Հոդ.3
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2013
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

10 հոկտեմբերի 2013 թ. 

ք. Երևան

N 598-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել կենդանիների խուզող մրմնջուկ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

  Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 598-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում խուզող մրմնջուկ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացման գործառույթների մեջ ընդգրկված պետական և տարածքային մարմինների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի համար:

2. Խուզող մրմնջուկը (տրիխոֆիտիան, միկրոսպորիան) – կենդանիների և մարդկանց վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է մաշկի և նրա ածանցյալների ախտահարմամբ: Հիվանդության հարուցիչները տրիխոֆիտոն, միկրոսպորիում (Trichophyton, Micrisporum) սեռի ախտածին սնկերն են:

3. Խուզող մրմնջուկը ախտորոշում են հիվանդության կլինիկական նշանների, ախտաբանական նյութի լաբորատոր հետազոտության և համաճարակաբանական տվյալների հիման վրա:

 

II. ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

4. Կենդանիների խուզող մրմնջուկ հիվանդության կանխարգելման նպատակով կենդանիների սեփականատերը, համայնքը սպասարկող անասնաբույժը պարտավոր են խստորեն պահպանել օրենքով սահմանված պահանջները, անասնապահական տնտեսություններում (այսուհետ՝ տնտեսություն) և արոտավայրերում ապահովել կենդանիների պահպանման պատշաճ պայմանները, թույլ չտալ բնակչությանը պատկանող կենդանիների շփումները այլ կենդանիների հետ:

5. Կենդանիների խուզող մրմնջուկ հիվանդության կանխարգելման և պայքարի միջոցառումները կազմակերպելիս հարկավոր է սահմանել խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով կետը և սպառնալիքի տարածքը կամ գոտին:

6. Կենդանիների խուզող մրմնջուկի անապահով կետ են համարում այն բնակավայրերը, համայնքները, մարզերը, տնտեսությունը` շենքերով և նրանց հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, ինչպես նաև առանձին նրանց հողահատվածները, հանդամասերը և այլ օբյեկտները, որտեղ անկախ ժամանակի վաղեմությունից երբևէ արձանագրվել են կենդանիների խուզող մրմնջուկով հիվանդանալու դեպքեր:

7. Կենդանիների խուզող մրմնջուկի նկատմամբ սպառնալիքի տարածք է համարվում վայրը, համայնքի տարածքը կամ համայնքը կամ մարզը, որտեղ գրանցվել են կենդանիների խուզող մրմնջուկով անապահով կետերը և կենդանիների մոտ առկա է խուզող մրմնջուկ հիվանդության առաջացման սպառնալիք:

8. Կենդանիների խուզող մրմնջուկի անապահով կետի և սպառնալիքի տարածքի սահմանները որոշում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն):

9. Կենդանիների խուզող մրմնջուկի նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը Ծառայության կողմից հայտարարվում է խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր:

10. Խուզող մրմնջուկի ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանտին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

11. Խուզող մրմնջուկի կարանտին հայտարարված տարածքում կիրառվում են օրենքով սահմանված արգելքներ ու սահմանափակումներ:

12. Տնտեսության խուզող մրմնջուկի նկատմամբ զգայունակ կենդանիների ամբողջ գլխաքանակը անհրաժեշտ է պարբերաբար (մասնավորապես արոտավայրեր հանելու և մսուրային պահվածքի անցնելու) ենթարկել անասնաբուժական զննման՝ հիվանդ և հիվանդության մեջ կասկածելի կենդանիներ հայտնաբերելու նպատակով:

13. Խուզող մրմնջուկ հիվանդության կանխարգելման ընդհանուր միջոցառումներից բացի կենդանիներին պատվաստում են:

14. Խոշոր եղջերավոր կենդանիների խուզող մրմնջուկի կանխարգելման նպատակով կիրառում են ՏՖ-130 Կ, ԼՏՖ-130 (ТФ-130 К, ЛТФ-130) պատվաստանյութերը կամ ՏՖ-130 (ТФ-130) պատրաստուկը, մորթատու գազանների և ճագարների համար «Մենթովակ» պատվաստանյութը, ձիերի խուզող մրմնջուկի դեպքում՝ «Ս-Պ-1» պատվաստանյութը:

15. Պատվաստված կենդանիների մոտ վարակամերժությունը առաջանում է պատվաստումից մեկ ամիս անց և պահպանվում է մինչև կյանքի վերջը:

16. Արգելվում է բարձր ջերմությամբ և հղիության վերջին ամիսների ընթացքում գտնվող կենդանիների պատվաստումը, ինչպես նաև երբ տնտեսությունը սուր ընթացող վարակիչ հիվանդությունների նկատմամբ համարվում է անապահով:

17. Խոշոր եղջերավոր կենդանիների խուզող մրմնջուկի նկատմամբ ապահով և կասկածելի տնտեսություններում պատվաստում են՝

1) 1 ամսական հասակից սկսած ամբողջ գլխաքանակը.

2) տնտեսություն ներմուծված ամբողջ մատղաշը.

3) արտասահմանից տոհմային և այլ նպատակներով ներմուծված խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակը անկախ տարիքից:

18. Աղվեսներին իմունիզացնում են մեկ ամսական, իսկ ճագարներին՝ 45 օրական հասակից: Արտասահմանից տոհմային նպատակով ներմուծված աղվեսներին և ճագարներին իմունիզացնում են անկախ հասակից:

19. Ձիերին իմունիզացնում են 3 ամսական հասակից սկսած: Արտասահմանից տոհմային նպատակով ներուծված ձիերին իմունիզացնում են անկախ հասակից:

20. Կանխարգելիչ միջոցառումների իրականացման դեպքում տվյալ տարածքի տնտեսությունների կենդանիներին պարտադիր պատվաստում են:

 

III. ԽՈՒԶՈՂ ՄՐՄՆՋՈՒԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

21. Կենդանիների խուզող մրմնջուկ հիվանդության կասկածի դեպքում տնտեսությունը սպասարկող անասնաբույժը առանձնացնում է կենդանիներին, ախտորոշման նպատակով ձեռնարկում է միջոցներ՝ ախտաբանական նյութը ուղարկում է լաբորատորիա, կլինիկական զննման է ենթարկում տնտեսության մնացած կենդանիներին:

22. Խուզող մրմնջուկի ախտորոշումը համարվում է վերջնական կլինիկական նշանների առկայության և ախտաբանական նյութում միկրոսկոպիկ եղանակով հարուցչի հայտնաբերման, լյումինեսցենտային անալիզի (միկրոսկոպիա) դրական արդյունքների, ախտաբանական նյութից կուլտուրայի անջատման և հարուցչի տարբերակման վրա:

23. Ախտորոշման դեպքում տնտեսության անասնաբույժը անհապաղ ծանուցում է անասնապահական տնտեսության ղեկավարին, Ծառայության մարզային կենտրոնի մասնագետին, միաժամանակ պարզում է հարուցչի տնտեսություն ներթափանցման հնարավոր աղբյուրը և կազմակերպում հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ:

24. Ծառայության մարզային կենտրոնի մասնագետը տնտեսության անասնաբույժի հետ համատեղ մշակում է խուզող մրմնջուկ հիվանդությունից առողջացման միջոցառումների պլան և հետագայում իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ: Պլանը համաձայնեցվում է Ծառայության, տնտեսության ղեկավարի և ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ: Պլանում նախատեսվում են համապատասխան անասնաբուժասանիտարական, հակահամաճարակային և կազմակերպատնտեսական միջոցառումներ:

25. Խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով տնտեսություններում կիրառվում են հետևյալ սահմանափակումները՝

1) արգելվում է կենդանիների մուտքն ու ելքը տնտեսությունից, բացառությամբ կենդանիների սպանդի համար նախատեսված դեպքի.

2) արգեվում է տնտեսության ներսում առանց անասնաբույժի թույլատրության կենդանիների վերախմբավորումը.

3) արգելվում է առանց մաքրման, սանիտարական նորոգման և ախտահանության առողջ կենդանիների բնակեցումը այն անասնաշենքերում, որտեղ բնակվել են հիվանդ կենդանիներ:

26. Խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով տնտեսությունների ամբողջ գլխաքանակը յուրաքանչուր 10 օրը մեկ ենթարկում են կլինիկական զննման: Հիվանդության նկատմամբ կասկածելի և հիվանդ կենդանիներին մեկուսացնում են և իմունիզացնում հակատրիխոֆիտային պատվաստանյութի բուժիչ դոզաներով (համաձայն կիրառման հրահանգի), յուրաքանչյուր հիվանդ կենդանիների հայտնաբերման դեպքում անասնագոմը ախտահանում են:

27. Խուզող մրմնջուկի դեմ պատվաստանյութի ներարկումից 10 օր անց կենդանիների հարկադիր սպանդի դեպքում միսը օգտագործվում է ընդհանուր հիմունքներով ներարկման տեղը հեռացնելուց հետո: Պատվաստանյութը ներարկելուց 10 օր անց կենդանիների սպանդը և մսի, կաթի օգտագործումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

28. Խուզող մրմնջուկի նկատմամբ անապահով տնտեսությունների անասնագոմի ախտահանություն կատարող անձինք պետք է պահպանեն օրենքով սահմանված պահանջները:

29. Տնտեսությունը խուզող մրմնջուկի նկատմամբ հայտարարվում է ապահով վերջին կլինիկապես հիվանդ կենդանիների առանձնացման, ինչպես նաև անասնաշենքերի վերջնական ախտահանությունից երկու ամիս հետո: Վերջնական ախտահանությունը իրականացվում է 2 % ֆորմալդեհիդ և 1 % կծու նատրիում պարունակող ֆորմալդեհիդի հիմնային լուծույթով, 10 %-անոց տաք ծծմբակարբոլային լուծույթով (իրականացվում է մեկժամյա ընդմիջումներով կրկնակի ցողարկում):

30. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Ծառայությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան