Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2014-25.09.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.12/12(1025) Հոդ.74
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11414076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

28 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 105-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման 4-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու պայմանագրի տիպային ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի Իրավաբանական վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու մասին պայմանագրերի կնքման ժամանակ առաջնորդվել սույն հրամանի հավելվածով հաստատված պայմանագրի տիպային ձևով:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:

 

 

Ա. Սահակյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2013 թ. դեկտեմբերի 28-ի

N 105-Ն հրամանի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ր Ի  Տ Ի Պ Ա Յ Ի Ն  Ձ Ե Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

քաղ. Երևան

20___թ. _______________ «___»

(բառերով)

 

  Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ______________________________ (այսուհետ` Սեփականատեր), ի դեմս ________________________________________________________ որը գործում է

 (ազգանունը, անունը, պաշտոնը)

_________________________________________________________________ հիման վրա, մի կողմից,

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

___________________________________________________________________________ (այսուհետ՝

 (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

Օգտագործող-պատվիրատու), ի դեմս ________________________________________ որը գործում է

 (ազգանունը, անունը, պաշտոնը)

_______________________________________________________________ հիման վրա, մյուս կողմից՝

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

_____________________________________________________ (այսուհետ՝ Կատարող), որը գործում է

 (ազգանունը, անունը, պաշտոնը)

______________________________________________________________ հիման վրա, կնքեցին սույն

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 

պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ

 

1.1. Սույն պայմանագրով Սեփականատերը պարտավորվում է Օգտագործող-պատվիրատուի ժամանակավոր օգտագործմանը տրամադրել _______________________ հասցեի շենքի տանիքից (կամ ձեղնահարկից) _____ քմ մակերեսով տարածք (այսուհետ՝ Տարածք) Օգտագործող-պատվիրատուի կողմից կապի սարքավորումների (այսուհետ՝ Գույք), տեղակայման համար, իսկ Կատարողը պարտավորվում է հատկացված Տարածքում կատարել սպասարկում: Տարածքի մակերեսի մեջ չեն ներառվում մալուխների, էլեկտրական հաղորդալարերի, սարքավորումները սնուցող մալուխների մակերեսները:

 1.2. Տարածքն օգտագործելու և այդ Տարածքում սպասարկում իրականացնելու համար Օգտագործող-պատվիրատուն պարտավորվում է կատարել վճարում ___________________ Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ սույն պայմանագրի VI գլխով սահմանված կարգով և ժամկետներում:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՔԸ

 

2.1. Սույն պայմանագրի կնքման համար հիմքն է հանդիսանում,

2.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը,

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշումը,

2.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 20__ թվականի _______________«___»-ի N _____ - Ն համատեղ հրամանը,

2.5. Օգտագործող-պատվիրատուի հայտը:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Սեփականատերն իրավունք ունի`

3.1.1. Պահանջելու Կատարողից՝ տեղեկատվություն տրամադրելու Օգտագործող-պատվիրատուի կողմից Տարածքը նշանակությանը համապատասխան օգտագործելու վերաբերյալ:

3.1.2. Օգտագործող-պատվիրատուի կողմից Տարածքը Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան օգտագործելու դեպքում, խախտումը վերացնելու վերաբերյալ Օգտագործող-պատվիրատուին ուղարկված ծանուցումը նրա կողմից ստանալուց հետո 30-օրվա ընթացքում խախտումը չվերացնելու դեպքում պահանջել վաղաժամկետ լուծելու Պայմանագիրը:

3.2. Սեփականատերը պարտավոր է`

3.2.1. Կատարողի միջոցով Տարածքն Օգտագործող-պատվիրատուին տրամադրել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան:

3.2.2. Օգտագործող-պատվիրատուից պահանջել տեղադրելու այնպիսի Գույք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների նորմերին և տեղադրված է պահանջվող կանոններին համապատասխան:

3.2.3. Ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, Օգտագործող-պատվիրատուին գրավոր տեղեկացնել (պատճենը տրամադրելով Կատարողին) Տարածքն ազատելու անհրաժեշտության մասին՝ կապված շենքում հիմնանորոգում կատարելու կամ շենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու որոշման հետ:

3.2.4. Կատարողի միջոցով ապահովել Օգտագործող-պատվիրատուի և նրա ներկայացուցիչների անարգել մուտքը Տարածք՝ գույքի շահագործման հետ կապված գործողություններ իրականացնելու համար:

3.2.5. Օգտագործող պատվիրատուի և/կամ Կատարողի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ բանավոր կամ գրավոր տեղեկատվություն ունենալու դեպքում ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով նախատեսված միջոցներ:

3.3. Օգտագործող-պատվիրատուն իրավունք ունի`

3.3.1. Պահանջել Սեփականատիրոջից Տարածքը տրամադրել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան:

3.3.2. Պահանջել Կատարողից՝ իրականացնելու պատշաճ սպասարկում:

3.3.3. Պահանջել Կատարողից հատուցելու վնասները, որոնք առաջացել են վերջինիս կողմից սպասարկումը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով:

3.3.4. Լուծելու Պայմանագիրը՝ Սեփականատիրոջ կամ Կատարողի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում:

3.3.5. Միակողմանի լուծելու Պայմանագիրը, եթե, տեխնիկական և այլ հանգամանքներով պայմանավորված, վերացել է Օգտագործող-պատվիրատուի կողմից տվյալ Տարածքում կապի սարքավորման տեղակայման անհրաժեշտությունը՝ 6 (վեց) ամիս առաջ այդ մասին տեղեկացնելով Սեփականատիրոջը:

3.4. Օգտագործող-պատվիրատուն պարտավոր է`

3.4.1. Տարածքն օգտագործել Պայմանագրի պայմաններին և Տարածքի նշանակությանը համապատասխան:

3.4.2. Սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել Կատարողի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մասին:

3.4.3. Տեղադրել այնպիսի Գույք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների նորմերին:

3.4.4. Գույքը շահագործելու նպատակով կատարվող գործողություններով որևէ կերպ չխաթարել շենքն օգտագործողների բնականոն աշխատանքը:

3.4.5. Շենքի (կամ դրա մի մասի) կառուցվածքների (կոնստրուկցիաների) վթարային վիճակի, շենքը հիմնանորոգելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդելու դեպքում Սեփականատիրոջ գրավոր պահանջով ազատել Տարածքը` Պայմանագրի 3.2.3 ենթակետով սահմանված ժամկետում, բացառությամբ շենքի վթարային վիճակով պայմանավորված հրատապ աշխատանքների իրականացման նպատակով ավելի սեղմ ժամկետում Տարածքն ազատելու դեպքերի:

3.4.6. Տարածքը պահպանել պատշաճ սանիտարական վիճակում:

3.4.7. Սեփականատիրոջն անմիջապես տեղեկացնել Տարածքի յուրաքանչյուր վնասվածքի, վթարի կամ այլ իրադարձության մասին, որը վնաս է հասցրել (կամ կարող է հասցնել) շենքին և ժամանակին ձեռնարկել բոլոր հնարավոր և ողջամիտ միջոցները վտանգի կանխարգելման համար, եթե նման վնասվածքները, վթարները կամ իրադարձությունն առաջացել են Օգտագործող-պատվիրատուի մեղքով:

3.4.8. Օգտագործող-պատվիրատուն պարտավոր է վճարել վճարի յուրաքանչյուր օրվա կետանցի համար չվճարված գումարի վրա հաշվարկված տույժը՝ 0.1% չափով՝ մինչև պարտքի փաստացի մարումը:

3.4.9. Սահմանված ժամկետում կատարել Սեփականատիրոջ հանձնարարականները՝ ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի են ենթարկում շենքը:

3.4.10. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնել Սեփականատիրոջը:

3.4.11. Տարածք մուտք գործել համապատասխան լիազորագրով կամ գրությամբ մատնանշումով՝ մուտք գործողի որպես ներկայացուցչի անուն-ազգանունը, անձնագրային տվյալները, ստորագրված և կնքված իրավասու պաշտոնատար անձի կողմից:

3.5. Կատարողն իրավունք ունի՝

3.5.1. Պահանջելու Օգտագործող-պատվիրատուից Տարածքն օգտագործել Պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան:

3.5.2. Պահանջելու Օգտագործող-պատվիրատուից Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարել վճարները:

3.6. Կատարողը պարտավոր է՝

3.6.1. Պատշաճ կերպով կատարել սույն պայմանագրի I գլխի 1.1 կետով ստանձնած սպասարկման պարտավորությունը: Սպասարկումը ներառում է՝

ա. էլեկտրամատակարարման համակարգի անխափան աշխատանք,

բ. վերելակի անխափան աշխատանք,

գ. սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում,

դ. Տարածքի անհրաժեշտ լուսավորության ապահովում,

ե. աղբահանության ապահովում,

զ. անվտանգության ապահովում,

է. Տարածքի և տեղակայված Գույքի պահպանություն:

3.6.2. Ապահովել մյուս սեփականատերերի համաձայնությունը, եթե Գույքը տեղադրվում է բաժնային սեփականություն համարվող Տարածքներում:

3.6.3. Սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել Օգտագործող-պատվիրատուի կողմից Պայմանագրով սահմանված պարտավորության ցանկացած խախտման մասին:

3.6.4. Սեփականատիրոջ կողմից Պայմանագրից բխող հարցումների դեպքում եռօրյա ժամկետում տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

3.6.5. Թույլատրել Օգտագործող-պատվիրատուին մուտք գործել Տարածք Պայմանագրի 3.4.11 ենթակետով պահանջվող փաստաթղթի հիմքով:

 

IV. ՏԱՐԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

4.1. Պայմանագիրը ստորագրելուց հետո հաջորդ օրը Կատարողն Օգտագործող-պատվիրատուին տրամադրում է Պայմանագրի I գլխի 1.1 կետով սահմանված Տարածքը՝ Գույքը տեղակայելու համար, որի վերաբերյալ կազմվում է Պայմանագրի անբաժանելի մասը կազմող Արձանագրություն՝ Ձև N 1-ին համապատասխան:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Պայմանագրի կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար:

5.2. Պայմանագրի Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը անհաղթահարելի ուժի ազդեցության կամ իրավիճակի հետևանք է, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ նախապես կանխել:

 

VI. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

6.1. Օգտագործող-պատվիրատուն Տարածքի տրամադրման և սպասարկման համար սույն պայմանագրի 1-ին կետի 1.2 կետով սահմանված վճարները վճարում է անկանխիկ՝ Սեփականատիրոջ կողմից տրամադրված N ________________________ հաշվին փոխանցելու միջոցով, ամսական կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր ամսվա ___ -րդ աշխատանքային օրը:

6.2. Սեփականատիրոջ հաշվին վճարումը կատարելուց հետո Սեփականատերը պարտավոր է այն բաշխել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 20__ թվականի _______________«___»-ի N ____ -Ն համատեղ հրամանը:

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

7.1. Սույն պայմանագիրը համարվում է կնքված ստորագրման պահից:

7.2. Սույն պայմանագրի գործողության ժամկետի սկիզբ է համարվում Պայմանագրի IV գլխի 4.1 կետով սահմանված՝ Տարածքի տրամադրման վերաբերյալ Արձանագրության ստորագրման օրը:

7.3. Սույն պայմանագիրը գործում է մինչև 20__ թվականի _______________«___»-ը:

7.4. Եթե կողմերից ոչ մեկը Պայմանագրի 7.3 կետում նշված ժամկետը լրանալուց 10 աշխատանքային օր առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմերին ժամկետը լրանալու հիմքով Պայմանագիրը դադարեցնելու մասին, ապա Պայմանագրի գործողությունը շարունակվում է՝ Պայմանագրի 7.3 կետով սահմանված նույն ժամկետով և Պայմանագրով սահմանված պայմաններով:

 

VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

8.1. Սեփականատիրոջ պահանջով սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե Օգտագործող-պատվիրատուն`

8.1.1. Տարածքն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով։

8.1.2. Էականորեն վատթարացրել է Տարածքի վիճակը։

8.1.3. Սույն պայմանագրով սահմանված վճարի վճարման ժամկետը խախտել է իրար հաջորդող երեք և ավելի անգամ:

8.2. Օգտագործող-պատվիրատուի պահանջով սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`

8.2.1. Սեփականատերը սույն պայմանագրով սահմանված կարգով Օգտագործող-պատվիրատուի օգտագործմանը չի տրամադրել Տարածքը կամ Սեփականատերը կամ Կատարողը խոչընդոտներ են ստեղծել Տարածքը Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:

8.2.2. Օգտագործման տրամադրված Տարածքն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Սեփականատերն իմացել և չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Օգտագործող-պատվիրատուին, և վերջինս չէր կարող հայտնաբերել Պայմանագիրը կնքելիս:

8.2.3. Ի հայտ են եկել Տարածքի հետ կապված այլ խնդիրներ, որոնց համար Օգտագործող-պատվիրատուն պատասխանատու չէ, և Տարածքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

8.2.4. Կատարողը չի կատարել պատշաճ սպասարկում և Օգտագործող-պատվիրատուի կողմից Սեփականատիրոջը տեղեկացնելուց հետո որևէ միջոց չի ձեռնարկվել խնդրի կարգավորման համար:

8.2.5. Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի փոփոխություններով պայմանավորված` տվյալ Տարածքում կապի սարքավորումների տեղակայման անհրաժեշտությունը վերացել է:

8.2.6. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել այդ մասին Օգտագործող-պատվիրատուի կողմից 6 (վեց) ամիս առաջ Սեփականատիրոջը տեղեկացնելուց հետո, եթե կողմերի համաձայնությամբ ավելի կարճ ժամկետ չի սահմանվել:

 

IX. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1. Օգտագործող-պատվիրատուի կողմից 3.2.3 ենթակետով սահմանված դեպքում տարածքն ազատելուց հետո պայմանագրի գործողության ժամկետը կասեցվում է մինչև վերանորոգման ավարտը, ընդ որում՝ պայմանագրի գործողության կասեցման ժամանակահատվածի համար Օգտագործող-պատվիրատուի կողմից վճարներ չեն կատարվում:

9.2. Հիմնանորոգման ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում Սեփականատերը պարտավոր է գրավոր տեղեկացնել Օգտագործող-պատվիրատուին՝ Գույքը տեղակայելու հնարավորության վերաբերյալ:

9.3. Պայմանագրի 9.1 կետով սահմանված կասեցումը վերանում է Օգտագործող-պատվիրատուի և Կատարողի միջև Գույքի տեղակայման արձանագրություն կազմելու օրը:

9.4. _____________________________ հասցեի շենքի և/կամ Տարածքի օտարման դեպքում Սեփականատերը պարտավոր է օտարումից առաջ գրավոր տեղեկացնել այդ մասին Օգտագործող-պատվիրատուին՝ շենքի և/կամ Տարածքի օտարման պայմանագրում պարտադիր կարգով ներառելով դրույթ այն մասին, որ շենքի և/կամ Տարածքի նոր Սեփականատերը պարտավորվում է շենքի և/կամ Տարածքի ձեռքբերման պահից սկսած 6 (վեց) ամսվա ընթացքում ապահովել Տարածքում տեղակայված Գույքի պատշաճ սպասարկումը, չխոչընդոտել Գույքի բնականոն շահագործմանը, չկատարել Գույքի տեղակայման պայմանների փոփոխություններ և նշված ժամկետի ընթացքում չներկայացնել Գույքի ապամոնտաժման պահանջ:

9.5. Կասեցման հիմքերը վերանալուց հետո Պայմանագրի գործողությունը շարունակվում է:

9.6. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում և ձևակերպում լրացուցիչ համաձայնագրով, որը ուժ է ստանում ստորագրման պահից:

9.7. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխությունների մասին:

9.8. Կողմերից որևէ մեկի վերակազմակերպման դեպքում սույն պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները անցնում են նրա իրավահաջորդին:

9.9. Սույն պայմանագրով նախատեսված կարգով Պայմանագրի վաղաժամկետ դադարումը կողմերին չի ազատում մինչև սույն պայմանագրի դադարման պահը միմյանց հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից:

 

X. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

XI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11.1. Սույն պայմանագրից ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։

11.2. Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

XII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12.1. Սույն պայմանագիրը կազմված է 3 (երեք) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։

 

XIII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ/ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սեփականատեր

Կատարող

________________
(գտնվելու վայրը)
(բնակության վայրը)
________________
(բանկային վավերապայմանները)
________________
(ստորագրություն)

________________
(գտնվելու վայրը)
(բնակության վայրը)
________________
(բանկային վավերապայմանները)
________________
(ստորագրություն)

Կ. Տ.

Կ. Տ.

  

Օգտագործող-պատվիրատու

________________

(գտնվելու վայրը)

(բնակության վայրը)

________________

(բանկային վավերապայմանները)

________________

(ստորագրություն)

Կ. Տ.

 

Ձև N 1

 

քաղ. Երևան

«___» _____________20 թ.

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ______________________________________________________ -ի (Սեփականատեր), __________________________ -ի (Օգտագործող-պատվիրատու) և __________________________ -ի (Կատարող) միջև կնքված կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման N ____ պայմանագրի ____________________________________________________ (Սեփականատեր), 20__ թվականի __________________ «___» -ի N _______ - Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը հանձնում է, իսկ «________________________________________» -ը (Օգտագործող-պատվիրատու), ի դեմս ընկերության տնօրեն ___________________________________ -ի ժամանակավոր օգտագործման է ընդունում _____________________________________ հասցեում գտնվող շենքի ________________________-ից ______ քմ մակերեսով տարածքը:

Տարածքը տրամադրելու պահին այն գտնվում է _____________________ վիճակում:

 

Հանձնող հանձնաժողով՝

______________________ նախագահ
   ______________________ անդամներ
 Ընդունող՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.08.2016, N 90-Ն 25.09.2016, N 105-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան