ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
30 հունվարի 2008 թ. |
N 08-25-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 30.01.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Սեգոռ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Սեգոռ Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0607 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, անհատ ձեռնարկատեր Ա. Շահնազարյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0529 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 05.12.05 թ. N 411-Լ հրամանով, համարել վերացված։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «ԳԱԳՎԱԳ» ՍՊ ընկերությանը և «Դավիթ և Գրիգոր» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «ԱրԷյ Ընդ Քեյօ» ՍՊ ընկերությանը, «Մեյք Մոդերն» ՍՊ ընկերությանը, «Անտ Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊ ընկերությանը, «Մուստանգ» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Սաշա Գոզալյանին տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(30.01.2008 թ. հր. N 08-25-Լ)
| Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործունեության իրականացման վայրը | Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկություններ |
| 1. | «Սեգոռ Գրուպ» ՍՊԸ | Ք. Երևան, Արցախի 10Վ, բն 22 | ԱԳ 0607 | 19.05.06 | 00437624 | 605 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտումների պատճառով | |
| 2. | Արկադի Շահնազարյան (ԱՁ) | Երևան, Նորաշխարհային 17, բն. 88 | ԱԳ 0529 | 16.12.04 | 26506557 | 529 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Կոմիտեի 05.12.05թ. N 411- Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
| 3. | «Դավիթ և Գրիգոր» ՍՊԸ | Արագածոտնի մ-զ, գ. Ն. Բազմաբերդ | ԱԳ 0737 | 30.01.08 | 05010824 | 732 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 4. | «ԳԱԳՎԱԳ» ՍՊԸ | Շիրակի մ-զ, գ. Գուսանագյուղ | ԱԳ 0738 | 30.01.08 | 05530074 | 733 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 5. | «Արէյ Ընդ Քեյօ» ՍՊԸ | Ք. Երևան, Թումանյան փ. 20 շ, բն. 2 | ԱԳ 0739 | 30.01.08 | 02703068 | 734 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. ՝ | Լիցենզիայի տրամադրում | |
| 6. | «Մեյք Մոդերն» ՍՊԸ | Ք. Երևան, Բաղրամյան 70 շ. բն.84 | ԱԳ 0740 | 30.01.08 | 00253292 | 735 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 7. | «Անտ Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Տ. Մեծի 39 | ԱԳ 0741 | 30.01.08 | 00446169 | 736 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 8. | «էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊԸ | Ք. Երևան, Վարդանանց 22, բն. 138 | ԱԳ 0742 | 30.01.08 | 01557719 | 737 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 9. | «Մուստանգ» ՍՊԸ | ք. Երևան Արաբկիր 41շ. բն. 31 | ԱԳ 0743 | 30.01.08 | 00030712 | 738 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 10. | Սաշա Գոզալյան (ԱՁ) | Ք. Երևան, Ավան 5 փ. տուն 1 | ԱԳ 0744 | 30.01.08 | 25266241 | 739 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |