ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 3110-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի նոյեմբերի 20-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Մասիսի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 13-ի թիվ 2319 որոշումը,
Հրամայում եմ`
Վերաձևակերպել «Մեդիկալ Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի մայիսի 25-ին (Կ-XX-001038) տրված դեղերի արտադրության իրականացման լիցենզիան` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով՝ Արարատի մարզ, ք. Մասիս, Մասիս կայարան, Գործարանային Շ/22:
Ի գիտություն ընդունել, որ «Մեդիկալ Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի մայիսի 25-ին (Կ-XX-001038) տրված դեղերի արտադրության իրականացման լիցենզիայի գործունեության վայրը վերահասցեավորվել է` Արարատի մարզ, ք. Մասիս, Գործարանային փողոց, 22:
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին՝
1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման և լիցենզիայի գործունեության վայրի վերահասցեավորման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|