Basic information
Number
Ն-218-2
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.12.15/40(172) Հոդ.961
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
19.11.2001
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
19.11.2001
Effective date
25.12.2001

011.0218.19.11.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 05.03.02 Ն-259-2)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը նախնական քննարկելու և Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

2. Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագծի քննարկումների ժամանակ հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություններ այդ նախագծերի վերաբերյալ:

(2-րդ կետը խմբ. 05.03.02 Ն-259-2) 

3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելու աշխատանքներում իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետներ ու փորձագետներ:

4. Հանձնաժողովը ստեղծել հետևյալ կազմով` 3 պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորներից:

5. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին առաջադրում են պատգամավորները` Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստացել է առավել ձայներ:

7. Հանձնաժողովը նախագահ է ընտրում իր կողմից` քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

9. Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է մինչև չորս ամիս:

10. Հանձնաժողովն իր գործունեության ժամկետի ավարտին հաջորդող Ազգային ժողովի եռօրյա նիստում ներկայացնում է հաղորդում՝ իր գործունեության արդյունքների մասին:

(10-րդ կետը խմբ. 05.03.02 Ն-259-2)

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան

 

19 նոյեմբերի 2001 թվականի,
քաղ. Երևան
Ն-218-2

 

Change History
Changing Act Corresponding incorporation
05.03.2002, Ն-259-2 11.04.2002, Ն-218-2
Changed acts
Changing Act Corresponding incorporation