Basic information
Number
N 15-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.02.2008-25.11.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2008.02.15/5(279) Հոդ.67
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
09.02.2008
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
09.02.2008
Effective date
13.02.2008
Interrupt date
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60608044

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

  N 15-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ, 56-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ 58-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՏԵՍԱԿ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1.1 Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը և միայն անձը հաստատող փաստաթղթի վերջին էջում քվեարկությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի բացակայության դեպքում է, որ ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, լրացնում անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց:

1.2 Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող` մինչև տեղամասային կենտրոնից դուրս գալը, իրավունք ունի կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ. ծանոթանալ տեղամասային կենտրոնում պատին փակցված ընտրողների ցուցակներին, թեկնածուների կենսագրություններին, քվեաթերթիկի նմուշին, գրանցվել ընտրողների ցուցակում, ստանալ ծրար և քվեաթերթիկ, քվեաթերթիկում նշում կատարել, քվեաթերթիկը տեղավորել քվեարկության ծրարի մեջ, հանձնաժողովի անդամի կողմից` անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց և քվեարկության ծրարը կնքելուց հետո քվեարկության ծրարը գցել քվեատուփի մեջ:

1.3 Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկի հակառակ կողմում առկա չէ համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների երեք ստորագրություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`

Գ.Ազարյան