«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32613414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 սեպտեմբերի 2013 թ. |
N 782-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին և 75-րդ հոդվածի 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 117-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման 1.1 կետով հաստատված հավելված N 1-ի 8-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հանձնաժողովներ` համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հանձնաժողովների լիազորությունները, գործունեության կարգը և պայմանները` համաձայն հավելված 2-ի.
2) Փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի կիրարկման կարգը` համաձայն հավելված 3-ի:
3. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
Ա. Երիցյան |
Հավելված 1 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի N 782-Ն հրամանի |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Բժշկական հանձնաժողովներԻ
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում գործում են բժշկական փորձաքննություն իրականացնող հետևյալ բժշկական հանձնաժողովները`
1) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողով.
2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողով:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի կազմն է`
1) ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ.
2) քարտուղար.
3) թերապևտ.
4) վիրաբույժ.
5) նյարդաբան.
6) ակնաբույժ.
7) հոգեբույժ:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողովի կազմն է`
1) բժշկական հանձնաժողովի նախագահ.
2) քարտուղար.
3) բժիշկ.
4) բժիշկ:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի և պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողովի անհատական կազմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով:
Հավելված 2 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի N 782-Ն հրամանի |
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Բժշկական հանձնաժողովներԻ
ԳԼՈՒԽ I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) բժշկական հանձնաժողովների լիազորությունների, գործունեության կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ` Ռազմաբժշկական հանձնաժողով) ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմին է:
3. Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը և անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:
4. Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ կարող են նշանակվել Նախարարության աշխատակազմի Փրկարար ծառայության բժշկական ապահովման գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` Կառուցվածքային ստորաբաժանում) պետը կամ նրա տեղակալը:
5. Ռազմաբժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Նախարարության Կառուցվածքային ստորաբաժանման և Նախարարության բուժհաստատության` «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, հոգեբույժ բժիշկ-մասնագետները:
6. Ռազմաբժշկական հանձնաժողովի անհատական կազմը, համաձայնեցնելով Նախարարության աշխատակազմի Փրկարար ծառայության տնօրենի հետ, Նախարարի հաստատման է ներկայացնում Կառուցվածքային ստորաբաժանման պետը:
7. Ռազմաբժշկական հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիք և անկյունային դրոշմակնիք:
8. Նախարարության պոլիկլինիկական բժշկական հանձնաժողովը բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին է:
9. Նախարարության պոլիկլինիկական բժշկական հանձնաժողովի (այսուհետ` Բժշկական հանձնաժողով) նախագահը և անդամները նշանակվում են Նախարարի հրամանով` Կազմակերպություն ծառայողներից, առնվազն` նախագահ, քարտուղար և թվով 2 բժիշկ:
10. Բժշկական հանձնաժողովի անհատական կազմը, համաձայնեցնելով Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի հետ, Նախարարի հաստատման է ներկայացնում Կազմակերպության տնօրենը:
11. Բժշկական հանձնաժողովի նախագահ կարող են նշանակվել Կազմակերպության տնօրենը, նրա տեղակալը կամ Կազմակերպության բաժինների պետերից որևէ մեկը:
ԳԼՈՒԽ Il. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Ռազմաբժշկական հանձնաժողովի լիազորություններն են`
1) Նախարարությունում կազմակերպել ռազմաբժշկական փորձաքննությունը, ղեկավարել և վերահսկել բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի աշխատանքը.
2) մշակել փրկարարական ծառայողների, ըստ առողջական վիճակի նպատակահարմար բաշխման, բժշկական ցուցումներ.
3) Նախարարին ներկայացնել պլանային (տարին մեկ անգամ) և ընթացիկ հաշվետվություններ իրականացվող ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի մասին.
4) որոշումներ ընդունել ստորադաս փորձաքննական մարմինի` Բժշկական հանձնաժողովի, եզրակացությունների հաստատման կամ մերժման, ինչպես նաև փրկարարական ծառայողներին փորձաքննության ենթարկելու վերաբերյալ.
5) որոշումներ ընդունել, հաստատել կամ անհրաժեշտության դեպքում վերանայել փորձաքննության ստորադաս մարմի որոշումները` հիվանդությունների, վերքերի, վնասվածքների, խեղումների և կոնտուզիաների, ծառայողական պարտականություններին առնչվող պատճառական կապի վերաբերյալ.
6) ռազմաբժշկական փորձաքննության տեսակետից ուսումնասիրել բժշկական հիմնարկներում հիվանդ փրկարարական ծառայողների հետազոտման, բուժման և փորձաքննության որակն ու ընթացքը.
7) հիվանդ փրկարարական ծառայողներին ուղարկել լրացուցիչ հսկողական բուժհետազոտման, պահանջել նրանց անձնական գործերը, թոշակավորման, բժշկական փաստաթղթերը, բնութագրերը, արխիվային տեղեկանքները և այլ փաստաթղթեր.
8) նախատեսված դեպքերում և ժամկետներով բուժական կամ վերականգնման նպատակով ազատել ծառայողական պարտականություններից կամ տրամադրել արձակուրդ.
9) փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության կատարելագործման նպատակով ներգրավել քաղաքացիական և զինվորական բուժհիմնարկների առաջատար մասնագետների.
10) եզրակացություն ներկայացնել փրկարարական ծառայության ընդունվող քաղաքացիների առողջական վիճակի մասին.
11) բժշկական փորձաքննության մարմինների գործունեության արդյունքների քննարկման և գնահատման համար տեղեկատվություն պահանջել բժշկական փորձաքնող մարմնից և քաղաքացիական հիմնարկներից:
13. Պոլիկլինիկական բժշկական հանձնաժողովի լիազորություններն են`
1) իրականացնել հետևյալ անձանց բժշկական փորձաքննությունը`
ա. փրկարարական ծառայողների,
բ.Նախարարության ուսումնական հաստատություն ընդունվողների կամ Նախարարության պատվերով այլ ուսումնական հաստատություններ, այդ թվում` օտարերկրյա գործուղվողների.
գ. փրկարարական ծառայության ընդունվողների.
2) կայացնել որոշումներ` կատարված բժշկական փորձաքննության արդյունքներով.
3) ամփոփել պոլիկլինիկայում բուժում անցնող անձանց բուժման և փորձաքննության արդյունքներն ու հաշվետվություն ներկայացնել Կառուցվածքային ստորաբաժանում և Ռազմաբժշկական հանձնաժողով.
4) բուժվող ծառայողների բուժման ժամկետը երկարացնել մինչև 7 օր, ինչպես նաև տալ եզրակացություններ այդ ծառայողների առողջական վիճակի մասին:
ԳԼՈՒԽ III. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննության ժամանակ իրականացվում են քաղաքացիների հետևյալ հետազոտությունները`
1) մարդաչափություն.
2) ուժաչափություն.
3) կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ).
4) որովայնի օրգանների սոնոգրաֆիա.
5) էլեկրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ).
6) արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում.
7) արյան անալիզներ` հեմոգլոբին, լեյկոցիտներ, էրիտրոցիտների նստեցման արագություն (այսուհետ` ԷՆԱ), արյան խումբ և ռեզուս գործոն, պրեցիպիտացիայի միկրոռեակցիա (այսուհետ` ՄՌՊ).
8) մեզի և այլ հետազոտություններ:
15. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիներից, ըստ անհրաժեշտության, պահանջում և ուսումնասիրում են`
1) հոգեբուժական, հակատուբերկուլյոզային և մաշկավեներաբանական դիսպանսերներից, ինչպես նաև նարկոլոգիական հաստատությունից տրված տեղեկանքները.
2) տեղեկանք տեղամասային պոլիկլինիկայից` ունեցած հիվանդությունների վերաբերյալ:
16. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների բժշկական փորձաքննությունից հետո յուրաքանչյուր բժիշկ `
1) բժշկական քարտում գրանցում է`
ա. ախտորոշումը.
բ. ծառայության համար նրա պիտանիության մասին եզրակացությունը` նշելով բժշկական հետազոտման և փորձաքննության օրը, ամիսը, տարին.
2) ստորագրում է բժշկական քարտը` նշելով ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը:
17. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների ծառայության համար պիտանիությունը սահմանափակող հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, ֆիզիկական թերզարգացում ունեցողների վերաբերյալ կազմվում է նաև բժշկի եզրակացություն:
18. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների ծառայությանը պիտանիության մասին փորձագետ-բժիշկը կարող է տալ հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
1) պիտանի է շարային ծառայության.
2) պիտանի է սահմանափակումով.
3) պիտանի չէ ծառայության:
19. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ, երբ հանձնաժողովի բժիշկները դժվարանում են որոշել ծառայության պիտանելիության հարցը, հանձնաժողովը նրան հետազոտման է ուղարկում մասնագիտացված քաղաքացիական բուժհիմնարկ:
20. Սույն կարգի և պայմանների 19-րդ կետում նշված դեպքում ուղեգրում նշվում է նախնական ախտորոշումը և հատկապես` ինչ պետք է ճշտել հետազոտության ժամանակ և ուղեգրին կցվում է առողջական վիճակի հետազոտման քարտը:
21. Նախարարության ուսումնական հաստատություն ընդունվող կամ Նախարարության պատվերով այլ ուսումնական հաստատություններ, այդ թվում` օտարերկրյա, գործուղվող դիմորդներն անցնում են ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննություն, ընդ որում` հետազոտվողների թիվը մեկ օրում չպետք է 50 դիմորդից ավելին լինի:
22. Բոլոր դիմորդները անցնում են հետևյալ հետազոտությունները`
1) կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն.
2) որովայնի օրգանների սոնոգրաֆիա.
3) արյան և մեզի ընդհանուր անալիզ.
4) ԷՍԳ և այլ հետազոտություններ:
23. Սույն կարգի և պայմանների 22-րդ կետում նշված հետազոտությունների տվյալները գրանցվում են ուսումնական հաստատություն ընդունվողի բժշկական փորձաքննության քարտում:
24. Յուրաքանչյուր դիմորդ փորձաքննվում է թերապևտի, վիրաբույժի, նյարդաբանի, հոգեբույժի, ակնաբույժի, ատամնաբույժի, մաշկաբան-վեներոլոգի և այլ բժիշկ մասնագետների կողմից:
25. Դիմորդի ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննությունից առաջ բժիշկները հետազոտում են թեկնածուների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ բովանդակող հետևյալ փաստաթղթերը`
1) քաղաքացիների դեպքում` ամբուլատոր բժշկական քարտը և դեռահասի ներդիր թերթիկը.
2) փրկարարական ծառայողների դեպքում` բժշկական գրքույկը` հերթական բժշկական հետազոտման տվյալներով (վերջին 3 տարիների):
26. Սույն կարգի և պայմանների 25-րդ կետում նշված փաստաթղթերում դիմորդի առողջական վիճակին վերաբերող և ուսումնական հաստատություն ընդունվելը սահմանափակող կամ չսահմանափակող տվյալները գրանցվում են դիմորդի բժշկական փորձաքննության քարտում:
27. ՈՒսումնական հաստատություն ընդունվող սպաների մոտ ծառայությունը սահմանափակող հիվանդություններ հայտնաբերելու դեպքում նրանց տրվում է միայն հեռակա ուսուցման ֆակուլտետներ և ադյունկտուրա ընդունվելու պիտանիության մասին եզրակացություն:
28. Դիմորդների բժշկական գրքույկները Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ ուղարկվում են ընդունող հանձնաժողովներին կամ կնքված վիճակում տրվում են դիմորդներին:
29. Դիմորդների վերջնական բժշկական փորձաքննության ժամանակ կարող են անցկացվել տարբեր հետազոտություններ, ընդհուպ մինչև բուժկանխարգելիչ հիմնարկում ստացիոնար հետազոտությունը:
30. Աշխատանքային մեկ օրվա ընթացքում հանձնաժողովում ռազմաբժշկական փորձաքննություն անցնող փրկարարական ծառայողների թիվը չպետք է գերազանցի 50 ծառայողը:
31. Փրկարարական ծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելու իրավունք ունեն`
1) Նախարարության Փրկարար ծառայության տնօրենը.
2) Կառուցվածքային ստորաբաժանման պետը.
3) Կազմակերպության տնօրենը.
4) կայազորերի պետերը, ռազմական բուժկանխարգելիչ հաստատությունների պետերը, կայազորերի պարետները` պատերազմական ժամանակ:
32. Փրկարարական ծառայողների հետազոտման և բուժման ընթացքում ծառայության համար ոչ պիտանիություն պայմանավորող հիվանդություններ (վիրավորվելու, վնասվածքի, խեղման հետևանքներ) հայտնաբերելու դեպքում բուժկանխարգելիչ հիմնարկի պետի հրահանգով նրանք ուղարկվում են ռազմաբժշկական փորձաքննության, որի վերաբերյալ հիվանդության պատմության մեջ կատարվում է համապատասխան գրանցում:
33. Հիվանդության պատճառով արձակուրդ ստանալու համար փրկարարական ծառայողները ռազմաբժշկական փորձաքննության կարող են ենթարկվել այն բուժկանխարգելիչ հիմնարկի կողմից տրված հիվանդության պատմության թերթիկով կամ էպիկրիզով, որտեղ նրանք գտնվում են ստացիոնար կամ ամբուլատոր բուժման մեջ:
34. Փրկարարական ծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելիս տրվում են`
1) ուղեգիր, որտեղ նշվում են ուղարկվողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, բժշկական փորձաքննության նպատակը և նախնական ախտորոշումը.
2) բժշկական գրքույկը.
3) ըստ անհրաժեշտության նաև`
ա. ելնելով առողջական վիճակից` փրկարարական ծառայողին ըստ մասնագիտության զբաղեցրած պաշտոնում հետագայում թողնելու մասին հրամանատարության և բժշկի կարծիքները,
բ. վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի պատճառով բժշկական փորձաքննության ուղարկվող անձանց` տեղեկանք վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի վերաբերյալ,
35. Ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի չհասած փրկարարական ծառայողին բժշկական փորձաքննության ուղարկում են ծառայողական բնութագրերով:
36. Փորձաքննության արդյունքների հիման վրա Ռազմաբժշկական և Բժշկական պոլիկլինիկական հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողովներ) ընդունում են հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) փրկարարական ծառայության նոր ընդունվողների համար`
ա. պիտանի է ծառայության համար,
բ. պիտանի է շարային ծառայության համար սահմանափակումով (նշվում է սահմանափակումը),
գ. պիտանի չէ ծառայության համար.
2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և արտերկրների փրկարարական ուսումնական հաստատություններ ընդունվողների համար`
ա. պիտանի է ընդունվելու (նշվում է ուսումնական հաստատության կամ ֆակուլտետի անվանումը),
բ. ենթակա է ստացիոնար (ամբուլատոր) հետազոտման` հետագա բժշկական փորձաքննությամբ,
գ. պիտանի չէ ընդունվելու (նշվում է ուսումնական հաստատության կամ ֆակուլտետի անվանումը):
3) փրկարարական ծառայության մեջ գտնվող փրկարարական ծառայողների համար`
ա. պիտանի է շարային ծառայության համար,
բ. պիտանի է շարային ծառայության համար սահմանափակումով (նշվում է սահմանափակումը),
գ. տրամադրել արձակուրդ,
դ. պիտանի չէ ծառայության համար
4) կուրսանտների և սպայական կոչում չունեցող ունկնդիրների համար`
ա. պիտանի է ուսման համար (նշվում է ուսումնական հաստատության անվանումը),
բ. պիտանի չէ ուսման համար (նշվում է ուսումնական հաստատության անվանումը):
37. Փորձաքննվողը ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայությանը խոչնդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների» թիվ 55-Ն որոշման հավելված 2-ի ցանկով նախատեսված որևէ հիվանդությամբ տառապելու դեպքում, հանձնաժողովներն որոշում են ընդունում այն կետի համաձայն, որն առավել չափով է համապատասխանում տվյալ հիվանդությանը և ծառայության համար նրա պիտանիության աստիճանին, որոշման մեջ հստակ ամրագրելով իրավական ակտի ընդունման տարին, ամսաթիվը, օրը, անունը, համարը, կետը, ենթակետը:
38. Փրկարարական ծառայողների նկատմամբ սահմանափակումով պիտանիության որոշումն ընդունվում է այն դեպքերում, եթե շարային ծառայությունը վնասակար է նրանց առողջության համար:
39. Փրկարարական ծառայողին ծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվելու ժամանակ հաշվի են առնվում հիվանդության կամ ֆիզիկական թերության, ինչպես նաև ծառայության բնույթը, որի դեպքում հանձնաժողովների որոշման մեջ նշվում է, թե ծառայության որ ձևերն են տվյալ անձին հակացուցված (ֆիզիկական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ, ցրտի կամ խոնավության երկարատև ազդեցություն, գիշերային հերթապահություն, հաճախակի և երկարատև գործուղումներ, շարժվող մեխանիզմների, կրակի կամ ջրի հետ աշխատանք և այլն):
40. Սահմանային տարիքի չհասած փրկարարական ծառայողների նկատմամբ ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ միշտ կիրառվում է անհատական մոտեցում և Ռազմաբժշկական հանձնաժողովը որոշում է ընդունում ամրագրելով հետևյալ դրույթներից որևէ մեկը`
1) պիտանի չէ ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է ծառայության համար սահմանափակումով պատերազմական ժամանակ,
2) պիտանի է ծառայության համար սահմանափակումով:
41. Օրենքով սահմանված կարգով, փրկարարական ծառայության ծառայողին այլ պաշտոնի տեղափոխման հարցը ներկայացվում է Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստի և`
1) քննարկվում` բուժող բժշկի և ծառայողի պետի մասնակցությամբ.
2) որոշումն ընդունվում է անհատապես` հաշվի առնելով փրկարարական ծառայողի հիվանդության բնույթը, ծառայության առանձնահատկությունները, ծառայողական և բժշկական բնութագրերը, աշխատանքային փորձը և փաստացի աշխատունակությունը.
3) Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է տեղեկանքի ձևով` համաձայն սույն կարգի հավելված 2.1 ձև 3:
42. Ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից փրկարարական ծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ տալու որոշումն ընդունվում և լրացուցիչ առնվազն 30 օր է տրվում, եթե ծառայողի աշխատունակությունը ստացիոնար բուժումից հետո լիարժեք չի վերականգնվել:
43. Սույն կարգի և պայմանների 42-րդ կետում նշված հիվանդության արձակուրդից վերադառնալիս փրկարարական ծառայողը ենթարկվում է բժշկական փորձաքննության` հետագա ծառայության համար պիտանելիությանը որոշելու նպատակով:
44. Հիվանդության արձակուրդը դիտվում է որպես բուժման կուրսի համապատասխան մաս և Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության արձակուրդ տրամադրելու մասին զեկուցում է Նախարարության Փրկարար ծառայության տնօրենին:
45. Ընդհանուր առմամբ խաղաղ պայմաններում բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժման և հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է ի անցնել 6 ամսից:
46. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ վիրավորված, վնասվածք, կոնտուզիա կամ խեղում ստացած ծառայողների բժշկական փորձաքննությունը կատարվում է բուժման լրիվ կուրսն ավարտվելուց հետո:
47. Ռազմաբժշկական փորձաքննության բոլոր դեպքերում Ռազմաբժշկական հանձնաժողովն որոշում է կայացնում ծառայության հետ հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի և խեղման պատճառական կապի մասին:
48. Սույն կարգի և պայմանների 46-րդ կետում նշված որոշումն ընդունվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և հաստատվում է Ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից:
49. Սույն կարգի և պայմանների 46-րդ ու 47-րդ կետերում նշված դեպքերում վկաների ցուցմունքները` հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի և խեղման պատճառական կապի որոշման համար հիմք չեն:
50. Հիվանդությունների ժամանակ Ռազմաբժշկական հանձնաժողովն ընդունում է հետևյալ բովանդակությամբ որոշումներ`
1) «այո, հիվանդությունն ստացել է ծառայության ընթացքում (կամ կապված է դրա հետ)», եթե այն զարգացել է ծառայության ընթացքում կամ հիվանդությունը եղել է մինչև ծառայության սկիզբը, սակայն հետո հասել է այնպիսի աստիճանի, որը սահմանափակել է պիտանիությունը կամ անձին դարձրել է ծառայության համար ոչ պիտանի, այդ թվում` ժամանակավորապես կամ ըստ մասնագիտության):
2) «այո, հիվանդությունն ստացել է ծառայության պարտականությունները կատարելու ժամանակ»,
3) «ոչ, հիվանդությունը կապված չէ ծառայության հետ», եթե այն փորձաքննվողի մոտ զարգացել է մինչև ծառայությունը չի ազդել արդեն առկա հիվանդության վրա ու չի սահմանափակել պիտանիությունը ծառայության համար:
51. Վիրավորվելու, վնասվածքի, խեղումների, կոնտուզիաների ժամանակ Ռազմաբժշկական հանձնաժողովն որոշումներ է ընդունում հետևյալ բովանդակությամբ.
1) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ», եթե փորձաքննվողը վիրավորվել (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) խաղաղ ժամանակ կամ պատերազմական ժամանակներում ծառայության և ուսումնական հավաքների ընթացքում,
2) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) ծառայության ընթացքում», եթե փորձաքննության ժամանակ դրա մասին փաստաթղթերը բացակայում են:
52. Սույն կարգի և պայմանների 51-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բովանդակությամբ որոշում ընդունվում է նաև այն դեպքերում, եթե փորձաքննվողը վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել)`
1) գործուղման մեկնելիս.
2) ծառայության ժամանակ` ներառյալ ընդմիջումը, եթե տուժածը չի խախտել ծառայությունը կանոնակարգող ակտերի պահանջները.
3) ծառայության վայրից դուրս, եթե դա համապատասխանում է նրա ծառայողական պարտականությունների կատարմանը.
4) կյանքի փրկությանը, կարգապահության և հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություն կատարելիս.
5) դոնորական ֆունկցիա կատարելիս:
53. Ծառայության պարտականությունների կատարման ժամանակ սարքերի ներգործությամբ պայմանավորված ախտահարումների դեպքերում ընդունվում են հետևյալ որոշումները`
1) «այո, վնասվածքը ստացել է ծառայության պարտականությունների կատարման ժամանակ».
2) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) դժբախտ պատահարի հետևանքով».
3) «ոչ, կապված չէ ծառայության պարտականությունների կատարման հետ», եթե փորձաքննվողը վիրավորվել է (խեղվել, կոնտուզիա է ստացել) ծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող հանգամանքներում:
54. Սույն կարգի և պայմանների 51-րդ կետի 1-ին ենթակետում նշված որոշումը խաղաղ պայմաններում կարող է ընդունվել միայն Ռազմաբժշկական հանձնաժողովի ճառագայթաբանի կամ թունաբանի մասնակցությամբ:
55. Մարմնական վնասվածքը (կոնտուզիան վնասվածքը, խեղումը, վերքը) համարվում է ծառայության պարտականությունների կատարման հետ չկապված, եթե վարչական կամ քրեական գործի քննությունով պարզվել է, որ փորձաքննվողն վնասվածքը ստացել է իրավախախտման հետևանքով:
56. Կանխամտածված ձևով իրեն մարմնական վնաս հասցրած փրկարարական ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու դեպքում, քրեական գործի նյութերի հիման վրա` Ռազմաբժշկական հանձնաժովը պատճառական կապի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումը. «ոչ, վերքը (խեղումը, վնասվածքը, կոնտուզիան) կապված չէ ծառայության հետ»:
57. Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության (վիրավորվելու) պատճառական կապի վերաբերյալ որոշումը մյուս որոշումների հետ միասին գրանցվում Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում, բժշկական գրքույկում, հիվանդության տեղեկանքում և այդ փաստը հաստատող փաստաթղթի պարտադիր մեջբերմամբ:
58. Փորձաքննվողի մոտ տարբեր հանգամանքներում առաջացած մի քանի հիվանդություններ (վերքեր, վնասվածքներ, խեղումներ, կոնտուզիաներ) կամ դրանց հետևանքներ հայտնաբերելու դեպքում, Ռազմաբժշկական հանձնաժողովը դրանցից յուրաքանչյուրի պատճառական կապի վերաբերյալ ընդունում է առանձին որոշում` կախված դրանց առաջանալու (ստանալու) հանգամանքներից:
59. Փրկարարական ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու, վարչական և այլ քննություն անցկացնելու ժամանակ, Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության (վիրավորվելու, վնասվածքի, խեղման, կոնտուզիայի) կամ դրա հետևանքների պատճառական կապի վերաբերյալ որոշում չի ընդունում:
60. Վիրավորվելու (խեղման, վնասվածքի, կոնտուզիայի) փաստը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, պիտանիության աստիճանի մասին Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, անկախ ծառայության սահմանափակվելու կամ չսահմանափակվելու հանգամանքից, գրանցվում է հիվանդության տեղեկանքում:
61. Փորձաքննվողների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները և հանձնաժողովների որոշումները գրանցվում են.
1) փրկարարական ծառայողներինը` ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի ձև 1), բժշկական գրքույկում, վիրավորվելու, կոնտուզիայի դեպքում` տեղեկանքում (հավելված 2.1-ի ձև 4), կամ հիվանդության տեղեկանքում (հավելված 2.1-ի ձև 3).
2) ուսումնական հաստատությունների դիմորդներինը`
ա. քաղաքացիներինը` ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի ձև 1), ուսումնական հաստատության դիմորդի ռազմաբժշկական փորձաքննության քարտում (հավելված 2.1-ի ձև 5),
բ. փրկարարական ծառայողներինը` Հանձնաժողովների նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի ձև 1), ուսումնական հաստատության դիմորդի ռազմաբժշկական փորձաքննության քարտում (հավելված 2.1-ի ձև 5),
3) ստացիոնար բժշկական հաստատությունում բուժվող անձանց Ռազմաբժշկական հանձնաժողով ուղարկվող էպիկրիզը և Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը գրանցվում են հիվանդության պատմության մեջ:
62. Հանձնաժողովների քարտուղարները վարում են նիստերի արձանագրությունների մատյան համաձայն (հավելված 2.1-ի ձև 1) :
63. Հանձնաժողովների նիստերի արձանագրությունը ստորագրում են նախագահը, նիստին մասնակցած առնվազն երկու անդամները և քարտուղարը:
64. Թույլատրվում է շարային ծառայության և ուսումնական հաստատություններ ընդունվելու համար պիտանի ճանաչված անձանց օբյեկտիվ տվյալները Բժշկական հանձնաժողովների նիստերի արձանագրությունների մատյանում չգրանցել` նշելով պիտանի է:
65. Սույն կարգի և պայմանների 64-րդ կետում նշված դեպքում փորձաքննվողի մոտ հայտնաբերված պիտանիությունը չսահմանափակող թերությունները գրանցվում են համառոտ, իսկ ախտորոշումն` ամբողջությամբ:
66. Որոշում ընդունելու ժամանակ հիվանդության տեղեկանք կազմելու դեպքում, Ռազմաբժշկական հանձնաժողովին թույլատրվում է նիստերի արձանագրությունների մատյանում կատարել կարճ գրանցումներ (փորձաքննվողի անձնագրային տվյալները, ախտորոշումն ամբողջությամբ, Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի, խեղման պատճառական կապը):
67. Սույն կարգի և պայմանների 66-րդ կետում նշված դեպքում անհրաժեշտ է նաև կազմել հիվանդության տեղեկանքի լրացուցիչ մեկ օրինակ և այն պահել որպես նիստերի արձանագրությունների մատյանի հավելված:
68. Հիվանդության տեղեկանքի լրացուցիչ օրինակները Ռազմաբժշկական հանձնաժողովում պահվում են 5 տարի, իսկ հետո հանձնվում համապատասխան արխիվ:
69. Ռազմաբժշկական հանձնաժողովն այբբենական կարգով հաշվառում է նաև տարվա ընթացքում քննարկված հիվանդության քարտերն ու տեղեկանքները:
70. Ռազմաբժշկական հանձնաժողովում հոգեկան խանգարումների կամ չարորակ նորագոյացությունների առիթով փորձաքննված հիվանդների հիվանդության տեղեկանքների դիմերեսի վերևի մասում գրվում է հետևյալ տեքստը «Արգելվում է պատճենահանել, տալ հիվանդին, բացահայտել տվյալները»:
71. Սույն կարգի և պայմանների 67-րդ կետում տեղեկանքները թույլատրվում է պատճենահանել միայն իրավապահ մարմինների, ինչպես նաև հոգեբուժական հաստատության կամ սոցիալական ապահովման մարմինների պահանջով:
72. Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, բժշկական փորձաքննության քարտը, հիվանդության տեղեկանքը ռազմաբժշկական փորձաքննությունից հետո 5 օրվա ընթացքում սահմանված կարգով ուղարկվում է Նախարարության Փրկարար ծառայության տնօրենի հաստատմանը:
73. Հիվանդության տեղեկանքը փորձաքննվողին չի տրվում:
74. Հիվանդության տեղեկանքը կազմվում է.
1) ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և ազատման ենթակա ծառայողների համար.
2) ուսումնական հաստատությունների հետագա ուսման համար ոչ պիտանի ճանաչված ուսանողների և սպայական կոչում չունեցող ունկնդիրների համար:
75. Հիվանդության տեղեկանքը խաղաղ և պատերազմական ժամանակ կազմվում է 3 օրինակից`
1) առաջին օրինակը ներկայացվում է ռազմաբժշկական փորձաքննության ուղարկած պետին.
2) երկրորդ օրինակը ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ.
3) երրորդ օրինակը մնում է Ռազմաբժշկական հանձնաժողովի գործում:
Հավելված 2.1
ՁԵՎԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Բժշկական հանձնաժողովներԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Ձև N 1
ՄԱՏՅԱՆ
ՌԱԶՄԱԲժշկական (Բժշկական) հանձնաժողովԻ
ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
___________________________________________________________________
(հանձնաժողովի անվանումը)
№ |
Ազգանունը, անունը հայրանունը, ծննդյան թիվը, կոչումը, ստորաբաժանումը, և ում կողմից է ուղարկվել փորձաքննության |
Գանգատները և |
Օբյեկտիվ հետազոտության տվյալները և ախտորոշումը |
Բժշկական հանձնաժողովի որոշումը |
Վերադաս |
Ձև N 2
ՔԱՐՏ
ՆՈՐ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Ազգանունը, |
անունը, | հայրանունը |
_____________________________________________________
________________________________________________________________________________.
Կոչումը
________________________________________________________________________.
Ծննդյան |
տարեթիվը, | ամիսը, |
Հասակը ____սմ, մարմնի քաշը ____կգ, կրծքավանդակի շրջագիծը (հանգիստ վիճակում) ____սմ:
Հետազոտության անվանումը |
Հետազոտության տվյալները |
Հետազոտության անվանումը |
|
Արյան անալիզ
՚___՚_________20 թ. |
|
Մեզի անալիզ
ՙ՚___՚_________20 թ. |
|
ԷՍԳ ՙ՚ ___՚_________20 թ. |
|
Այլ հետազոտություններ ՙ՚___՚_________20 թ. |
Դարձերես
ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Վիրաբույժ` ______________________________________________________________________.
Թերապևտ` ______________________________________________________________________.
Նյարդաբան` _____________________________________________________________________.
Հոգեբույժ` _______________________________________________________________________.
Ակնաբույժ` ______________________________________________________________________.
Օտոլարինգոլոգ` __________________________________________________________________.
Ստոմատոլոգ` ____________________________________________________________________.
Այլ մասնագետներ (ուրոլոգ, էնդոկրինոլոգ և այլն)` ____________________________________
_______________________________________________________________________________.
Ախտորոշում (հայերեն)` ____________________________________________________________.
ՈՐՈՇՈՒՄ __________________________ բժշկական հանձնաժողովի
________________________________________________________________________________
(իրավական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, կետը, ենթակետը)
________________________________________________________________________________
(որոշման տեքստը)
Կ. տ.
Հանձնաժողովի |
նախագահ` |
(ստորագրությունը, | ազգանունը, |
Քարտուղար` ____________________________________________________________________________.
(ստորագրությունը, | ազգանունը, |
«_____» ____________ 20___թ.
Ձև N 3
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
20___ թվականի _______-ի ___-ին ռազմաբժշկական (բժշկական) հանձնաժողովը
________________________________________________________________________________
(պաշտոնատար անձը, ամսաթիվը, փաստաթղթի համարը)
____________________________________________________կարգադրությամբ փորձաքննել է`
1. Ազգանունը, անունը, հայրանունը` ______________________________________________.
2. Ծննդյան թիվը, ամիսը, տարին`_________________________________________________.
3.Կոչումը` __________________________________________________________________.
4. Ստորաբաժանումը` _________________________________________________________.
5. Ծառայության է ընդունվել հանձնաժողովի կողմից` __________________ _______________
___________________________________________________________________________.
6. Հասակը ____սմ: Մարմնի քաշը __ կգ: Կրծքավանդակի (հանգիստ վիճակում) շրջագիծը ____ սմ:
7. Գանգատները`________________________________________________________________
_____________________________________________________________________________.
8. Համառոտ անամնեզ` ________________________________________________________
նշել, թե երբ է սկսվել հիվանդությունը, երբ և ինչ |
պայմաններում է վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք, հաշմում ստացել.
______________________________________________________________________________
վիրավորվելու, կոնտուզիայի, վնասվածքի, հաշմության փաստը՝ հանգամանքները
______________________________________________________________________________
հավաստող փաստաթղթերի առկայությունը կամ բացակայությունը:
______________________________________________________________________________
Հիվանդության ազդեցությունը ծառայողական պարտականությունների կատարման
__________________________________________________________________________________
վրա, նախորդ բժշկական զննությունները և դրանց արդյունքները. ձեռնարկվող
________________________________________________________________________________
բուժական միջոցառումները, բուժման արդյունավետությունը, հիվանդության
________________________________________________________________________________
պատճառով արձակուրդներում գտնվելը, բուժում առողջարաններում և այլն):
9. Հետազոտության և բուժման մեջ է եղել` ____________________________
__________________________________________________________________________________
(նշել բուժ-կանխարգելիչ հաստատությունները և դրանցում գտնվելու ժամանակը)
10. Օբյեկտիվ |
հետազոտության | տվյալները |
11. Հատուկ հետազոտությունների արդյունքները (ռենտգենաբանական, լաբորատոր, գործիքային և այլն)`
_______________________________________________________________________
________________________________________________________________________________
12. Ախտորոշումը (հայերեն) և հանձնաժողովի որոշումը՝ հիվանդության պատճառական
կապի վերաբերյալ (վիրավորվելու, կոնտուզիայի, վնասվածքի, հաշմության)`
_______________________________________________________________________________.
13. Հանձնաժողովի որոշումը ծառայության պիտանիության, մասնագիտությամբ ծառայության մասին և այլն:
_______________________________________________________________________________
(իրավական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, կետը, ենթակետը)
_______________________________________________________________________________
(որոշման տեքստը)
Կ. տ.
Հանձնաժողովի նախագահ _________________________________________________
(ստորագրությունը, | ազգանունը, |
Քարտուղար__________________________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)
Ձև N 4
ՏԵՂԵԿԱՆՔ
ՎԻՐԱՎՈՐՎԵԼՈՒ, ԿՈՆՏՈՒԶԻԱՅԻ, ՎՆԱՍՎԱԾՔԻ, ԽԵՂՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
______________________________________________________________________________
(կոչումը, ստորաբաժանում, ազգանունը, անունը, հայրանունը,
_____________________________________________________________________________
ծննդյան թվականը)
ՙ_____՚ _____________20 թ. ստացել է ___________________________________________
____________________________________________________________________________
(հիվանդության, վնասվածքի, կոնտուզիայի, հաշմության տեսակը,
_____________________________________________________________________________
բնույթը և տեղայնացումը)
հետևյալ հանգամանքներում ____________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
(հանգամանքները և պատճառը, որի դեպքում ստացվել է վնասվածքը, կոնտուզիան, հաշմությունը. մարտական, ծառայողական հանձնարարությունը, հրամանը, հրամանատարի կարգադրությունը, ծառայության պարտականությունները, քաղաքացիական պարտքը կատարելիս, մարտական, ֆիզիկական պատրաստության պարապմունքների ընթացքում, տեխնիկան նորոգելիս կամ սպասարկելիս, շինարարական տնտեսական կամ այլ կարգի աշխատանքներ կատարելիս, փրկարարական կանոնադրության պահանջները, հրամանները, կարգադրությունները, հանձնարարականները խախտելիս, այդ թվում նաև անվտանգության տեխնիկայի պահանջները, ծառայությունից դուրս ժամանակ և պետի հրամանի, կարգադրության, ծառայողական առաջադրանքի հետ չկապված արձակուրդի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման հետ կապված հանգամանքներում և այլն)
Տրված է ներկայացնելու _________________________________________________________
(հիմնարկության, կազմակերպության
_____________________________________________________________________________
անվանումը, որտեղ ներկայացվելու է տեղեկանքը)
Կ. տ.
Հրամանատար (պետ) __________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)
Ձև N 5
Լուսանկարի տեղ
ՔԱՐՏ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. Ազգանունը, անունը, հայրանունը_____________________________________________
__________________________________________________________________________
(ծառայողների համար՝ կոչումը)
2. Ծննդյան տարեթիվը _______________________________________________________
3. Մշտական բնակության վայրը (հասցեն) ______________________________________
____________________________________________________________________________
(ծառայողների համար՝ ստորաբաժանման անվանումը)
N |
Հետազոտության միջոցառումներ |
Բժշկական փորձաքննություն | ||||
առաջնային |
կրկնակի |
վերջնական | ||||
1. |
Գանգատները և անամնեզ |
|||||
2. |
Անցկացրած հիվանդությունները և վնասվածքները |
|||||
3. |
Մարդաբանական տվյալներ. |
|||||
հասակ |
||||||
մարմնի քաշ |
||||||
սպիրոմետրիա |
||||||
դինամոմետրիա. |
||||||
աջ դաստակը |
||||||
ձախ դաստակը |
||||||
4. |
Վիրաբուժական հետազոտության տվյալներ. |
|||||
Ընդհանուր ֆիզիկական զարգացումը |
||||||
Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները |
||||||
Ավշահանգույցները |
||||||
Ոսկրամկանային համակարգը |
||||||
Պերիֆերիկ անոթները |
||||||
Միզասեռական համակարգը |
||||||
Անուսը և ուղիղ աղիքը |
||||||
Ախտորոշում |
||||||
Եզրակացություն |
||||||
Ամիսը, ամսաթիվ, վիրաբույժի ստորագրությունը, ազգանունը և անվանատառերը |
||||||
5. |
Ներքին օրգանների զննության տվյալները |
|||||
Սնուցման վիճակը |
||||||
Էնդոկրին համակարգը |
||||||
Սիրտը. |
||||||
սահմանները |
||||||
տոները |
||||||
Ֆունկցիոնալ փորձերը |
||||||
Զարկերակը |
||||||
Զարկերակային ճնշումը |
||||||
Շնչառական օրգաններ |
||||||
Մարսողական օրգաններ |
||||||
Լյարդ |
||||||
Փայծաղ |
||||||
Երիկամներ |
||||||
Ախտորոշում |
||||||
Եզրակացություն |
||||||
Ամիս-ամսաթիվ, թերապևտի ստորագրությունը, ազգանունը և անվանատառերը |
||||||
6. |
Նյարդային համակարգի ուսումնասիրության տվյալները |
|||||
Գանգուղեղային նյարդեր |
||||||
շարժողական ոլորտ |
||||||
ռեֆլեքսներ |
||||||
զգայնություն |
||||||
վեգետատիվ նյարդային համակարգ |
||||||
Ախտորոշում |
||||||
Եզրակացություն |
||||||
Ամիս-ամսաթիվ, նյարդաբան ստորագրությունը, ազգանունը և անվանատառերը |
||||||
7. |
Հոգեկան վիճակի ուսումնասիրության տվյալները |
|||||
Գիտակցություն |
||||||
Ուշադրություն |
||||||
Հիշողություն |
||||||
Մտածողություն |
||||||
Ինտելեկտ |
||||||
Հուզական-կամային ոլորտ |
||||||
Եզրակացություն |
||||||
Ամիս-ամսաթիվ, հոգեբույժի ստորագրությունը, ազգանունը և անվանատառերը |
||||||
8. |
Տեսողության օրգանի զննության տվյալները |
|||||
Գունազգացողություն (ըստ Ռաբկինի) |
||||||
Տեսողության սրությունն առանց կորեկցիայի |
Աջ աչք Ձախ աչք |
|||||
Տեսողության սրությունը |
Աջ աչք Ձախ աչք |
|||||
Կորեկցիայով |
Աջ աչք Ձախ աչք |
|||||
Բինօկուլյար տեսողություն |
||||||
Պարզ տեսողության ամենամոտ կետը |
Աջ աչք Ձախ աչք |
|||||
Արցունքատար ուղիներ |
||||||
Կոպեր և շաղկապենի |
||||||
Ակնագնդերի դիրքն ու շարժունակությունը |
||||||
Բբերն ու նրանց ռեակցիան |
||||||
Օպտիկական միջավայրերը |
Աջ աչք Ձախ աչք |
|||||
Ախտորոշում |
||||||
Եզրակացություն |
||||||
Ամիս-ամսաթիվ, ակնաբույժի ստորագրությունը, ազգանունը և անվանատառերը |
||||||
9. |
Քիթ-կոկորդ-ականջի զննության տվյալները |
|||||
Խոսք |
||||||
Քթային շնչառություն |
Աջից Ձախից |
|||||
Հոտառություն |
Աջից Ձախից |
|||||
Լսողության սրությունը շշուկային խոսքի հանդեպ |
Աջից Ձախից |
|||||
Ականջի բարոֆունկցիան |
Աջից Ձախից |
|||||
Վեստիբուլյար ապարատի ֆունկցիան |
||||||
(կրկնակի փորձ՝ պտտվելով) |
||||||
Ախտորոշում |
||||||
Եզրակացություն |
||||||
Ամիս-ամսաթիվ, օտոլարինգոլոգի ստորագրությունը, ազգանունը և անվանատառը |
||||||
10. |
Ատամի և բերանի խոռոչի քննության տվյալները |
|||||
Կծվածք |
||||||
Բերանի խոռոչի լորձաթաղանթը |
||||||
Ատամները |
||||||
Լնդերը |
||||||
Ախտորոշում |
||||||
Եզրակացություն |
||||||
Ամիս,ամսաթիվ, ստոմատոլոգի ստորագրությունը, ազգանունը և անվանատառերը |
||||||
11. |
Մաշկավեներոլգիական քննության տվյալները |
|||||
Ախտորոշում |
||||||
Եզրակացություն |
||||||
Ամիս,ամսաթիվ, ստոմատոլոգի ստորագրությունը, ազգանունը և անվանատառերը |
12. Ռազմաբժշկական (բժշկական) հանձնաժողովի որոշումը.
1) ՌԲՀ բժշկական փորձաքննություն____________________________________
ՙ_____՚_________20 թ.
________________________________________________________________________________
(իրավական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, կետը, ենթակետը)
________________________________________________________________________________
(որոշման տեքստը)
սյունակ ___________________________________________________________________
(պիտանի է, պիտանի չէ)
ընդունվելու ________________________________________________________________
(ՈՒՀ-ի, ֆակուլտետի անվանումը)
Կ. տ.
Հանձնաժողովի նախագահ _________________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)
Քարտուղար _______________________________________________________________________
(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)
Հավելված 3 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի N 782-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական ֆիզիկական պատրաստության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 55-Ն որոշման 1.1-րդ կետով հաստատված հավելված 2-ով սահմանված բժշկական փորձաքննության ժամանակ փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի /այսուհետ՝ ցանկ/ կիրարկման հետ կապված հարաբերությունները:
II. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
2. Ցանկի 1-ին կետ` մտավոր հետամնացության (սակավամտության) խորը և ծանր արտահայտված բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, չափավոր և թեթև արտահայտված մտավոր հետամնացությունները, ինչպես նաև չճշտված մտավոր հետամնացությունները վարքի խանգարումներով, թեթև և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի խանգարումներով: Փորձաքննության ժամանակ նկատի են առնվում օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, մակարդակը, հարմարվողականությունը և հմտությունների ձեռքբերումը:
3. Ցանկի 2-րդ կետ` ներառում է օրգանական հոգեկան խանգարումները: Ախտորոշման համար չափանիշ են հանդիսանում գլխուղեղի օրգանական բնույթի ախտահարման նշանները` ըստ անամնեզի և օբյեկտիվ տվյալների, ինչպես նաև հոգեախտաբանական նշանները, նյարդաբանական ախտանշանները, հարկլինիկական (ԷԷԳ, Էխո-ԷԳ, գանգի ռենտգենգրաֆիա, ՄՌՏ, ակնահատակի զննում և այլն) տվյալները: Կլինիկական ախտորոշման համար նշանակություն ունեն նաև բժշկական փաստաթղթերի առկայությունը և անձնական գործի ուսումնասիրությունը:
Ցանկի 2-րդ կետի 1-ին ենթակետ` խիստ արտահայտված խանգարումներ, ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ անձի խանգարումները, փսիխոօրգանական բնույթի համախտանիշը.
Ցանկի 2-րդ կետի 2-րդ ենթակետ` չափավոր արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ, դիսոցիատիվ ճանաչողական խանգարումները, ինչպես նաև սկսվող փսիխոօրգանական խանգարումը.
Ցանկի 2-րդ կետի 3-րդ ենթակետ` անցողիկ, կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական բնույթի խանգարումները բարենպաստ ընթացքով, որոնք ավարտվում են թեթև ասթենիկ վիճակով` առանց մնացորդային օրգանական փոփոխությունների և կայուն կոմպենսացիայով:
Ծառայողներին ստացիոնար բուժումից հետո անհրաժեշտության դեպքում տրվում է արձակուրդ: Կարճատև, անցողիկ խանգարումներ տարած ծառայողների համար կայուն կոմպենսացիայի դեպքում, ծառայելու պիտանիությունը որոշվում է անհատապես` համաձայն Ցանկի 2-րդ կետի 3-րդ ենթակետի: Սույն կարգի հավելված 2-ի 44-րդ կետի համաձայն կատարվում է կրկնակի փորձաքննություն:
4. Ցանկի 3-րդ կետ` շիզոֆրենիան` անկախ ձևից, ընթացքից և ելքից, ինչպես նաև քրոնիկական զառանցանքային խանգարումները, շիզոաֆեկտիվ և շիզոտիպային խանգարումները: Այս կետով փորձաքննվողները պիտանի չեն:
5. Ցանկի 4-րդ կետ` աֆեկտիվ փսիխոզներ.
Ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետ` հաճախակի կրկնվող, կարճատև ռեմիսիաներով ընթացող երկբևեռ աֆեկտիվ խանգարումները և հետադարձ դեպրեսիվ խանգարումները.
Ցանկի 4-րդ կետի 2-րդ ենթակետ` երկարատև բուժում պահանջող աֆեկտիվ խանգարումները, ծանր մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները` փսիխոտիկ խանգարումներով, ձգձգվող ընթացքով տրամադրության քրոնիկական խանգարումները: Ախտորոշման չափանիշներն են օբյեկտիվ անամնեստիկ տվյալները, նախկին էպիզոդը հաստատող բժշկական փաստաթղթերի առկայությունը և կլինիկական պատկերը.
Ցանկի 4-րդ կետի 3-րդ ենթակետ` չափավոր և թեթև արտահայտված մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները, որոնք ենթակա են բուժման մինչև կայուն ռեմիսիան:
Արգելվում է հոգեբանական և ֆիզիկական լարվածություն պահանջող ծառայությունում:
6. Ցանկի 5-րդ կետ` ներառում է պարանոիդ ռեակցիաները, փսիխոգեն պարանոիդ փսիխոզները, ռեակտիվ փսիխոզները, օնեյրոֆրենիաները, զառանցանքային բռնկումները և այլն.
Ցանկի 5-րդ կետի 1-ին ենթակետ` երկարատև բուժում պահանջող, ռեմիսիայի բացակայությամբ ընթացող վիճակները.
Ցանկի 5-րդ կետի 2-րդ ենթակետ` 45 օր տևողությամբ բուժման արդյունքում ռեմիսիայի հասնելու դեպքերը.
Ցանկի 5-րդ կետի 3-րդ ենթակետ` կարճատև ընթացքով և բարենպաստ ելքով դեպքերը:
7. Ցանկի 6-րդ կետ` ներառում է տարբեր ծագման (բացառությամբ փսիխոակտիվ նյութերի) ինֆեկցիաների, ինտոքսիկացիաների, ասթմատիկ հիվանդությունների, ՄԻԱՎ վարակի հետևանքով առաջացած հոգեկան խանգարումները, ինչպես նաև խանգարումներ` պայմանավորված ֆիզիոլոգիական վիճակներով: Ախտորոշման չափանիշներն են հանդիսանում օբյեկտիվ անամնեստիկ տվյալները սոմատիկ հիվանդությունների և խանգարումների վերաբերյալ, ինչպես նաև հարկլինիկական տվյալները, հոգեախտաբանական նշանների առկայությունը:
Ցանկի 6-րդ կետի 1-ին ենթակետ` արտահայտված երկարատև փսիխոտիկ խանգարումներով և անձի փոփոխություններով ընթացող վիճակները.
Ցանկի 6-րդ կետի 2-րդ ենթակետ` չափավոր արտահայտված կամ կրկնվող փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխություններ կամ երկարատև ասթենիկ վիճակ.
Ցանկի 6-րդ կետի 3-րդ ենթակետ` թեթև արտահայտված կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք ավարտվում են լավացումով կամ թեթև ասթենիզացիայով:
8. Ցանկի 7-րդ կետ` ներառում է նևրոտիկ, դիսոցիատիվ սոմատոֆորմ խանգարումները, հիստերիկ փսիխոզները, անձի նևրոտիկ զարգացումը, անձի քրոնիկական հետտրավմատիկ խանգարումները, հետվնասվածքային սթրեսային խանգարումները, սուր սթրեսային ռեակցիաները և վիճակները, հարմարվողականության խանգարումները.
Ցանկի 7-րդ կետի 1-ին ենթակետ` կայուն հիվանդագին արտահայտություններով հաճախակի դեկոմպենսացիաներով, բուժմանը դժվար ենթարկվող վիճակները.
Ցանկի 7-րդ կետի 2-րդ ենթակետ` չափավոր արտահայտված հիվանդագին արտահայտություններով, սակայն բարենպաստ ելքով և կոմպենսացիայով ընթացող վիճակները բուժումից հետո.
Ցանկի 7-րդ կետի 3-րդ ենթակետ` բուժմանը ենթարկվող և լավացումով ավարտվող թեթև և կարճատև արտահայտություններով հոգեկան խանգարումները (օբսեսիվ, կոմպուլսիվ, ֆոբիկ, հիստերիկ):
Ցանկի 7-րդ կետի 4-րդ ենթակետ` թեթև և կարճատև արտահայտություններով հոգեկան խանգարումները հոգեկան խանգարումները (էմոցոնալ և վեգետատիվ բնույթի), որոնք ենթարկվում են բուժման և ավարտվում են առողջացումով
9. Ցանկի 8-րդ կետ` ներառում է անձի և վարքի խանգարումները, ներառյալ անձի սպեցիֆիկ և խառը խանգարումները, սովորույթների և հակումների խանգարումները, սեռական նույնացման խանգարումները, սեռական նախընտրության խանգարումները, սեռական զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումները.
Ցանկի 8-րդ կետի 1-ին ենթակետ` արտահայտված և կոմպենսացիայի չենթարկվող ձևերը.
Ցանկի 8-րդ կետի 2-րդ ենթակետ` հաճախակի դեկոմպենսացիաներով անձի խանգարումները, ինչպես նաև կրկնվող իրավիճակային և անձնային ռեակցիաները, որոնց հաճախականությունը 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ է:
Փսիխոպաթանման ռեակցիաները փորձաքննվում են ցանկի 8-րդ կետի 2-րդ ենթակետով:
10. Ցանկի 9-րդ կետ` ներառում է հոգեկան և վարքային խանգարումները հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, այդ թվում սուր թունավորում, գործածում վնասակար հետևանքով, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ դելիրիումով, փսիխոտիկ խանգարումներով, ամնեստիկ համախտանիշ, մնացորդային փսիխոտիկ խանգարում, հոգեկան և վարքային այլ խանգարումներ.
Ցանկի 9-րդ կետի 1-ին ենթակետ` սուր, քրոնիկական փսիխոտիկ խանգարումները քրոնիկական ալկոհոլիզմի, նարկոմանիայի և տոքսիկոմանիայի ժամանակ` արտահայտված անձի փոփոխություններով և ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումներով.
Ցանկի 9-րդ կետի 2-րդ ենթակետ` սուր փսիխոտիկ խանգարումները քրոնիկական ալկոհոլիզմի, նարկոմանիայի, տոքսիկոմանիայի ժամանակ` անձի չափավոր կամ թեթև փոփոխություններով, սոմատիկ կամ հոգեկան բարդություններով:
III. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
11. Ցանկի 10-րդ կետ` նախատեսում է առաջնային և երկրորդային ընկնավորությունը (էպիլեպսիան)` մեծ և փոքր նոպաներով, հոգեկան համարժեքներով կամ անձի յուրահատուկ փոփոխություններով: Այն պետք է հաստատվի մինչև մեկ ամիս տևողությամբ ստացիոնար հետազոտմամբ, անհրաժեշտության դեպքում անցկացվում են պրովոկացիոն տեստեր: Ցնցումներով ուղեկցվող և առանց ցնցումների նոպաներն արձանագրվում են բժշկի և բուժքրոջ կողմից: Կատարվում է առնվազն 2 ԷԷԳ հետազոտություն, անցկացվում են հոգեբույժի և այլ մասնագետների խորհրդատվություններ:
Ախտանշանային (սիմպտոմատիկ) ընկնավորությունը և հանկարծակի առաջացող մոլուցքի այլ ձևերը (նարկոլեպսիա, կատալեպսիա (փայտացում) և այլն) այս հոդվածին չեն վերաբերում: Այդ դեպքերում փորձաքննությունն իրականացվում է հիմնական հիվանդությունն ախտորոշելու համար, օրինակ, համաձայն Ցանկի 9-րդ կամ 12-րդ կետերի, եթե ջղաձգության ախտանշանն առաջացել է ուղեղի ախտահարման հետևանքով: Վերջնական ախտորոշման համար իրականացվում է երկարատև ԷԷԳ-մոնիթորինգ, ինչպես նաև` գիշերային ԷԷԳ - գրանցում:
Ընկնավորության կլինիկական նկարագիրը վերլուծելիս անհրաժեշտ է անցկացնել ընկնավորության նոպաների տարբերակված ախտորոշում: Նոպայի առկայությունը պետք է հաստատվի բուժզննմամբ: Առանձին դեպքերում օգտակար կարող են լինել այնպիսի փաստաթղթեր, որոնք ստորագրել են ոչ բժշկական անձնակազմի պաշտոնատար անձինք, և հաստատել են համապատասխան հրամանատարները (պետերը), եթե դրանցում նկարագրված բռնկումը և հետբռնկումային վիճակը հիմք են տալիս այն որակել որպես ընկնավորություն: Կասկածահարույց դեպքերում հարկ է հարցում անել ըստ բնակության, ուսման, աշխատանքի, ծառայության վայրի: Եթե ստացիոնար հետազոտության ժամանակ ընկնավորության ախտորոշումը հաստատվում է, փորձաքննությունն անցկացվում է համաձայն Ցանկի 10-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերի:
Հաճախակի նոպաների (տարին ավելի, քան 3 անգամ) կամ ջղաձգային նոպաների հոգեկան համարժեքների, ինչպես նաև հոգեկան խանգարումների խորացման դեպքում փորձաքննությունն անցկացվում է ըստ Ցանկի 10-րդ կետի 1-ի ենթակետի:
Առանց անձի` ընկնավորությանը բնորոշ թեթև արտահայտված փոփոխությունների, հազվադեպ նոպաների (տարին ոչ ավելի, քան 2-3 անգամ) դեպքում ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ Ցանկի 10-րդ կետի 2-րդ ենթակետի:
12. Ցանկի 11-րդ կետ` կիրառվում է գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների բոլոր տեսակների դեպքում, վասկուլիտ, անոթային մալֆորմացիաներ, զարկերակային անևրիզմներ, անոթների ստենոզներ ու օկլյուզիաներ և այլն, որոնք ուղեկցվում են ուղեղի արյան շրջանառության սուր, կրկնվող և երկարատև խանգարումներով (իշեմիկ, արյունազեղումային և խառը տիպի կաթվածներ ու անցողիկ խանգարումներ, զարգացող դիսցիրկուլյատոր էնցեֆալոմիելոպաթիաներ, ինչպես նաև ողնուղեղի արյան շրջանառության խանգարումներ և այլն): Ըստ նշված հիվանդությունների ընթացքի, օջախների մեծության և տեղակայման առանձնահատկությունների` կարող են առաջանալ ֆունկցիոնալ խանգարումների տարբեր ծանրության զանազան համախտանիշներ:
Ցանկի 11-րդ կետի 1-ին ենթակետ` կրկնվող կաթվածները, նյարդային համակարգի ֆունկցիաների ծանր և կայուն խանգարումները, որոնք առաջանում են գլխուղեղի կամ ողնուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության III աստիճանի քրոնիկական անբավարարության (հեմիպլեգիա, խոր հեմիպարեզ, մոնոպարեզ, խոսքի, հիշողության, մտածողության խանգարումներ, պարկինսոնիզմ, կոնքի օրգանների ֆունկցիաների խանգարումներ և այլն) հետևանքով.
Ցանկի 11-րդ կետի 2-րդ ենթակետ` անոթային հիվանդությունների` բարեհաջող ընթացք ունեցող և չափավոր օջախային ախտահարմամբ արտահայտված ձևերը: Այս կետին են վերաբերում նաև ուղեղի աթերոսկլերոզի ժամանակ ուղեղի անոթային II աստիճանի քրոնիկական անբավարարության երևույթները (հոգնածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, ուշագնացություն, աշխատունակության անկում, հուզակամային խանգարումներ, ԿՆՀ առանձին կայուն օրգանական նշանների առկայության դեպքում հստակ անիզոռեֆլեքսիա, լույսի նկատմամբ բբերի թույլ ռեակցիա, բրգաձև (պիրամիդալ) ախտանշաններ և այլն): Այս կետին են վերաբերում նաև II շրջանի զարկերակային հիպերտենզիայի ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները, գիտակցության կարճատև կորստով ուղեկցվող և սինկոպալ վիճակները, միգրենի բոլոր տեսակները, վեգետոանոթային պարոքսիզմները (սիմպատոադրենալինային և վագոինսուլյար կրիզներ) ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, որոնք ուղեկցվում են վեգետատիվ և սրտանոթային համակարգի խանգարումներով:
Առանձին դեպքերում, հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնը, թույլատրվում է որոշում ընդունել պիտանիության մասին, ովքեր մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, բայց չեն հասել ծառայության առավելագույն տարիքին: Այս դեպքերում առանձնահատուկ կարևորություն են ստանում ծառայողական և բժշկական բնութագրերը: Կարևոր են նաև դիսպանսեր հսկողության և ստացիոնար հետազոտության տվյալները:
Բացառիկ դեպքերում կենտրոնական ապարատում ծառայող սպաները, ՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմը չափավոր արտահայտված ձախակողմյան հեմիպարեզի (առանց տեսողության, խոսքի, հոգեկան խանգարումների, ընկնավորության բռնկումների, պարկինսոնիզմի երևույթների) առկայությամբ կարող են պիտանի համարվել ծառայության համար` հաշվի առնելով ունեցած փորձը, հրամանատարության կարծիքը:
Ցանկի 11-րդ կետի 3-րդ ենթակետ` թեթև արտահայտված վեգետոանոթային դիստոնիան, ինչպես նաև միգրենի նոպաներն ըստ անամնեզի:
Ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներով տառապող ծառայողների վերաբերյալ փորձաքննական որոշումը կայացվում է` ելնելով հիվանդության բնույթից և ծանրության աստիճանից:
Կրկնվող սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում (անկախ պատճառից) փորձաքննությունն իրականացվում է համաձայն Ցանկի 11-րդ կետի 1-ին ենթակետի:
Գլխուղեղի անոթների զարկերակային լայնացման (անևրիզմի) դեպքում, եթե այն ուղեղի արյան շրջանառության խանգարման կամ ընկնավորության նոպաների պատճառ է դառնում փորձաքննվում են համաձայն Ցանկի 11-րդ կետի 1-ին ենթակետի:
Գլխուղեղի անոթների անևրիզմի պատճառով վիրահատված անձանց ծառայության համար պիտանիությունը գնահատելիս հաշվի են առնվում վիրահատության արմատականությունը, արդյունավետությունը, գանգի ոսկրային դեֆեկտի հետվիրահատական մեծությունը, խանգարված ֆունկցիաների վերականգնման ընթացքը, հրամանատարության և բժշկի կարծիքները, փորձաքննվողի տարիքը:
Ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում տարած փորձաքննվողներին, եթե կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները լիովին վերականգնվել են, տրվում է արձակուրդ` 30-60 օր ժամկետով:
13. Ցանկի 12-րդ կետ` նախատեսում է գլխուղեղի, ողնուղեղի, ուղեղի թաղանթի ինչպես առաջնային (վարակիչ), այնպես էլ երկրորդային բնույթի, շփման կամ արյան միջոցով տարածվող բորբոքային հիվանդությունները (էնցեֆալիտներ, էնցեֆալոմիելիտներ, արախնոիդիտներ, մենինգիտներ), առաջնային (Գիյեն-Բարե) և երկրորդային պոլինևրիտները, պոլիոմիելիտը, միելիտը, տզից և մոծակից առաջացած տրանսմիսիոն էնցեֆալիտները և այլն, ինչպես նաև սիֆիլիսի, արյան հիվանդությունների, ինտոքսիկացիաների ժամանակ նյարդային համակարգի ախտահարումները.
Ցանկի 12-րդ կետի 1-ին ենթակետ` նյարդային համակարգի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումները, որոնք առաջացել են վերոհիշյալ հիվանդությունների հետևանքով.
Ցանկի 12-րդ կետի 2-րդ ենթակետ` հիվանդությունների դանդաղ ընթացող քրոնիկական ձևերը, որոնք, կախված կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանից, ծառայության սահմանափակման պատճառ են դառնում, բայց ամբողջովին չեն բացառում այն: Այս դեպքերում նկատվում են մնացորդային երևույթներ ԿՆՀ-ի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումներով, ներգանգային ճնշման չափավոր բարձրացումով.
Ցանկի 12-րդ կետի 3-րդ ենթակետ` նեյրովարակներից և նյարդային համակարգի ախտահարումով ուղեկցվող ինտոքսիկացիաներից հետո առաջացած վիճակները, որոնց ելքը բուժումն ավարտելուց հետո լիակատար առողջացումն է, կամ ԿՆՀ-ի ֆունկցիաների թեթև խանգարումը:
Տարած սուր ծանր ընթացքով նյարդավարակներից հետո փորձաքննվում են ըստ Ցանկի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, իսկ թեթև և միջին ծանրության նեյրովարակներից հետո փորձաքննվում են ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
14. Ցանկի 13-րդ կետ` նախատեսում է գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների մոտակա (ուղեղանյութի վնասում, ներուղեղային սուբ- և էպիդուրալ հեմատոմա և այլն) և հեռավոր (արախնոիդիտներ, հիպերտենզիոնհիդրոցեֆալիկ համախտանիշ և զարգացող էնցեֆալոմիելոպաթիա) հետևանքները, ինչպես նաև պայթունային ալիքի և արտաքին այլ ազդակների ներգործությունից առաջացած վնասվածքի հետևանքները.
Ցանկի 13-րդ կետի 1-ին ենթակետ` գլխուղեղի կամ ողնուղեղի ֆունկցիաների ծանր խանգարումներ առաջացնող վնասվածքների հետևանքները (ուղեղի վնասվածք, որը հանգեցրել է ծանր կաթվածի կամ պարեզի, սուբդուրալ հեմատոմա և այլն), ինչպես նաև այն վիճակները, որոնց դեպքում ուղեղանյութի ախտահարման արդյունքում առաջանում են կեղևի ֆունկցիաների (ուղեղի բարձրագույն ֆունկցիաներ) խանգարումներ (աֆազիա, ագնոզիա, ապրաքսիա և այլն):
Հեռավոր հետևանք են համարվում մնացորդային այն երևույթները կամ վիճակները, որոնք պահպանվում են վնասվածքն ստանալու պահից 1 և ավելի տարվա ընթացքում:
Այս ենթակետին են վերաբերում նաև վնասվածքի հետևանքով ուղեղի թաղանթի բորբոքումը (վնասվածքային արախնոիդիտ)` հիդրոցեֆալային զարգացումով, ինչպես նաև վնասվածքից հետո տարբեր ժամկետներում էպիլեպսիա հիշեցնող հաճախակի նոպաների դեպքերը:
Ցանկի 13-րդ կետի 2-րդ ենթակետ` ԿՆՀ-ի վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումներն ու օջախային նշանները չեն հասնում Ցանկի 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի արտահայտվածության աստիճանին (պարեզ, որն էականորեն չի սահմանափակում վերջույթների ֆունկցիան, չափավոր արտահայտված ուղեղիկային խանգարումներ` քայլքի անկայունությամբ, վնասվածքային արախնոիդիտ` ներգանգային ճնշման չափավոր կամ աննշան բարձրացումով, էպիլեպսիա հիշեցնող հազվադեպ նոպաներով և այլն):
Առանձին դեպքերում, հաշվի առնելով հրամանատարության և բժշկի կարծիքը փորձաքննվողի աշխատանքի բնույթի, ծառայողական պարտականությունների կատարման ծավալի ու որակի և աշխատունակության մասին, այս կետով թույլատրվում է որոշում կայացնել ծառայության առավելագույն տարիքին չհասածների պիտանի լինելու մասին:
Սուր սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում ծառայողների փորձաքննությունը կատարվում է ըստ Ցանկի 13-րդ կետի 2-րդ ենթակետի` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:
Ցանկի 13-րդ կետի 3-րդ ենթակետ` գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքների այնպիսի հետևանքները, որոնց բնորոշ են ցրված նյարդաբանական օրգանական ախտանշանները (քիթ-շրթունքային ծալքերում աննշան անհամաչափություն, անիզոռեֆլեքսիա, զգացողության թեթև խանգարումներ և այլն): Դրանք ուղեկցվում են թեթև վեգետատիվ-անոթային անկայունությամբ ու տարաբնույթ նյարդային երևույթներով: Այս ենթակետին են վերաբերում նաև գանգի հին կոտրվածքները` առանց օրգանական ախտահարումների և ֆունկցիաների խանգարումների:
Այս ենթակետին վերաբերում են վնասվածքների այնպիսի հեռավոր հետևանքները, որոնց ժամանակ նկատվում են միայն առանձին ցրված օրգանական նշաններ` առանց ԿՆՀ-ի ֆունկցիաների խանգարման և ասթենիզացիայի աննշան երևույթներով:
Ցանկի 13-րդ կետի 4-րդ ենթակետ` սուր վնասվածքից հետո առաջացած վիճակները, որոնք ուղեկցվում են շուտ հոգնելով, վեգետատիվ-անոթային անկայունությամբ, բարձր գրգռվողականությամբ և այլն:
Կլինիկական արտահայտված դրսևորումներով գլխուղեղի ցնցում կամ սալջարդ տարած անձանց համար, որպես կանոն, որոշում է ընդունվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին:
Արտաքին գործոնների (պայթունային ալիք, ճառագայթում և այլն) ազդեցության հետևանքով առաջացած կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դեպքերը փորձաքննվում են ըստ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանի: Գանգոսկրի կամ ողնաշարի վնասվածքների և արատների դեպքում անհրաժեշտ է կիրառել համապատասխան հոդվածների ենթակետերը:
Ծառայության ընթացքում ուղեղի ցնցում և սալջարդ ստացած ծառայողներին առողջանալուց հետո տրվում է արձակուրդ` ՌԲՀ-ում կրկնակի փորձաքննությամբ` պիտանիության հարցը որոշելու համար:
Վնասվածքի, ինչպես նաև դրա հետևանքների պատճառով անցկացված բուժումը պետք է հաստատված լինի բուժհիմնարկների կողմից, իսկ վնասվածքի հետևանքով անաշխատունակության կամ ծառայությանը պիտանիության հարցի որոշման համար անհրաժեշտ են բնութագրեր աշխատանքի, ուսման, ծառայության վայրերից:
15. Ցանկի 14-րդ կետ` նախատեսում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքները (բարորակ, չարորակ), այլ ծավալային գոյացություններ, ինչպիսիք են կիստաները (հետվնասվածքային, հետբորբոքային, պարազիտար և այլն), դրանց հեռացումից հետո մնացած հետևանքները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները (միոպաթիա, ողնուղեղային և նյարդային ամիոտրոֆիա), նյարդային համակարգի համակարգային բնույթ կրող բազմաթիվ դեգեներատիվ հիվանդությունները (սիրինգոմիելիա, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, Շտրյումպելի հիվանդություն, ցրված սկլերոզ և այլն), ինչպես նաև նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները և մանկական ցերեբրալ կաթվածը:
Ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետ` ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, ինչպես նաև արագ զարգացող կամ ֆունկցիաների կտրուկ խանգարումներով զուգակցվող հիվանդությունները (գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, սիրինգոմիելիա` սուր արտահայտված տրոֆիկ խանգարումներով, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, միասթենիա, Ֆրիդրեյխի ողնուղեղային ատաքսիա և այլն).
Ցանկի 14-րդ կետի 2-րդ ենթակետ` այն հիվանդությունները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումն արտահայտված է չափավոր, ընթացքը դանդաղ է, երկարատև (1-2 տարի), ախտանշաններն ունեն հետագա զարգացման միտում (միոպաթիաների դանդաղ զարգացող ձևեր, սիրինգոմիելիայի դանդաղ ընթացքով մկանների աննշան ատրոֆիայով և զգացողության թույլ խանգարումով և այլն):
Առանձին դեպքերում, հաշվի առնելով հրամանատարության և բժշկի կարծիքը հիվանդի աշխատանքի բնույթի, ծառայողական պարտականությունների կատարման ծավալի, որակի և աշխատունակության մասին, ըստ այս կետի թույլատրվում է որոշում կայացնել ծառայության առավելագույն տարիքին չհասածների պիտանիության մասին:
Ցանկի 14-րդ կետի 2-րդ ենթակետ են վերաբերում նաև նյարդային համակարգի դանդաղ ընթացող հիվանդությունները, երբ օբյեկտիվ նշանները թույլ են արտահայտված:
16. Ցանկի 15-րդ կետ` նախատեսում է գանգուղեղային և ողնուղեղային նյարդերի վնասվածքների և վիրավորման հետևանքները:
Ցանկի 15-րդ կետի 1-ին ենթակետ` նյարդերի ծանր վնասվածքների կամ վիրավորման հետևանքները` շարժիչ, զգացողության կամ սնուցման խիստ արտահայտված և կայուն խանգարումներով (մկանների խիստ արտահայտված ապաճում (ատրոֆիա), բազուկը` ավելի, քան 4սմ, նախաբազուկը` 3սմ, ազդրերը` 8սմ, սրունքները` 6սմ, կոնտրակտուրաներ, քրոնիկական տրոֆիկ խոցեր, զգացողության խանգարումներ և այլն), ինչպես նաև վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ պարեզի դեպքում խիստ խանգարվում է նաև վերջույթի հիմնական ֆունկցիան.
Ցանկի 15-րդ կետի 2-րդ ենթակետ` ծայրամասային նյարդերի վնասվածքների հետևանքները` վերջույթի ֆունկցիայի չափավոր խանգարումով.
Ցանկի 15-րդ կետի 3-րդ ենթակետ` նյարդերի ախտահարման այն հետևանքները, երբ դրանց ֆունկցիան գրեթե ամբողջությամբ վերականգնվում է, իսկ գոյություն ունեցող մնացորդային երևույթները, որպես զգացողության աննշան արտահայտված խանգարումներ և մկանների ուժի ոչ մեծ թուլություն, գործնականում չեն սահմանափակում վերջույթի ֆունկցիան:
Ծառայողների մոտ հյուսակների և ծայրամասային մագիստրալ նյարդերի (միջնակ, ծղիկային, ճաճանչային, մեծ ոլոքային և նրբոլոքային) լրիվ վնասման դեպքում (հաստատված ԷՆՄԳ-ով), փորձաքննությունը կատարվում է 30, իսկ ոչ լրիվ վնասման դեպքում` 90 օրվա ընթացքում` կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից (չափավորը խանգարումը Ցանկի 15-րդ կետի 2-րդ ենթակետի, իսկ աննշանը Ցանկի 15-րդ կետի 3-րդ ենթակետի).
Ցանկի 15-րդ կետի 4-րդ ենթակետ` այն վիճակները, երբ աշխատունակության լրիվ վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս: Արձակուրդից հետո շարային ծառայության կամ մասնագիտական ծառայության պիտանիության մասին որոշումն ընդունվում է` ելնելով ֆունկցիաների խանգարման արտահայտվածության աստիճանից, համաձայն այս կետի համապատասխան ենթակետերի:
17. Ցանկի 16-րդ կետ` նախատեսում է գանգուղեղի և ողնուղեղի նյարդերի բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև ողնաշարում, փափուկ հյուսվածքներում դրանց երկրորդային բնույթի ախտահարումները ( ընթացող փոփոխությունների պատճառով, թունավորումների ժամանակ և այլն): Այս կետին են վերաբերում նաև միջողնային սկավառակների ճողվածքները, որոնք ուղեկցվում են ողնուղեղի և արմատիկի ճնշման նշաններով:
Ցանկի 16-րդ կետի 1-ին ենթակետ` նևրիտների և նեյրոպաթիաների բորբոքային և թունավոր ծագման պլեքսիտների հետևանքները, որոնք ուղեկցվում են շարժումների, զգացողության և սնուցման սուր արտահայտված խանգարումներով (համաձայնտես Ցանկի 15-րդ կետի 1 ենթակետի).
Ցանկի 16-րդ կետի 2-րդ ենթակետ` ծայրամասային նյարդերի ու նյարդային խրձերի հիվանդությունները, երբ դրանց հիմնական ֆունկցիան կայուն չափավոր խանգարված է:
Վերաբերում նաև միջողնային սկավառակների 4մմ և ավելի չափեր ունեցող ճողվածքները` անգամ ֆունկցիայի աննշան խանգարումով:
Ցանկի 16-րդ կետի 3-րդ ենթակետ` ծայրամասային նյարդերի ու հյուսակների այն հիվանդությունները, որոնց դեպքում շարժումների, զգացողության և սնուցման խանգարումներն աննշան են և չեն սահմանափակում այս կամ այն վերջույթի ֆունկցիան.
Ցանկի 16-րդ կետի 4-րդ ենթակետ` ծայրամասային նյարդերի սուր հիվանդություններից հետո առաջացած այն վիճակները, երբ աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս:
Ոսկրամկանային համակարգի վնասվածքների հետևանքների և ողնաշարում դրա շարժունությանը խանգարող ու ծայրամասային նյարդային համակարգի կողմից երկրորդային խանգարումներ առաջացնող ոսկրային փոփոխությունների առկայության դեպքում, բացի Ցանկի 16-րդ կետից, կիրառվում են նաև Ցանկի 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերը:
Միջողնաշարային սկավառակի տեղաշարժման պատճառով կատարված վիրահատությունից հետո փորձաքննությունն անցկացվում է նաև Ցանկի 36-րդ կետի համաձայն:
IV. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18. Ցանկի 17-րդ կետ` փորձաքննվողի ֆիզիկական զարգացման մակարդակի մասին եզրակացությունը տրվում է խիստ անհատական` ըստ մկանային համակարգի զարգացման աստիճանի, հասակի ու մարմնի քաշի, կրծքավանդակի շրջագծի չափերի:
Մկանային համակարգի զարգացվածությունը որոշելիս հաշվի են առնվում ենթամաշկային հյուսվածքի զարգացման չափը, ինչպես նաև թույլ արտահայտված մկաններով բարձրահասակ անձանց կմախքային մկանների առանձնահատկությունները: Թույլ զարգացած մկանային համակարգին բնորոշ է մկանների թուլությունը, ուռուցիկ ուրվագծերի բացակայությունը և մկանային զանգվածի անբավարարությունը, փորի կախընկածությունը (հատկապես ստորին մասի), թիակների, անրակների ու վերին ելուստի, ինչպես նաև` մկանները լարելիս` աճուկի մասում, որովայնի պատի ցցվածությունը, թիակների ստորին անկյունների բացվածությունը և կրծքավանդակից դրանց անջատվածությունը, մկանների կծկումների ժամանակ դրանց տրամագծի աննշան ավելացումը:
19. Ցանկի 18-րդ կետ` նախատեսում է սուր վարակիչ, մակաբույծ հիվանդություններից, թունավորումներից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ և ստացիոնար բուժման ավարտից հետո հիվանդի մոտ պահպանվում են ընդհանուր ասթենիան, ուժերի անկումը, սնման խանգարումը:
Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշում կարող է ընդունվել միայն հիվանդության ծանր ու բարդ ընթացքի առանձին դեպքերում, երբ փորձաքննվողի մոտ մնացորդային երևույթների կայունության գնահատականի և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Վարակիչ հիվանդություն (վիրուսային հեպատիտի A կամ B, C և այլ տեսակներ, որովայնային տիֆ և այլն) տարած ծառայողներին վերականգնողական բուժումն ավարտվում է բուժկանխարգելիչ հիմնարկների վերականգնողական բաժանմունքներում, որտեղ կարող են անցկացվել համապատասխան միջոցառումներ:
Որովայնային տիֆի և պարատիֆերի սովորական ու աբորտիվ ձևերով (մարմնի ջերմաստիճանի բարձրացում դիտվում է 3 օրից ոչ ավելի) հիվանդացած ծառայողները վարակային բաժանմունքներ տեղափոխվելու կարիք չունեն և ապաքինվելուց հետո ենթակա են փորձաքննության: Թեթև վիրուսային հեպատիտով հիվանդացած անձանց համար առողջական վիճակի վերականգնման ժամկետը 21 օր է, միջին ծանրության հիվանդների համար` 30 օր: Ըստ բժշկական ցուցումների որովայնային տիֆ, պարատիֆ ու վիրուսային հեպատիտ տարած հիվանդների առողջական վիճակի վերականգնման ժամկետը կարող է երկարացվել` 10-45 օր արձակուրդ հատկացնելու միջոցով, հետագա վերափորձաքննությամբ:
Սուր վարակային հիվանդություններ տարած ծառայողների վերաբերյալ, ինչպես նաև հիվանդության բարդությունների զարգացման ժամանակ (անկախ սուր շրջանի արտահայտվածությունից), երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում են ասթենիան, ուժերի անկումը, հոսպիտալային բուժումից հետո որոշում է ընդունվում հիվանդության պատճառով ևս լրացուցիչ 30 օր արձակուրդի անհրաժեշտության մասին:
20. Ցանկի 19-րդ կետ` նախատեսում է դժվար բուժելի վարակիչ հիվանդությունների քրոնիկական ձևերը:
Առանց բրուցելյոզի կլինիկական դրսևորումների դրական շիճուկաբանական (տիտրը 1:50` ըստ Ռայտ-Խեդելսոնի) կամ ալերգիկ ռեակցիաների առկայությունը չի կարող հիմք ծառայել ծառայության համար պիտանի չլինելու մասին որոշում ընդունելու համար:
Քրոնիկական դիզենտերիայով տառապող ծառայողները ենթակա են ստացիոնար բուժման: Բուժումից հետո ավելի, քան երեք ամսվա ընթացքում կայուն մանրէակրության դեպքում նրանք ճանաչվում են ոչ պիտանի:
Որովայնային տիֆի ու պարատիֆերի հարուցիչների կայուն մանրէակրության ժամանակ (ավելի, քան 3 ամիս) ՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի:Տիֆ-պարատիֆային հիվանդությունների հարուցիչների քրոնիկական արտազատում ունեցող ծառայողների, ավարտական կուրսերի կուրսանտների ու ունկնդիրների պիտանիությունը ծառայության համար որոշվում է անհատապես:
Սուր և քրոնիկական վարակիչ ու մակաբույծներով պայմանավորված մյուս հիվանդությունների դեպքում ծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո` կախված օրգանների ու համակարգերի ֆունկցիոնալ վիճակից:
21. Ցանկի 20-րդ կետ` փորձաքննությունն իրականացվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո.
Ցանկի 20-րդ կետի 1-ին ենթակետ` կայուն, զգալիորեն արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են հանգուցավոր և դիֆուզ թունավոր խպիպի ծանր (կորցրել է սկզբնական քաշի մինչև 50%-ը, կա ադինամիա, խիստ արտահայտված էկզօֆթալմ, հևոց հանգիստ ժամանակ, զարկերակի հաճախությունը` 120 զարկ և ավելի 1 րոպեում, հորմոնների մակարդակը զգալիորեն ավելացած է, նկատվում են տարբեր վիսցերալ փոփոխություններ), ինչպես նաև շաքարախտի (սոված ժամանակ գլիկեմիան 13,7 մմոլ/լ է, ածխաջրատային փոխանակության կարգավորման համար պահանջվում է օրական 60 և ավելի միավոր ինսուլին, նկատվում է ացետոնուրիա, կետոզ, կայուն ռետինոպաթիա, անգիոպաթիա, գլոմերուլոսկլերոզ) ծանր ձևերով: Այս կետին են վերաբերում նաև ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, մակերիկամներ, վահանագեղձ, հարվահանագեղձ և սեռական գեղձեր) բոլոր հիվանդությունները` օրգանների ու համակարգերի անվերադարձ փոփոխություններով, դրանց ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և փոխարինող բուժման արդյունքի բացակայությամբ.
Ցանկի 20-րդ կետի 2-րդ ենթակետ` կայուն, չափավոր արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են ներզատիչ գեղձերի միջին ծանրության հիվանդությամբ, երբ համապատասխան բուժման դեպքում աննշան չափով սահմանափակվում է փորձաքննվողի աշխատունակությունը: Միջին ծանրության թիրեոտոքսիկոզի դեպքում բնորոշ են մարմնի ելակետային քաշի 20%-ով նվազումը, մինչև 120 զարկ/րոպեում անոթազարկի հաճախությունը, հորմոնների մակարդակի միջին չափի բարձրացումը: Միջին ծանրության շաքարախտի համար բնորոշ են գլիկեմիան` ոչ ավելի, քան 13,7 մմոլ/լ (250 միլիգրամ-տոկոս), գլյուկոզուրիան` մինչև 30 գ (օրական), ածխաջրատային փոխանակության կարգավորումը կատարվում է արյան մեջ գլյուկոզան նվազեցնող պատրաստուկների ընդունման կամ օրական մինչև 60 միավոր ինսուլինի ներարկման միջոցով մշտական դիետոթերապիայի ֆոնի վրա: Ացետոնուրիա, կետոզ և դիաբետիկ կոմաներ չկան.
Ցանկի 20-րդ կետի 3-րդ ենթակետ` դիֆուզ թունավոր խպիպի ապաքինվող (թույլ նևրոզանման համախտանիշ, ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմացկունության նվազում, անոթազարկը մինչև 100 /1րոպեում, հորմոնների մակարդակի աննշան ավելացում) ձևերը, ինչպես նաև շաքարախտի այն ձևերը, երբ գլիկեմիան օրվա ընթացքում չի անցնում 8,9 մմոլ/լից (160 միլիգրամ-տոկոսից) և հեշտությամբ կարգավորվում է դիետայով, աշխատունակությունը պահպանված է:
Սույն ենթակետով են փորձաքննվում նաև աուտոիմուն թիրեոիդիտը, հիպոթալամիկ սինդրոմով ծառայողները:
Սույն ենթակետին են վերաբերում երրորդ աստիճանի ալիմենտար ճարպակալումները, երկրորդ, երրորդ աստիճանի էնդոկրին խանգարման նշաններով ճարպակալում ունեցողները:
Կեղծ, բայց արտահայտված գինեկոմաստիաներով, կանացի տիպի մեծ, կախված կրծքագեղձերով հիվանդները և իսկական գինեկոմաստիաներով հիվանդները փորձաքննվում են ըստ Ցանկի 20-րդ կետի 2-րդ ենթակետի:
Արգելվում են միջին և մեծ ֆիզիկական ծանրաբեռնումները, ծառայության ժամանակ:
Ցանկի 20-րդ կետի 4-րդ ենթակետ` այն վիճակը, որն առկա է սուր թիրեոդիտներից, ինչպես նաև ներզատիչ գեղձերի վիրահատությունից հետո, երբ բուժումից հետո դրանց ֆունկցիաները նորմալանում են:
Հիվանդության պատճառով ստացած արձակուրդից հետո, փորձաքննվողների պիտանիությունը ծառայության և մասնագիտությամբ ծառայության համար որոշվում է անհատապես` կախված բուժման ելքից:
Փորձաքննվողները, ովքեր ունեն I (մարմնի ավել քաշը կազմում է 10-29%) և II (մարմնի ավել քաշը կազմում է 30-34,9%) աստիճանի սննդային ճարպակալում, պիտանի են շարային ծառայության համար: III աստիճանի ճարպակալման դեպքում (35-39,9%) պիտանի են սահմանափակումով: IV աստիճանի ճարպակալման դեպքում նրանք, համաձայն Ցանկի 20-րդ կետի 2-րդ ենթակետի, ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի:
Սնուցման վիճակի գնահատման համար օգտաործվում է ֆիզիկական զարգացման ինդեքսը (ՖԶԻ), որը որոշվում է ՖԶԻ=m:h բանաձևով, որտեղ m-ը մարմնի քաշն է (կգ), h-ը` մարդու հասակը` բարձրացված քառակուսի աստիճան (մ2):
Ֆիզիկական զարգացման ինդեքսը նորմալ և խանգարումների ժամանակ տրված սույն կարգի հավելված 3.1-ում և 3.2-ում :
22. Ցանկի 21-րդ կետ` նախատեսում է արյունաստեղծ համակարգի` ստացիոնար հետազոտությունից հետո հաստատված հիվանդություններ.
Ցանկի 21-րդ կետի 1-ին ենթակետ` սուր և քրոնիկական լեյկոզները, արյան և արյունաստեղծ օրգանների արագ զարգացող այլ հիվանդություններ, երբ փորձաքննվողի աշխատունակությունը խիստ նվազած է, իսկ ստացած բուժումից նկատելի արդյունք չկա: Հիվանդության դանդաղ ընթացք, ստացած բուժման լավ, բայց անկայուն արդյունք:
Գեներալիզացված լիմֆադենոպաթիաներով (ավշահանգույցների մեկ խմբից ավել) տառապողները պետք է հետազոտվեն վարակիչ, սեռավարակային, արյունաստեղծման համակարգի հիվանդությունների և տուբերկուլյոզի ժխտման նպատակով: Վերջնական փորձաքննությունը պետք է կատարվի ՌԲՀ-ի կողմից:
Չափավոր արտահայտված սակավարյունության (անեմիայի), լեյկոպենիայի և տարբեր պատճառներից առաջացած տրոմբոցիտոպենիայի դեպքում, որոնք արյան համակարգային հիվանդությամբ պայմանավորված չեն, բայց ուղեկցվում են սնուցման անկումով և աշխատունակության նվազմամբ, որոշումն ընդունվում է ըստ համապատասխան հիվանդության:
Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է միայն այն դեպքում, երբ աշխատունակության լիակատար վերականգնման և արյունաբանական ցուցանիշների նորմալացման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Նույն կետն է կիրառվում նաև ըստ փորձա-քննվողների համար, որոնց առողջությունը ժամանակավորապես քայքայված է` պայմանավորված սկզբնական շրջանում արյան համակարգային հիվանդության դեմ ստացած ճառագայթային և ցիտոստատիկ բուժումով:
23. Ցանկի 22-րդ կետ` նախատեսում է թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունները (եղնջացան, Կվինկեի այտուց և այլն), որոնք հաստատվել են ստացիոնար պայմաններում: Փորձաքննությունն իրականացվում է հոսպիտալային բուժումից հետո: Ճառագայթային հիվանդություն տարած անձանց փորձաքննության ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն պերիֆերիկ արյան բաղադրության փոփոխությունները, այլև հիվանդության կլինիկական մյուս դրսևորումները: I աստիճանի ճառագայթային հիվանդություն տարած ծառայողների և II աստիճանի սուր ճառագայթային հիվանդություն տարած ծառայողների մոտ գոյություն ունեցող աննշան մնացորդային երևույթները վերաբերում են Ցանկի 22-րդ կետի 3-րդ ենթակետին:
Առանց որևէ հետևանքի սուր ճառագայթային հիվանդություն տարած անձինք Ցանկի 22-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն պիտանի են ճանաչվում ծառայության համար, բայց ոչ պիտանի ռադիոակտիվ նյութերի (այսուհետ ՌՆ) և իոնացնող ճառագայթների (այսուհետ ԻՃ) աղբյուրներով աշխատելու համար:
ՌՆ, Իճ այլ աղբյուրների հետ աշխատող և տարեկան թույլատրելի չափը 5 անգամ գերազանցող ճառագայթային չափաքանակ ստացած ծառայողներն ուղարկվում են ստացիոնար հետազոտման:
Ճառագայթային հիվանդության նշանների բացակայության դեպքում ծառայողներն ըստ Ցանկի 22-րդ կետի 4-րդ ենթակետի ճանաչվում են ոչ պիտանի ՌՆ և Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար: Էլեկտրամագնիսական դաշտի II-III աստիճանի քրոնիկական ներգործության համախտանիշի կրկնության դեպքում (նույնիսկ հիվանդության բարենպաստ ելքի պայմաններում) ծառայողները ճանաչվում են ոչ պիտանի` էլեկտրամագնիսական դաշտեր ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:
Ցանկի 22-րդ կետի 3-րդ ենթակետի են վերաբերում նաև անաֆիլակտիկ շոկի ձևով թունավորալերգիկ բնույթի տարբեր նյութերի, շիճուկային հիվանդության և այլ դեղորայքային, քիմիական ալերգենների ներգործության հետևանքները, երբ բուժումից հետո լրիվ վերականգնվում են հիվանդների ախտահարված օրգանների ու համակարգերի ֆունկցիաները:
Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշում է ընդունվում բացառիկ դեպքերում, երբ խանգարված օրգանների ֆունկցիաների և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս: Հիվանդության պատճառով տրամադրված արձակուրդից հետո ծառայության համար պիտանիությունը որոշվում է Ցանկի 22-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն անհատապես` կախված օրգանների ու համակարգերի ֆունկցիաների, մասնագիտական աշխատունակության վերականգնման աստիճանից:
Թունավոր և ալերգիկ ներգործություններից հետո անբարենպաստ ելքերի դեպքում պիտանիությունը ծառայության և մասնագիտությամբ ծառայության համար որոշվում է համաձայն Ցանկի համապատասխան կետերի` կախված ախտահարված օրգանի կամ համակարգի (սրտամկանի, հոդերի, անոթների, արյան և այլն) ֆունկցիաներից:
Ըստ Ցանկի 22-րդ կետի 4-րդ ենթակետի փորձաքննվում են հիվանդությունից հետո վերականգնողական բուժման ավարտից, արձակուրդից վերադարձած ծառայողները: Վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած ծառայողները պիտանի չեն ՌՆ, Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար:
Սուր ալերգիկ վիճակ` ի հայտ է եկել առաջին անգամ, անցել է բուժումից հետո, փորձաքննվում է Ցանկի 22-րդ կետի 3-րդ ենթակետով.
1) տարվա ընթացքում 2-3 անգամ կրկնվող` անցնում է բուժման կուրսից հետո, առանց Կվինկեի այտուցի, փորձաքննվում է Ցանկի 22-րդ կետի 4-րդ ենթակետով,
2)հաճախակի` 1 ամսում 3 և ավելի անգամ կրկնվող կամ 1 անգամ Կվինկեի այտուցով ուղեկցվող, կամ բուժմանը դժվարությամբ ենթարկվող, կամ քրոնիկական վիճակի անցնող դեպքերը փորձաքննվում է Ցանկի 22-րդ կետի 2 ենթակետով:
Ծառայության համար պիտանիությունը որոշվում է Ցանկի 22-րդ կետի 2–րդ ենթակետով, եթե հայտնի է ալերգենը (սննդային, դեղորայքային և այլն), որոնք մշտապես կիրառվող նյութեր են և կարող են ծառայության ընթացքում բերել լուրջ բարդությունների: Սրանք հաստատված են լինում բժշկական փաստաթղթերով:
Եթե տվյալները անամնեստիկ են, դրանք պետք է հաստատված լինեն հանձնաժողովային կարգով կամ մասնագիտացված բաժանմունքներում:
Ավստրալիական անտիգենակիր լինելը հիմք չէ մասնագիտությամբ ծառայության համար պիտանի չճանաչելու համար: ՈՒՀ-եր ընդունվող անձինք պետք է մանրազնին հետազոտվեն` լյարդի գաղտնի ընթացող քրոնիկական հիվանդությունը բացառելու համար: ՈՒՀ-եր դիմած այն ծառայողները կամ քաղաքացիները, ովքեր հիվանդացել են վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով, պարատիֆերով և բուժվելուց հետո չունեն լյարդի ու աղեստամոքսային համակարգի ֆունկցիայի խանգարումներ, ընդունվելու համար ճանաչվում են պիտանի, բայց ստացիոնար բուժման ավարտից ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Ալերգիկ վիճակները, որոնք անցնում են բուժումից հետո, չեն ուղեկցվում Կվինկեի այտուցով, պիտանի են ծառայության:
Կվինկեի այտուցով ալերգիկ վիճակները փորձաքննվում են Ցանկի 22-րդ կետի 2-րդ ենթակետով:
24. Ցանկի 23-րդ կետ` նախատեսում է պերիֆերիկ, ներորովայնային ավշահանգույցների, որովայնամզի, աղիների, լյարդի, փայծաղի, երիկամների, սեռական օրգանների և մաշկի տուբերկուլյոզը (պալարախտ): Ախտորոշումը պետք է հաստատվի ախտահարված օրգանի բջջաբանական հետազոտությամբ, որովայնադիտումով (լապարասկոպիա), պունկցիոն բիոպսիայով և այլ մեթոդներով: Բուժումը պետք է լինի համալիր, անընդհատ, տևական (առնվազն 4-6 ամիս):
Երիկամների և միզատար ուղիների, սեռական օրգանների տուբերկուլյոզը պետք է հաստատված լինի համալիր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններով, ներառյալ բիոպսիոն մեթոդները:
Ցանկի 23-րդ կետի 1-ին ենթակետ` թոքախտի բոլոր ձևերը և թարախակույտը` քայքայմամբ և անընդհատ մանրէարտադրությամբ, պլևրայի (թոքամզի) և թոքերի զարգացող սպիական փոփոխությունները` թոքերի ու միջնորմի տեղաշարժով, դրանց և արտաքին շնչառական ֆունկցիաների խանգարումներով, վիրահատության հետևանքներն արտաքին շնչառական ֆունկցիայի զգալի խանգարումով (II - III աստիճանի թոքային անբավարարություն), ինչպես նաև տուբերկուլյոզային (պալարախտային) բրոնխադենիտի խուղակային ձևն ու բրոնխների տուբերկուլյոզային ախտահարումները` մանրէների արտազատումով, վիրահատությունից հետո բրոնխաբանական կամ ռենտգենկոնտրաստային հետազոտություններով հաստատված բրոնխիալ, բրոնխաթոքամզային խուղակները: Ավշահանգույցների (քայքայումով, խուղակների առկայությամբ, տուբերկուլյոզային պերիտոնիտի զարգացումով) և ստամոքսի, աղիքների, լյարդի, փայծաղի զարգացող տուբերկուլյոզը, միզատար ուղիների բազում տեղակայումներով (երիկամներ, միզածորաններ, միզապարկ) տուբերկուլյոզը` քայքայումով կամ մանրէարտազատումով, երիկամային ավազանի, միզածորանի, միզապարկի սպիական փոփոխությունները, միզատար ուղիների օրգանների պլաստիկ վիրահատությունների հետևանքները: Շագանակագեղձի, հավելումների, երկկողմանի ամորձատումից հետո տարածված, զարգացող տուբերկուլյոզը` քայքայումով, խուղակներով կամ մանրէարտազատումով, ողնաշարի, խոշոր ոսկրերի ու հոդերի տուբերկուլյոզն ակտիվ զարգացող ընթացքով, բարդացած ծորուկային թարախակույտերով կամ խուղակներով, օստեոմիելիտը` սեկվեստրալ խոռոչներով, սեկվեստրներով, երկար ժամանակ չապաքինվող կամ հաճախ բացվող խուղակներով (տարին 1-2 անգամից ոչ պակաս), խոշոր հոդերի արտահայտված ձևախեղող օստեոարթրոզը` կայուն ցավային համախտանիշով, վերջույթների մկանների ապաճումով (ատրոֆիայով) և ֆունկցիայի զգալի խանգարումով.
Ցանկի 23-րդ կետի 2-րդ ենթակետ` ստացիոնարում հաստատված թոքախտի, պլևրայի (թոքամզի) ու ներկրծքային ավշահանգույցների ակտիվ տուբերկուլյոզի բոլոր ձևերը` առանց տուբերկուլյոզի մանրէների արտազատման ու քայքայման, չափավոր արտահայտված կլինիկական ախտանշաններով կամ առանց դրանց, ինչպես նաև արմատական վիրահատությունների հետևանքները` արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով, աղիների, լյարդի, փայծաղի արմատական վիրահատությունից, էպիդիդիմէկտոմիայից հետո ավշահանգույցների (այդ օրգանների ֆունկցիաների չափավոր խանգարումով), շագանակագեղձի, ամորձիների և սերմնաբշտերի ակտիվ մարող տուբերկուլյոզը` առանց քայքայման ու խուղակների: Վերաբերում ողնաշարի, ոսկրերի և հոդերի ակտիվ սահմանափակ տուբերկուլյոզը, ինչպես նաև անցյալում տարած տուբերկուլյոզի հետևանքները` առանց մակածորուկների ու խուղակների, տուբերկուլյոզի պատճառով վիրահատությունից հետո առաջացած վիճակները` ֆունկցիայի զգալի խանգարումով, ազդրի գլխիկի օստեոխոնդրոպաթիան` ավարտուն դիստրոֆիկ պրոցեսով և ֆունկցիայի զգալի խանգարումով, խոշոր հոդերից մեկում արտահայտված ձևախեղող օստեոարթրոզը` ցավային համախտանիշով և ֆունկցիայի զգագլի խանգարումով, առաջնային քրոնիկական և հեմատոգեն օստեոմիելիտը.
Ցանկի 23-րդ կետի 3-րդ ենթակետ` թոքախտը, թոքամզի (պլևրայի), ներկրծքային ավշահանգույցների ակտիվ մարող տուբերկուլյոզը` ստացիոնար բուժումից հետո ակտիվության նշանների անհետացումով ու կլինիկա-ռենտգենաբանական տվյալների կայունացումով, վիրահատության հետևանքները` կլինիկական լավ արդյունքով ու արտաքին շնչառական ֆունկցիայի աննշան խանգարումով կամ առանց խանգարման: Ըստ այս կետի փորձաքննվում են նաև երեք և ավելի սեգմենտների սահմաններում ոչ ակտիվ մնացորդային փոփոխություններ ունեցողները, ինչպես նաև մասնակի, համակցված կամ հատվածային մասնահատումից հետո արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարում, ոսկրերի և հոդերի ակտիվ տուբերկուլյոզ ունեցողները (մարման շրջանում) և տուբերկուլյոզի պատճառով արմատական վիրահատություն տարածները:
Տուբերկուլյոզային էքսուդատիվ պլևրիտի ախտորոշումը պետք է հաստատվի բջջակենսաքիմիական, իմունաբանական (կենսաբանական), պլևրալ պունկցիայի պունկտատի հետագա մանրէաբանական և բջջաբանական հետազոտության մեթոդներով և պունկցիոն բիոպսիայով: Բրոնխաբանական հետազոտությունը պարտադիր է:
Չոր պլևրիտների տուբերկուլյոզային բնույթը պետք է հաստատվի տուբերկուլինի կիրառմամբ, լաբորատոր հետազոտություններով, փորձնական բուժումով ու հիվանդության ընթացքով: Այն ժխտվում է, եթե հիվանդն ապաքինվում է կարճատև, ոչ հակատուբերկուլյոզային բուժման կուրսից հետո:
Տուբերկուլյոզային չոր և արտածորական (էքսուդատիվ) պլևրիտներով հիվանդացածներն ստացիոնար բուժման հիմնական կուրսի ավարտից հետո փորձաքննվում են ոչ շուտ, քան հակատուբերկուլյոզային բուժումն սկսելուց երեք ամիս հետո և ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի` անկախ մնացորդային երևույթների արտահայտվածության աստիճանից:
Ցանկի 23-րդ կետի 4-րդ ենթակետ` թոքերի կայուն ռենտգենաբանական փոփոխություններով ոչ ակտիվ տուբերկուլյոզը, ինչպես նաև մնացորդային երևույթները հաջող հակամանրէական բուժումից հետո, եթե դիսպանսեր հաշվառումից հանելուց 3 տարի անց կլինիկական դրսևորումներ չեն եղել, բուժհիմնարկում հաստատված` ողնաշարի, ոսկրերի ու հոդերի կայուն բուժված տուբերկուլյոզը, անցյալում տարած տուբերկուլյոզի հետևանքներն ավելի, քան 5 տարվա ակտիվության բացակայությամբ, վիրահատությունից հետո ֆունկցիայի աննշան խանգարումը, խոշոր հոդերից մեկում ձևախեղող օստեոարթրոզի սկզբնական երևույթները` առանց ցավային համախտանիշի, ֆունկցիայի աննշան խանգարումով:
Թոքերում կամ ներկրծքային ավշահանգույցներում առանձին պետրիֆիկատների առկայությունը չի կարող խոչընդոտել ծառայությանը, ՈՒՀ-եր ընդունվելուն, ցանկացած վայրում ծառայելուն:
Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզային ախտահարման ժամանակ ախտորոշումը պետք է հաստատվի արտազատուկի, մսամոլման (գրանուլյացիայի), ախտահարված հոդի, սառը թարախակույտերի բջջաբանական ու հյուսվածքաբանական հետազոտություններով, տրեպանոբիոպսիայով, կենսաբանական փորձով և այլ մեթոդներով:
25. Ցանկի 24-րդ կետի 1-ին ենթակետը վերաբերում թոքերի և բրոնխների (բրոնխաթոքային ապարատի) քրոնիկական հիվանդությունները, զարգացման արատներն արտաքին շնչառական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և աշխատունակության նկատելի կորստով.
Ցանկի 24-րդ կետի 2-րդ ենթակետը վերաբերում բրոնխաթոքային ապարատի քրոնիկական հիվանդությունները` արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով: Քրոնիկական թոքաբորբերի, քրոնիկական դիֆուզ բրոնխիտի դեպքում փորձաքննվողի պիտանիությունը որոշվում է անհատապես.
Ցանկի 24-րդ կետի 3-րդ ենթակետը վերաբերում քրոնիկական թոքաբորբերը, քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտները, քրոնիկական սեգմենտային կամ դիֆուզ բրոնխիտը, ինչպես նաև բրոնխների, թոքերի, ոչ տուբերկուլյոզային սուր պլևրիտների, վարակիչ հիվանդությունների մնացորդային երևույթներն արտաքին շնչառական ֆունկցիայի աննշան խանգարումով, առանց աշխատունակության կորստի:
Հիվանդության պատճառով ծառայողների արձակուրդի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ըստ Ցանկի 24-րդ կետի 4-րդ ենթակետի միայն սուր թոքաբորբի բարդ ընթացքի դեպքում: Ստացիոնար բուժում չպահանջող և առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման թոքերի սուր հիվանդությունների ոչ բարդ ընթացքի, քրոնիկական հիվանդությունների սրացման մնացորդային երևույթների ժամանակ ծառայողների համար որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:
Սարկոիդոզով տառապող ծառայողները փորձաքննվում Ցանկի 24-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերի կախված հիվանդության շրջանից, արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման արտահայտվածության աստիճանից:
Թոքերի ախտահարման կամ քրոնիկական ոչ սպեցիֆիկ հիվանդությունների հազվադեպ հանդիպող այլ համախտանիշների դեպքում փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է Ցանկի 24-րդ կետի 1-ի կամ 2-րդ ենթակետով` կախված ԱՇՖ-ի և այլ օրգանների ֆունկցիայի խանգարման կայունությունից ու արտահայտվածությունից:
Շնչառական համակարգի գործունեության ցուցանիշները ներկայացված են սույն կարգի հավելված 3.3-ում:
26. Ցանկի 25-րդ կետ` բրոնխիալ ասթմայի ախտորոշումը պետք է կատարվի ստացիոնար համալիր հետազոտությունից հետո.
Ցանկի 25-րդ կետի 1-ին ենթակետը վերաբերում կրկնակի ստացիոնար բուժում պահանջող, շնչարգելության ծանր ու հաճախակի նոպաներով ուղեկցվող, II-III աստիճանի թոքային ու սրտային անբավարարությամբ բրոնխիալ ասթման.
Ցանկի 25-րդ կետի 2-րդ ենթակետը վերաբերում բրոնխիալ ասթմայի միջին ծանրության ձևը, որը բնորոշվում է ամիսը մեկ և ավելի անգամ կրկնվող և բրոնխալայնիչ տարբեր միջոցներով հեշտությամբ վերացվող շնչարգելության նոպաներով: Նոպաների միջև ընկած շրջանում պահպանվում է արտաքին շնչառական ֆունկցիայի I-II աստիճանի խանգարումը.
Ցանկի 25-րդ կետի 3-րդ ենթակետը վերաբերում հիվանդության թեթև ձևերը, որոնց ժամանակ շնչարգելության նոպաները տևական չեն, տարեկան լինում են 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ վերացվում են բրոնխալայնիչ միջոցներով: Նոպայից դուրս կարող է լինել ԱՇՖ-ի աննշան խանգարում:
Եթե բրոնխոսպազմային համախտանիշն այլ հիվանդությունների ախտանշան է, ապա ծառայության համար պիտանիությունը որոշվում է Ցանկի համապատասխան կետերով` կախված հիմնական հիվանդության ընթացքից:
Ալերգիկ այլ հիվանդությունների դեպքում փորձաքննությունը կատարվում է համապատասխան կետերի` կախված ախտահարված օրգանի կամ համակարգի ֆունկցիոնալ վիճակից:
27. Ցանկի 26-րդ կետի 1-ին ենթակետ բացի պսակաձև անոթների շրջանառության և (կամ) ընդհանուր արյան շրջանառության III աստիճանի խանգարումով ուղեկցվող սրտանոթային համակարգի հիվանդությունների, վերաբերում է.
1) սրտի բնածին արատները,
2) սրտի համակցված ու զուգորդված ձեռքբերովի արատները` անկախ հեմոդինամիկայի խանգարման աստիճանից,
3) սրտապարկի համընդգրկուն խցանումը,
4) սրտի կամ աորտայի անևրիզմը,
5) սրտի ռիթմի կամ հաղորդականության խանգարման առանձին կայուն, դժվար բուժվող ձևերը,
6)հիվանդության զարգացած շրջանում համակարգային անոթային հիվանդությունները.
Ցանկի 26-րդ կետի 2-րդ ենթակետին վերաբերում պսակաձև անոթների և (կամ) ընդհանուր արյան շրջանառության II աստիճանի խանգարումով ուղեկցվող սրտանոթային համակարգի հիվանդությունները:
Առանձին դեպքերում ծառայության մեջ գտնվող սահմանային տարիքի չհասածները, ովքեր սրտի ռիթմի արհեստական կարգավորիչի ինպլանտացիայից (փոխպատվաստումից), աորտապսակաձև շունտավորումից, ինչպես նաև սրտի ռիթմի և հաղորդականության անցողիկ խանգարումով սրտամկանի սահմանափակ ինֆարկտից հետո պահպանել են աշխատունակությունը, կարող են ճանաչվել պիտանի ծառայությանը շարքից դուրս:
Սրտի բնածին արատներ ունեցողները անկախ հեմոդինամիկայի խանգարման աստիճանից, փորձաքննվում են ըստ 26-րդ կետի 2-րդ ենթակետի:
Հեմոդինամիկայի չափավոր խանգարումներ ունեցողները փորձաքննվում են ըստ 26-րդ կետի 2–րդ ենթակետի, իսկ հեմոդինամիկայի աննշան խանգարումների կամ դրանց բացակայության դեպքում ըստ 26-րդ կետի 3 –րդ ենթակետի:
26-րդ կետի 3-րդ ենթակետ` ակտիվ սուր ռևմատիկ տենդը, որի ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո առնվազն 45 օր պահպանվում են սրտի կամ այլ օրանների ախտահարման օբյեկտիվ նշանները (սրտի արատ և այլն): Այս կետին է վերաբերում նաև սրտի միտրալ և եռփեղկ փականների առաջնային արտանկումը, որն ուղեկցվում է սրտի ռիթմի և հաղորդականության անցողիկ, կայուն և չափավոր հեմոդինամիկ խանգարումներով արյան ընդհանուր շրջանառության I աստիճանի անբավարարությամբ, ինչպես նաև սրտի միտրալ և այլ փականների առաջնային II աստիճանի արտանկումը սրտի ռիթմի կայուն խանգարումով: Վերաբերում նաև սրտի ռիթմավարի միգրացիան հեմոդինամիկայի 1-ին աստիճանի խանգարմամբ, հաճախակի փորոքային էքստրասիստոլաները (ըստ հոլթեր հետազոտության ժամում 30 և ավելի), պոլիտոպ էքստրասիստոլաները, ալլոռիթմիաները, սինուսային հանգույցի թուլության համախտանիշը, Հիսի խրձի աջ կամ ձախ ոտիկների մասնակի պաշարումները, եթե ուղեկցվում եմ հեմոդինամիկայի 1-ին աստիճանի խանգարումով, ատրիովենտրիկուլյար և սինոաուրիկուլյար պաշարումները:
Վերջին մեկ տարում սրտի ու անոթների որևէ հիվանդություն տարած ծառայողների արյան ընդհանուր շրջանառության I աստիճանի անբավարարությունը պետք է առարկայացվի չափորոշված (դոզավորված) ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ բացահայտված ցուցանիշներով: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ հնարավոր է առողջ անձանց մոտ բացահայտվի ընդհանուր արյան շրջանառության թաքնված անբավարարություն, որը պայմանավորված է ոչ թե սրտանոթային համակարգի հիվանդությամբ, այլ անբավարար ֆիզիկական մարզվածությամբ և դրա հետևանքով ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ ցածր դիմացկունությամբ:
26-րդ կետի 4-րդ ենթակետ` սրտի փականների ոչ մեծ չափերի արտանկումները, սրտամկանի հիվանդության բարեհաջող ելք ունեցող և առանց հեմոդինամիկ խանգարումների դեպքերը: Առանց միոկարդիոսկլերոզի, սրտային անբավարարության և սրտի ռիթմի խանգարման միոգկարդիտները ծառայության անցնելու և ԲՈՒՀ-եր ընդունվելու համար խոչընդոտ չեն: Սրտի ռիթմավարի միգրացիա ունեցողները պետք է հետազոտվեն պարտադիր հոլթեր մոնիթորինգի կատարումով:
Հաղորդականության բնածին անոմալիաների ժամանակ ռիթմի կայուն խանգարումով (WPW, CLC (ՎԻՓԻՎԻ, ՍԻԷԼՍԻ) համախտանիշներ) անձինք փորձաքննվում են 26-րդ կետի 3 –րդ ենթակետով:
26-րդ կետի 5-րդ ենթակետ` ակտիվ հոդաբորբից (սուր ռևմատիկ տենդից), թունավարակիչ, վարակիչ սեպտիկ կամ վարակիչ ալերգիկ միոկարդիտից (սրտամկանի բորբոքումներից), սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևերից հետո նկատվող վիճակները: Ծառայողներին հիվանդության պատճառով մեկամսյա արձակուրդ տալու կամ պարտականությունից ազատելու մասին որոշումն ընդունվում է հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը, երբ հոդաբորբի, ոչ ռևմատիկ բնույթի միոկարդիտների ստացիոնար բուժման ավարտից հետո առնվազն 45 օրում չեն առաջացել սրտի ախտահարման կայուն և օբյեկտիվ նշաններ: Հիվանդության պատճառով արձակուրդից հետո նրանց պիտանիությունն որոշվում է անհատապես ըստ Ցանկի համապատասխան կետերի:
Փորձաքննվողների համար հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ակտիվ հոդաբորբ, ոչ հոդաբորբային բնույթի միոկարդիտներ, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ տանելուց հետո, երբ վերականգնողական բուժումն ավարտելու և աշխատունակությունը լրիվ վերականգնելու համար պահանջվում են մեկ ամիսը գերազանցող ժամկետներ: Սրտի իշեմիկ հիվանդությունը և զարկերակային հիպերտենզիան կարգավորելու, սրտի ռիթմի խանգարումները վերացնելու, աշխատունակությունը լիարժեքորեն վերականգնելու նպատակով էլեկտրաիմպուլսային բուժման անցկացումից հետո փորձաքննվողների վերաբերյալ որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու մասին:
Հիվանդության պատճառով արձակուրդի մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ կան անվիճելի տվյալներ, որ արձակուրդից հետո ծառայողական պարտականությունները կատարելու ընդունակությունը կվերականգնվի:
Ծառայության սահմանային տարիքի հասած ծառայողներին սրտամկանի տարածուն ինֆարկտից հետո հիվանդության պատճառով արձակուրդ հատկացնելու մասին որոշում չի ընդունվում: Նրանց վերաբերյալ որոշում կայացվում է ըստ Ցանկի 26-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետի:
28. Ցանկի 27-րդ կետի 1-ին ենթակետ` երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և արագընթաց (չարորակ) ձևերը:
Ախտանշանային հիպերտենզիայով տառապող ծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել Ցանկի կետերով հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում նաև Ցանկի 27-րդ կետի 1-ին ենթակետը:
Զարկերակային հիպերտենզիայի երրորդ փուլը բնութագրվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը սնդիկի սյան 110մմ և ավելի, առավելագույնը սնդիկի սյան 180մմ և ավելի): Այս ցուցանիշները կարող են նվազել սրտամկանի ինֆարկտ տարած անձանց մոտ: Կլինիկական պատկերում գերակշռում են անոթային ծանր խանգարումները պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով, որոնք հանգեցնում են օրգանների ու համակարգերի ֆունկցիայի չափավոր խանգարման, սակայն բարեհաջող բուժման դեպքում հնարավոր է լրիվ կամ մասնակի վերականգնել աշխատունակությունը.
Ցանկի 27-րդ կետի 2-րդ ենթակետ` երկրորդ փուլի զարկերակային հիպերտենզիան, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը` սնդիկի սյան 100-109մմ, առավելագույնը սնդիկի սյան 160-179մմ) և առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման չի կարգավորվում: Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը գերբեռնվածության, հիպոքսիայի կամ իշեմիայի նշաններով: Այն հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:
Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին բնորոշ են նաև ուղեղի արյան շրջանառության, դինամիկ խանգարումներն անցողիկ (շարժողական, զգացողական, խոսքի, ուղեղիկային, լսողական և այլ բնույթի) դրսևորումներով: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված է չափավոր, աշխատունակությունը նվազած, բայց հաջող բուժման դեպքում կարող է լրիվ կամ մասնակի վերականգնվել:
Փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես հաշվի առնելով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:
Ցանկի 27-րդ կետի 3-րդ ենթակետ` ստացիոնար հետազոտման ժամանակ բացահայտված զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը, որը բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր (տրանզիտոր) բարձրացումով (նվազագույնը սնդիկի սյան 90-99մմ, առավելագույնը սնդիկի սյան 140-159մմ): Կլինիկական պատկերում սովորաբար բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում: Աշխատունակությունը պահպանված է: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով:
Փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտության տվյալներով:
29. Ցանկի 28-րդ կետ` զգալի խանգարումով ընթացող նեյրոցիրկուլյատոր ասթենիային հատկանշական է վեգետոանոթային խանգարումների համախտանիշը որևէ գրգռիչի նկատմամբ զարկերակային ճնշման անհամապատասխան արձագանքով:
Հիպոտենզիվային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան պետք է տարբերել առողջ մարդկանց ֆիզիոլոգիական հիպոտոնիայից, որի դեպքում գանգատներ չկան, աշխատունակությունը պահպանվում է ԶՃ սնդիկի սյան 90/50 - 100/60 մմ ցուցանիշների դեպքում: Նման անձինք ճանաչվում են պիտանի շարային ծառայության համար առանց սահմանափակումների: Պետք է բացառել ախտանշանային հիպոտոնիան, որը պայմանավորված է ներզատիչ գեղձերի, աղեստամոքսային համակարգի, թոքերի և այլ հիվանդություններով:
Ծառայողների նեյրոցիրկուլյատոր ասթենիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտման ժամանակ նյարդաբանի, ակնաբույժի, անհրաժեշտության դեպքում այլ մասնագետ բժիշկների մասնակցությամբ:
Նեյրոցիրկուլյատոր ասթենիայի հիպերտենզիվ ձևի տարբերակիչ ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտել վահանաձև գեղձի, երիկամների և այլ օրգանների վիճակը:
Ցանկի 28-րդ կետի 1-ին ենթակետին վերաբերում է.
1) հիպոտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50մմ ցուցանիշից ցածր է, առկա են մշտական գանգատներ, հաճախակի ուշագնացություն, սրտի ռիթմը կայուն խանգարված է, աշխատունակությունը նկատելիորեն նվազած, վեգետոանոթային խանգարումները ցայտուն են արտահայտված.
2) հիպերտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիա. ԶՃ-ն անկայուն է, առկա են մշտական գանգատներ, աշխատունակությունը նկատելիորեն ցածր է, վեգետոանոթային բնույթի դրսևորումները ցայտուն են և կայուն,
3) սրտային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. սրտի ռիթմը կայուն խանգարված է, առկա է կայուն կարդիալգիա վեգետոանոթային խանգարումների ֆոնի վրա.
Ցանկի 28-րդ կետի 2-րդ ենթակետ` ուղեղի խիստ սակավարյունությամբ ուղեկցվող (սովորական և ջղաձգային ուշագնացություն) վեգետատիվանոթային ճգնաժամերը, ինչպես նաև առանց ԿՆՀ-ի օրգանական ախտահարման նշանների արմատական վիրահատությունից հետո առաջացած վիճակները: Վեգետատիվ անոթային ասթենիան ախտորոշվում է միայն այն դեպքում, երբ նպատակաուղղված հետազոտությամբ նյարդային համակարգի վեգետատիվ խանգարումներով զուգորդվող այլ հիվանդություններ չեն հայտնաբերվում: Ֆունկցիոնալ բնույթի սինուսային առիթմիկ խանգարումները խոչընդոտ չեն ՈՒՀ ընդունվելու համար:
Սրտամկանի օրգանական փոփոխությունների հետևանքով սրտի ռիթմի խանգարումների ժամանակ փորձաքննությունը կատարվում է համաձայն Ցանկի 26-րդ կետի.
Ցանկի 28-րդ կետի 3-րդ ենթակետ` 60-100 սրտի ռիթմի հաճախականությամբ և ԶՃ տատանումներով ուղեկցվող (սիստոլիկը մինչև 140 և դիաստոլիկը մինչև 90մմ սնդիկի սյան) վիճակներն առանց սրտանոթային համակարգի օրգանական ախտահարման նշանների:
30. Ցանկի 29-րդ կետ` ընդգրկում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը (որովայնային, կրծքային, խառը և դրանց բարդությունները): Այդ ձևերը կարող են ուղեկցվել հոդային համախտանիշով խոշոր հոդերի ցավերով:
Ախտորոշումը հաստատվում է ըստ.
1) գանգատների (որովայնի, կրծքավանդակի շրջանում պարբերաբար առաջացող 24-48 ժամ տևողությամբ, դողէրոցքով, ջերմության բարձրացմամբ ուղեկցվող նոպայաձև ցավերով), բուժկանխարգելիչ հիմնարկների փաստաթղթերի
2) ժառանգական գործոնի (ներկայացվում են մերձավոր հարազատների հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր),
3) ստացիոնար հետազոտման տվյալների.
ա. ստացիոնար պայմաններում նոպայի արձանագրում,
բ. լաբորատոր հետազոտությունների արդյունքներ (ոչ պակաս, քան 3 անգամ),
գ. գենետիկ հետազոտություն:
Հիվանդությունը հաստատող լրացուցիչ վկայություն է որովայնի պատի հետվիրահատական սպիների (ապենդեկտոմիայի, խոլեցիստէկտոմիայի և այլ պատճառներով) առկայությունը:
29-րդ կետի 1-ին ենթակետ` պարբերական հիվանդության հաճախակի նոպաները ներքին օրգանների խիստ արտահայտված օրգանական փոփոխություններով (երիկամների ամիլոիդոզ, լյարդի, փայծաղի դիստրոֆիկ փոփոխություններ և այլն).
29-րդ կետի 2-րդ ենթակետ` պարբերական հիվանդության հազվադեպ նոպաները առանց ներքին օրգանների ֆունկցիաների խանգարման: Եթե վերջին 3 տարիների ընթացքում բժշկական փաստաթղթերով հաստատված պարբերական հիվանդության նոպա չի արձանագրվում, ապա փորձաքննվում են 29-րդ կետի 3-րդ ենթակետով:
31.Ցանկի 30-րդ կետ` նկատի են առնված կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները.
30-րդ կետի 1-ին ենթակետ` ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը բարդացած պենետրացիայով և ստամոքսաելքի նեղացումով (վիրահատության վերաբերյալ ցուցումների բացակայության կամ դրանից հրաժարվելու դեպքում), ստամոքսի մասնահատման, աղեստամոքսային անաստամոզի հետևանքները մարսողության ֆունկցիայի խիստ արտահայտված խանարումով և սնուցման անկումով, լյարդի ցիռոզը, քրոնիկական, ակտիվ հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների ծանր ձևերը ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, քրոնիկական, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների ու էնտերիտների ծանր ձևերը մարսողության խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով.
30-րդ կետի 2-րդ ենթակետ` մարսողության չափավոր խանգարումով, սնուցման անկումով և հաճախակի, տևական սրացումներով (տարին երկու և ավելի անգամ) ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները հեպատիտները, պանկրեատիտները, քարային և ոչ քարային խոլեցիստիտները, գաստրոդուոդենիտները արտազատման, թթվագոյացման ֆունկցիաների զգալի խանգարմամբ, սնուցման անկումով և հաճախակի սրացումներով (տարին երկու և ավելի անգամ), որոնք ապարդյուն ստացիոնար բուժման դեպքում պահանջում են կրկնակի և տևական հոսպիտալացում, քրոնիկական կրկնվող ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտները և էնտերիտները, քարային խոլեցիստիտները, եթե քարի չափը գերազանցում է 0,6 սմ:
Խոցային հիվանդության ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում, ռենտգենաբանական և էնդոսկոպիկ հետազոտություններով: Գաստրոդուոդենալ ախտահարման ռենտգենաբանական հետազոտությունը կատարվում է հիվանդի ուղղահայաց և հորիզոնական դիրքով բնական կոնտրաստով պիլորոդուոդենալ գոտու լիարժեք լցումով բազմառանցքային նշանոցային լուսանկարներ ստանալու համար: Վերաբերում նաև տասներկումատնյա աղու կոճղեզի արտահայտված ձևախախտումները և փայծաղի չափերի մեծացումը նորմայից 1սմ և ավելի, լյարդի մեծացումը 2սմ և ավելի անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից: Եթե լյարդի չափերը նորմալ են կամ փոքր, ապա փորձաքննությունը կատարվում է ըստ ֆունկցիաների խանգարման աստիճանի:
Բարորակ հիպերբիլիռուբինեմիան, եթե նրանց արյան մեջ անուղղակի բիլիռուբինը մինչև 25 մկմոլ/լ է, պիտանի են սահմանափակումով (արգելվում է ծառայությունը ցուրտ և խոնավ շրջաններում, ֆիզիկական ծանրաբեռնումները 10կգ և ավելի, վազքը 100մ-ից ավելի): Եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը 25 մկմոլ/լ և ավելի, ապա ծառայողները պիտանի չեն և փորձաքննվում են ըստ 30-րդ կետի 2 –րդ ենթակետի:
30-րդ կետի 3-րդ ենթակետ` որովայնի խոռոչի օրգանների սուր հիվանդությունների հետևանքները: Փորձաքննվողներին խոցային հիվանդության պատճառով արձակուրդ տալու անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է բացառիկ դեպքերում, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս.
30-րդ կետի 4-րդ ենթակետ` այն ծառայողներին, ովքեր տասներկումատնյա աղու խոցի սուր (սկզբնական) ձև են տարել:
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի ոչ բարդ ախտանշաններով խոցերի դեպքում ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ հիմնական հիվանդության ծանրության ու ընթացքի: Բարդ խոցերի դեպքում փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես:
32.Ցանկի 31-րդ կետ` երիկամների հիվանդություններ ունեցող ծառայողների փորձաքննությունը կատարվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո.
31-րդ կետի 1-ին ենթակետ` երիկամների այն հիվանդությունները, որոնք բարդացած են երկրորդ և երրորդ աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ:
Առաջին աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ (և առանց դրա) երիկամների քրոնիկական հիվանդությունների դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ Ցանկի 31-րդ կետի 2-րդ ենթակետի:
Երիկամային քրոնիկական անբավարարության առաջին փուլը բնորոշվում է ազոտային փոխանակության նորմալ ցուցանիշներով կամ արյան մեջ մնացորդային ազոտի անցողիկ բարձրացումով մինչև 0,62 գ/լ, արյան պլազմայում կրեատենինի մինչև 176,8 մկմոլ/լ բարձրացումով, կծիկային զտման անհրաժեշտ ծավալի 50% (և բարձր) չափով, մեզի` 1018-ից ոչ ավելի հարաբերական խտության տատանումով:
Երիկամային քրոնիկական անբավարարության երկրորդ (ազոտեմիական) փուլը բնորոշվում է ազոտեմիայով 0,6-0,9 գ/լ, կրեատենինեմիայով 176,9-884 մկմոլ/լ և կծիկային զտման անհրաժեշտ ծավալի 49-20 տոկոսի չափով, մեզի` 1011-1017 հարաբերական խտության տատանումներով:
Երիկամային քրոնիկական անբավարարության երրորդ փուլը բնորոշվում է 1,0 գ/լ-ը գերազանցող ազոտեմիայով, 884 մկմոլ/լ-ը գերազանցող կրեատենինեմիայով, 20-10 տոկոսից ցածր կծիկային զտման մակարդակով և կայուն իզոստենուրիայով (մեզի հարաբերական խտության տատանումները 1005-1010):
Սուր պիելոնեֆրիտի, թունավոր կամ օջախային նեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում ընդունվում է որոշում ծառայողական պարտականություններից ազատելու և պարտադիր բժշկական հսկողություն ապահովելու անհրաժեշտության մասին: Սուր գլոմերուլոնեֆրիտով հիվանդացած ծառայողները, մեզի մեջ ախտաբանական փոփոխություննեհջ առկայության դեպքում, որոնք պահպանվում են երիկամների սուր հիվանդությունից հետո երեք և ավելի ամիսների ընթացքում, անկախ երիկամների ֆունկցիայի խանգարման աստիճանից, ըստ Ցանկի 31-րդ կետի 2-րդ ենթակետի ճանաչվում են ոչ պիտանի ծառայության համար:
33. Ցանկի 32-րդ կետ` նախատեսում է շարակցական հյուսվածքի համակարգի, հոդերի, մկանների և ջլերի վարակաբորբոքային և դիստրոֆիկ ծագման հիվանդությունները, այդ թվում ռևմատոիդ հոդաբորբը, ներառյալ նրա հոդային և ներհոդային ձևերը, անկիլոզ առաջացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը).
32-րդ կետի 1-ին ենթակետ` հոդերի ֆունկցիան նկատելիորեն սահմանափակող, կայուն և անշրջելի փոփոխությունները աշխատունակության շեշտակի կորստով, ինչպես նաև շարակցական հյուսվածքի զարգացող համակարգային հիվանդությունները (կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտ, սկլերոդերմիա, համակարգային վասկուլիտ).
32-րդ կետի 2-րդ ենթակետ` հոդերի քրոնիկական հիվանդությունների դանդաղ զարգացող ձևերը հոդերի չափավոր արտահայտված էքսուդատիվ պրոլիֆերատիվ փոփոխություններով և ֆունկցիոնալ անբավարարությամբ առանց այլ օրգանների ու համակարգերի ախտահարման և տարվա մեջ մեկ անգամից ոչ ավելի սրացումներով, սակայն մասնագիտական աշխատունակության պահպանմամբ: Այս կետին են վերաբերում խոշոր հոդերի քրոնիկական, հաճախակի (տարվա մեջ երկու և ավելի անգամ) սրացումներով ոչ սպեցիֆիկ սինովիտներն ու համակարգային հիվանդությունները անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից.
32-րդ կետի 3-րդ ենթակետ` հոդերի սուր վարակիչ, վարակաալերգիկ հիվանդությունների հետևանքները հոդերի ֆունկցիայի աննշան խանգարումով և առանց աշխատունակության կորստի խոշոր հոդերի քրոնիկական, հազվադեպ (տարվա մեջ մեկ անգամ) սրացումներով ոչ սպեցիֆիկ սինովիտները:
32-րդ կետի 4-րդ ենթակետ` Ֆունկցիայի աննշան խանգարում է դիտվում հոդերի ախտահարման օբյեկտիվ նշանների բացակայության դեպքում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ չափավոր, արագանցնող ցավի առկայությունը:Վերաբերում բարորակ, ռևմատոիդ հոդաբորբի սկզբնական ձևերը, ինչպես նաև հոդերի դիստրոֆիկ հիվանդությունները ֆունկցիայի աննշան խանգարումով կամ առանց դրա:
Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է այն դեպքերում, երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում է հոդերի ֆունկցիոնալ անբավարարությունը, և դրա վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:
Հոդերի ախտահարումներն այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև դեղորայքային, շիճուկային կամ սննդային անտանելիության հետևանքով գնահատվում են հիվանդի բուժումից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի: Այլ օրգանների ու համակարգերի զուգակցված ախտահարման դեպքում կիրառվում են Ցանկի համապատասխան կետերը:
V. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
34. Ցանկի 33-րդ կետի 1-ին ենթակետ` պարանոցի, իրանի և վերջույթների շրջանում ուռուցքանման, մեծ, գերաճած կելոիդային սպիները, որոնք սերտորեն միացած են հյուսվածքների հետ, խոցոտված կամ հեշտ վերքոտվող են ու առաջացնում են անշարժություն կամ զգալի սահմանափակում են շարժումները` վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվեու դեպքում.
Ցանկի 33-րդ կետի 2-րդ ենթակետ` հազվադեպ խոցոտվող կամ չխոցոտվող, ուռուցքանման, գերաճած և ապաճած սպիները վիրահատական բուժման ոչ բավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում.
Ցանկի 33-րդ կետի 3-րդ ենթակետ` այն առանձգական սպիները, որոնք երկար քայլելիս և ֆիզիկական այլ ծանրաբեռնվածությունների ժամանակ չեն խոցոտվում:
Անհաջող վիրահատությունից հետո կաուզալգիայի կամ դեմքն այլանդակող սպիների առկայության դեպքում որոշումն ընդունվում է ըստ Ցանկի 15-րդ կամ 70-րդ կետի 2 ենթակետերի:
Վերջույթների հոդերի շարժումների ծավալը որոշվում է ըստ Կարգի 3.4 հավելվածի:
Վիրաբուժական հիվանդությունների կամ վնասվածքների ոչ բարդ վիրահատություններից հետո չապաքինված սպիներ ունեցող ծառայողների վերաբերյալ որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Սույն կետում նշված հիվանդությունների (վերքերի կամ վնասվածքների) վիրահատությունից հետո բարդացումների դեպքում, երբ աշխատունկության լիակատար վերականգնման համար անհրաժեշտ է երկու ամսից ավելի, փորձաքննությունը կատարվում է ըստ Ցանկի 33-րդ կետի 4-րդ ենթակետի:
35. Ցանկի 34-րդ կետ` նախատեսում է կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրավորման, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները.
Ցանկի 34-րդ կետի 1-ին ենթակետ` թոքերի, թոքամզի (պլևրայի), շնչափողի, բրոնխների և միջնորմի վիրավորումները, վնասվածքները կամ վիրահատությունների հետևանքները` արտաքին շնչառական ֆունկցիայի զգալի խանգարումով, կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (1,5մ ոչ պակաս) կամ հաստ (30սմ ոչ պակաս) աղիների մասնահատումները, բնային կամ սելեկտիվ վագոտոմիան սնուցման խիստ արտահայտված անկումով կամ մարսողության խանգարումով (չբուժվող դեմպինգ համախտանիշ, տևական լուծ և այլն),
1) աղեստամոքսային բերանակցումը (անաստոմոզը),
2) աղեստամոքսային համակարգի զանգվածային կրկնակի արյունահոսությունները (2-3 լ արյան կորստով),
3) կերակրափողի պարբերական բուժավորում պահանջող սպիական նեղացումները,
4) ստոծանու ճողվածքները հաճախակի (տարեկան երկու և ավելի անգամ) ճմլումներով, վիրահատական անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում,
5) կրծքավանդակի ու որովայնի խոռոչի օրգանների հետվիրահատական անբավարար բուժման արդյունքները,
6) թոքի արմատի, սրտի կամ մեծ անոթների մոտակայքում գտնվող խոշոր (1սմ և ավելի տրամագծով), ինչպես նաև երկու և ավելի մանր օտար մարմինների առկայությունը` անկախ բարդության աստիճանից կամ ֆունկցիոնալ խանգարումներից.
Ցանկի 34-րդ կետի 2-րդ ենթակետ` կրծքավանդակի օրգանների հիվանդությունների, վնասվածքների, վերքերի, վիրահատական միջամտությունների հետևանքները կամ դրանց բարդությունները` արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով, ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը` բարդացած թափածակմամբ կամ արյունահոսությամբ, կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (1մ ոչ պակաս) կամ հաստ (20սմ ոչ պակաս) աղիների մասնահատումից և ընդհանուր կամ սելեկտիվ վագոտոմիայից հետո առաջացած վիճակները, ստոծանիական և պարաէզոֆագիալ ճողվածքները, որովայնի խոռոչի կպումների երևույթները` աղիների անանցանելիությամբ, փայծաղի և լեղապարկի հեռացումը, թորակոտոմիան, թոքի 2 և ավելի հատվածների (սեգմենտների) հեռացումը` անկախ ֆունկցիայի խանգարման առկայությունից:
Կպումային հիվանդությունը պետք է հաստատվի ռենտգենաբանական հետազոտության կամ վիրահատության տվյալներով:
Որովայնի, կրծքավանդակի, արտաորովայնամզային տարածության թափանցող վիրավորումների դեպքում, որոնք ընթանում են ներքին օրգանների վնասումով, փորձաքննվում են Ցանկի 34-րդ կետի 2-րդ ենթակետով` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:
Պարազիտար կիստաները (էխինոկոկ, ալվեոկոկ) քննարկելիս, կիրարկել այս կետը.
Ցանկի 34-րդ կետի 3-րդ ենթակետ` կրծքավանդակի ու որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրահատությունների, վնասվածքների հետևանքները` արտաքին շնչառական կամ մարսողության ֆունկցիայի աննշան խանգարումով: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները.
Ցանկի 34-րդ կետի 4-րդ ենթակետ` կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի վիրաբուժական հիվանդություններից, վիրահատություններից, վնասվածքներից հետո առաջացած վիճակները` ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է 1-2 ամիս:
36. Ցանկի 35-րդ կետի 1-ին ենթակետ գանգի կամարի թափանցող վերքերից կամ վնասվածքներից հետո առաջացած տարբեր մեծության արատները` ուղեղանյութի մեջ օտար մարմնի առկայությամբ: Գանգոսկրի (եթե այն փոխարինված չէ պլաստիկ նյութով)` ավելի, քան 8սմ2 կամ (եթե այն փոխարինված է պլաստիկ նյութով) ավելի, քան 20սմ2 մակերեսով արատի և ուղեղանյութի մեջ օտար մարմնի առկայության դեպքում (առանց կլինիկական դրսևորումների) պիտանիությունը որոշվում է ըստ Ցանկի 35-րդ կետի 2-րդ ենթակետի` հաշվի առնելով փաստացի աշխատունակությունը, ծառայության պայմաններն ու բժշկի կարծիքը.
Ցանկի 35-րդ կետի 2-րդ ենթակետ` բացի թափանցող վերքերից ու վնասվածքներից հետո գանգի կամարում առաջացած արատներից և գանգոսկրի արատներից, վերաբերում են նաև զարգացման արատներն ու անկանոնությունները (կռանիոստենոզ, պլատիբազիա, բազիլյար իքպրեսիա, մակրո կամ միկրոցեֆալիա և այլն)` արտահայտված կլինիկական դրսևորումներով (մշտական գլխացավ, ներգանգային ճնշման բարձրացում, տվյալ հիվանդության պատճառով կրկնակի հոսպիտալացում և այլն), առանց կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների:Վերաբերում նաև գանգի կամարի ոսկրերի զարգացման արատներն ու անկանոնությունները` չափավոր կլինիկական դրսևորումներով (կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների բացակայության և բուժման բավարար արդյունքների դեպքում): Գանի զարացման արատներն ու անկանոնությունները պետք է հաստատվեն ռենտգենաբանական հետազոտությամբ:
Գանգի ծանր վնասվածքներից և վիրահատություններից հետո գանգոսկրի արատ ունեցող հիվանդների վերաբերյալ որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` կախված անկանոնության չափերից ու դրա փոխարինման համար պլաստիկ վիրահատության արդյունքներից: Գանգի թափանցող և չթափանցող վնասվածքներից հետո կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթների ժամանակ որոշումն ընդունվում է համաձայն Ցանկի 13-րդ կետի:
37. Ցանկի 36-րդ կետ` սկոլիոզով տառապող ծառայողների համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը.
1) 1-ին աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 10-22 աստիճան,
2) 2-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 23-40 աստիճան,
3) 3-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 41-60 աստիճան,
4) 4-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 61 և ավելի աստիճան:
Կիֆոզով տառապող համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը.
1) նորմա` մինչև 35 աստիճան,
2) 1-ին աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան,
3) 2-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան,
4) 3-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան,
5) 4-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 80-ից ավել աստիճան:
Սկոլիոզի և կիֆոզի դեպքում ռենտգեն նկարահանումը կատարվում է կանգնած դիրքում (կիֆոզի` ռենտգեն նկարի համար նաև ձեռքերը պարանոցին դրված):
Ցանկի 36-րդ կետի 1-ին ենթակետ` ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները ( 4-րդ աստիճան կիֆոզ, երբ ծռվածության անկյունը կազմում է 80 աստիճանից ավելի), 3-4-րդ աստիճանի սկոլիոզ (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 41 աստիճան և ավելի)` կրծքավանդակի խիստ արտահայտված ձևափոխումով (սապատ, ողնուղեղային խողովակի ամբողջականության խախտումը լամինէկտոմիայից և հեմիլամինէկտոմիայից հետո և այլն) և ԱՇՖ-ի 3-րդ աստիճանի խանգարումով կամ առանց դրա (կիֆոսկոլիոզի կամ սկոլիոզի պատճառով վիրահատված անձինք, անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, փորձաքննվում են ըստ 1 կետի), հաճախակի (տարեկան 2-3 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, երրորդ աստիճանի սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, օտար մարմինների առկայությունը ողնուղեղային խողովակում, ողերի մարմինների բազմաթիվ կոտրվածքների հետևանքները` ողնաշարի խիստ արտահայտված ձևափոխումով և ցավային համախտանիշով, ձևախեղող սպոնդիլոզը և ողնաշարի բոլոր հատվածների միջողնային օստեոխոնդրոզը (վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթներով) միակցող սկավառակների մակարդակ դուրս եկող բազմաթիվ օստեոֆիտներով` միջողնային հոդավորման շրջանում և ողերի մարմինների եզրերին ու մշտական ցավային համախտանիշով, որը հաստատված է վերջին 2-3 տարվա ընթացքում առանց կայուն կլինիկական արդյունքի կրկնակի ստացիոնար բուժումով, աշխատունակության իջեցումով (տարեկան ավելի, քան 60 օր), դիսպանսեր հսկողության տվյալներով և հրամանատարության բնութագրերով: Վերաբերում է նաև ողերի մարմինների կոտրվածքների, հոդախախտումների դեպքում և սպոնդիլոկորպորեդեզի կիրառումով վիրահատության հետևանքները, 2 և ավելի ողերի մարմինների կոտրվածքի հետևանքները` սեպաձև ձևափոխումով, միջողնային սկավառակների, ջլերի և հոդակապերի վնասումով ու ցավային համախտանիշով: Նման փորձաքննվողների պիտանիությունը ծառայության համար որոշվում է անհատապես` Ցանկի 36-րդ կետի 2–րդ ենթակետի համաձայն:
Ախտորոշումը պետք է հաստատվի վերտեբրոբազիլյար համակարգի դոպլերոգրաֆիկ հետազոտությամբ, ժամանակակից հետազոտման մեթոդներով, իսկ միջողնային սկավառակների, ջլերի ու հոդակապերի վնասվածքը սպոնդիլոգրերով, ուղղահայաց առանցքից կողմնային ուղղություններով, դեպի առաջ և հետ, ողնաշարի կորացման աստիճանի որոշումով` պարտադիր ծանրաբեռնվածության դեպքում.
Ցանկի 36-րդ կետի 2-րդ ենթակետ` ողնաշարի բնածին ու ձեռքբերովի վերջնական ծռվածությունները, արտահայտված օստեոխոնդրոպատիկ կիֆոզ, Շոյերման-Մաոյի հիվանդությունը` համակցված տարածված սպոնդիլոարթրոզով (տարածված սպոնդիլոարթրոզ է կոչվում այն դեպքը, երբ պրոցեսում ներգրավված են 3-ից ավելի ողեր):
II աստիճանի սկոլիոզը ( ողնաշարի կողմնային թեքվածության անկյունը կազմում է 23-40 աստիճան), III աստիճանի կիֆոզը (ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան)` կրծքավանդակի աննշան արտահայտված ձևախեղումով (կուզ և այլն) ու ԱՇՖ-ի II աստիճանի խանգարումով կամ առանց դրա, հազվադեպ սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, տարածված ձևախեղող սպոնդիլոզն ու միջողնային օստիոխոնդրոզը` բազմաթիվ, խոշոր կտցանման ոսկրային աճով միջողնային շրջանում ու ցավային համախտանիշով, բայց առանց վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթների (ախտորոշումը պետք է հաստատված լինի ռենտգեն հետազոտությամբ, ՀՏ, մագնսառեզոնանսային հետազոտությամբ), I-II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ առկա է ողի մարմնի թարմ կոտրվածք, երկու և ավելի ողերի հին կոտրվածքներ սեպաձև ձևախեղումով` անկախ ողնաշարի ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև միջողնային սկավառակի ճողվածքի և հեռացման հետևանքները: Այս ենթակետին են վերաբերում նաև կրծքավանդակի առաջնային պատի արտահայտված ձևախախտումները` անգամ առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման:
Ցանկի 36-րդ կետի 3-րդ ենթակետ` ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները, II աստիճանի կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան), I աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեք-վածության անկյունը կազմում է 10-22 աստիճան)` աննշան արտահայտված անատոմիական փոփոխություններով (ներառյալ ոչ արտահայտված օստեոխոնդրոպատիկ կիֆոզը) սահմանափակ ձևախեղող սպոնդիլոզը: Այս ծառայողների համար անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները 80կգ-ից ավելի:
Ողերի մարմինների թարմ կոտրվածքների, միջողնային սկավառակների հեռացման դեպքում ստացիոնար բուժումից հետո արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ըստ Ցանկի 38-րդ կետի 4-րդ ենթակետի, հերթական փորձաքննությունը կատարվում է Ցանկի 2-րդ ենթակետի համաձայն.
Ցանկի 36-րդ կետի 4-րդ ենթակետ` ողնաշարի չսևեռակված ծռվածությունը, ներառյալ պատանեկան կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան), ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի սևեռակված վերջնական ծռվածությունները, սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է մինչև 10 աստիճան) ձևախեղող սպոնդիլոզի և միջողնային օստեոխոնդրոզի մեկուսացած երևույթները` առանց ֆունկցիայի խանգարման:
Վերտեբրոբազիլիար անբավարարվածության երևույթների դեպքում միաժամանակ կիրառվում է նաև Ցանկի 11-րդ կետը, իսկ ձևախեղող սպոնդիլոզն ու արմատիկային համախտանիշով միջողնային օստեոխոնդրոզի դեպքում Ցանկի 16-րդ կետը:
Պարանոցային օստեոխոնդրոզին հատուկ են որոշակի ցավոտ կետերը պարանոցային ողերի հարվերտեբռալ և քիստավոր ելուստների, երբ վերին (անրակի արտաքին եզրից 2-3սմ բարձր), ողնաշարային զարկերակի ելքի կետերը: Ուստի ողնաշարի պարանոցային հատվածն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն է դարձվում առաջ հակած վիճակում գլխի պտտմանը: Առաջացած ցավերը (նաև գլուխն ուսին դրած վիճակում) վկայում են պարանոցային օստեոխոնդրոզի առկայության մասին: Ծառայությանը և ՈՒՀ-եր ընդունվելուն չեն խանգարում քիստավոր և լայնակի ելունների կոտրվածքների հետևանքները, գոտկային 5-րդ ողի սակրալիզացումը կամ սրբոսկրային ողի լյումբալացումը, նշված ողերի աղեղների սերտաճած չլինելը, միջողնային օստեոխոնդրոզի առանց ախտանիշների ընթացքը, ինչպես նաև I աստիճանի կիֆոզը (36-45 աստիճան ծռվածություն անկյուն) և սկոլիոզը (մինչև 10 աստիճան ծռվածության անկյուն):
38. Ցանկի 37-րդ կետի 1-ին ենթակետ` կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները կամ հիվանդությունների հետևանքները` կոնքային օղի խիստ արտահայտված ձևափոխումով և կազմվածքի ու քայլքի խանգարումով, կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները` վիրահատական անբավարար արդյունքների հետևանքով, ներքին օրգանների վնասումով կոնքի ոսկրերի սխալ սերտաճած բազմաթիվ ուղղահայաց կոտրվածքները` կոնքային օղի միասնականության խախտումով, ազդրոսկրա գլխիկի խոռոչի շրջանում կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները ազդրոսկրի գլխիկի կենտրոնական հոդախախտումով, կոնքազդրային հոդում անկիլոզի կամ ձևախեղող օստեարթրոզի երևույթներով` ֆունկցիայի զգալի խանգարումով.
Ցանկի 37-րդ կետի 2-րդ ենթակետ` կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները, կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով առաջացած ձևախախտումները` շարժումների չափավոր սահմանափակումով.
Ցանկի 37-րդ կետի 3-րդ ենթակետ` կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում շարժումներն աննշան չափով սահմանափակող, աշխատունակությանը չազդող դեպքերը:
Եթե կոնքի ձևախեղումների ժամանակ առաջանում է ստորին վերջույթների կարճացում (քայլվածքի ու կազմվածքի խանգարումով), ապա կիրառվում է Ցանկի համապատասխան կետը:
39.Ցանկի 38-րդ կետ` նախատեսում է ոսկրերի աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատներ, վնասվածքների հետևանքներ, քրոնիկական հիվանդություններ:
Նշված փոփոխությունների և արատների դեպքում ծառայության համար պիտանիությունը որոշվում է կախված հենաշարժական ապարատի անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումների արտահայտվածության աստիճանից:
Ցանկի 38-րդ կետի 1-ին ենթակետ` խոշոր հոդի անկիլոզը, շարժումների զգալի սահմանափակումը կամ ախտաբանական անշարժությունը, որոնք զարգացել են հիվանդության կամ վնասվածքի հետևանքով:
Փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` ըստ «Բ» կետի համաձայն, երբ խոշոր հոդերի շարժումների սահմանափակման ու անկիլոզի դեպքում առկա է ֆունկցիոնալ փոխհատուցում.
Ցանկի 38-րդ կետի 2-րդ ենթակետ` դիստրոֆիկ պրոցեսով ավարտված օստեոխոնդրոպաթիաները, ոսկրերի տարած օստեոմիելիտները, որոնք հիմնավորված և հաստատված են համապատասխան փաստաթղթերով, երբ առկա են մնացորդային երևույթներ կամ ոսկրային հուսվածքի փոփոխություն` անկախ տարած սրացումների քանակից, հաճախությունից և ժամկետից: Նույն ենթակետին են վերաբերվում չավարտված պրոցեսով օստեոխոնդրոպաթիաները.
Ցանկի 38-րդ կետի 3-րդ ենթակետ` ավարտված օստեոմելիտները` (ավարտված են համարվում այն օստեոմելիտները, որոնք չունեն մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություններ): ՈՒՀ ընդունվողների համար պիտանիությունը չի սահմանափակվում:
Ցանկի 38-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ծառայողներին` արձակուրդ:
Ցանկի 38-րդ կետի 5-րդ ենթակետ` առկա են օբյեկտիվ տվյալներ, սակայն բացակայում է վերջույթի ֆունկցիայի խանգարումը:
Խոշոր հոդում խոնդրոմատոզի առկայության դեպքում ծառայողները ենթակա են վիրահատության հատկապես, երբ «ներհոդային մկնիկը» զարգացել է հոդի պաշարման համախտանիշի առաջացումից հետո: Ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է վիրահատությունից հետո` կախված վիրահատության ելքից և փորձաքննության պահին հոդի ֆունկցիայից: Օսգուտ-Շլյատերի հիվանդությունը, որն ընթանում է առանց ոտքի ֆունկցիայի խանգարման, չի կարող հիմք լինել ծառայության համար պիտանիության սահմանափակման համար:
Ոսկրերի ու հոդերի հիվանդությունների դեպքում ծառայության պիտանիության մասին որոշումը, որպես կանոն, ընդունվում է հոսպիտալային հետազոտությունից և բուժումից հետո: Պետք է հաշվի առնել սրացումների նկատմամբ հիվանդության հակումը, ապաքինման կայունությունը և ծառայության առանձնահատկությունները:
Ծառայությունից ազատվելու կամ արձակուրդի անհրաժեշտության մասին, ըստ Ցանկի 38-րդ կետի 5-րդ ենթակետի, որոշում է ընդունվում նաև ոսկրերի ու հոդերի վիրահատությունից հետո, հենաշարժական ապարատի շարժումների ժամանակավոր սահմանափակման դեպքում, ջլերի պլաստիկ վիրահատությունից կամ տենոլիզից (մատների, դաստակի և ներբանի) հետո, երկար խողովակաձև և այլ ոսկրերի կոտրվածքներից հետո չամրապնդված ոսկրային կոշտուկների դեպքում:
Կեղծ հոդերի առկայության դեպքում ծառայողները ենթակա են բուժման ժամանակակից մեթոդների կիրառումով: Ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` կախված դրա արդյունքներից: Վիրահատությունից հրաժարվելու կամ բուժման անբավարար արդյունքների դեպքում կիրառվում է Ցանկի 38-րդ կետի 1-ին ենթակետը:
Երկար, խողովակաձև ոսկրերի թարմ կոտրվածքներից հետո ծառայության համար պիտանիության մասին որոշումը նույնպես ընդունվում է բուժման ավարտից հետո, հաշվի առնելով վնասվածքի տեղայնացումը և կատարվող աշխատանքի բնույթը: Մանր ոսկրերի հոդախախտումների, անրակի կամ կողոսկրերի կոտրվածքների դեպքում (առանց ներքին օրգանների վնասման) բուժումից հետո որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:
Ներբանի կամ ձեռքի ու ոտքի մատների վնասվածքների, ինչպես նաև կոճերի կոտրվածքների հետևանքների առկայության դեպքերում հոսպիտալային բուժումն ավարտելուց հետո որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության վերաբերյալ:
Ծառայողների երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների հետևանքների բուժման անբավարար արդյունքների դեպքում հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ, և ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ Ցանկի 38-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերի:
Մանր ոսկրերի ստացիոնար բուժում չպահանջող, ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում ծառայողները կարող են բժշկական հետազոտման ենթարկվել ամբուլատոր պայմաններում, որից հետո որոշում է ընդունվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Երկար, խողովակաձև կամ այլ ոսկրերի ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում, երբ դրանք միայն գիպսով անշարժացնում են, ոսկրային կոշտուկի նշանների երևան գալուց հետո փորձաքննվողներն անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գրվել բուժհիմնարկից և, մինչև գիպսը հանելը, ստանալ ամբուլատոր բուժում: Միաժամանակ որոշում է ընդունվում հիվանդության պատճառով նրանց արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին:
Նմանատիպ դեպքերում ՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները պետք է հաճախեն ՈՒՀ-ի, բուժկետեր, որտեղ առնվազն ամիսը մեկ անգամ նրանց պետք է զննի վիրաբույժը (վնասվածքաբանը): Անհրաժեշտության դեպքում ծառայողները նորից կարող են հոսպիտալացվել: Հիվանդության պատճառով արձակուրդը կարող է երկարացնել ՌԲՀ-ն` բժշկական ցուցումների հիման վրա: Հոդերի շարժման ծավալը գնահատելիս պետք է առաջնորդվել հավելված 3.4-ի ցուցանիշներով:
Ծառայողների պիտանիությունը որոշվում է խիստ անհատապես: Վերին վերջույթի ոսկրերի աննշան անկյունային ձևափոխումը (ֆունկցիայի պահպանումով) չի սահմանափակում ծառայողների պիտանիությունը շարային ծառայությանը:
40. Ցանկի 39-րդ կետի 1-ին ենթակետ` ձեռքի կամ ոտքի 8 սմ և ավելի կարճությունը.
Ցանկի 39-րդ կետի 2-րդ ենթակետ` ազդրոսկրերի ներքին կողմերի ելունդների միջև 20սմ և ավելի հեռավորության 0-աձև կամ սրունքների ներքին կոճերի միջև 15սմ և ավելի հեռավորության X-աձև կորացումները: Այս կետին են վերաբերում նաև վերին վերջույթների արտահայտված վալգուսային և վարուսային ձևախեղումներն առանց ֆունկցիայի խանգարման.
Ցանկի 39-րդ կետի 3-րդ ենթակետ` ոտքերի ազդրոսկրերի ներքին կողմերի ելունդների միջև 12-20սմ հեռավորության 0-աձև կամ սրունքների ներքին կոճերի միջև 12-15սմ հեռավորության X-աձև կորացումները:
Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 15 կգ-ից ավելի:
41. Ցանկի 40-րդ կետի 1-ին ենթակետ` խոշոր հոդերում աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից տարեկան երեք և ավելի անգամ առաջացող, հոդի անկայունությամբ և վերջույթի հոդախախտումները, խոշոր հոդերի, արտահայտված գերշարժունությունը, ենթահոդախախտի առկայությամբ` պահանջելով փաստացի օբյեկտիվ հաստատում (ռենտգենոգրաֆիա): Հոդախախտման փաստը պետք է հավաստի բուժհիմնարկը` այն ուղղելուց առաջ և հետո կատարած պարտադիր ռենտգեն հետազոտությամբ:
Կրկնվող հոդախախտման դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո ծառայողների համար ընդունվում է որոշում` ըստ Ցանկի 37-րդ կետի 3-րդ ենթակետի` ազատելով մարզական պարապմունքներից և ցանկացած փոխադրամիջոց վարելուց: Բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում վերջնական որոշումն ընդունվում է Ցանկի 37-րդ կետի համաձայն, ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
Ցանկի 40-րդ կետի 2-րդ ենթակետ` ֆիզիկական զգալի ծանրաբեռնվածության (ծանրության բարձրացում, ըմբշամարտ և այլն) կամ կրկնվող վնասվածքի դեպքում առաջացող հոդախախտերը և խոշոր հոդերի աննշան արտահայտված գերշարժունությունը:
42. Ցանկի 41-րդ կետ` նախատեսում է դաստակի մատների վնասվածքները և հիվանդությունները, դրանց հետևանքները: Ջլերի կամ մատների նյարդերի այն վնասվածքները կամ հիվանդությունները, որոնք առաջացնում են մատի լիակատար կծկում կամ լիակատար անշարժություն, արատային ծայրատները համարվում են մատի բացակայություն:
Մատների կառուցվածքային վնասվածքները, որոնք նշված չեն սույն կետում, չեն սահմանափակում փորձաքննվողների պիտանիությունը շարային ծառայության համար:
43. Ցանկի 42-րդ կետի 1-ին ենթակետ` վիրավորման, վնասվածքների, ոսկրապլաստիկ վիրահատությունների հետևանքով ոտնաթաթի ցանկացած հատվածի բացակայությունը, երկու ոտքի բոլոր մատների բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը.
Ցանկի 42-րդ կետի 2-րդ ենթակետ` մի ոտքի առաջին, մեկ կամ երկու ոտքի բոլոր մատների դիստալ ֆալանգների մակարդակով բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը:
Ոտքի մատի բացակայությունը համարվում է մատի բացակայություն` ոտնաթաթի ֆալանգային հոդի մակարդակով: Մատի լրիվ կծկվածությունը կամ անշարժությունը համարվում է դրա բացակայություն:
Ոտքի մեկ մատի բացակայության դեպքում, բացի առաջին մատի բացակայությունից, պիտանիությունը շարային ծառայության և ՈՒՀ ընդունվելու համար չի սահմանափակվում: Ոտքի առաջին մատի բացակայության դեպքում ՈՒՀ ընդունվողները պիտանի չեն:
44. Ցանկի 43-րդ կետ` նախատեսում է ոտնաթաթի բնածին և ձեռքբերովի ձևախեղումները (նորմալ է համարվում ոտնաթաթի կամարի 26-30մմ բարձրությունը և 125-134 աստիճանի անկյունը): Շարային ծառայության համար ծառայողների պիտանիությունը որոշելիս պետք է նկատի ունենալ, որ բարձր, երկայնակի կամարով թաթերը հաճախ նորմայի տարբերակ են: Ոտնաթաթի կամարի 31-35մմ բարձրությունը համարվում է բարձր կամարով ոտնաթաթ: Սնամեջ է համարվում (կամարի բարձրությունը 36մմ-ից բարձր) այնպիսի ձևախեղումը, որն ուղեկցվում է հետնամասի սուպինացիայով և առաջամասի պրոնացիայով` ներքին և արտաքին բարձր կամարի առկայությամբ (այսպես կոչված շեշտակի ոլորված թաթ), ոտնաթաթի առջևի մասը տարածված է, լայն և քիչ դարձված:
Հարթաթաթության ժամանակ կամարի կարծրացումը հաճախ ոչ մի սուբյեկտիվ խանգարում չի առաջացնում, ուստի և չի կարող հիմք լինել սույն կետի կիրառման համար: Այս կետը նախատեսում է ֆիքսված հարթաթաթություն, որն առաջանում է վալգուսային ոտնաթաթի դեկոմպենսացիայի հետևանքով կամ մանկական ու պատանեկան հարթաթաթության հետևանք է, որը զուտ մկանային ձևից վերածվել է ջլահոդային ամրապնդված ձևափոխման:
Ցանկի 43-րդ կետի 1-ին ենթակետ` փորձաքննվում են գարշապարային, վարուսային թաթեր, սնամեջ ոտնաթաթ և ներբանների այլ խիստ արտահայտված կամ ձեռքբերովի կորացումներ ունեցող անձինք, երբ խախտված է թաթերի ֆունկցիան և անհնար է ստանդարտ կոշիկից օգտվելը.
Ցանկի 43-րդ կետի 2-րդ ենթակետ` ցայտուն արտահայտված III աստիճանի հարթաթաթությունը (ոտնաթաթի կամարի բարձրությունը մինչև 7մմ (անկյունը կազմում է 170 աստիճան և ավելի), կամ 8-14մմ կամարի բարձրության դեպքում (անկյունը կազմում է 160-170 աստիճան), երբ այն զուգորդվում է առաջին մատի ուղղությունը փոխող կոնտրակտուրայով, վենավակաձև համակցության դեֆարթրոզով, սնամեջ ոտնաթաթերը (երբ կամարի բարձրությունը 36մմ ավելի է և առկա են սրունքթաթային հոդի կոնտրակտուրա).
Ցանկի 43-րդ կետի 3-րդ ենթակետ` չափավոր արտահայտված բնածին կամ ձեռքբերովի ձևախեղումները, III աստիճանի հարթաթաթությունը` ոտնաթաթի կամարի բարձրությունը 8-14մմ է (անկյունը կազմում է 160-170 աստիճան), կամ սնամեջ ոտնաթաթերը (կամարի բարձրությունը 36 մմ և ավելի)` առանց սրունքթաթային հոդի կռկանքի աննշան ցավային համախտանիշով և ստատիկայի խանգարումով, որի դեպքում կարելի է հարմարեցնելով սովորական (ստանդարտ) կոշիկ հագնել: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 30 կգ-ից ավելի, սահմանափակել երկարատև քայլքը 5կմ-ից ավելի, վազքը` 1կմ-ից ավելի:
Ցանկի 43-րդ կետի 4-րդ ենթակետ` վերաբերում II աստիճանի` ոտնաթաթի կամարի բարձրությունը` 15-20մմ (անկյունը կազմում է 145-160 աստիճան) և I աստիճանի` կամարի բարձրությունը 21-25մմ (անկյունը կազմում է 135-144 աստիճան) հարթաթաթությունները:
Փորձաքննվողի մեկ ոտքի` II և մյուսի` I աստիճանի հարթաթաթության դեպքում փորձաքննական եզրակացությունն ընդունվում է ըստ II աստիճանի հարթաթաթության:
I աստիճանի հարթաթաթությունը խոչընդոտ չէ ՈՒՀ ընդունվելու համար և չի սահմանափակում ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար:
I-II աստիճանի հարթաթաթությունը չի սահմանափակում ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար:
Հարթաթաթության ժամանակ ոտնաթաթի կողմնային ռենտգեն նկարը պետք է կատարել խիստ կողմնային պրոյեկցիայով կանգնած վիճակում` հենվելով մեկ ոտքի վրա, ոտնաթաթին տալով թիկնային ծալում: Ռենտգեն նկարում գարշապարային և նախագարշապարային ոսկորները պետք է պրոյեկցվեն մեկը մյուսի վրա: Սնամեջ ոտնաթաթի դեպքում ռենտգեն նկարը պետք է կատարել առանց վերջույթի ծանրաբեռնման` պառկած վիճակում:
45. Ցանկի 44-րդ կետ` վերին կամ ստորին վերջույթի (ցանկացած մակարդակով) բացակայության դեպքում ըստ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի թիվ 55-Ն որոշման հավելված 2-ի I, II սյունակի փորձաքննվողները ճանաչվում են ոչ պիտանի ծառայության համար:
Ըստ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի թիվ 55-Ն որոշման հավելված 2-ի III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` հաշվի առնելով առողջ վերջույթի ֆունկցիայի պահպանման պայմանը:
Չարորակ նորագոյացությունների կամ անոթների հիվանդությունների ժամանակ ցանկացած մակարդակի անդամահատված վերջույթներ ունեցողների վերաբերյալ որոշում ընդունվում է ըստ Ցանկի հիմնական հիվանդությունը նախատեսող կետերի:
46. Ցանկի 45-րդ կետին` ոչ թունավոր խպիպով ծառայողներին առաջարկվում է վիրահատական բուժում: Բուժման անբավարար արդյունքների, վիրահատությունից հրաժարվելու դեպքում փորձաքննությունն իրականացվում է ըստ Ցանկի 45-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետի:
Վիրահատությունից հետո ստացված արդյունքներին ու վիրահատության բնույթին համապատասխան, Ցանկի 33-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ծառայողներն ազատվում են ծառայողական պարտականություններից:
Ներզատիչ խանգարումների դեպքում կիրառվում Է Ցանկի 20-րդ կետի:
47. Ցանկի 46-րդ կետի 1-ին ենթակետը կիրառվում է ոսկրերի ու հոդերի (անկախ ախտահարման տարածվածությունից ու փուլից), այլ օրգանների ու համակարգերի չարորակ նորագոյացությունների տեղային կամ հեռավոր մետաստազների առկայության, ինչպես նաև անարդյունավետ վիրահատական բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում.
Ցանկի 46-րդ կետի 2-րդ ենթակետը` ներքին օրգանների, ստորին շրթունքի կամ մաշկի չարորակ նորագոյացությունները` արմատական վիրահատման կամ կոնսերվատիվ բուժումից հետո, առանց հռավոր և տեղային մետաստազների ու ֆունկցիայի խանգարման: Հետագա ստացիոնար բուժում չպահանջող ժամանակավոր բնույթի վիրահատությունների դեպքում, փորձաքննվողները հիվանդության պատճառով ծառայողական պարտականություններից ազատվում կամ արձակուրդ են ստանում Ցանկի 34-րդ կետի 34-րդ ենթակետի համաձայն:
Ստորին շրթունքի կամ մաշկի` առանց մետաստազների քաղցկեղի հեռացումից հետո, փորձաքննվողները սպիների առկայության դեպքում համարվում են պիտանի ծառայության համար:
48. Ցանկի 47-րդ կետ` բարորակ նորագոյացությունների առկայության դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն.
Ցանկի 47-րդ կետի 2-րդ ենթակետը` վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում: Այս կետով փորձաքննվում են նաև բազմաթիվ ոսկրային էկզոստոզներ ունեցող անձինք, մեծ չափերի հասնող էկզոստոզը, ինչպես նաև մակաբուծային կիստաները և նրանց վիրահատությունից հետո խոռոչների առկայությունը.
Ցանկի 47-րդ կետի 3-րդ ենթակետը` վիրահատությունից հրաժարվելու դեպքում (բացի ոսկրային ուռուցքներից), եթե հնարավորության սահմաններում կարելի է կրել ստանդարտ կոշիկ, հագուստ կամ հանդերձանք, ինչպես նաև հագուստ կրելուն չխոչընդոտող և օրգանների ֆունկցիաներին չխանգարող եզակի, փոքր չափերի էկզոստոզը:
Հագուստ կրելուն չխոչընդոտող, ներքին օրգանների գործունեությանը չխանգարող բարորակ նորագոյացությունների պատճառով չի սահմանափակվում ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար:
49. Ցանկի 48-րդ կետի 1-ին ենթակետ` խոշոր անոթների զարկերակային և զարկերակաերակային անևրիզմները` անհաջող վիրահատության կամ դրանից հրաժարվելու դեպքում, գանգրենանեկրոզային փուլում խցանող էնդարտերիիտը, աորտաարտերիիտը և աթերոսկլերոզը, IV աստիճանի քրոնիկական երակային անբավարարության երևույթներով ստորին վերջույթների զարգացող թրոմբոֆլեբիտը, ֆլեբոթրոմբոզը, հետթրոմբոտիկ և վարիկոզային հիվանդությունը, IV աստիճանի լիմֆեդեման, III փուլի անգիոտրոֆոնևրոզները, արհեստական պրոթեզների ու շունտերի կիրառմամբ խոշոր անոթների անհաջող, վերականգնողական վիրահատությունից հետո առաջացած վիճակը.
Ցանկի 48-րդ կետի 2-րդ ենթակետ` ստորին վերջույթների անոթների II փուլի խցանող էնդարտերիիտը, աորտաարտերիիտը և աթերոսկլերոզը, ստորին վերջույթների պոստթրոմբոտիկ կամ վարիկոզային հիվանդությունը (III աստիճանի քրոնիկական երակային անբավարարության երևույթներով), III աստիճանի փղագարությունը, II փուլի անգիոտրոֆոնևրոզները (տևական ցավային համախտանիշով, որն ուղեկցվում է մատների կապտությամբ), խոշոր անոթների վերականգնողական վիրահատությունից հետո առաջացած վիճակները:
Ըստ այս ենթակետի փորձաքննվում են նաև I փուլի խցանող էնդարտերիիտով հիվանդ ծառայողները:
Հաշվի առնելով արյան շրջանառության խանգարումների աստիճանը, ծառայության պայմանները և աշխատունակության վիճակը` ռազմաբժշկական հանձնաժողովը փորձաքննվողների վերաբերյալ առանձին դեպքերում որոշում ընդունելիս ցուցաբերում է անհատական մոտեցում` Ցանկի 48-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետի համաձայն:
Ցանկի 48-րդ կետի 3-րդ ենթակետ` ստորին վերջույթների հետթրոմբոտիկ կամ վարիկոզային հիվանդությունը` քրոնիկական երակային II աստիճանի անբավարարության երևույթներով (ոտնաթաթերի ու սրունքների պարբերական այտուցվածություն երկար քայլելուց կամ կանգնելուց հետո, որն անցնում է գիշերային կամ ցերեկային հանգստի ժամանակ), II աստիճանի լիմֆեդեման, I փուլի անգիոտրոֆոնևրոզները (ցրտահարության ժամանակ մատների այտուցը, ցավերն ու գունատությունը, որոնք տևում են մի քանի ժամ), ստորին վերջույթների I փուլի խցանող էնդարտերիիտը և աթերոսկլերոզը (III սյունակով փորձաքննվողների համար).
Ցանկի 48-րդ կետի 4-րդ ենթակետ` վերաբերում առանց երակային անբավարարության նշանների ստորին վերջույթների վարիկոզային հիվանդությունը (I աստիճան), I աստիճանի լիմֆեդեման (ներբանի թիկունքի աննշան այտուց, որը նվազում կամ անհետանում է գիշերային կամ ցերեկային հանգստի ժամանակ):
Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է ըստ զարգացման փուլի և խանգարումների աստիճանի: Փորձաքննության եզրակացությունն ընդունվում է կլինիկական հետազոտությունից հետո խոր, ենթամաշկային և հաղորդակցային երակների փականների ֆունկցիայի ու խորանիստ երակների անցանելիության աստիճանի որոշմամբ: Ընդսմին, օգտագործվում են ռեովազոգրաֆիան նիտրոգլիցերինային փորձով, մաշկի էլեկտրաջերմաչափումը, անգիոֆլեբոլիմֆորաֆիան, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև օբյեկտիվ ցուցանիշներ տվող այլ մեթոդներ:
Ստորին վերջույթների առանձին հատվածներում առանց երակային անբավարարության նշանների երակների լայնացումը գլանային կամ գալարային առաձգական ցցվածքների տեսքով խոչընդոտ չէ ՈՒՀ ընդունվելու համար:
50. Ցանկի 49-րդ կետի 1-ին ենթակետ` կրկնվող, մեծ չափերի հասնող, քայլելը դժվարացնող կամ բազմակի վիրահատական բուժումից հետո ներքին օրգանների ֆունկցիան խախտող ճողվածքները: Այս նույն կետով փորձաքննություն է կատարվում նաև բազմաթիվ հետվիրահատական ճողվածքների վիրահատությունից հրաժարվելու դեպքում: Վիրահատությունից հետո ճողվածքի մեկանգամյա կրկնվելը հիմք է Ցանկի 49-րդ կետի 1-ին ենթակետի կիրառման համար: Քայլելը չդժվարացնող, չափավոր մեծության ճողվածքների` մեկ անգամ կրկնվելու դեպքում կիրառվում է Ցանկի 49-րդ կետի 3-րդ ենթակետը:
51. Ցանկի 50-րդ կետի 1-ին ենթակետ` ուղիղ աղիքի III աստիճանի արտանկումը: Ընդ որում, արտանկած աղիքն ինքնուրույն տեղը չի ընկնում և ձեռքով տեղը գցելը սակավ արդյունավետ է, հետանցքը խոր բացված է, սեղմամկանը (սֆինկտեր) թուլացած, կղանքն ու գազերը չեն պահվում, այսինքն` առկա է հետանցքի սեղմամկանի III աստիճանի անբավարարություն.
Ցանկի 50-րդ կետի 2-րդ ենթակետ` ուղիղ աղիքի II աստիճանի արտանկումը: Արտանկած աղիքը տեղն է ընկնում ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ: Հետանցքը ներքաշված է կամ մի քիչ կարծրացած: Գազերը կամ հեղուկ կղանքը չեն պահվում, այսինքն` կա սեղմամկանի I կամ II աստիճանի անբավարարություն:
Ուղիղ աղիքի I և II աստիճանի արտանկման դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հետանցքի շրջանում ուղիղ աղիքի վիրահատությունից հետո, համաձայն 34.4-րդ ենթակետի, ծառայողներին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ: Ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հաջող վիրահատությունից հետո ծառայողների պիտանիությունը ծառայության համար չի սահմանափակվում: Հիվանդությունը կրկնվելու դեպքում որոշումն ընդունվում է Ցանկի 34-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
52. Ցանկի 51-րդ կետ` նախատեսում է վիրահատական միջամտությունից հետո անբնական հետանցքի առաջացման դեպքերը:
Հետանցքի նեղացման և սեղմամկանի անբավարարության դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հետո ծառայողներին հիվանդության պատճառով (34.4-րդ ենթակետ) տրվում է արձակուրդ: Ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հիվանդության կրկնվելու դեպքում որոշումն ընդունվում է ըստ Ցանկի 34-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերի:
53. Ցանկի 52-րդ կետին` քրոնիկական պարապրոկտիտ ունեցող ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո շարային ծառայության համար նրանց պիտանիությունը չի սահմանափակվում:
Բուժման ոչ բավարար արդյունքների կամ վիրահատությունից հրաժարվելու դեպքում ծառայության համար պիտանիության վերաբերյալ որոշումն ընդունվում է ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
Ցանկի 52-րդ կետի 1-ին ենթակետին վերաբերում է այն դեպքերը, երբ հետանցքը պարբերաբար թարախահոսում է, հետանցքի շրջանում նկատվում է մացերացիա, մաշկի բորբոքում կամ թաց էկզեմա, և հիվանդությունը պարբերաբար (տարին 3-4 անգամ) բարդանում է թարախակույտի առաջացումով:
Ցանկի 52-րդ կետի 2-րդ ենթակետին վերաբերում տարեկան 1-2 անգամ սրացող քրոնիկական պարապրոկտիտը, երբ վիրահատության արդյունքները բավարար չեն կամ փորձաքննվողը հրաժարվում է վիրահատությունից:
Ցանկի 52-րդ կետի 3-րդ ենթակետին վերաբերում պարբերաբար սուր բորբոքվող, առանց թարախակույտի առաջացման, վիրահատական ոչ բավարար ելքով քրոնիկական պարապրոկտիտը մեկ անգամ վիրահատվելուց հետո:
54. Ցանկի 53-րդ կետ` նախատեսում է թութքի բոլոր դեպքերը:
Ցուցումների առկայության դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն կամ կոնսերվատիվ բուժում: Բուժման ոչ բավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում կիրառվում է Ցանկի 53-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետը` կախված սակավարյունության արտահայտվածությունից, սրացումների հաճախականությունից և հեմորոիդալ հանգույցների արտանկման աստիճանից:
Ցանկի 53-րդ կետի 1-ին ենթակետ` թութքի հաճախակի սրացումները, երբ փորձաքննվողը տարեկան 2-3 անգամ տևականորեն (1-2 ամիս) բուժվում է ստացիոնար պայմաններում` թրոմբոզից, հեմորոիդալ հանգույցների բորբոքումից կամ արտանկումից, ինչպես նաև, երբ հիվանդությունը բարդանում է տամպոնադա պահանջող, կրկնվող արյունահոսությամբ.
Ցանկի 52-րդ կետի 2-րդ ենթակետը կիրառվում է, երբ ստացիոնար պայմաններում վիրահատությունը կամ կոնսերվատիվ բուժումը լավ արդյունք են տալիս:
Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 25 կգ և ավելի, բազմաթիվ կքանստումները (10 և ավելի անգամ):
Ցանկի 52-րդ կետի 3-րդ ենթակետը վերաբերվում է հազվադեպ սրացումներով թութքին, ինչպես նաև հաջող բուժումից հետո բոլոր դեպքերին:
ՈՒՀ-երի դիմորդների, ինչպես նաև ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար չի սահմանափակվում: Հանգույցների արտանկումով ուղեկցվող թութք ունեցող ՈՒՀ-երի դիմորդները պիտանի չեն:
55. Ցանկի 54-րդ կետի 1-ին ենթակետ` զույգ երիկամների ախտահարումով միզաքարային հիվանդությունը` բուժման ոչ բավարար արդյունքի դեպքում (վարակված քարեր, հիդրոնեֆրոզ, բուժվող երկրորդային պիելոնեֆրիտ), III աստիճանի նեֆրոպտոզը, երիկամների կոնքային դիստոպիան, երիկամների պոլիկիստոզը, շագանակագեղձի III-IV փուլի ադենոման, երիկամների անոթների անոմալիաները` վազոռենալ զարկերակային հիպերտենզիայի երևույթներով և երիկամային արյունահոսություններով: Վերոհիշյալ հիվանդությունները պետք է ուղեկցվեն II-III փուլի քրոնիկական երիկամային անբավարարությամբ կամ երիկամների արտազատիչ ֆունկցիայի զգալի խանգարումով: Վերաբերում է հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով մեկ երիկամի հեռացումից հետո մյուսի ֆունկցիայի խանգարումը` անկախ արտահայտվածության աստիճանից, ինչպես նաև առնանդամի բացակայությունը.
Ցանկի 54-րդ կետի 2-րդ ենթակետ` երիկամների պոլիկիստոզը, մուլտիկիստոզը, կոնտրաստ ՀՏ հետազոտությամբ կամ սցինտիգրաֆիայով հաստատված պարենքիմատոզ կամրջակ ունեցող պայտաձև երիկամը, երիկամների կոնքային դիստոպիան, հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքով հեռացված մեկ երիկամի բացակայությունը` մյուսի նորմալ գործունեությամբ, միզուկի անոմալիաները (փոշտային կամ շեքային հիպոսպադիա), երիկամում քարի (չափը` 0,5սմ և ավելի) առկայությունը` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև կլինիկորեն դրսևորվող երկկողմանի III աստիճանի նեֆրոպտոզը:Վերաբերում նաև քարերի դուրս գալու հետևանքով երիկամային խիթի հաճախակի նոպաները (տարեկան 5-6 անգամ), երիկամների (դիսպլազիա, երիկամների և դրանց մասերի երկատում), միզածորանների և միզապարկի անոմալիաները, որոնք պետք է ուղեկցվեն II փուլի երիկամային անբավարարությամբ կամ երիկամների արտազատիչ ֆունկցիայի չափավոր խանգարումով.
Ցանկի 54-րդ կետի 3-րդ ենթակետ` երիկամների, միզածորանների մանր, առանձին քարերը, որոնք դուրս են գալիս առանց խիթի նոպաների, II աստիճանի նեֆրոպտոզը, միզասեռական համակարգի հազվադեպ սրացումներով քրոնիկական հիվանդությունները (երկրորդային պիելոնեֆրիտ, պրոստատիտ, ցիստիտ)` հիվանդանոցային հաջող բուժմամբ, միզասեռական համակարգի օրգանների վերքերի կամ վնասվածքների հետևանքները: Վերաբերվում է նաև երիկամների գոտկային դիստոպիան` առանց ցավային համախտանիշի և արտազատիչ ֆունկցիայի խանգարման, ինչպես նաև միզուկի խուղակն առնանդամի արմատից մինչև մեջտեղը.
Ցանկի 54-րդ կետի 4-րդ ենթակետ` միզատար ուղիներից (ավազան, միզածորան, միզապարկ) գործիքով առանձին քարերի հեռացումից հետո առաջացած վիճակը` առանց ֆունկցիայի խանգարման, հետագա քարագոյացման, միակ քարի դուրս գալն առանց ցավային համախտանիշի, I աստիճանի նեֆրոպտոզը, երիկամների սալջարդից հետո կարճատև արյունամիզությունը:
Քրոնիկական երիկամային անբավարարության շրջանների բնութագիրը տրված է Ցանկի 31-րդ կետի բացատրություններում:
Պսակաձև ակոսում հիպոսպադիայի առկայությունը չի սահմանափակում ծառայողների պիտանիությունը ՈՒՀ-եր ընդունվելու և շարային ծառայության համար:
56. Ցանկի 55-րդ կետ` գիշերամիզությամբ տառապող ծառայողներն ուղարկվում են ստացիոնար հետազոտման և բուժման:
Նրանց հետազոտումը պետք է լինի լիակատար և համալիր` ուրոլոգի և նյարդաբանի մասնակցությամբ: Հետազոտման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում կմախքի (թուրքական թամբ, ողնաշարի գոտկային հատված), արտաքին սեռական օրգանների վիճակին (ֆիմոզ, խուղակներ, միզատար խողովակի զարգացման արատներ), միզասեռական համակարգի զարգացման անոմալիաներին: Բացի դրանից, անպայման հետազոտվում է դիուրեզը (գիշերային, ցերեկային), միզապարկի ծավալն ու ձևը (ցիստոսկոպիա, խրոմոցիստոսկոպիա, ցիստոգրաֆիա): Եթե գիշերամիզությունը նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշաններից է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության:
Եթե հսկողությունն ու կրկնակի հետազոտությունները հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ բուժման արդյունքը դրական չէ, ապա գիշերամիզության հաճախակի դրսևորումներով տառապող ծառայողները ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի:
57. Ցանկի 56-րդ կետ` սերմնալարերի երակների II-III աստիճանի վարիկոզ լայնացում ունեցող ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Բուժման բավարար արդյունքի դեպքում նրանց պիտանիությունը շարային ծառայության համար չի սահմանափակվում.
Ցանկի 56-րդ կետի 1-ին ենթակետ` ոչ արդյունավետ բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարերի երակների III աստիճանի վարիկոզ լայնացումը ( լարն իջնում է ապաճած ամորձու ստորին բևեռի մակարդակից ցած, առկա է մշտական ցավի ախտանիշը, սերմնարտադրությունը խանգարված է, կա սպիտամիզություն և արյունամիզություն).
Ցանկի 56-րդ կետի 2-րդ ենթակետ` բուժման ոչ բավարար արդյունքի կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարի երակների II և I աստիճանի վարիկոզ լայնացումը (լարն ամորձու վերին բևեռի մակարդակից ցածր է, չկան ամորձու ապաճման երևույթներ և ցավային ախտանիշի դրսևորումներ):
58. Ցանկի 57-րդ կետ` ամորձու կամ սերմնալարի թաղանթի ջրգողությամբ հիվանդ ծառայողներին և ՈՒՀ-եր ընդունվողներին առաջարկվում է վիրահատություն:
Հաջող բուժումից հետո նրանց պիտանիությունը շարային ծառայության, ՈՒՀ-եր ընդունվելու համար չի սահմանափակվում:
Բուժումից հրաժարվելու դեպքում ծառայողները, ըստ ամորձու կամ սերմնալարի թաղանթի ջրգողության արտահայտվածության, փորձաքննվում են համաձայն Ցանկի 57-րդ կետ 1-ին կամ 2 –րդ ենթակետի:
59. Ցանկի 58-րդ կետ` մեկ ամորձին չլինելու դեպքում (ամորձին կա, բայց իջած չէ փոշտի մեջ) ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո նրանց պիտանիությունը շարային ծառայության և ՈՒՀ-եր ընդունվելու համար չի սահմանափակվում: Վիրահատությունից հրաժարվելու, ինչպես նաև մեկ ամորձի չունենալու դեպքում նրանք ճանաչվում են պիտանի շարային ծառայության համար:
Ցանկի 58-րդ կետի 1-ին ենթակետ` վերաբերում է նաև մեկ ամորձու չլինելը` մյուսի ախտահարման երևույթներով (օրգանական փոփոխություններ, քրոնիկական փոփոխություններ, քրոնիկական օրխիտ, էպիդիդիմիտ, սպերմատոգենեզ), II-III խանգարումով: Ներզատիչ (էնդոկրին) խանգարումների առկայության դեպքում կիրառվում է Ցանկի 20-րդ կետը:
VI. ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
60. Ցանկի 59-րդ կետ` բացի քրոնիկական թարախային մեզո- և էպիտիմպանիտները, այս հոդվածին է վերաբերում նաև այդ պատճառով կատարված վիրահատությունից հետո վիրահատական խոռոչի մասնակի էպիթելիզացիան` թարախի, մսամոլման (գրանուլյացիա) կամ խոլեստեատոմակերպ զանգվածի առկայությամբ, քանի որ այդ պարագայում, չնայած վիրահատությանը, թարախային պրոցեսն ականջում ավարտված չէ: Քրոնիկական էպիտիմպանիտների ժամանակ առաջարկվում է վիրահատություն:
Միջին ականջում բավարար արդյունքներով արմատական կամ վերականգնողական վիրահատությունից հետո ծառայողներին ազատում են ծառայողական պարտականությունների կատարումից օտոլարինգոլոգի հսկողության տակ գտնվելու և ամբուլատոր բուժում ստանալու համար: Թմբկաթաղանթի էպիտիմպանալ հատվածի կայուն, չոր թափածակումների, ինչպես նաև հետվիրահատական խոռոչի լրիվ էպիթելիզացիայի դեպքում որոշումը կայացվում է Ցանկի 60-րդ կետի համաձայն:
61. Ցանկի 60-րդ կետ` վերաբերում է լսողության վատացմամբ և ականջի բարոֆունկցիայի խանգարմամբ, վերականգնողական վիրահատությունից հետո պրոցեսի լիակատար դադարեցումով և վիրահատական խոռոչների կայուն էպիթելիզացիայով ուղեկցվող և, այսպես կոչված, չոր միջին ականջաբորբին (կամ միջին ականջի քրոնիկական կատառին):
Եթե նախկին թափածակումների տեղում սպիներ են առաջացել, թմբկաթաղանթը կրակալվել է, բայց շարժունությունը լավ է պահպանվել, ականջի բարոֆունկցիան չի խանգարվել, այդ ամենը հիմք չի տալիս կիրառել սույն կետը:
62. Ցանկի 61-րդ կետի 1-ին ենթակետ` խիստ արտահայտված մենյերանման հիվանդությունները, ինչպես նաև օրգանական կամ ֆունկցիոնալ բնույթի վեստիբուլյար խանգարումների այլ ծանր ձևերը, որոնք դիտվել են ստացիոնար հետազոտության ընթացքում կամ հաստատվել են մասնագիտական բժշկական բուժկանխարգելիչ հիմնարկների կողմից.
Ցանկի 61-րդ կետի 2-րդ ենթակետ` մենյերանման հիվանդությունների այն դեպքերը, որոնց նոպաները կարճատև են և ընթանում են չափավոր արտահայտված` ծառայողական պարտականությունների կատարման վրա էապես չազդող վեստիբուլյար վեգետատիվ խանգարումներով:
63. Ցանկի 62-րդ և 63-րդ կետեր` խուլ համրությունը պետք է հաստատված լինի բուժհիմնարկներում:
Լսողության իջեցման աստիճանը որոշելիս, բացի սովորական շշուկային խոսքի հետազոտությունից, անհրաժեշտ են կրկնակի հատուկ հետազոտություններ` խոսակցական կամ շշուկային խոսքի, կամերտոնի և տոնալ սահմանային և համակարգչային դրդված լսողական պոտենցիալներով (ԿՍՎՊ) աուդիոմետրիայի կիրառմամբ ականջների բարոֆունկցիայի պարտադիր որոշմամբ:
Լսողությունը մեկ անգամ ստուգելը բավարար չէ փորձաքննվողի գանգատների միատեսակությունը և ճիշտ լինելը պարզելու համար: Մեկ կամ երկու ականջների լիակատար խլությունն ախտորոշելու համար օգտվում են խլության գնահատման օբյեկտիվ հնարքներից` կիրառում են Բարանի ճչանակի մեթոդը, Պոպովի, Գովսեևի, Շտենգերի, Խիլովի և ուրիշների փորձերը:
64. Ցանկի 64-րդ կետ` ականջի բարոֆունկցիայի կայուն և կտրուկ խանգարումը որոշվում է ականջի ճնշաչափական կրկնակի հետազոտությունների տվյալների հիման վրա:
Կասկածելի դեպքերում ականջի ճնշումը պետք է չափել ականջի փչման միջոցով, ամենահավաստի տվյալները ստացվում են բարոխցիկում անցկացված ֆունկցիոնալ հետազոտությունների միջոցով:
Հարքթային խոռոչների բարոֆունկցիայի խանգարումները հաստատվում են փորձաքննվողի գանգատների, քթի խոռոչի վիճակի, բարոխցիկում ճնշման տատանումների նկատմամբ նրա զգայունության որոշմամբ, հարքթային խոռոչների մինչև հետփորձային ռենտգեն հետազոտությունների, բժշկական և ծառայողական բնութագրերի հիման վրա:
65.Ցանկի 65-րդ կետ` հարքթային խոռոչների քրոնիկական թարախային հիվանդությունների ախտորոշումը պետք է հաստատվի ռինոսկոպիկ (թարախային արտադրություն) և խոռոչների ռենտգենաբանական հետազոտության տվյալներով (երկու պրոյեկցիայով), իսկ վերծնոտային խոռոչի դեպքում` նաև բուժհիմնարկում փորձնական ծակում կատարելով:
Հարքթային խոռոչների վիրահատությունից հետո մնացորդային երևույթները (նախաբերանի անցումային ծալքի գծային սպի, վիրահատված խոռոչից դեպի քթի խոռոչ ելանցքի առկայությամբ) ծառայողների շարային ծառայության համար արգելք չեն:
Ցանկի 65-րդ կետի 1-ին ենթակետ` լորձաթաղանթի սնուցման ատրոֆիկ կամ հիպերտրոֆիկ խանգարումներով ուղեկցվող թարախային կամ պոլիպոզ սինուիտները: Այս ենթակետին են վերաբերում նաև թարախային քրոնիկական ու պոլիպոզ սինուիտները` առանց ակներև բարդությունների, սակայն հաճախակի (տարեկան առնվազն 2 անգամ) սրացումներով և անաշխատունակությամբ, ինչպես նաև քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտով ուղեկցվող թարախային սինուիտները:
Քրոնիկական թարախային սինուիտով տառապող ծառայողների փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության ընթացքը և սրացման հաճախականությունը: Եթե հիվանդությունը հաճախակի է սրվում և ստացիոնար բուժումը բավարար արդյունք չի տվել, շարային կամ ոչ շարային ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատապես.
Ցանկի 65-րդ կետի 2-րդ ենթակետ` հարքթային խոռոչների քրոնիկական, ոչ թարախային հիվանդությունները (սինուիտների կատառային, շիճուկային, վազոմոտոր և այլ ոչ թարախային ձևեր)` առանց վերին շնչուղիների դիստրոֆիայի նշանների և առանց հաճախակի սրացումների ու աշխատունակության կորստի:
Վերին շնչուղիների լորձաթաղանթի դիստրոֆիկ պրոցեսները քթի շնչառական ֆունկցիայի երկկողմանի կտրուկ խանգարմամբ խոչընդոտ են ՈՒՀ-եր ընդունվելու համար:
Քթի միջնապատի ծռվածությունը` թեկուզ և միակողմանի ազատ շնչառությամբ, վերին շնչուղիների լորձաթաղանթի սուբատրոֆիկ երևույթները, ինչպես նաև վերին ծնոտային խոռոչի լորձաթաղանթի հարպատային հաստացումը, եթե ախտորոշիչ պունկցիայի ժամանակ թարախ կամ ընդմիջածորք (տրանսուդատ) չկա և պահպանված է վերին ծնոտային խոռոչի անցանելիությունը, հակացուցված չեն ՈՒՀ-եր ընդունվելու համար:
66. Ցանկի 67-րդ կետ` քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտը քրոնիկական տոնզիլիտի տարատեսակներից մեկն է, որը բնութագրվում է հաճախակի սրացումներով (տարին առնվազն երկու անգամ), տոնզիլոգեն թունավորման առկայությամբ (սուբֆեբրիլիտետ, շուտ հոգնելու երևույթներ, թուլություն, տկարություն), բորբոքային պրոցեսի մեջ մերձ նշիկային հյուսվածքի, ռեգիոնար ավշահանգույցների ներառմամբ (պարատոնզիլյար թարախակույտ, ռեգիոնար լիմֆադենիտ): Քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտի օբյեկտիվ նշաններն են. նշիկի վրա բահիկով ճնշում գործադրելիս փոսորակներից թարախի կամ կազեոզ խցանների արտահոսքը, քմային նշիկների վրա կոպիտ սպիների առկայությունը, քիմքի աղեղների շրջանում հիպերեմիան և այտուցվածությունը և դրանց սերտաճվածությունը նշագեղձերի հետ, ենթաէպիթելային շերտում թարախակալած գեղձաբշտիկի առկայությունը, ավշագեղձերի մեծացումը կրծքաանրակապտկային մկանների առջևի եզրագծով: Քրոնիկական տոնզիլիտի միայն այս տեսակն է, որ հակացուցված է ՈՒՀ-երի դիմորդների համար: Քրոնիկական տոնզիլիտի մյուս տեսակների դեպքում ՈՒՀ-երի դիմորդներն ընդունվելու համար պիտանի են ճանաչվում:
67. Ցանկի 68-րդ կետի 2-րդ ենթակետ` կայուն, երկարատև, կանոնավոր բուժման դժվար ենթարկվող աֆոնիաները, ֆունկցիայի կայուն խանգարումներով քրոնիկական հիպերտրոֆիկ լարինգիտը, ձայնալարերի նախաքաղցկեղային հիվանդությունները:
Թեթև կակազություն և թլվատություն ունեցող ծառայողները ճանաչվում են պիտանի ծառայությանը սահմանափակումով: Նրանք չեն նշանակվում կապավորներ:
Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության: Պիտանիության մասին փորձագիտական որոշումը կայացվում է նյարդաբանի, հոգեբույժի և օտոլարինգոլոգի (հնարավորության դեպքում նաև լոգոպեդի) խորհրդատվության հիման վրա: Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով: Փորձագիտական ախտորոշման համար էական նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը և ցուցումը, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա.
Ցանկի 68-րդ կետի 3-րդ ենթակետ` ֆունկցիոնալ ծագման դիսֆոնիաները (միոգեն, նեյրոգեն, սպաստիկ):
68. Ցանկի 69-րդ կետ` հիվանդություններից, կոտրվածքներից, վիրահատություններից հետո ծառայողներին արձակուրդ տալու անհրաժեշտության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել ստացիոնար բուժման ավարտից հետո կախված նրանց ընդհանուր վիճակից, այն դեպքում, երբ մասնագիտացված բուժումն ավարտվել է, սակայն աշխատունակությունը լիովին վերականգնելու համար հիվանդին անհրաժեշտ է ևս մեկ-երկու ամիս ժամանակ:
VII. ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ԾՆՈՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
69. Ցանկի 70-րդ կետի 1-ին ենթակետ` դիմածնոտային շրջանի բնածին կամ ձեռքբերովի արատները և ձևախեղումները, ինչպես նաև ծնոտների, թքագեղձերի, քունքաստործնոտային հոդերի քրոնիկական, հաճախ սրացող հիվանդությունները՝ բուժման, այդ թվում նաև վիրահատության դրական արդյունքի բացակայության դեպքում: Վերաբերում են նաև ծնոտների բարորակ նորագոյացությունների լրիվ կամ մասնակի հեռացումից և հյուսվածքապատվաստումից հետո ծնոտի 4 սմ և ավելի դեֆեկտները: Այս ենթակետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում 7 մմ և ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2 մմ և ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում, քունքա-ստործնոտային հոդերի անկիլոզները, ստորին ծնոտի կոնտրակտուրաները, բերանի բացման մինչև 2 սմ սահմանափակման դեպքում, կեղծ հոդերը, դիմաշարժիչ մկանների կաթվածը՝ դիմային նյարդի հիմնաբնի կամ խոշոր ճյուղավորումների վնասվելու հետևանքով, հաճախակի սրացումներով քրոնիկական սիալոադենիտները, դիմածնոտային շրջանի ակտինոմիկոզը, ծնոտների սեկվեստրալ խոռոչներով և սեկվեստրներով ուղեկցվող քրոնիկական օստեոմիելիտը: Այս հիվանդություններն ունեցող ծառայողների բուժում է նշանակվում: Բուժումից հետո որոշում է ընդունվում ըստ Ցանկի 73-րդ կետի: Եթե վիրահատություն չի կատարվել, փորձաքննությունն անցկացվում է սույն կետի համապատասխան ենթակետերով.
Ցանկի 70-րդ կետի 2-րդ ենթակետ` ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 7 մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 2 մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում կամ կտրիչ ատամների շրջանում 7 մմ ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2 մմ-ից ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի 50% և ավելի ծամողական ֆունկցիայի արդյունավետության դեպքում.
Ցանկի 70-րդ կետի 3-րդ ենթակետ` ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 7 մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 5 մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50% և ավելի արդյունավետության դեպքում: Արգելվում է կոշտ, դժվար ծամվող սննդի ընդունումը 10 օրից ավելի ժամկետով:
70. Ցանկի 71-րդ կետ` ատամների ընդհանուր քանակը հաշվելիս իմաստության ատամները հաշվի չեն առնվում: Ատամների այն արմատները, որոնք պիտանի չեն պրոթեզավորման համար, համարվում են բացակայող ատամներ: Այն ատամները, որոնք փոխարինված են անշարժ պրոթեզներով, բացակայող չեն համարվում:
71. Ցանկի 72-րդ կետի 1-ին ենթակետ` 5մմ և ավելի խորությամբ պարոդոնտալ գրպանով, ատամնաբնի ոսկրահյուսվածքի արմատի 2/3 չափով ներծծումով (ռեզորբցիա), ատամի II-III աստիճանի շարժունակությամբ տարածուն պարոդոնտիտը, երբ ախտահարված ատամների գումարային ծամողական ֆունկցիան ըստ Ագապովի կազմում է ընդհանուր ծամողական ֆունկցիայի 50% և ավելի:
Պարոդոնտիտի ախտորոշումը հաստատվում է ամբողջ ատամնածնոտային համակարգի մանրազնին ռենտգենաբանական հետազոտության միջոցով և հարակից հիվանդությունների հայտնաբերմամբ:
Այս ենթակետին վերաբերում են նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի՝ բուժման չենթարկվող հիվանդությունները: Ստոմատիտի (բերանաբորբ), խեյլիտի, գինգիվիտի, լեյկոպլակիայի և այլ հիվանդությունների, ներառյալ նախաքաղցկեղների, առկայության դեպքում ծառայողներին բուժում է նշանակվում: ՌՆ ու Իճ այլ աղբյուրների հետ աշխատանքներում փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես: Լեյկոպլակիայի և օբլիգատ նախաքաղցկեղների (Մանգոտիի խեյլիտ, Բոուենի հիվանդություն և այլն) դեպքերում ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատանքը հակացուցված է:
Ցանկի 72-րդ կետի 3-րդ ենթակետ` ատամների կարիեսը, երբ ոսկրափուտի (կարիեսի) ենթարկված և հեռացված ատամների քանակը 9-ից ավելի է, ընդ որում 4-ից ոչ պակասն ունեն ատամնախոռոչի կամ պերիոդոնտի ախտահարում: Ծառայողների պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո:
72. Ցանկի 73-րդ կետ` հիվանդություններից, վիրահատություններից հետո ծառայողների համար արձակուրդի անհրաժեշտությունը որոշվում է ստացիոնար բուժման ավարտից հետո՝ ելնելով ընդհանուր վիճակից, պայմանով, որ մասնագիտացված բուժումն ավարտվել է, իսկ հիվանդի աշխատունակության լրիվ վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն մեկ ամիս:
Ծնոտների ու դեմքի փափուկ հյուսվածքների վնասվածքների դեպքում արձակուրդի անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունելու հիմք են կոտրվածքների վերականգնման դանդաղումը, կոպիտ սպիները կամ բարդ վիրաբուժական և օրթոպեդիկ բուժում պահանջող, ինչպես նաև ոսկրաբորբով (օստեոմիելիտ) ուղեկցվող կոտրվածքները:
VIII. ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
73. Ցանկի 74-րդ կետ` կոպերի դիրքային տարբեր թերությունների (սերտաճում, ներանկում, արտաշրջում, իսկական պտոզ, լագօֆթալմ) առկայության դեպքում հաշվի է առնվում նաև տեսողական ու շարժողական ֆունկցիաների խանգարման աստիճանը: Այն դեպքում, երբ կարելի է վիրահատության միջոցով վիճակը լավացնել, պետք է վիրահատությունը կատարել մինչև փորձագիտական որոշման ընդունումը:
Ցանկի 74-րդ կետի 2-րդ ենթակետ` բնածին կամ ձեռքբերովի իսկական պտոզը, երբ ճակատային մկանների լարվածության բացակայության պայմաններում մեկ աչքի վերին կոպը ծածկում է բբի կեսից ավելին կամ 1/3-ից ավելին՝ երկու աչքում:
Այդպիսի պտոզ ունեցող ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հրաժարվելու դեպքում որոշումը կայացվում է համաձայն Ցանկի 74-րդ կետի 2 ենթակետի:
74. Ցանկի 75-րդ կետի 1-ին ենթակետին` խիստ արտահայտված խոցային բլեֆարիտը՝ սպիավոր վերասերումով և կոպեզրի զգալի մազաթափությամբ, շաղկապենու քրոնիկական կոնյուկտիվիտները՝ գերաճով և ենթալորձային հյուսվածքի զգալիորեն արտահայտված ինֆիլտրացիայով (ստացիոնար բուժման անբավարար արդյունքի դեպքում մեկ տարում երկու անգամից ավելի բարդացումներով՝ հաստատված բժշկական փաստաթղթերով), ինչպես նաև շաղկապենու տրախոմատոզ ախտահարմամբ: Աչքի ֆունկցիայի կայուն խանգարումներով տրախոմայի տարբեր բարդացումների դեպքում որոշումը կայացվում է Ցանկի այդ խանգարումները նախատեսող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների կետերի հիման վրա (կոպերինը՝ ըստ Ցանկի 74-րդ, արցունքատար խողովակներինը՝ ըստ Ցանկի 76-րդ, եղջերաթաղանթինը՝ ըստ Ցանկի 78-րդ, տեսողության թուլությունը՝ ըստ Ցանկի 85-րդ կետերի).
Ցանկի 75-րդ կետի 2-րդ ենթակետ` չափավոր կամ աննշան արտահայտված քրոնիկական բլեֆարիտները և հաջող բուժման դեպքում՝ հազվադեպ սրացումներով կոնյուկտիվիտները:
ՌՆ, Իճ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար որոշվում է անհատապես:
Առանձին թեփուկներով և կոպեզրերի աննշան տեղական գերարյունությամբ (հիպերեմիա) հասարակ բլեֆարիտը, հատուկենտ ֆոլիկուլներով ֆոլիկուլյար կոնյուկտիվիտը, շաղկապենու թավշայնությունը կոպերի անկյուններում և շաղկապենու կամարի շրջանում շաղկապենու տրախոմատոզ ծագում չունեցող մասնակի մանր մակերեսային սպիները, ինչպես նաև շաղկապենու տրախոմատոզ ծագում ունեցող հարթ սպիները, առանց շաղկապենու և եղջերաթաղանթի այլ փոփոխությունների և մեկ տարվա ընթացքում առանց տրախոմատոզ պրոցեսի սրացման, ՈՒՀ-եր ընդունվելու համար հակացուցված չեն:
Գարնանային կատարի պատճառով ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման հավելված 2-ի I և IV սյունակներով փորձաքննվողները պիտանի չեն ծառայության համար:
Հետագա զարգացման միտումներ չունեցող կեղծ կամ իսկական մսամոլը հակացուցված չէ շարային ծառայության և ՈՒՀ -եր ընդունվելու համար:
Զարգացող իսկական մսամոլը հակացուցված է ՈՒՀ-եր ընդունվելու, ինչպես նաև ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար: Թևակերպ թաղանթի կրկնակի ստացիոնար անհաջող բուժումից հետո որոշումն ընդունվում է համաձայն սույն կետի 1 ենթակետի:
75. Ցանկի 76-րդ կետի 1-ին ենթակետ` արցունքատար ապարատի հիվանդությունները, որոնց բազմիցս բուժման (վիրահատության) անարդյունավետությունը հաստատված է բժշկական փաստաթղթերով:
Դակրիոցիստիտի դեպքում կատարվում է ոչ թե արցունքապարկի արմատահանում (էքստիրպացիա), այլ դակրիոցիստորինոստոմիա:
ՈՒՀ -եր ընդունվողների արցունքատար ապարատը պետք է նորմալ լինի:
76. Ցանկի 77-րդ կետի 1-ին ենթակետ` ակնագունդը շարժող մկանների կայուն կաթվածը՝ անկախ երկտեսությունից: Կայուն կաթված ասելով հասկանում ենք մկաններում կամ նյարդերում առաջացած ավարտուն և անվերադարձ փոփոխությունները, որոնք բուժման ենթակա չեն: Վերաբերում նաև աչքի մկանների վնասումով ակնակապճի վնասվածքից հետո առաջացած կայուն դիպլոպիան:
Այլ դեպքերում դիպլոպիան հաշվի է առնվում միայն այն ժամանակ, երբ այն առկա է ուղիղ և ներքև նայելիս: Այլ դիրքերում առաջացած ոչ կայուն դիպլոպիան խոչընդոտ չէ ծառայության համար:
Եթե նիստագմը նյարդային համակարգի կամ վեստիբուլյար ապարատի ախտահարման նշաններից մեկն է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության: Տեսողության զգալի թուլացման դեպքում որոշումն ընդունվում է համաձայն Ցանկի 85-րդ կետի:
Եզրային դիրքում աչքի նիստագմոիդ շարժումը խոչընդոտ չէ շարային ծառայության, ՈՒՀ-եր ընդունվելու համար: 15 աստիճանից ցածր համակցված շլության ժամանակ ախտորոշումը հաստատվում է բինօկուլյար տեսողության ստուգման միջոցով: Եթե առկա է բինօկուլյար տեսողություն, ուրեմն համակցված շլություն չկա: Շլություն ունեցող ծառայողները չեն նշանակվում այնպիսի պաշտոնների, որտեղ պահանջվում է բինօկուլյար տեսողություն:
Տարամիտվող շլության դեպքում, եթե երկու աչքի տեսողությունը լավ է, հարկ է խուսափել վիրահատությունից, որպեսզի դիպլոպիա չառաջանա:
Շլության անկյան աստիճանը որոշվում է Հիրշբերգի եղանակով, անհրաժեշտության դեպքում (շլության ոչ կայուն աստիճան)՝ հապլոսկոպիկ սարքերով (սինօպտոֆոր):
77. Ցանկի 78-րդ կետ` նախատեսում է եղջերաթաղանթի, շաղկապենու, անոթաթաղանթի, ցանցենու տուբերկուլյոզային, սիֆիլիտիկ, դեգեներատիվ, դիստրոֆիկ և այլ քրոնիկական, դժվար բուժվող կամ չբուժվող հիվանդությունները:
Սիֆիլիտիկ ծագում ունեցող պարենխիմատոզ կերատիտը վերաբերում է Ցանկի 96-րդ կետին: Ծառայողներին առաջարկվում է բուժում:
Ցանկի 78-րդ կետի 1-ին ենթակետ` տեսողական ֆունկցիաների զարգացող վատացման, կոնսերվատիվ ու վիրահատական բուժման տեսակետից անհեռանկար հիվանդությունները: Այն դեպքերում, երբ պրոցեսն ավարտված է կամ հիվանդությունը չի խորանում և սրացումները հազվադեպ են, ինչպես նաև հյուսվածքների պատվաստումից հետո ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար որոշվում է անհատապես՝ կախված աչքի ֆունկցիաներից: Հաճախակի են համարվում տարին երկու անգամ և դրանից ավելի կրկնված սրացումները:
Ցանցենու պիգմենտային կամ ոչ պիգմենտային դեգեներացիայի ախտորոշումը դրվում է ստացիոնար պայմաններում և պետք է հիմնավորված լինի ադապտոմետրիայի, պերիմետրիայի, էլեկտրառետինագրաֆիայի տվյալներով:
Ցանցենու պիգմենտային և ոչ պիգմենտային դեգեներացիան, որն ուղեկցվում է մթնշաղային տեսողության խանգարմամբ (հիմնավորված ադապտոմետրիայով և էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններով) և տեսադաշտերի կայուն նեղացմամբ, եթե այն պահպանվել է երկու աչքում ներքևից ու դրսից ոչ ավելի, քան 45 աստիճան, վերաբերում է 1-ին ենթակետին: Տեսադաշտի նույնպիսի նեղացումը մեկ աչքում վերաբերում է 2 –րդ ենթակետին.
Ցանկի 78-րդ կետի 2-րդ ենթակետ` երկու աչքում տեսադաշտերի նեղացումը 30-45 աստիճանով, ուղեկցված մթնշաղային տեսողության խանգարումով: Վերաբերում ներակնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող ուվեիտը մեկ աչքում կամ ներակնային ճնշման բարձրացմամբ չուղեկցվող, սակայն հաճախակի սրացումներով (տարին 2 և ավելի անգամ) քրոնիկական ուվեիտները:
Ցանկի 78-րդ կետի 3-րդ ենթակետ` հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը նեղացած է ներքևից և դրսից մինչև 30 աստիճան:
Երկկողմանի քրոնիկական ուվեիտները, որոնք ուղեկցվում են ներակնային ճնշման բարձրացմամբ (այդ թվում գլաուկոմացիկլիկ կրիզները) և ախտորոշված են ստացիոնարի պայմաններում, վերաբերում են Ցանկի 78-րդ կետի 1-ին ենթակետին:
Կարճատեսության, հեռատեսության բոլոր տեսակի աստիգմատիզմների դեպքում եղջերաթաղանթի վրա էքսիմեռլազերային օպտիկավերականգնողական վիրահատություններից հետո վիճակը գնահատվում է ոչ շուտ, քան 1 տարի անց՝ նկատի ունենալով տեսողական ֆունկցիաները, ինչպես նաև եղջերաթաղանթի, ապակենման մարմնի ու ցանցա- և անոթաթաղանթների ախտաբանական փոփոխությունների (հետվիրահատական եղջերաթաղանթի մթեցումներ, կարճատեսության արտահայտություններ՝ վիտրեիտներ, խորեոռետինիտներ) առկայությունն ու դրանց արտահայտվածության աստիճանը կարճատեսության և խառն աստիգմատիզմի դեպքում՝ դասելով այն Ցանկի 78-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում:
Կեռատոպրոթեզավորումից հետո փորձաքննվողները բոլոր սյունակներով ճանաչվում են ոչ պիտանի ծառայության համար և ենթակա են հաշվառումից հանվելու՝ անկախ աչքերի ֆունկցիաներից:
Առաջնային կեռատոմայի տիպի վիրահատություն տարած փորձաքննվող անձինք ՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն: Ավելի դեպքերում ՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանիությունը որոշվում է վիրահատությունից առնվազն մեկ տարի անց, աչքի հատակում հետվիրահատական բարդությունների և դեգեներատիվ փոփոխությունների բացակայության պարագայում:
Աչքի և դրա հավելումների նորագոյացությունների առկայության ժամանակ, կախված դրանց բնույթից, կիրառվում են Ցանկի 46-րդ կամ 47-րդ կետերը: Աչքի ֆունկցիային խանգարող բարորակ նորագոյացությունների դեպքում վիրահատման համար ծառայողներին առաջարկվում է բուժում: Աչքի ֆունկցիային չխանգարող բարորակ նորագոյացություններն արգելք չեն ծառայության, ՈՒՀ-եր ընդունվելու, ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՍԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:
Կեռատոկոնուսի ախտորոշումը և նրա աստիճանը որոշվում է սկիասկոպիայի, բիոմիկրոսկոպիայի, օֆթալմոսկոպիայի և կեռատոմետրիայի միջոցով:
Երկկողմանի երրորդ և չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերում են Ցանկի 78-րդ կետի 1-ին ենթակետին:
Միակողմանի երրորդ և չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերվում են 78-րդ կետի 2-րդ ենթակետին:
Առաջին և երկրորդ աստիճանի կեռատոկոնուսի դեպքում փորձագիտական որոշումը կայացվում է՝ ելնելով տեսողական ֆունկցիաներից:
78.Ցանկի 79-րդ կետ` աչքի ակոմոդացիայի սպազմի կամ կաթվածի դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է կատարել նյարդաբանի, թերապևտի և այլ մասնագետ-բժիշկների մասնակցությամբ: Բուժումը, կախված էթիոլոգիայից, անց է կացվում ակնաբուժական, նյարդաբանական և թերապևտիկ ստացիոնարներում: Փորձագիտական որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության:
Աչքի ակոմոդացիայի վիճակը գնահատում են բացարձակ և հարաբերական ակոմոդացիայի հետազոտման մեթոդներով:
Ցանկի 79-րդ կետի 1-ին ենթակետ` ախտորոշված և նախկինում բուժված ակոմոդացիայի սպազմը, եթե հետազոտման ընթացքում ստատիկ ռեֆրակցիան 1%-անոց ատրոպինի սուլֆատի լուծույթով (1 կաթիլից օրը 2 անգամ) 5-7 օրյա ցիկլոպլեգիայի բարձրության ֆոնի վրա պակասում է սկզբնական տվյալներից 5,0 D և ավելի, իսկ ատրոպինի կաթեցման ավարտից 14-21 օր հետո հետցիկլոպլեգիկ ռեֆրակցիան նորից բարձրանում է՝ հասնելով մինչցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի մակարդակին կամ նրանից պակաս՝ 1,0 D-ից ոչ ավելի: Ընդ որում տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կորեկցիայով (որը չպետք է գերազանցի ստատիկ ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի Ցանկի 85-րդ 2-րդ ենթակետի նշված տեսողության սրությանը:
Ցանկի 79-րդ կետի 1-ին ենթակետ` ախտորոշված և նախկինում բուժված ակոմոդացիայի կաթվածը և կիսակաթվածը (պարեզ), եթե պրոքսիմետրիկ մեթոդով հետազոտման ընթացքում պիլոկարպինի հիդրոքլորիդի 1%-անոց լուծույթի 3-օրյա կաթեցումից հետո (1 կաթիլից օրը 2 անգամ) տեսողության մոտակա պարզ կետը շարունակում է մնալ աչքից 60սմ ավելի հեռու: Ընդ որում տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կորեկցիայով (որը չպետք է գերազանցի հայտնաբերված ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի Ցանկի 85-րդ կետի 2 –րդ ենթակետում նշված տեսողության սրությանը կամ բինօկուլյար տեսողության սրությունը մոտիկի համար առանց կորեկցիայի չգերազանցի 0,4-ը:
Ցանկի 79-րդ կետի 2-րդ ենթակետը նախկինում հաջող բուժված ակոմոդացիայի (ոչ կայուն) սպազմը, կաթվածը և կիսակաթվածը, ինչպես նաև կայուն սպազմի այն դեպքերը, որոնք չեն համապատասխանում սույն կետի Ցանկի 79-րդ կետի 1-ին ենթակետին:
Ակոմոդոպաթիայով անձանց փորձաքննությունը կատարվում է վերջին 6 ամսվա ընթացքում ստացած ստացիոնար բուժումից հետո: Ստացիոնար բուժումից հրաժարվելու դեպքում որոշումն ընդունվում է Ցանկի 79-րդ կետի 2-րդ ենթակետով:
Ակոմոդացիայի սպազմը, կաթվածը և կիսակաթվածը, անկախ արտահայտվածության աստիճանից, հակացուցված են ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:
79. Ցանկի 80-րդ կետ` այս կետին վերաբերում են երկկողմանի և միակողմանի աֆակիան և արտիֆակիան` անկախ տեսողության սրությունից, ինչպես նաև ոսպնյակի երկկողմանի և միակողմանի հոդախախտերը և կիսահոդախախտերը` անկախ տեսողության սրությունից:
Մեկ աչքի աֆակիան համարվում է երկկողմանի, եթե երկրորդ աչքի ոսպնյակը մթագնած է, որն այդ աչքի տեսողության սրությունն իջեցնում է մինչև 0,4 և ավելի ցածր:
80. Ցանկի 81-րդ կետ` ստացիոնար բուժում ստանալուց հետո ծառայողների հիվանդության հետ կապված արձակուրդի անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է ըստ Ցանկի 88-րդ կետի:
Բոլոր դեպքերում աչքի մեջ օտար մարմնի առկայության ժամանակ ծառայության համար պիտանիությունը որոշվում է վնասվածք ստանալուց ոչ շուտ, քան երեք ամիս անց:
81. Ցանկի 82-րդ կետ` գլաուկոմայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում: Ծառայության համար պիտանիության հարցը լուծվում է միայն դեղերի միջոցով կամ վիրահատական բուժումից հետո՝ հաշվի առնելով ֆունկցիաների կայունացման աստիճանը:
Այս կետին է վերաբերում նաև երկրորդային գլաուկոման:
82. Ցանկի 83-րդ կետ` վերաբերում է զույգ աչքի ցանցենու ոչ վնասվածքային բնույթի շերտազատման հետևանքները՝ անկախ տեսողության սրությունից.
Ցանկի 83-րդ կետի 1-ին ենթակետ` զույգ աչքերի ցանցենու ցանկացած պատճառով առաջացած շերտազատումները, ինչպես նաև ցանցենու երկկողմանի շերտազատման պատճառով կատարված վիրահատություններից հետո ստեղծվող վիճակները՝ անկախ տեսողության սրության աստիճանից.
Ցանկի 83-րդ կետի 2-րդ ենթակետ` մեկ աչքի ցանցենու ցանկացած բնույթի շերտազատման հետևանքները: Փորձաքննվողներին, ովքեր դրական ելքով վիրահատվել են մեկ աչքի ցանցենու ցանկացած բնույթի շերտազատման, այդ թվում նաև ցանցենու վնասվածքային բնույթի շերտազատման կրկնվելու պատճառով, վիրահատությունից հետո, համաձայն Ցանկի 88-րդ կետի, տրվում է մինչև 60 օր արձակուրդ, որից հետո ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ աչքերի ֆունկցիաների վիճակի:
Ցանցենու ոչ վնասվածքային շերտազատման կրկնվելու պատճառով վիրահատված ծառայողները, համաձայն 83-րդ կետի 2-րդ ենթակետի, պիտանի չեն ծառայության համար, ՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:
Բոլոր կարգերի փորձաքննվողները պիտանի չեն ՀՎԲՄ-ի հետ աշխատելու համար: Նրանց չի կարելի նշանակել մարմնի վիբրացիայի հետ կապ ունեցող աշխատանքներում (տրանսպորտային միջոցների վարորդներ և այլն):
Ցանցենու շերտազատման պատճառով վիրահատված անձինք, անկախ տեսողական ֆունկցիաների վիճակից, պիտանի չեն ՈՒՀ-եր ընդունվելու համար:
83. Ցանկի 84-րդ կետին` նախատեսում է տեսողական նյարդի ցանկացած պատճառով առաջացած սուբատրոֆիան և ատրոֆիան:
Տեսողական նյարդի չզարգացող ապաճման (ատրոֆիա) դեպքում ծառայության համար պիտանիությունը որոշվում է կախված աչքի ֆունկցիայից (տեսողության սրություն, տեսողական դաշտ և այլն): ՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:
Երկու աչքի ստորին և արտաքին ֆիքսացիայի կետից տեսադաշտի մինչև 30 աստիճան կայուն նեղացման դեպքում բոլոր սյունակներով որոշումը կայացվում է Ցանկի 84-րդ կետի 1-ին ենթակետով, մեկ աչքում տեսադաշտի 35-45 աստիճանի դեպքում՝ Ցանկի 84-րդ կետի 2 –րդ ենթակետով, երկու աչքում՝ Ցանկի 84-րդ կետի 2 –րդ ենթկետով:
Երկու աչքի ստորին և արտաքին ամրակայման կետից տեսողական դաշտի կայուն նեղացման դեպքում, եթե այն առնվազն պահպանվել է 45 աստիճան, կիրառվում է Ցանկի 84-րդ 1-ին ենթակետը, մեկ աչքի տեսադաշտի նմանատիպ նեղացման դեպքում կիրառվում է Ցանկի 84-րդ 2-րդ ենթակետը:
84. Ցանկի 85-րդ կետ` ծառայության համար պիտանիությունը պահանջում է, որ կորեկցիայի ենթարկված տեսողության սրությունը լինի. մեկ աչքինը՝ 0,5-ից ոչ պակաս, մյուս աչքինը՝ 0,1-ից ոչ պակաս: Կասկածելի դեպքերում տեսողության սրությունը գնահատվում է հետազոտության հսկողական մեթոդներով:
Ծառայության համար պիտանիությունը որոշելիս յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունը գնահատվում է տանելի ակնոցային կորեկցիայի տվյալների հիման վրա: Փորձաքննվողների մոտ սովորական գնդաձև կամ կոնաձև ապակիներով տեսողության կորեկցիայի, ինչպես նաև կորեկցիայի չենթարկվող անիզոմետրոպիայի առկայության դեպքում բոլոր սյունակներով նախատեսվում է տեսողության սրություն գործնականում տանելի բինօկուլյար կորեկցիայով, այսինքն լավ և վատ տեսնող աչքերի համար ապակիների ուժգնության տարբերությունը կամ աստիգմատիզմը գլանաձև (համատեղված) ապակիներով կորեկցիայի ենթարկելու ժամանակ լավ տեսնող աչքի երկու գլխավոր առանցքներում ոսպնյակի բեկման ուժի տարբերությունը պետք է լինի 2,0 D-ից ոչ ավելի: Կոնտակտային տեսապակիներ օգտագործող անձինք պետք է ունենան սովորական ակնոց, որի միջոցով տեսողության սրությունը կապահովի ծառայողական պարտականությունների կատարումը:
Կոնտակտային լինզաներ օգտագործող անձինք պետք է ունենան ծառայողական պարտականությունների կատարումն ապահովող ակնոցներ:
ՈՒՀ-եր ընդունվողների մոտ ստորև նշվող ռեֆրակցիայի սահմանը չգերազանցող տեսողության սրության կորեկցիան որոշվում է միայն կարճատեսության կամ կարճատես աստիգմատիզմի (հասարակ կամ բարդ) առկայության դեպքում, իսկ տեսողության թուլացման այլ պատճառների առկայության (այդ թվում՝ հեռատեսության, հեռատեսային կամ խառը աստիգմատիզմի) դեպքում՝ առանց կորեկցիայի:
ՈՒՀ-եր ընդունվողների տեսողության սրությունը պետք է լինի. հեռվի համար կորեկցիայով, մոտիկի համար՝ առանց կորեկցիայի. մեկ աչքինը՝ 0,8-ից ոչ ցածր, մյուսինը՝ 0,5-ից ոչ ցածր: Նրանց համար թույլատրվում են. առավելագույն ամետրոպիայի միջօրեագծում լավ տեսնող աչքի 4,0 D-ից ոչ ավելի կարճատեսություն կամ հեռատեսություն, ցանկացած տիպի աստիգմատիզմ երկու գլխավոր միջօրեագծերում՝ ռեֆրակցիայի 2,0 D-ից ոչ ավելի տարբերությամբ: Եթե վերջին երկու տարիների փաստաթղթերով հաստատվում է, որ կարճատեսության խո-րացում չկա, ապա թույլատրվում է դիմորդներին ՈՒՀ ընդունվել լավ տեսնող աչքի 5,0 D կարճատեսությամբ: Ռեֆրակցիայի ուժեղացումը 0,5 D-ով ընդունվում է որպես դրա խորացում:
Ցանկացած պատճառով աչքի ոսպնյակի պղտորվածության դեպքում, որը հայտնաբերվում է ոչ միայն ճեղքավոր լամպի միջոցով, այլ նաև անցնող լույսի մեջ կատարվող հետազոտությամբ և կողմնային լուսավորության դեպքում (լայնացած բբերի պարագայում), ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N55-Ն որոշման հավելված 2-ի IV սյունակով փորձաքննվողները պիտանի չեն ՌՆ և Իճ այլ աղբյուրների հետ աշխատանքների համար՝ անկախ պղտորվածության չափերից, քանակից, տեղայնացումից ու աչքերի ֆունկցիաների վիճակից: Այսպես կոչված, երփներանգությունը, բազմագունությունը, բեկորիկները, հատիկները և վակուոլները, որոնք աչքի ոսպնյակում հայտնաբերվել են միայն ճեղքավոր լամպի օգնությամբ, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N55-Ն որոշման հավելված 2-ի IV-րդ սյունակով փորձաքննվողների համար հակացուցում չեն ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու համար: Նման անձինք հաշվառման են վերցվում: Եթե ոսպնյակում այդ երևույթների հետագա զարգացման համոզիչ նշաններ կան, ապա նրանք ՌՆ և Իճ այլ աղբյուրների հետ աշխատելու համար պիտանի չեն:
Աչքի ոսպնյակի առաջնային պատիճում տեսողության սրության վրա չազդող բնածին պիգմենտի առկայությունը հակացուցում չէ ՌՆ և ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու և ՈՒՀ-եր ընդունվելու համար:
85. Ցանկի 86-րդ կետ` ռեֆրակցիայի անոմալիաների տեսակն ու աստիճանը որոշվում է սկիասկոպիայի միջոցով՝ դեղորայքային ցիկլոպլեգիայի պայմաններում: Առանձին դեպքերում որպես լրացուցիչ մեթոդ կարող է կիրառվել նաև ռեֆրակտոմետրիան:
Ցանկացած աստիճանի կարճատեսության դեպքում պետք է հաշվի առնել նաև տեսողության սրությունը՝ տանելի կորեկցիայով, աչքը բեկող միջավայրերի թափանցիկությունը և ակնահատակի վիճակը: Դրանցում փոփոխություններ լինելու դեպքում որոշումը կայացվում է նաև ըստ Ցանկի 78-րդ և 85-րդ կետերի:
Այն դեպքերում, երբ սույն կետում ռեֆրակցիայի նշված անոմալիաների դեպքում ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N55-Ն որոշման հավելված 2-ի I-ին, II-րդ, IV-րդ սյունակներով նախատեսվում է պիտանիության անհատական գնահատում, իսկ տեսողության սրությունը կորեկցիայով չի խոչընդոտում ծառայությանը, որոշիչ նշանակություն է տրվում տեսողության սրությանը:
86. Ցանկի 87-րդ կետ` գունազգացողության թուլացման աստիճաններն ու տեսակներն ախտորոշելիս պետք է առաջնորդվել Ռաբկինի բազմագույն (պոլիխրոմատիկ) աղյուսակին կից մեթոդական ցուցումների ութերորդ և ավելի ուշ հրատարակություններով: Դիխրոմազիայի և ՙA՚ ու ՙB՚ տիպի անոմալ տրիխրոմազիայի առկայության դեպքում բոլոր տիպի ավտոմեքենաների վարորդները ճանաչվում են ոչ պիտանի ըստ մասնագիտության ծառայության համար:
ՙC՚ տիպի անոմալ տրիխրոմազիային է վերաբերում այն վիճակը, երբ փորձաքննվողները Ռաբկինի աղյուսակում տարբերում են 12 աղյուսակ՝ XVIII աղյուսակի պարտադիր տարբերակմամբ:
ՙC՚ տիպի անոմալ տրիխրոմազիան չի հակացուցված շարային ծառայության (բացի քիմիական պաշտպանության մասնագետներ), բոլոր տիպի մասնագիտությունների գծով, ներառյալ որպես փոխադրամիջոցների վարորդների ծառայելու, ինչպես նաև ՈՒՀ-եր ընդունվելու (բացի քիմիական պաշտպանության մասնագետներ) համար:
87. Ցանկի 88-րդ կետ` նախատեսում է եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի և աչքի այլ թաղանթների սուր հիվանդություններից, ինչպես նաև վնասվածքներից ու վիրահատություններից հետո տեսողության ժամանակավոր խանգարումը:
Ծառայողներին տրախոմայի բուժվելուց հետո հիվանդության պատճառով հատկացվում է արձակուրդ:
IX. ՄԱՇԿԻ ԵՎ ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ԲՋՋԱՆՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
88. Ցանկի 89-րդ կետի 2-րդ ենթակետին վերաբերում են պսորիազի սահմանափակ, բայց խոշոր օջախները գլխի և մաշկի բաց մասերի վրա (մեծ են հիվանդի ձեռքի ափի և դրանից ավելի մեծ չափերի օջախները):
Բազմաթիվ գնդաձև պզուկները թարախակույտային քրոնիկական պիոդերմիաների ախտանշան են:
Հաճախակի կրկնվող մաշկային հիվանդություններ են համարվում այն տեսակները, որոնց դեպքում սրացումները տեղի են ունենում տարեկան առնվազն երկու անգամ: Մաշկային հիվանդությունների տարածված տեսակներին բնորոշ է մաշկածածկույթի զգալի մասում տարածված ցանը:
Մաշկային հիվանդությունների սահմանափակ ձև ասելով նկատի են առնվում մարմնի տարբեր տեղերում ախտահարված և ոչ մեծ չափերի հատուկենտ օջախները:
Պսորիազի, սովորական իխտիոզի (քսերոդերմիա, հասարակ, մազապարկային կեռատոզ)՝ լրիվ ռեմիսիայի շրջանում գտնվող մանր եզակի օջախների՝ բուժհիմնարկում հաստատված առկայությունն արգելք չէ ծառայության համար, սակայն հակացուցված է ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար: ՈՒՀ-ներ ընդունվելու համար պիտանի չեն: ՈՒՀ-ներ ընդունվելու համար սեբորեան հակացուցված չէ:
89. Ցանկի 90-րդ կետ` շարակցական հյուսվածքի այնպիսի տարածուն հիվանդություններով տառապող անձինք, որոնց դրսևորումներն ընդգրկում են նաև այլ օրգան համակարգերը, փորձաքննվում են համապատասխան կետերով:
90. Ցանկի 91-րդ կետ` եզակի գունակավոր կամ գորտնուկավոր խալեր ունեցող ծառայողները պիտանի են շարային ծառայության ու ՈՒՀ-եր ընդունվելու, սակայն պիտանի չեն ՌՆ, Իճ այլ աղբյուրների հետ աշխատելու համար: Պիտանիությունը ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար որոշվում է անհատապես:
91. Ցանկի 92-րդ կետ` խուր թունաալերիկ մաշկային հիվանդություններ ունեցողների փորձաքննության ժամանակ պետք է առաջնորդվել Ցանկի 22-րդ կետին կից պարզաբանումներով:
92. Ցանկի 93-րդ կետ` բորոտություն կասկածելու դեպքում ծառայողը ստացիոնար հետազոտության համար անհապաղ ուղարկվում է մաշկային բաժանմունք ունեցող հիվանդանոց: Բորոտության հաստատվելու դեպքում տվյալ անձինք ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի:
93. Ցանկի 94-րդ կետ` սույն հոդվածում նշված մաշկի սնկիկային հիվանդություններով տառապող ծառայողները, որոնց բուժումը դրական արդյունք չի տվել, փորձաքննվում են համաձայն Ցանկի 89-րդ կետի 2-րդ ենթակետի:
X. ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
94. Վերաբերվում է Ցանկի 95-րդ և 96-րդ կետերին` թաքնված սիֆիլիսով հիվանդների բուժումից (բուժման հատուկ կուրսի լրիվ ընդունումից) և կլինիկաշճաբանական եռակի հետազոտությամբ հիվանդության չհայտնաբերվելուց հետո նրանք պիտանի են ծառայության համար: Առաջնային և երկրորդային թարմ և կրկնվող սիֆիլիսով հիվանդ ծառայողները բուժման կուրսն ամբողջությամբ հաջող ավարտելուց հետո պիտանի են ծառայության համար:
XI. ԿԱՆԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
95. Ցանկի 97-րդ կետ` ֆիզիկական զարգացման հետամնացության կամ օվարիալ-մենստրուացիոն ֆունկցիաների խանգարման հետ զուգակցվող սեռական ոլորտի մանկայնության (ինֆանտիլիզմ) դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ Ցանկի 20-րդ կամ 105-րդ կետերի:
96. Ցանկի 98-րդ կետ` արգանդի վզիկի կամ խոռոչի պոլիպների դեպքում ծառայության համար պիտանիությունը, որպես կանոն, որոշվում է պոլիպի հեռացումից և արգանդի խոռոչի լորձաթաղանթը քերել-մաքրելուց հետո: Հեռացված պոլիպի կամ արգանդի պոլիպոզափոփոխված լորձաթաղանթի հյուսվածաբանական հետազոտության միջոցով չարորակ նորագոյացությունների հայտնաբերվելու դեպքում կիրառվում է Ցանկի 46-րդ կետը: Պոլիպի բարորակության դեպքում կինը պիտանի է ճանաչվում ծառայության համար:
97. Ցանկի 99-րդ կետ` արգանդի արտանկում է համարվում այն վիճակը, երբ կանգնած (կամ կծկված վիճակով պառկած) դիրքում արգանդն ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ճեղքից՝ իր հետևից դուրս գցելով նաև հեշտոցի պատերը: Շեքի լրիվ (III աստիճանի) պատռվածք է համարվում այն պատռվածքը, որի դեպքում շեքի մկանների ամբողջականությունն իսպառ խախտված է, դրանք փոխարինվել են ուղիղ աղիքի պատին անցնող սպիական հյուսվածքով, հետանցքը խորաբացված է, չունի կանոնավոր ուրվագծեր:
98. Ցանկի 100-րդ կետ` արգանդի և հեշտոցի իջեցում է համարվում այն վիճակը, երբ պրկումից սեռական ճեղքը խորը բացվում է և այնտեղից երևում են արգանդի վզիկը, հեշտոցի առջևի և հետևի պատերը, որոնք, սակայն, նրա սահմաններից դուրս չեն գալիս:
Այս կետով է փորձաքննվում նաև սեռական ֆունկցիայի խանգարումով ուղեկցվող արգանդի ոչ ճիշտ դիրքը:
99. Ցանկի 101-րդ կետ` արգանդի ոչ ճիշտ դիրքն առանց ֆունկցիայի խանգարման հիմք չէ սահմանափակելու ծառայության համար պիտանիությունը: Ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու որոշում ընդունվում է այն դեպքերում, երբ արգանդի ոչ ճիշտ դիրքը զուգորդվում է մենորագիայի, փորկապության, սրբոսկրի և փորատակի շրջանում ցավերի հետ:
100. Ցանկի 102-րդ կետ` նախատեսում է հաճախ սրացող, մեծամասամբ դժվար բուժվող, երբեմն վիրաբուժական միջամտություն պահանջող բորբոքային պրոցեսները (բորբոքային ուռուցքներ, թարախի պարկավորված օջախներ և այլն):
101. Ցանկի 103-րդ, 104-րդ, 105-րդ. կետերը նախատեսում է, հատկապես ստացիոնարի պայմաններում, բուժման ենթակա սուր հիվանդությունները: Բուժումից հետո, ըստ ցուցումների, կարող է ընդունվել ազատելու կամ հիվանդության պատճառով արձակուրդ տալու որոշում:
Հավելված 3.1
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍԸ ՆՈՐՄԱՅՈՒՄ ԵՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
18–25 տարեկան անձանց մոտ
Թերսնուցում |
Սնուցման իջեցում ՖԶԻ 18,5-43,7 |
Ֆիզիկական զարգացման ինդեքս (ՖԶԻ19,5-22,9) |
Սնուցման բարձրացում ՖԶԻ 23,0-27,4 |
Ճարպակալում | ||||||
հասակը |
Մարմնի զանգված կգ |
I0 |
II0 |
III0 |
IV0 | |||||
սմ |
մ2 |
ՖԶԻ 27,5-29,9 |
ՖԶԻ 30,0-34,9 |
ՖԶԻ 35,0-39,9 |
ՖԶԻ 40,0 | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | |
41,6 |
41,7-43,7 |
150 |
2,25 |
43,8-51,7 |
51,8-61,7 |
61,8-67,4 |
67,5-78,7 |
78,8-89,9 |
90,0 | |
42,1 |
42,2-44,4 |
151 |
2,28 |
44,5-52,3 |
52,4-62,6 |
62,7-68,3 |
68,4-79,7 |
79,8-91,1 |
91,2 | |
42,7 |
42,8-44,9 |
152 |
2,31 |
45,0-53,0 |
53,1-63,4 |
63,5-69,2 |
69,3-80,8 |
80,9-92,3 |
92,4 | |
43,3 |
43,4-45,5 |
153 |
2,34 |
45,6-53,7 |
53,8-64,2 |
64,3-70,1 |
70,2-81,8 |
81,9-93,5 |
93,6 | |
43,8 |
43,9-46,1 |
154 |
2,37 |
46,2-54,4 |
54,5-65,1 |
65,2-71,0 |
71,1-82,9 |
83,0-94,7 |
94,8 | |
44,4 |
44,5-46,7 |
155 |
2,40 |
46,8-55,1 |
55,2-65,9 |
66,0-71,9 |
72,0-83,9 |
84,0-95,9 |
96,0 | |
44,9 |
45,0-47,3 |
156 |
2,43 |
47,4-55,8 |
55,9-66,7 |
66,8-72,8 |
72,9-84,9 |
85,0-97,1 |
97,2 | |
45,5 |
45,6-47,9 |
157 |
2,46 |
48,0-56,5 |
56,6-67,6 |
67,7-73,7 |
73,8-86,0 |
86,1-98,3 |
98,4 | |
46,1 |
46,2-48,4 |
158 |
2,49 |
48,5-57,2 |
57,3-68,4 |
68,5-74,6 |
74,7-87,1 |
87,2-99,5 |
99,6 | |
46,6 |
46,7-49,0 |
159 |
2,52 |
49,1-57,9 |
58,0-69,2 |
69,3-75,5 |
75,6-88,1 |
88,2-100,7 |
100,8 | |
47,3 |
47,4-49,8 |
160 |
2,56 |
49,9-58,8 |
58,9-70,3 |
70,4-76,7 |
76,8-89,5 |
89,6-102,3 |
102,4 | |
47,9 |
48,0-50,4 |
161 |
2,59 |
50,5-59,5 |
59,6-71,1 |
71,2-77,6 |
77,7-90,6 |
90,7-103,5 |
103,6 | |
48,5 |
48,6-51,0 |
162 |
2,62 |
51,1-60,2 |
60,3-72,0 |
72,1-78,5 |
78,6-91,6 |
91,7-104,7 |
104,8 | |
49,0 |
49,1-51,5 |
163 |
2,65 |
51,6-60,9 |
61,0-72,8 |
72,9-79,4 |
79,5-92,7 |
92,8-105,9 |
106,0 | |
49,6 |
49,7-52,2 |
164 |
2,68 |
52,3-61,5 |
61,6-73,6 |
73,7-80,3 |
80,4-93,7 |
93,8-107,1 |
107,2 | |
50,3 |
50,4-52,9 |
165 |
2,72 |
53,0-62,5 |
62,6-74,7 |
74,8-81,5 |
81,6-95,1 |
95,2-108,7 |
108,8 | |
50,8 |
50,9-53,5 |
166 |
2,75 |
53,6-6,3,2 |
63,3-75,5 |
75,6-82,4 |
82,5-96,2 |
96,3-109,9 |
110,0 | |
51,6 |
51,7-54,1 |
167 |
2,78 |
54,2-63,8 |
63,9-76,4 |
76,5-83,3 |
83,4-97,2 |
97,3-111,1 |
111,2 | |
52,2 |
52,3-54,9 |
168 |
2,82 |
55,0-64,8 |
64,9-77,5 |
77,6-84,5 |
84,6-98,6 |
98,7-112,7 |
112,8 | |
52,7 |
52,8-55,5 |
169 |
2,85 |
55,6-65,5 |
65,6-78,3 |
78,4-85,4 |
85,5-99,7 |
99,8-113,9 |
114,0 | |
53,4 |
53,5-56,2 |
170 |
2,89 |
56,3-66,4 |
66,5-79,4 |
79,5-86,6 |
86,7-101,1 |
101,2-115,5 |
115,6 | |
54,0 |
54,6-56,8 |
171 |
2,92 |
56,9-67,1 |
67,2-80,2 |
80,3-87,5 |
87,6-102,1 |
102,2-116,7 |
116,8 | |
54,5 |
54,6-57,4 |
172 |
2,95 |
57,5-67,7 |
67,8-81,0 |
81,1-88,4 |
88,5-103,2 |
103,3-117,9 |
118,0 | |
55,3 |
55,4-58,2 |
173 |
2,99 |
58,3-68,7 |
68,8-82,1 |
82,2-89,6 |
89,7-104,6 |
104,7-119,5 |
119,6 | |
55,8 |
55,9-58,8 |
174 |
3,02 |
58,9-69,4 |
69,5-83,0 |
83,1-90,5 |
90,6-105,6 |
105,7-120,7 |
120,8 | |
56,6 |
56,7-59,6 |
175 |
3,06 |
59,7-70,3 |
70,4-84,1 |
84,2-91,7 |
91,8-107,0 |
107,1-122,3 |
122,4 | |
57,1 |
57,2-60,1 |
176 |
3,09 |
60,2-71,0 |
71,1-84,9 |
85,0-92,6 |
92,7-108,1 |
108,2-123,5 |
123,6 | |
57,9 |
58,0-60,9 |
177 |
3,13 |
61,0-71,9 |
72,0-86,0 |
86,1-93,8 |
93,9-109,5 |
109,6-125,1 |
125,2 | |
58,4 |
58,5-61,5 |
178 |
3,16 |
61,6-72,6 |
72,7-86,8 |
86,9-94,7 |
94,8-110,5 |
110,6-126,3 |
126,4 | |
59,9 |
60,0-63,1 |
180 |
3,24 |
63,2-74,4 |
74,5-89,0 |
89,1-97,1 |
97,2-113,3 |
113,4-129,5 |
129,6 | |
60,5 |
60,6-63,6 |
181 |
3,27 |
93,7-75,1 |
75,2-89,8 |
89,9-98,0 |
98,1-114,4 |
144,5-130,7 |
130,8 | |
61,2 |
61,3-64,4 |
182 |
3,31 |
64,5-76,0 |
76,1-90,9 |
91,0-99,2 |
99,3-115,8 |
115,9-132,3 |
132,4 | |
61,8 |
61,9-65,0 |
183 |
3,34 |
65,1-76,7 |
76,8-91,8 |
91,9-100,1 |
100,2-116,8 |
116,9-133,5 |
133,6 | |
62,5 |
62,6-65,8 |
184 |
3,38 |
65,9-77,6 |
77,7-92,9 |
93,0-101,3 |
101,4-118,2 |
118,3-135,1 |
135,2 | |
63,3 |
63,4-67,2 |
185 |
3,42 |
67,3-78,6 |
78,7-94,0 |
94,1-102,5 |
102,6-119,6 |
119,7-136,7 |
136,8 | |
63,8 |
63,9-67,6 |
186 |
3,45 |
67,7-79,3 |
79,4-94,8 |
94,9-103,4 |
103,5-120,7 |
120,8-137,9 |
138,0 | |
64,5 |
64,6-67,9 |
187 |
3,49 |
68,0-80,2 |
80,3-95,9 |
96,0-104,6 |
104,7-122,1 |
122,2-139,5 |
139,6 | |
65,3 |
65,4-68,7 |
188 |
3,53 |
68,8-81,1 |
81,2-97,0 |
97,1-105,8 |
105,9-123,5 |
123,6-151,1 |
141,2 | |
66,0 |
66,1-69,5 |
189 |
3,57 |
69,6-82,0 |
82,1-98,1 |
98,2-107,0 |
107,1-124,9 |
125,0-142,7 |
142,8 | |
66,8 |
66,9-70,3 |
190 |
3,61 |
70,4-82,9 |
83,0-99,2 |
99,3-108,2 |
108,3-126,3 |
126,4-144,3 |
144,4 | |
67,3 |
67,4-70,9 |
191 |
3,64 |
71,0-83,6 |
83,7-100,0 |
100,1-109,1 |
109,2-127,3 |
127,4-145,5 |
145,6 | |
68,1 |
68,2-71,7 |
192 |
3,68 |
71,8-84,5 |
84,6-101,1 |
101,2-110,3 |
110,4-128,7 |
128,8-147,1 |
147,2 | |
68,8 |
68,9-72,4 |
193 |
3,72 |
72,5-85,5 |
85,6-102,2 |
102,3-111,5 |
111,6-130,1 |
130,2-148,7 |
148,8 | |
68,5 |
69,6-73,2 |
194 |
3,76 |
73,3-86,4 |
86,5-103,3 |
103,4-112,7 |
112,8-131,5 |
131,6-150,3 |
150,4 | |
70,3 |
70,4-74,0 |
195 |
3,80 |
74,1-87,3 |
87,4-104,4 |
104,5-113,9 |
114,0-132,9 |
133,0-151,9 |
152,0 | |
71,0 |
71,1-74,8 |
196 |
3,84 |
74,9-88,2 |
88,3-105,5 |
105,6-115,1 |
115,2-134,3 |
134,4-153,5 |
153,6 | |
71,8 |
71,9-75,5 |
197 |
3,88 |
75,6-89,2 |
89,3-106,6 |
106,7-116,3 |
116,4-135,7 |
135,8-155,7 |
155,2 | |
72,5 |
72,6-76,3 |
198 |
3,92 |
76,4-90,1 |
90,2-107,7 |
107,8-117,5 |
117,6-137,1 |
137,2-156,7 |
156,8 | |
73,2 |
73,3-77,1 |
199 |
3,96 |
77,2-91,0 |
91,1-108,8 |
108,9-118,7 |
118,8-138,5 |
138,6-158,3 |
158,4 | |
74,0 |
74,1-77,9 |
200 |
4,00 |
78,0-91,9 |
92,0-109,9 |
110,0-119,9 |
120,0-139,9 |
140,0-159,9 |
160,0 |
Հավելված 3.2
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍԸ ՆՈՐՄԱՅՈՒՄ ԵՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
26–45 տարեկան անձանց մոտ
Թերսնուցում |
Սնուցման իջեցում ՖԶԻ 18,5-43,7 |
Ֆիզիկական զարգացման ինդեքս (ՖԶԻ19,5-22,9) |
Սնուցման բարձրացում ՖԶԻ 23,0-27,4 |
Ճարպակալում | ||||||
հասակը |
Մարմնի զանգված կգ |
I0 |
II0 |
III0 |
IV0 | |||||
սմ |
մ2 |
ՖԶԻ |
ՖԶԻ |
ՖԶԻ 35,0-39,9 |
ՖԶԻ 40,0 | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | |
42,7 |
42,8-44,9 |
150 |
2,25 |
45,0-58,4 |
58,5-62,9 |
63,0-69,7 |
69,8-80,8 |
80,9-92,1 |
92,2 | |
43,3 |
43,4-45,5 |
151 |
2,28 |
45,6-59,0 |
59,1-63,6 |
63,7-70,5 |
70,6-81,9 |
82,0-93,4 |
93,5 | |
43,9 |
44,0-46,1 |
152 |
2,31 |
46,2-60,0 |
60,1-64,6 |
64,7-71,5 |
71,6-82,9 |
83,0-94,6 |
94,7 | |
44,4 |
44,5-46,7 |
153 |
2,34 |
46,8-60,7 |
60,8-65,4 |
65,5-72,4 |
72,5-84,1 |
84,2-95,8 |
95,9 | |
45,0 |
45,1-47,3 |
154 |
2,37 |
47,4-61,5 |
61,6-66,3 |
66,4-73,4 |
73,5-85,2 |
85,3-97,1 |
97,2 | |
45,6 |
45,7-47,9 |
155 |
2,40 |
48,0-62,3 |
62,4-67,1 |
67,2-74,3 |
74,4-86,3 |
86,4-98,3 |
98,4 | |
46,2 |
46,3-48,5 |
156 |
2,43 |
48,6-63,1 |
63,2-67,9 |
68,0-75,2 |
75,3-87,4 |
87,5-99,5 |
99,6 | |
46,7 |
46,8-49,1 |
157 |
2,46 |
49,2-63,9 |
64,0-68-8 |
68,9-76,2 |
76,3-88,5 |
88,6-100,8 |
100,9 | |
47,3 |
47,4-49,7 |
158 |
2,49 |
49,8-64,6 |
64,7-69,6 |
69,7-77,1 |
77,2-89,5 |
89,6-102,0 |
102,1 | |
47,9 |
48,0-50,3 |
159 |
2,52 |
50,4-65,4 |
65,5-70,5 |
70,6-78,0 |
78,1-90,6 |
90,7-103,2 |
103,3 | |
48,6 |
48,7-51,1 |
160 |
2,56 |
51,2-66,5 |
66,6-71,6 |
71,7-79,3 |
79,4-92,1 |
92,2-104,9 |
105,0 | |
49,2 |
49,3-51,7 |
161 |
2,59 |
51,8-67,2 |
67,3-72,4 |
72,5-80,2 |
80,3-93,1 |
93,2-106,1 |
106,2 | |
49,8 |
49,9-52,3 |
162 |
2,62 |
52,4-68,0 |
68,1-73,3 |
73,4-81,1 |
81,2-94,2 |
94,3-107,3 |
107,4 | |
50,3 |
50,4-52,9 |
163 |
2,65 |
53,0-68,8 |
68,9-74,1 |
74,2-82,0 |
82,1-95,3 |
95,4-108,5 |
108,6 | |
50,9 |
51,0-53,5 |
164 |
2,68 |
53,6-69,6 |
69,7-74,9 |
75,0-83,0 |
83,1-96,4 |
96,5-109,8 |
109,9 | |
51,7 |
51,8-54,3 |
165 |
2,72 |
54,4-70,6 |
70,7-76,1 |
76,2-84,2 |
84,3-97,8 |
97,9-111,4 |
111,5 | |
52,2 |
52,3-54,9 |
166 |
2,75 |
55,0-71,4 |
71,5-76,9 |
77,0-85,1 |
85,2-98,9 |
99,0-112,7 |
112,8 | |
52,8 |
52,9-55,5 |
167 |
2,78 |
55,6-72,2 |
72,3-77,7 |
77,8-86,1 |
86,2-100,0 |
100,1-113,9 |
114,0 | |
53,6 |
53,7-56,3 |
168 |
2,82 |
56,4-73,2 |
73,3-78,9 |
79,0-87,3 |
87,4-101,4 |
101,5-115,5 |
115,6 | |
54,1 |
54,2-56,9 |
169 |
2,85 |
57,0-74,0 |
74,1-79,7 |
79,8-88,2 |
88,3-102,5 |
102,6-116,7 |
116,8 | |
54,9 |
55,0-57,7 |
170 |
2,89 |
57,8-75,0 |
75,1-80,8 |
80,9-89,5 |
89,6-103,9 |
104,0-118,4 |
118,5 | |
55,5 |
55,6-58,3 |
171 |
2,92 |
58,4-75,8 |
75,9-81,7 |
81,8-90,4 |
90,5-105,0 |
105,1-119,6 |
119,7 | |
56,0 |
56,1-58,9 |
172 |
2,95 |
59,0-76,0 |
76,1-82,5 |
82,5-91,4 |
91,5-106,1 |
106,2-120,8 |
120,9 | |
56,8 |
56,9-56,7 |
173 |
2,99 |
59,8-77,6 |
77,7-83,6 |
83,7-92,6 |
92,7-107,5 |
107,6-122,5 |
122,6 | |
57,4 |
57,5-60,3 |
174 |
3,02 |
60,4-78,4 |
78,5-84,5 |
84,6-93,5 |
93,6-108,6 |
108,7-123,7 |
123,8 | |
58,1 |
58,2-61,1 |
175 |
3,06 |
61,2-79,5 |
79,6-85,6 |
85,7-94,6 |
94,7-110,1 |
110,2-125,3 |
125,4 | |
58,7 |
58,8-61,7 |
176 |
3,09 |
61,8-80,2 |
80,3-86,4 |
86,5-95,7 |
95,8-111,1 |
111,2-126,6 |
126,7 | |
59,5 |
59,6-62,5 |
177 |
3,13 |
62,6-81,4 |
81,5-87,5 |
87,6-96,9 |
97,0-112,6 |
112,7-128,2 |
128,3 | |
60,8 |
60,9-63,9 |
179 |
3,20 |
64,0-83,1 |
83,2-89,5 |
89,6-99,1 |
99,2-115,1 |
115,2-131,1 |
131,2 | |
61,5 |
61,6-64,7 |
180 |
3,24 |
64,8-84,1 |
84,2-90,6 |
90,7-100,3 |
100,4-116,5 |
116,6-132,7 |
132,8 | |
62,1 |
62,2-65,3 |
181 |
3,27 |
65,4-84,9 |
85,0-91,5 |
91,6-101,2 |
101,2-117,6 |
117,7-134,0 |
134,1 | |
62,9 |
63,0-66,1 |
182 |
3,31 |
66,2-86,0 |
86,1-92,6 |
92,7-102,5 |
102,6-119,1 |
119,2-135,6 |
135,7 | |
63,4 |
63,5-66,7 |
183 |
3,34 |
66,8-86,7 |
86,8-93,4 |
93,5-103,4 |
103,5-120,1 |
120,2-136,8 |
136,9 | |
64,2 |
64,3-67,5 |
184 |
3,38 |
67,6-87,8 |
87,9-94,5 |
94,6-104,7 |
104,8-121,6 |
121,7-138,5 |
138,6 | |
65,0 |
65,1-68,3 |
185 |
3,42 |
68,4-88,8 |
88,9-95,7 |
95,8-105,9 |
106,0-123,0 |
123,1-140,1 |
140,2 | |
65,5 |
65,6-68,9 |
186 |
3,45 |
69,0-89,6 |
89,7-96,5 |
96,6-106,9 |
107,0-124,1 |
124,2-141,4 |
141,5 | |
66,3 |
66,4-69,7 |
187 |
3,49 |
69,8-90,6 |
90,7-97,6 |
97,7-108,1 |
108,2-125,5 |
125,6-143,0 |
143,1 | |
67,1 |
67,2-70,5 |
188 |
3,53 |
70,6-91,7 |
91,8-98,7 |
98,8-109,3 |
109,4-127,0 |
127,1-144,6 |
144,7 | |
67,8 |
67,9-71,3 |
189 |
3,57 |
71,4-92,7 |
92,8-99,9 |
100,0-110,6 |
110,7-128,4 |
128,5-146,3 |
146,4 | |
68,6 |
68,7-72,1 |
190 |
3,61 |
72,2-93,8 |
93,9-101,0 |
101,1-111,8 |
111,9-129,8 |
129,9-147,9 |
148,0 | |
69,1 |
69,2-72,7 |
191 |
3,64 |
72,8-94,5 |
94,6-101,8 |
101,9-112,7 |
112,8-130,9 |
131,0-149,1 |
149,2 | |
69,9 |
70,0-73,5 |
192 |
3,68 |
73,6-95,6 |
95,7-102,9 |
103,0-114,0 |
114,1-132,4 |
132,5-150,8 |
150,9 | |
70,6 |
70,7-74,3 |
193 |
3,72 |
74,4-96,6 |
96,7-104,1 |
104,2-115,2 |
115,3-133,8 |
133,9-152,4 |
152,5 | |
71,4 |
71,5-75,1 |
194 |
3,76 |
75,2-97,7 |
97,8-105,2 |
105,3-116,6 |
116,7-135,3 |
135,4-154,1 |
154,2 | |
72,2 |
72,3-75,9 |
195 |
3,80 |
76,0-98,7 |
98,8-106,3 |
106,4-117,7 |
117,8-136,7 |
136,8-155,7 |
155,8 | |
72,9 |
73,0-76,7 |
196 |
3,84 |
76,8-99,7 |
99,8-107,4 |
107,5-118,9 |
119,0-138,1 |
138,2-157,3 |
157,4 | |
73,7 |
73,8-77,5 |
197 |
3,88 |
77,6-100,8 |
100,9-108,5 |
108,6-120,2 |
120,3-139,6 |
139,7-159,0 |
159,1 | |
74,5 |
74,6-78,3 |
198 |
3,92 |
78,4-101,8 |
101,9-109,7 |
109,8-121,4 |
121,5-141,0 |
141,1-160,6 |
160,7 | |
75,2 |
75,3-79,1 |
199 |
3,96 |
79,2-102,9 |
103,0-110,8 |
110,9-122,7 |
122,8-142,5 |
142,6-162,3 |
162,4 | |
76,0 |
76,1-79,9 |
200 |
4,00 |
80,0-103,9 |
104,0-111,9 |
112,0-123,9 |
124,0-143,9 |
144,0-163,9 |
164,0 |
Հավելված 3.3
ՇՆՉԱՌԱԿԱՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
1. |
Կլինիկական ցուցանիշներ |
Նորմա |
Ֆունկցիաների անբավարարության ցուցանիշներ | |||
I աստիճան |
(աննշան) II աստիճան |
(չափավոր) III աստիճան (արտահայտված) | ||||
ա) |
Հևոց |
չկա |
Նախկինում անսովոր |
Սովորական ծանրաբեռնվածության ժամանակ |
Մտավոր հանգստի պայմաններում | |
բ) |
Շնչական ակտերի քանակը 1 րոպե |
մինչև 20 |
մինչև 24 |
25-28 |
29 և ավելի | |
գ) |
Ցիանոզ |
չկա |
արտահայտված է |
արտահայտված է |
տարածուն է, խիստ արտահայտված | |
դ) |
Անոթազարկը 1 րոպե |
մինչև 80 |
85-90 |
95-100 |
105 և ավելի | |
2. |
Գործիքային տվյալներ |
|||||
ա) |
Արյան հագեցվածությունը թթվածնով (%) |
94-ից ավելի |
90-80 |
79-60 |
59-ից ցածր | |
բ) |
Թոքերի կենսատարողությունը % համեմատած անհրաժեշտ մեծության հետ |
90-85 |
84-70 |
69-50 |
49-ից ցածր | |
գ) |
Թոքերի առավելագույն օդափոխությունը % համեմատած անհրաժեշտ մեծության հետ |
85-75 |
74-55 |
54-35 |
34-ից ցածր | |
դ) |
Արագացված արտաշնչական ծավալը 1 վրկ % համեմատած անհրաժեշտ մեծության հետ |
80-ից բարձր |
75-65 |
64-50 |
49-ից ցածր | |
ե) |
Տիֆնոյի ինդեքս |
70-ից բարձր |
69-55 |
54-40 |
39-ից ցածր |
Հավելված 3.4
ՀՈԴԵՐԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Հոդի |
Շարժումների |
Նոայի |
Շարժումների | ||
աննշան |
չափավոր |
զգալի | |||
Ուսայն ուսագոտու հետ |
ծալում |
180 |
15 |
100 |
80 |
տարածում |
40 |
30 |
20 |
15 | |
զատում |
180 |
115 |
100 |
80 | |
Արմնկային |
ծալում |
40 |
80 |
90 |
100 |
տարածում |
180 |
150 |
140 |
120 | |
վարհակում |
180 |
135 |
90 |
60 | |
Դաստակային |
ծալում |
75 |
35 |
20-25 |
15 |
տարածում |
60 |
30 |
20-25 |
15 | |
ճաճանչային զատում |
20 |
10 |
5 |
2-3 | |
ծղիկային զատում |
40 |
25 |
15 |
10 | |
Կոնքազդրային |
ծալում |
75 |
100 |
110 |
120 |
տարածում |
180 |
170 |
160 |
150 | |
արտուղղում |
50 |
25 |
20 |
15 | |
Ծնկային |
ծալում |
40 |
60 |
90 |
110 |
տարածում |
180 |
175 |
170 |
160 | |
Սրունք թաթային |
ներբանային ծալում |
130 |
120 |
110 |
100 |
թիկնային ծալում |
70 |
75 |
80 |
85 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.03.2016, N 283-Ն | 12.05.2016, N 782-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|