ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
22 նոյեմբերի 2013 թ. |
N 1211-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՀՀ02 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 32-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև 2013 թվականի նոյեմբերի 20-ին «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի ներկայացված հայտը.
Հրամայում եմ՝
1. Վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մայիսի 4-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հագադրոշմման լիցենզիայի տրման մասին» N 425-Ա հրամանով «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ին տրված N ՀՀ02 լիցենզիան` իրավաբանական անձի անվանումը լիցենզիայում փոփոխելով «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ» անվամբ:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:
Վ. Ավանեսյան |