Գլխավոր տեղեկություն
Համար
N 2673-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.10.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հոկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2673-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000064 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ կետի, 9-րդ կետի 3-րդ ենթակետի, 19-րդ կետի պահանջները, անհատ ձեռնարկատեր Ժանետա Գևորգյանի կողմից 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Ժանետա Գևորգյանի կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. Անհատ ձեռնարկատեր Ժանետա Գևորգյանին 2003 թվականի մարտի 31-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Ա-XX-000064) «գործունեության տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և բացթողում»։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան