Գլխավոր տեղեկություն
Համար
N 2246-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/4(483) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.08.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 օգոստոսի 2013 թ.

ք. Երևան

N 2246-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԻԼԻՋԱՆԴԵՂ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000490 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ կետի, 9-րդ կետի 3-րդ ենթակետի, 19-րդ կետի պահանջները, «Դիլիջանդեղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի հուլիսի 24-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դիլիջանդեղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. «Դիլիջանդեղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի հունիսի 18-ին տրված դեղատնային գործունեության (դեղատուն) իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-000490) «գործունեության տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում»։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան