Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/4(483).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.01.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հունվարի 2014 թ.

ք. Երևան

N 95-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԱԹԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Գևորգյանի կողմից 2014 թվականի հունվարի 22-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Երևանի քաղաքապետի 2013 թվականի ապրիլի 30-ի թիվ 2080-Ա որոշումը,

 

Հրամայում եմ`

 

1. Ի գիտություն ընդունել, որ անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Գևորգյանին 2012 թվականի հուլիսի 11-ին (Ա-ԴԳ-000835) տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման լիցենզիայի գործունեության վայրը վերահասցեավորվել է` ք. Երևան, Կենտրոն, Բրյուսովի փողոց, 30 շենք, 10 ոչ բնակելի տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի գործունեության վայրի վերահասցեավորման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան