Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.26/44(318) Հոդ.401
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 12108380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

4 դեկտեմբերի 2008 թ.

ք. Երևան

N 02-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով և 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 16-Ն հրամանը:

 

  Ա. Գևորգյան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 4-ի

N 02-Ն հրամանի

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են համայնքային ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ Կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները։

2. Կադրերի ռեզերվը` համայնքային ծառայության պաշտոններ չզբաղեցնող` «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց հանրույթն է:

3. Կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Կադրերի ռեզերվում գրանցվում են՝

ա) համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.

բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում Օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք.

գ) հաստիքների կրճատման, ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը), համապատասխան մարմնի լուծարման հիմքերով համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձինք:

5. Կադրերի ռեզերվում գրանցվելու համար սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում կադրերի ռեզերվում գրանցման ենթակա անձն այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո աշխատանքային 5 օրվա ընթացքում դիմում է համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ) (այսուհետ` աշխատակազմ)` ներկայացնելով դիմում, իր կողմից լրացված` համայնքային ծառայողի համար նախատեսված անձնական թերթիկ, անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի և աշխատանքային գրքույկի պատճենները, իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալներ (հեռախոսահամար, փաստացի բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն), ինչպես նաև երկու լուսանկար: Համապատասխան աշխատակազմի քարտուղարը նշված փաստաթղթերը ստանալուց հետո աշխատանքային 5 օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, իսկ սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում` այդ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ մրցութային հանձնաժողովի եզրակացության պատճենը:

(5-րդ կետը լրաց., փոփ. 21.07.09 N 14-Ն)

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված որևէ հիմքի առկայության դեպքում և սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն ընդունում է համապատասխան վարչական ակտ` անձին կադրերի ռեզերվում գրանցելու մասին:

(6-րդ կետը փոփ. 31.10.13 N 9-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված վարչական ակտն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լրացվում է գրանցման թերթիկ (համաձայն N 1 ձևի): Գրանցման թերթիկը լրացվում է մեկ օրինակից, որը փոստով կամ առձեռն տրամադրվում է կադրերի ռեզերվում գրանցված անձին, իսկ դրա պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում:

(7-րդ կետը փոփ. 31.10.13 N 9-Ն)

8. Կադրերի ռեզերվում գրանցված անձի վերաբերյալ տվյալները սույն կարգի 6-րդ կետում նշված վարչական ակտն ընդունվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում վարվող հաշվառման մատյանում (համաձայն N 2 ձևի):

(8-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 9-Ն)

9. Կադրերի ռեզերվից անձին հանելու հիմքերն են՝

ա) անձնական դիմումը.

բ) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը կամ փախստականի կարգավիճակը կորցնելը՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման.

դ) օրինական ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ե) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

զ) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, ինչը համայնքային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

ը) կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

թ) 65 տարին լրանալը.

ժ) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

ժա) Օրենքով սահմանված այլ հիմքերը։

(9-րդ կետը փոփ. 31.10.13 N 9-Ն)

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կառավարման մարմինն ընդունում է համապատասխան վարչական ակտ` անձին կադրերի ռեզերվից հանելու մասին:

(10-րդ կետը փոփ. 31.10.13 N 9-Ն)

11. Կադրերի ռեզերվում գրանցված անձը համարվում է կադրերի ռեզերվից հանված՝ նրա մահվան կապակցությամբ։

Ձև N 1

 

 

 

Լուսանկարի

տեղը

 

 

 

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ  N _____

 

(համայնքային ծառայության կադրերի ռեզերվի)

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ___________________________

3. Անձնագիրը__________________________________________

(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

4. Զբաղեցրած վերջին պաշտոնը _______________________________

                              (պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

5. Հանրային ծառայության դասային աստիճանը (կոչումը) ____________________

6. Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը __________________________

7. Կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի վարչական ակտը

____________________________________________________

____________________________________________________

 

8. Կադրերի ռեզերվում գրանցման ժամանակաշրջանը

 

____ ________ թ-ից մինչև ___ ___________ թ.

 

____________________

աշխատակազմի ղեկավար

 

Կ.Տ.

______________

ստորագրությունը

 

____ ______ 200__թ.

 


Կադրերի ռեզերվում գրանցված տվյալ անձի գրանցման ժամանակաշրջանն ավարտվում է

միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետից շուտ «Համայնքային ծառայության մասին»

ՀՀ օրենքով սահմանված դեպքերում։

(ձևը փոփ. 31.10.13 N 9-Ն)

 

Ձև N 2

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վերաբերյալ տվյալների հաշվառման

 

Հ/հ

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը

Անձնագրի տվյալները (սերիան, համարը, և ում կողմից է տրվել)

Հանրային ծառայության դասային աստիճանը (կոչումը)

Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը

Կադրերի ռեզերվում գրանցելու մասին վարչական ակտի համարը և ամսաթիվը

Կադրերի ռեզերվից հանելու մասին վարչական ակտի համարը և ամսաթիվը

Կադրերի ռեզերվից հանելու հիմքը

Ծանո-թություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

(ձևը լրաց. 31.10.13 N 9-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 21.07.09 N 14-Ն, 31.10.13 N 9-Ն)