«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613486
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
13 նոյեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 517-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝
1) Մանկական ֆիլատելիա. Շախմատը՝ դպրոցներում դասավանդման առարկա թեմային նվիրված 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը» թեմային նվիրված «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ. GIT AWARD OF THE PREZIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA FOR OUTSTANDING CONTRIBUTION TO HUMANITY THROUGHIT», «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ. GIT AWARD OF THE PREZIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA FOR OUTSTANDING CONTRIBUTION TO HUMANITY THROUGHIT» և «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ. GIT AWARD OF THE PREZIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA FOR OUTSTANDING CONTRIBUTION TO HUMANITY THROUGHIT» 2 նամականիշի և 1 նամականիշով բացիկի համաձայն N 3, N 4 և N 5 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել`
1) Մանկական ֆիլատելիա. Շախմատը՝ դպրոցներում դասավանդման առարկա թեմային նվիրված 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 100 և 120 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը» թեմային նվիրված «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ. GIT AWARD OF THE PREZIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA FOR OUTSTANDING CONTRIBՍTION TO HUMANITY THROUGHIT», «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ. GIT AWARD OF THE PREZIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA FOR OUTSTANDING CONTRIBUTION TO HUMANITY THROUGHIT» և «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ. GIT AWARD OF THE PREZIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA FOR ՕOUSTANDING CONTRIBUTION TO HUMANITY THROUGHIT» 2 նամականիշը և 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 220, 180 և 240 դրամ, նամականիշերի տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ և 1 նամականիշով բացիկինը՝ 500 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
Հաստատված է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 517-Ն հրամանի |
Հաստատված է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 517-Ն հրամանի |
Հաստատված է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 517-Ն հրամանի |
Հաստատված է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 517-Ն հրամանի |
Հաստատված է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 517-Ն հրամանի |