ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
6 սեպտեմբերի 2013 թ. |
N 809-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՇԻՆ-ՏԱՎՐ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի եզրակացությունը և «ՇԻՆ-ՏԱՎՐ» ՍՊԸ-ի կողմից 2013 թվականի օգոստոսի 13-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. «ՇԻՆ-ՏԱՎՐ» ՍՊԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա` գործունեության իրականացման վայրը` ք.Երևան, Արշակունյաց պողոտա, 34/3 (վկայական N 19072013-01-0067):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:
|
Վ. Ավանեսյան |