Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/4(483) Հոդ.60
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
18.12.2013
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 դեկտեմբերի 2013 թ.

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 36-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1. Հրամանի 1-ին նախադասությունում «1-3-րդ» թվերը փոխարինել «1-4-րդ» թվերով:

2. Հրամանով հաստատված հավելված 1-ը լրացնել 12-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

«12. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 4-րդ կետով նախատեսված մարզպետի գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ոլորտում չափորոշիչը գնահատվում է 1-5-րդ ենթակետերի հանրագումարի արդյունքում.

1) մարզի համայնքներում «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի ներդրում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է մարզի քաղաքային համայնքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների առնվազն 75 %-ում,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է մարզի քաղաքային համայնքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների առնվազն 30-75 %-ում,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է ոչ բոլոր քաղաքային համայնքներում և/կամ 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների ոչ ավելի, քան 30 %-ում.

2) մարզի համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներ ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,3 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 75 %-ում,

բ. 0,2 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 50-75 %-ում,

գ. 0,1 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 25-50 %-ում,

դ. 0 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների ոչ ավելի, քան 25 %-ում.

3) համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և 3000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքներում,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և 5000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքներում,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և/կամ 5000-ից ավելի բնակիչ ունեցող ոչ բոլոր գյուղական համայնքներում.

4) մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի սպասարկում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է ավելի, քան 85 %,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է 40-ից 85 %,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է 40 %-ից ցածր.

5) մարզի համայնքներում համակարգչային տեխնիկայի և համացանցային կապի առկայություն ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,1 միավոր է գնահատվում, եթե մարզի բոլոր համայնքներում առկա է համացանցին միացված առնվազն մեկ համակարգիչ,

բ. 0 միավոր է գնահատվում, եթե մարզում առկա է մեկ քաղաքային և/կամ գյուղական համայնք, որը չունի համացանցին միացված առնվազն մեկ համակարգիչ:»:

3. Հրամանով հաստատված հավելված 2-ը լրացնել նոր` 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«5. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 4-րդ կետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի կողմից:»:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Ա. Գևորգյան