ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հոկտեմբերի 2013 թ. |
N 1174-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 2 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված՝ NN 3, 5 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 56/1-2 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Երևանի հ. 39 հիմնական դպրոց»
տարրական հանրակրթական, | ||
120 տեղ | ||
հիմնական հանրակրթական, | ||
170 տեղ | ||
2) «Երևանի հ. 192 հիմնական դպրոց» |
||
տարրական հանրակրթական, | ||
400 տեղ։ |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան |