Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

27 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 27-րդ հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 10 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրի 7-րդ կետի հիման վրա,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով՝

հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից այնքանով, որքանով դա համապատասխանում է ոլորտի զարգացման ազգային գերակայություններին՝

ա) ձևակերպել, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների պաշտոնական կայքերում տեղադրել և արդիականացնել տեղեկատվություն՝

էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ արտադրողների և նրանց կողմից արտադրվող այդ տրանսպորտային միջոցների մոդելների մասին.

էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության ընդլայնմանն ուղղված ներդրումային նախագծերի մասին.

էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների օգտագործման առավելությունների մասին.

բ) ապահովել անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների պոտենցիալ սպառողների համար նախատեսված թեմատիկ սեմինարներին.

գ) կազմակերպել և անցկացնել էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների տարածաշրջանային և միջազգային ցուցահանդեսներ՝ այդ տրանսպորտային միջոցների պոտենցիալ սպառողների մասնակցությամբ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան