Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.08.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

4 օգոստոսի 2017 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 6-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան,

ավտոմոբիլային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների բացթողումը կազմակերպելու նկատմամբ միատեսակ պահանջներ մշակելու նպատակով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, ղեկավարվել ավտոմոբիլային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների բացթողումը կազմակերպելու միասնական մոտեցումներով՝ համաձայն հավելվածի։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Հավելված

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ 14

հանձնարարականի