Գլխավոր տեղեկություն
Համար
N 3234-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.01/2(481).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 3234-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Ջերմուկի համայնքի ղեկավարի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 90-Ա որոշումը,

 

Հրամայում եմ`

 

Ի գիտություն ընդունել, որ «ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի փետրվարի 17-ին (Կ-XX-000465), 2008 թվականի մայիսի 30-ին (Կ-XX-001207) և 2008 թվականի հունվարի 23-ին (Կ-XX-001159) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների գործունեության վայրը վերահասցեավորվել է` մարզ Վայոց ձոր, համայնք Ջերմուկ ք., Մաշտոցի փողոց, 4-րդ փակուղի, 3/3:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման և լիցենզիայի գործունեության վայրի վերահասցեավորման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան