ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
12 մայիսի 2015 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Ճռնիկների և խաղերի համար նախատեսված վրանների մասով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 50 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից՝
Կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 12-ի թիվ 4 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.2017, թիվ 21 | 10.11.2017, թիվ 8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|