ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 մայիսի 2013 թ. ք. Երևան |
N 1285-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԵՆՐԻԽ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ» ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Գենրիխ Կյուրեղյան» նյարդաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի ապրիլի 26-ի թիվ 11920 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Գենրիխ Կյուրեղյան» նյարդաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2010 թվականի նոյեմբերի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001459 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Գյումրի, Մ. Խորենացու փող., N 66 շ. հասցեն տեղափոխել մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք., Վ. Սարգսյան փողոց, 30/3, առևտրի սրահ հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|