ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 259-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՆԱ-ՏԱԹԵՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00162 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՍՈՆԱ-ՏԱԹԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի հունիսի 4-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 6-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 253-Ա հրամանի 1-ին կետով նշված «ՍՈՆԱ-ՏԱԹԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00162 լիցենզիայի գործողության կասեցումը 2013 թվականի հունիսի 4-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|