«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613266
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
27 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 286-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Արմավիր մ. թ. ա. IV-III դդ./Armavir B.C. IV-III centuries. Հայաստանի մայրաքաղաքներ/Capitals օf Armenia» և «Երվանդաշատ մ. թ. ա. III դ./Yervandashat B.C. III century. Հայաստանի մայրաքաղաքներ/Capitals օf Armenia» երկու նամականիշի, համաձայն 1 և 2 հավելվածների:
2) Ցեղասպանության 100-ամյակը թեմային նվիրված «Յոհաննես ԼԵՓՍԻՈՒՍ. 1858-1926. Johannes LEPSIUS» և «Ջեյմս ԲՐԱՅՍ. 1838-1922. James BRYCE» երկու նամականիշի, համաձայն 3 և 4 հավելվածների:
3) Կրոն. Կեչառիս եկեղեցական համալիրի գլխավոր՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման 1000-ամյակը թեմային նվիրված «Սուրբ Գրիգոր եկեղեցի, Կեչառիսի վանք, XI-XII դդ. Church օf St. Grigօr, Kecharis Monastery, XI-XII cc.» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն 5 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Արմավիր մ. թ. ա. IV-III դդ./Armavir B.C. IV-III centuries. Հայաստանի մայրաքաղաքներ/Capitals օf Armeոia» և «Երվանդաշատ մ. թ. ա. III դ./Yervandashat B.C. III ceոtսry. Հայաստանի մայրաքաղաքներ/Capitals օf Armenia» երկու նամականիշը, սահմանելով անվանագինը` 160 և 170 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
2) Ցեղասպանության 100-ամյակը թեմային նվիրված «Յոհաննես ԼԵՓՍԻՈՒՍ. 1858-1926. Johannes LEPSIUS» և «Ջեյմս ԲՐԱՅՍ. 1838-1922. James BRYCE» երկու նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
3) Կրոն. Կեչառիս եկեղեցական համալիրի գլխավոր՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման 1000-ամյակը թեմային նվիրված «Սուրբ Գրիգոր եկեղեցի, Կեչառիսի վանք, XI-XII դդ. Church օf St. Grigօr, Kecharis Monastery, XI-XII cc.» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 480 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 27-ի N 286-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 27-ի N 286-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 27-ի N 286-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 27-ի N 286-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 27-ի N 286-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|