«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11213347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
23 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
թիվ 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» թիվ 7-Ն հրամանի հավելվածի 28-րդ կետում «380 ԼԼ 60 - 409 ԼԼ 60» բառերը փոխարինել «001 FF 01 - 111 FF 01» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|