Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.16/57(997) Հոդ.263
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
05.08.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 32213348

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

5 օգոստոսի 2013 թ.

ք. Երևան

N 244-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և քարտեզագրագեոդեզիական նյութերը միջազգային 2007/2/EC, INSPIRE դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ Յու Թի Էմ (ՍTM) պրոյեկցիայում տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու տեխնիկական կանոնակարգը» համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Կոմիտեի նախագահի ժ/պ՝

Ա. Մուսայան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

2013 թվականի օգոստոսի 5-ի

N 244-Ն հրամանի

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ընթացքում կիրառվող թերթերի անվանակարգը (նոմենկլատուրա) Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ Յու Թի Էմ (UTM) պրոյեկցիայում քարտեզագրագեոդեզիական նյութերը միջազգային 2007/2/EC, INSPIRE դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:

2. Տեղագրական քարտեզները և հատակագծերը նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում ու կազմվում են տեխնիկական պահանջների հիման վրա, արտացոլելով տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում:

3. Տարբեր մասշտաբների թերթերի անվանակարգը կիրառվում է որոշակի գոտու համար տրված մասշտաբում տեղագրական քարտեզների և հատակագծերի միասնական անվանակարգման համար:

 

2. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

4. Խոշոր տարածքների տեղագրական քարտեզներ և հատակագծեր կազմելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանց առանձին թերթերը ունենան անվանումներ:

5. Քարտեզների և հատակագծերի համարակալումը միևնույն համակարգում կոչվում է քարտեզների և հատակագծերի անվանակարգ (նոմենկլատուրա):

6. Թերթերի անվանակարգը որոշում է քարտեզների և հատակագծերի իրար նկատմամբ ունեցած փոխադարձ դիրքը երկրի մակերևույթի վրա:

7. Փոքրամասշտաբ քարտեզագրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի համար օգտագործվում է վեցաստիճանային (60) գոտու հավասարաանկյուն ընդլայնական հատած գլանային Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ պրոյեկցիան` Յու Թի Էմ (UTM - Universal Transversal Mercator)` տես պատկեր-1:

8. Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջությամբ ընդգրկված է 60 38-րդ գոտում (k=0.9996 մասշտաբային գործակից ունեցող 450  առանցքային միջօրեականով):

9. 1:1 000 000 մասշտաբի տեղագրական քարտեզը իրենից ներկայացնում է միջօրեականների 60 և զուգահեռականների 40 աղեղներով սահմանափակված երկրի մակերևույթի որոշակի սֆերոիդական սեղանի պատկերումը հարթության վրա:

10. Տարբեր մասշտաբների քարտեզների և հատակագծերի անվանակարգման հիմքը 1:1000000 մասշտաբի քարտեզն է:

11. Տեղագրական քարտեզները կազմվում են` 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000, 1:200 000, 1:500 000 և 1:1 000 000 մասշտաբներով, իսկ հատակագծերը` 1:500, 1:1 000, 1:2 000 և 1:5 000 մասշտաբներով:

12. 1:1 000 000 մասշտաբի քարտեզի բաժանումը տարբեր մասշտաբների քարտեզների թերթերի կատարվում է հետևյալ կերպ.

1) Գրինվիչի հակադիր 1800 միջօրեականից սկսած դեպի արևելք ամբողջ երկիրը բաժանվում է երկայնությամբ 60 հատվածներով 60 սյուների և 40 հատվածներով շարքերի, որոնք համարակալվում են հասարակածից դեպի հյուսիս և հարավ համաձայն աղյուսակ 1-ի:

Աղյուսակ 1

A

B

C

D

E

F

G

H

I

J

K

L

M

N

Օ

P

Q

R

S

T

U

V

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

Օրինակ.

1:1 000 000 մասշտաբի քարտեզի թերթի անվանակարգը կլինի` UTM-11 – 38:

2) 1:500 000 մինչև 1:10 000 մասշտաբների քարտեզների թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.

ա. 1:500 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով: Յուրաքանչյուր թերթը ընդգրկված է 2օ լայնության և 30 երկայնության սեղանում.

բ. 1:200 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 01, 02 մինչև 36 թվերով` ընդգրկված համապատասխանաբար 40’ լայնության և 10  երկայնության սեղանում.

գ. 1:100 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 001, 002 մինչև 144 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 20’ լայնության և 30’ երկայնության սեղանում.

դ. 1:50 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 10’ լայնության և 15’ երկայնության սեղանում.

ե. 1: 25 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 5’ լայնության և 7’ 30” երկայնության սեղանում.

զ. 1: 10 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 2’ 30” լայնության և 3’ 45” երկայնության սեղանում:

3) 1:5 000 մինչև 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.

ա. 1:5 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 001, 002 մինչև 256 թվերով.

բ. 1:2 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերով.

գ. 1:1 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 1, 2, 3, 4 թվերով.

դ. 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը` 01, 02 մինչև 16 թվերով:

13. Տեղագրական քարտեզների և հատակագծերի անվանակարգային թերթերի չափսերը և մոտավոր մակերեսները սահմանված են աղյուսակ 2-ում, ընդ որում` 1:5 000 և 1:2 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի մակերեսները հաշվարկված են որպես առանձին ուղղանկյուն թերթեր:

Աղյուսակ 2

 

Մասշտաբ

Թերթի չափսը լայնությամբ

Թերթի չափսը երկայնությամբ

Ելակետային մասշտաբում թերթերի քանակությունը

Թերթերը միլիոնանոց քարտեզում

Թերթի մոտավոր մակերեսը. 400  լայնությու-
նում կմ2

1 : 1 000 000

60

40

1

1

225 000

1 : 500 000

30

20

4

4

56 250

1 : 200 000

10

00  40'

36

36

6 270

1 : 100 000

00 30'

00  20'

144

144

1 570

1 : 50 000

00  15'

00  10'

4

576

392

1 : 25 000

00  07' 30''

00  05'

4

2 304

98

1 : 10 000

00  03' 45''

00  02' 30''

4

9 216

24,5

1 : 5 000

00  01' 52.5''

00  01' 15''

256

36 864

4*

1 : 2 000

00  00' 37.5''

00  00' 25''

9

331 776

1*

 

ՊԱՏԿԵՐ 1

 

Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ

վեցաստիճանային (6o) գոտու հավասարաանկյուն

ընդլայնական հատած գլանային պրոյեկցիան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2376

ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

1:1 000 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

Ներմուծեք նկարագրությունը_2377

1:500 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

Ներմուծեք նկարագրությունը_2378

1:200 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

Ներմուծեք նկարագրությունը_2379

1:100 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

Ներմուծեք նկարագրությունը_2380

1:50 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

Ներմուծեք նկարագրությունը_2381

1:25 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

Ներմուծեք նկարագրությունը_2382

1:10 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

Ներմուծեք նկարագրությունը_2383

1:5 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը

UTM-11-38-138-(124)

Ներմուծեք նկարագրությունը_2384

1:2 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը

UTM-11-38-138-(124-5)

1

2

3

4

5

6

7

8

9

 

1:2 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը

/Ուղղանկյուն համակարգում/ - 50 x 50 սմ

 

UTM-11-38-138-(124-(2))

1

2

3

4

 

1:1 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը

/Ուղղանկյուն համակարգում/ - 50 x 50 սմ

 

UTM-11-38-138-(124-(2-2))

1

2

3

4

 

1:500 մասշտաբի հատակագծի անվանակարգը

UTM-11-38-138-(124-(2-2-10))

 

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

12

13

14

15

16

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան