ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 2073-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՖԱ-ՄԵԴ» ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱՐՖԱ-ՄԵԴ» ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 15.07.2013 թվականի թիվ 20273 դիմումը.
Հրամայում եմ`
1. «ԱՐՖԱ-ՄԵԴ» ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2006թ. հունիսի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000786 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Կենտրոն համայնք, Սարյան փող. շ. 2, բն. 28 հասցեն տեղափոխել ք. Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան փողոց 7 շենք, 16 գրասենյակ հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար` Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
|
Դ. Դումանյան |