Գլխավոր տեղեկություն
Համար
N 448-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.05.15/15(459) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.04.2013
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 ապրիլի 2013 թ.

N 448-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 8 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ

ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 51/1-8 եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.

 

1) «Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոց»

տարրական հանրակրթական, 

250 տեղ

 

 2) «Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան հ. 129 հիմնական դպրոց»

 տարրական հանրակրթական,

 120 տեղ

3) «Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց»

 տարրական հանրակրթական,

 250 տեղ

4) «Երևանի Ռ. Միրոյանի անվան հ. 77 հիմնական դպրոց»

 տարրական հանրակրթական,

 450 տեղ

5) «Երևանի Ղ. Աղայանի անվան հ. 63 հիմնական դպրոց»

 տարրական հանրակրթական,

 300 տեղ

6) Երևանի «Սիլվա Կապուտիկյանի անվան հ. 145 հիմնական դպրոց»

 տարրական հանրակրթական,

 170 տեղ

7) «Երևանի Ն. Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոց»

 տարրական հանրակրթական,

 500 տեղ

8) Երևանի «Ռուբեն Սևակի անվան հ. 151 հիմնական դպրոց»

 տարրական հանրակրթական,

 250 տեղ։

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

 

Ա. Աշոտյան
/պաշտոնակատար/

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան