«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10313186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 258-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1016-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքների տոկոսները հաստատելու մասին» N 1016-Ն հրամանը լրացնել նոր 2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«2. Սահմանել, որ՝
1) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակման գործընթացում առաջանում են միայն մնացորդներ և գոյանում են կորուստներ:
Մնացորդ է համարվում տվյալ ապրանքախմբի (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) այն քանակությունը, որը հնարավոր չէ վերամշակել և դասվում է հումքի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
Մնացորդը արտահանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 505-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի հիման վրա:
Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:
2) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակման գործընթացում առաջանում են միայն մնացորդներ և գոյանում են կորուստներ:
Մնացորդ է համարվում տվյալ ապրանքախմբի (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) այն քանակությունը, որը հնարավոր չէ վերամշակել և դասվում է հումքի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
Մնացորդը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 505-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի հիման վրա:
Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:»:
2. Սույն հրամանի հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին:
|
Տ. Դավթյան |