Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.17/18(462) Հոդ.171
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.05.2013
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11713225

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մայիսի 2013 թ.

ք. Երևան

N 179-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 137-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 1668-Ն որոշման հավելված N 2-ի 32-րդ, 32.1-ին, 32.2-րդ, 32.3-րդ կետերի և 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 464-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով,

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ 

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2011 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողի մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու կազմը, հիմնարկի յուրաքանչյուր պաշտոնի համար գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 137-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին, 31.2-րդ և 31.3 կետերով.

«31.1. Գնահատումն անցկացնում են պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:

31.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:

31.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:».

2) հրամանի N 1 հավելվածի 32-րդ կետի «միջոցով» բառից հետո լրացնել «` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով.

3) հրամանով հաստատված հավելված N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն՝ հավելվածի:

 

Նախարար

Ս. Թադևոսյան

 

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2013 թվականի մայիսի 30-ի

N 179-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնների գնահատման չափանիշները` պետական հիմնարկի տնօրենի կողմից հաստատված յուրաքանչյուր պաշտոնի նկարագրի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ՝

1) կրթության համար` 0-20 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-30 միավոր:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ՝

1) կրթության համար` 0-15 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-30 միավոր:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի առաջատար մասնագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի մասնագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-25 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-20 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի պետ՝

1) կրթության համար` 0-15 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-30 միավոր:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ-կադրերի տեսուչ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի մասնագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-25 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-20 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

12. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի մասնագետ-իրավաբան՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ՝

1) կրթության համար` 0-15 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-30 միավոր:

14. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

15. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի մասնագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-25 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-20 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի տնտեսագետ՝

1) կրթության համար` 0-10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան