Basic information
Number
N 1994-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (28.09.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.32
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.12.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.12.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.12.2002
Effective date
25.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 1994-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքային ենթակայության մշակութային փակ բաժնետիրական ընկերությունները (այսուհետ` փակ բաժնետիրական ընկերություններ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն հավելվածի:

2. Փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

3. Սահմանել, որ`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` սեփական տեսաձայնագրությունների տարածում.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:

4. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

5. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.

գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել վերակազմակերպվող փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1994-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

Փակ բաժնետիրական ընկերության անվանումը

Վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1. (կետն ուժը կորցրել է 15.09.05 N 1513-Ա)
2. «Երևան» փողային նվագախումբ «Երևան» փողային նվագախումբ
(հավելվածը փոփ. 15.09.05 N 1513-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Change History
Changing Act Corresponding incorporation
15.09.2005, N 1513-Ա 28.09.2005, N 1994-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation