ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1583-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿՐՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաների ուժեղացման և շինարարության ավարտման աշխատանքներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2008 թվականի բնակարանային շինարարության ծրագրում:
2. Հաստատել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 բազմաբնակարան շենքի բնակարանների կառուցվածքը` ըստ սենյակների թվի` համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո շենքի 120 բնակարանից`
ա. 90 բնակարան` սեփականության իրավունքով տրամադրվում են Երևան քաղաքի նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի անդամներին` համաձայն N 2 հավելվածի,
բ. 30 բնակարան` հանձնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինմանը` համաձայն N 3 հավելվածի.
2) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց բնակարանները շահագործման են հանձնվում բնակարանների մուտքի և արտաքին դռների, լուսամուտների ու ներքին միջնորմների տեղադրմամբ` առանց ներքին հարդարման աշխատանքների, ինժեներական ցանցերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման.
3) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի կողմից ներդրված միջոցների չօգտագործված մասի դիմաց պետական օգնության տրամադրման մասով ամրագրված պետական պարտավորությունները համարվում են դադարեցված.
4) նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվում միջոցներ ներդնելու կապակցությամբ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի բնօրինակները մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը չներկայացնելու պատճառով սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում չընդգրկված, նշված բնակարանաշինարարական կոոպերատիվի 30 փայատերին` Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց կտրամադրվի դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` 2010 թվականին: Ընդ որում, յուրաքանչյուր փայատերի տրամադրման ենթակա օգնության գումարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգի 7-րդ կետի համաձայն` առանց հաշվի առնելու փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքի ու շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականի ցուցանիշները:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի և դրա կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
2008 թ. հունվարի 14 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ` ԸՍՏ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԹՎԻ
| Բնակարան- ների թիվը ընդամենը |
որոնցից` | ||
| անավարտ շինարարության նախկին «Մասիս-3» բնակարանաշինարա- րական կոոպերատիվի անդամներին հատկացվող բնակարանների թիվը |
ՀՀ պաշտպանության | ||
| Ընդամենը | 120 | 90 | 30 |
| որոնցից` | |||
| 1-սենյականոց | 20 | 19 | 1 |
| 2-սենյականոց | 40 | 24 | 16 |
| 3-սենյականոց | 40 | 33 | 7 |
| 4-սենյականոց | 20 | 14 | 6 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ «ՄԱՍԻՍ-3» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
|
NN |
Անունը, ազգանունը |
Բնակարանի համարը |
Սենյակների թիվը |
|
1 |
2 |
3 | 4 |
| 1. | Հակոբյան Ցողիկ | 68 | 1 |
| 2. | Մաչկալյան Վաչիկ | 2 | 3 |
| 3. | Հովհաննիսյան Ժենիկ | 14 | 3 |
| 4. | Գևորգյան Լալա | 31 | 4 |
| 5. | Պողոսյան Վարազդատ | 7 | 4 |
| 6. | Զատիկյան Ապավեն | 22 | 3 |
| 7. | Հովհաննիսյան Գևորգ | 55 | 4 |
| 8. | Նազարյան Լարիսա | 82 | 3 |
| 9. | Ավետիսյան Արթուր | 44 | 1 |
| 10. | Պողոսյան Անուշ | 92 | 2 |
| 11. | Կարսլյան Լիդա | 106 | 3 |
| 12. | Տոնոյան Արթուր | 63 | 4 |
| 13. | Խաչատրյան Սահականուշ | 88 | 2 |
| 14. | Գրիգորյան Գայանե | 32 | 1 |
| 15. | Մանուկյան Ռուզաննա | 71 | 4 |
| 16. | Ալոյան Հռիփսիկ | 62 | 3 |
| 17. | Վարդանյան Չինարիկ | 48 | 1 |
| 18. | Զուլանյան Մարիա | 60 | 1 |
| 19. | Ժամկոչյան Սլավիկ | 108 | 2 |
| 20. | Խաչատրյան Հասմիկ | 36 | 1 |
| 21. | Ալեքսանյան Էմմա | 109 | 2 |
| 22. | Խաչատրյան Սիրվարդ | 90 | 3 |
| 23. | Հունանյան Քնարիկ | 1 | 2 |
| 24. | Ասատրյան Սեդա | 111 | 3 |
| 25. | Սիմոնյան Ալիսա | 54 | 3 |
| 26. | Կարախանյան Լյովա | 99 | 3 |
| 27. | Միլիտոնյան Անահիտ | 5 | 2 |
| 28. | Առաքելյան Նորա | 70 | 3 |
| 29. | Հակոբյան Հակոբ | 107 | 3 |
| 30. | Պողոսյան Սիրվարդ | 4 | 1 |
| 31. | Բաղյան Ռիմա | 56 | 1 |
| 32. | Մարգարյան Սամվել | 47 | 4 |
| 33. | Մադոյան Սվետլաննա | 94 | 3 |
| 34. | Զախարյան Անժելա | 64 | 1 |
| 35. | Գալստյան Ռայա | 83 | 3 |
| 36. | Մկրտչյան Ալեքսանդր | 101 | 2 |
| 37. | Մելքոնյան Գայանե | 24 | 1 |
| 38. | Ստեփանյան Նազիկ | 52 | 1 |
| 39. | Եղոյան Ժենիկ | 20 | 1 |
| 40. | Հարությունյան Զվարթ | 87 | 3 |
| 41. | Բունիաթյան Մարգարիտ | 38 | 3 |
| 42. | Մեսրոպյան Ժանետա | 105 | 2 |
| 43. | Թորոսյան Թելման | 66 | 3 |
| 44. | Մարտիրոսյան Արայիկ | 9 | 2 |
| 45. | Մանուկյան Ալբերտ | 115 | 3 |
| 46. | Խաչատրյան Լարիսա | 118 | 3 |
| 47. | Ներսիսյան Սաթենիկ | 119 | 3 |
| 48. | Հարությունյան Հարություն | 6 | 3 |
| 49. | Մուշեղյան Ռուբեն | 117 | 2 |
| 50. | Ռեչելյան Գագիկ | 23 | 4 |
| 51. | Աղաջանյան Լուսիկ | 95 | 3 |
| 52. | Հարությունյան Լիլիյա | 97 | 2 |
| 53. | Մինասյան Վարդուհի | 46 | 3 |
| 54. | Օհանյան Հասմիկ | 74 | 3 |
| 55. | Մելքոնյան Սամվել | 120 | 2 |
| 56. | Պապոյան Արաքել | 67 | 4 |
| 57. | Ոսկանյան Արաքսիա | 30 | 3 |
| 58. | Խաչատրյան Վարդան | 96 | 2 |
| 59. | Մարտիրոսյան Սուսաննա | 40 | 1 |
| 60. | Մովսեսովա Ջուլիետա | 100 | 2 |
| 61. | Բաբայան Գագիկ | 98 | 3 |
| 62. | Թիրաբյան Օլյա | 84 | 2 |
| 63. | Գրիգորյան Միհրան | 93 | 2 |
| 64. | Մկրտչյան Ասյա | 72 | 1 |
| 65. | Հովհաննիսյան Հարություն | 75 | 4 |
| 66. | Պետրոսյան Վահրամ | 102 | 3 |
| 67. | Ազատյան Էմմա | 112 | 2 |
| 68. | Բաբումյան Արփիկ | 13 | 2 |
| 69. | Եսայան Մարիամ | 76 | 1 |
| 70. | Համբարձումյան Վալերիկ | 15 | 4 |
| 71. | Քոչարյան Լիդա | 103 | 3 |
| 72. | Գրիգորյան Ստեփան | 91 | 3 |
| 73. | Ասատրյան Գագիկ | 85 | 2 |
| 74. | Պետրոսյան Արմենուհի | 86 | 3 |
| 75. | Հակոբյան Ասյա | 110 | 3 |
| 76. | Բադալյան Անահիտ | 28 | 1 |
| 77. | Ազիզյան Մարի | 89 | 2 |
| 78. | Ավետիսյան Աշոտ | 78 | 3 |
| 79. | Ղարիբյան Ալիսա | 80 | 1 |
| 80. | Բաղդասարյան Աստղիկ | 16 | 1 |
| 81. | Պետրոսյան Վիկտորիա | 3 | 4 |
| 82. | Թորոսյան Գուրգեն | 113 | 2 |
| 83. | Գյուրջյան Ամալյա | 114 | 3 |
| 84. | Թորոսյան Յուրիկ | 59 | 4 |
| 85. | Առաքելյան Սամվել | 104 | 2 |
| 86. | Չալաբյան Սվետլանա | 39 | 4 |
| 87. | Միկեյան Հասմիկ | 116 | 2 |
| 88. | Ոսկանով Գեորգի | 79 | 4 |
| 89. | Հակոբյան Ալբերտ | 81 | 2 |
| 90. | Սարգսյան Վարսիկ | 12 | 1 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ
| NN ը/կ |
Բնակարանի համարը | Սենյակների թիվը |
| 1. | 8 | 1 |
| 2. | 10 | 3 |
| 3. | 11 | 4 |
| 4. | 17 | 2 |
| 5. | 18 | 3 |
| 6. | 19 | 4 |
| 7. | 21 | 2 |
| 8. | 25 | 2 |
| 9. | 26 | 3 |
| 10. | 27 | 4 |
| 11. | 29 | 2 |
| 12. | 33 | 2 |
| 13. | 34 | 3 |
| 14. | 35 | 4 |
| 15. | 37 | 2 |
| 16. | 41 | 2 |
| 17. | 42 | 3 |
| 18. | 43 | 4 |
| 19. | 45 | 2 |
| 20. | 49 | 2 |
| 21. | 50 | 3 |
| 22. | 51 | 4 |
| 23. | 53 | 2 |
| 24. | 57 | 2 |
| 25. | 58 | 3 |
| 26. | 61 | 2 |
| 27. | 65 | 2 |
| 28. | 69 | 2 |
| 29. | 73 | 2 |
| 30. | 77 | 2 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |