«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11313399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 1116-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1050-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53.1 հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1050-Ն հրամանով հաստատված կարգում՝
1) 20-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «15» թիվը փոխարինել «16» թվով,
2) 33-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«33. Ամփոփաթերթի, ինչպես նաև մաքրագիր ձևաթղթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարված լինելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:»,
3) 38-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «70» թիվը փոխարինել «85» թվով,
4) 39-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և պատասխանների տոկոսը:»,
5) լրացնել նոր 39.1-ին, 39.2-րդ և 39.3-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.
«39.1. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 33-րդ կետով նախատեսված դեպքը:
39.2. Հարցատոմսերում ներառված տեսական հարցերի յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 2 միավոր, թերի պատասխանը` 1 միավոր, իսկ սխալ կամ ընդհանրապես չպատասխանած տեսական հարցը` զրո միավոր:
39.3. Հարցատոմսերում ներառված խնդրի ճիշտ պատասխանը գնահատվում է 2 միավոր, թերի պատասխանը` 1 միավոր, իսկ խնդրին սխալ պատասխանելը կամ ընդհանրապես պատասխան չնշելը` զրո միավոր:»,
6) 52-րդ կետում «տասներկուսը» բառը փոխարինել «տասնհինգը» բառով,
7) 53-րդ կետում «իրավական ակտերից» բառերից հետո լրացնել «և թեմաներից» բառերը,
8) 53-րդ կետը լրացնել նոր 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) քրեագիտություն (կրիմինալիստիկա):»:
ՀՀ պաշտպանության նախարար |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|