Basic information
Number
N 1560-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.12.2007-26.01.2008)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.12.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.12.2007
Effective date
28.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1560-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 311-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային գույք նվիրաբերելու մասին» N 311-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում` «նվիրաբերելու», 1-ին և 2-րդ կետերում` «նվիրաբերել» և «նվիրաբերության» բառերը համապատասխանաբար փոխարինել «նվիրելու», «նվիրել» և «նվիրատվության» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան