Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

13 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացման 2015-2016 թվականների միջոցառումների պլանի 1-ին կետի իրագործման նպատակներով՝

հաշվի առնելով արդյունաբերական համագործակցությունը զարգացնելու համար պայմանների ստեղծման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից թեթև արդյունաբերության ոլորտում համատեղ համագործակցային և (կամ) ներդրումային ծրագրերի իրագործման կարևորությունը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, համատեղ ծրագրեր)՝

հանձնարարում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք) սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից՝

1. Անդամ պետություններին համատեղ նախագծերի իրագործման դեպքում՝

ա) հաշվի առնել.

թեթև արդյունաբերության ճյուղում արտադրությունների արդիականացմանն ու նոր արտադրությունների յուրացմանն ուղղված՝ անդամ պետությունների կողմից իրագործվող և իրագործման համար նախատեսվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ Միության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները.

անդամ պետությունների թեթև արդյունաբերության արտադրանք արտադրողների, թեթև արդյունաբերության արտադրության ժամանակ օգտագործվող գյուղատնտեսական, կաշվե և քիմիական հումք (քիմիական մանրաթելեր և թելեր, քիմիական մանրաթելերից գործվածքներ) արտադրողների (այսուհետ՝ թեթև արդյունաբերության արտադրանք արտադրողներ) և նրանց կողմից արտադրվող արտադրանքի վերաբերյալ Միության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները.

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության 2015 թվականի մարտի 31-ի թիվ 647 հրամանով հաստատված՝ Թեթև արդյունաբերության ճյուղում արտադրանքի ներմուծումը փոխարինելու միջոցառումների պլանը (այսուհետ՝ ներմուծումը փոխարինելու միջոցառումների պլան).

ըստ հավելվածով սահմանված ցանկի թեթև արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման համար անդամ պետությունների արդյունաբերական ներուժն օգտագործելու հնարավորության վերաբերյալ առաջարկները.

բ) ուսումնասիրել արդյունաբերական կոոպերացիայի խթանմանը և համատեղ ծրագրերի իրագործմանն ուղղված միջոցների կիրառումն ապահովելու հնարավորությունը, այդ թվում հետևյալի միջոցով՝

միջազգային բանկերի կողմից համատեղ ծրագրերի մասնակիցներին վարկավորման հատուկ պայմանների տրամադրում.

Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ստեղծմանը և զարգացմանը փոքր և միջին ձեռնարկատիրության տնտեսավարող սուբյեկտների մասնակցության ապահովում՝ համատեղ ծրագրերի իրագործման մեջ դրանց ներգրավելու նպատակով.

անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության և համատեղ ծրագրերի իրագործման ոլորտում վարչական խոչընդոտների հայտնաբերում և վերացում.

գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ուղարկել Միության մարմինների կողմից համատեղ ծրագրերի իրագործմանը նպաստող ակտեր ընդունելու առաջարկներ՝ անդամ պետությունների կողմից այդպիսի ծրագրերի իրագործման ժամանակ Հանձնաժողովի կողմից համակարգողական և խորհրդատվական բնույթի աջակցության համար (անհրաժեշտության դեպքում).

դ) մինչև 2017 թվականի մարտի 1-ը Հանձնաժողով ներկայացնել առաջարկներ համատեղ ծրագրերում, այդ թվում՝ ներմուծումը փոխարինելու միջոցառումների պլանով նախատեսված ծրագրերում, թեթև արդյունաբերության արտադրանք արտադրողների մասնակցության մասին:

2. Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը՝ անդամ պետությունների՝ Հանձնաժողով ներկայացված առաջարկների հիման վրա, մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ուսումնասիրել ներմուծումը փոխարինելու միջոցառումների պլանով նախատեսված ծրագրերում այլ անդամ պետությունների թեթև արդյունաբերության արտադրանք արտադրողների մասնակցության հնարավորության հարցը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 27 հանձնարարականի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան