Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2013-27.06.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.352
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.08.2011
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11711405

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 օգոստոսի 2011 թ.

N 137-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ, ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 14-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 1668-Ն որոշմամբ սահմանված հավելված N 2-ի 65-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման ընթացակարգը` համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելված N 2-ի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնների գնահատման չափանիշները` համաձայն հավելված N 3-ի:

 

Նախարար

Վ. Վարդանյան

 

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2011 թվականի օգոստոսի 9-ի

N 137-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգն ու պայմանները:

2. Հիմնարկի աշխատողներն ընտրվում են մրցութային կարգով (բացառությամբ սպասարկման անձնակազմի): Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է Հիմնարկը:

3. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

4. Մրցույթ չի անցկացվում Հիմնարկի աշխատողի ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու դեպքում: Հիմնարկի աշխատողի ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի նկատմամբ ներկայացվող չափանիշները և պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

6. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորություների իրականացմանը,

3) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից,

5) որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ որը զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

6) որը նախորդ երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

7. Մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքներն իրականացնում է Հիմնարկի աշխատակազմը:

8. Սույն կարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Հիմնարկի տնօրենն է:

9. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Հիմնարկի կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

10. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույցի:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ` Հայտարարություն) հրապարակում է Հիմնարկը:

12. Հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև համացանցում` Հիմնարկի պաշտոնական կայքում:

13. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ,

2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել,

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը,

4) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը),

5) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները),

6) թափուր պաշտոնի համար սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը,

7) Հիմնարկի աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

14. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Հիմնարկի աշխատակազմ ներկայացնում են՝

1) գրավոր դիմում (տրվում է Հիմնարկի տնօրենի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին)` համաձայն N 1 ձևի,

2) ինքնակենսագրություն,

3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը,

5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

6) հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին` թափուր պաշտոնին ներկայացվող չափանիշներին համապատասխան,

7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,

8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,

9) մեկ լուսանկար 3X4 չափսի,

10) անձնագրի պատճենը,

11) երկու բնութագիր (երաշխավորագիր),

12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:

15. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

16. Հիմնարկի աշխատակազմը քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:

17. 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է: Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Հանձնաժողովին, որը դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:

18. Հիմնարկի աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններին հարցում կատարելու միջոցով տեղեկանք է ստանում մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած քաղաքացիների դատվածության վերաբերյալ:

19. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով Հիմնարկի աշխատակազմում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյան:

20. Մատյանում առնվազն նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը: Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերն աշխատակազմի կողմից ընդունվելու օրը:

21. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

22. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին գրավոր տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

22.1. Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, ինչի մասին գրավոր տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

(22.1-ին կետը լրաց. 25.03.13 N 92-Ն)

22.2. Եթե մրցույթը սույն կարգի 22.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

(22.2-րդ կետը լրաց. 25.03.13 N 92-Ն)

23. Հիմնարկի աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն կարգի 21-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է Հանձնաժողովին:

24. Հանձնաժողովի նախագահը Հիմնարկի աշխատակազմից ստանում է Հանձնաժողովի կնիքը, Հիմնարկի կողմից սահմանված կարգով հաստատված տվյալ թափուր պաշտոնի նկարագիրը:

25. Հանձնաժողովը, մինչև հարցազրույցի փուլի սկիզբը գումարած նիստում կայացնում է համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու համար դիմած, հարցազրույցի փուլ անցած և ներկա մասնակիցների ցուցակը հաստատելու մասին:

26. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է Հիմնարկի տնօրենին:

27. Մրցույթն անցկացվում է Հայտարարության մեջ նշված ժամկետում:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

28. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույցի:

29. Մրցույթի փաստաթղթային փուլն անցկացնում է Հիմնարկի աշխատակազմը:

30. Մրցույթի փաստաթղթային փուլում քննության է առնվում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը:

31. Քաղաքացին չի մասնակցում մրցույթի հարցազրույցի փուլին`

1) եթե առկա է սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը,

2) և (կամ) քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված գնահատման չափանիշներին (ըստ միավորների)` համաձայն որոնց պաշտոնի համար ներկայացված պահանջներն ընդհանուր միավորների չափանիշներով պետք է լինեն 75 և ավելի բարձր միավոր:

32. Հարցազրույցի փուլին`

1) հրավիրվում են միայն սույն կարգի 31-րդ կետում նշված պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած մասնակիցները` էլեկտրոնային փոստի միջոցով.

2) չանցած մասնակիցներն էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում են մրցույթի հարցազրույցի փուլ չանցնելու մասին:

33. Մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց` տվյալ պաշտոնի համար հաստատված դրույթների (չափանիշների և պայմանների) շրջանակներում:

34. Հարցազրույցն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

35. Մասնակիցը հարցազրույցին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը, որից հետո մասնակիցը մուտք է գործում մրցույթի անցկացման սենյակ:

36. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է մրցույթի հարցազրույցի փուլի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

37. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

38. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է տվյալ թափուր պաշտոնի համար սահմանված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

39. Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով մասնակցին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:

40. Հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով նրա անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

41. Արձանագրությունը ստորագրվում է քարտուղարի, մրցույթի մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

42. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն: Յուրաքանչյուր մասնակցի համար նախօրոք պատրաստվում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ` համաձայն Ձև 2-ի: Յուրաքանչյուր քվեաթերթիկի վրա ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի տվյալ անդամը: Քվեաթերթիկները կնքվում են Հանձնաժողովի նախագահի կողմից Հանձնաժողովի կնիքով:

43. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

44. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո, բոլոր մասնակիցների ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները, հայտարարում մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

45. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) ստացել է (են) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ:

46. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` նրա մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

47. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Հիմնարկի տնօրենին:

48. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տալիս է եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է նշվեն`

1) Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը,

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները,

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

49. Եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը: Եզրակացությանը կից ներկայացվում են Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

50. Հանձնաժողովը հանձնման-ընդունման ակտով, Հիմնարկի աշխատակազմին է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կազմած և ընդունած հետևյալ փաստաթղթերը`

1) Հանձնաժողովի կնիքի ստացման մասին ստացականը,

2) մասնակիցների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

3) մրցույթի հարցազրուցի փուլի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը,

4) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները,

5) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը,

6) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը,

7) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

8) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

9) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը,

10) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը,

11) քվեաթերթիկները,

12) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը:

51. Հիմնարկի աշխատակազմը 50-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

52. Սույն կարգի 22-րդ, 22.1-ին, 26-րդ, 47-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվում է նոր մրցույթ:

(52-րդ կետը լրաց., փոփ. 25.03.13 N 92-Ն)

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

53. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց անմիջապես հետո` նույն օրը:

54. Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

55. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են.

1) Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:

56. Սույն կարգի 47-րդ կետով նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

57. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

58. Գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Հիմնարկը: Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Հիմնարկի աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն կարգի 50-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ներկայացնում է Հիմնարկի տնօրենին:

59. Հիմնարկի աշխատակազմը մրցույթի ավարտից հետո մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք: Բողոքը Հիմնարկը քննության է առնում այն Հիմնարկի աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` Հիմնարկի տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով: Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում Հիմնարկի այն աշխատակիցները, որոնք տվյալ մրցույթին մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ:

60. Գրավոր բողոքը քննության առնելիս` Հիմնարկի աշխատակազմն ըստ անհրաժեշտության կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

61. Բողոքը քննության առնելիս Հիմնարկի տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է հարցերին մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին,

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է (են) բողոքարկվել դատական կարգով:

62. Հիմնարկի աշխատակազմը սույն կարգի 57-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

63. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 57-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է Հիմնարկի տնօրենին:

64. Եզրակացությունը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնարկի տնօրենը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

65. Սույն կարգի 57-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 63-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև 61-րդ կետով նախատեսված որոշումը (որոշումները):

 

Ձև N 1

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության

«Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ»

պետական հիմնարկի տնօրեն

...........................................................................

..........................................................................

   (դիմողի անունը, հայրանունը,
 

........................................................................... 
   դիմողի հասցեն, հեռ., էլ-փոստի հասցեն)

...........................................................................
   (անձնագրի սերիան, համարը, երբ և ո՞ւմ կողմից է տրվել)

-ին

Ծնված`—————————————————————

   (օրը, ամիսը, տարին, վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցելու

————————————————————————————————————————

————————————————————————————————————————

թափուր պաշտոնի լրիվ անվանումը

 

թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին:

 

Սույնով հայտնում եմ, որ`

 

1. Հայերենին .................................................................................:

   տիրապետում եմ, չեմ տիրապետում

 

2. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ———————————

   ճանաչվել եմ, չեմ ճանաչվել
 

3. Ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը

 

խոչընդոտող հիվանդություններից որևէ մեկով               ——————————————

    տառապում եմ, չեմ տառապում

 

4. Տիրապետում եմ համակարգչային հետևյալ ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)`

 

և ———————— ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 ունեմ, չունեմ

 

5. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

 

1) ..............................................................................................................................................................

2)..............................................................................................................................................................

3)..............................................................................................................................................................

 (տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

 

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

 

——————————————————————————————————-——————————

——————————————————————————————————-——————————

——————————————————————————————————-——————————

——————————————————————————————————-——————————

——————————————————————————————————-——————————

մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող`............................

 « .........» ................................ 20  թ.

 ստորագրություն

 

 

Ձև N 2

 

 Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ 

Մասնակից ---------------------------------------------- 

(անուն, հայրանուն, ազգանուն)


 

 Կողմ

 Դեմ

 

 

 

 


Հանձնաժողովի անդամ ------------------ ---------------------------

 

 (անուն, ազգանուն)

 (ստորագրություն)

  
Հանձնաժողովի նախագահ ---------------------- ----------------------

 

 (անուն, ազգանուն)

 (ստորագրություն)

 

Կ. Տ.

 

(հավելվածը լրաց., փոփ. 25.03.13 N 92-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2011 թվականի օգոստոսի 9-ի

N 137-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում Է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 1668-Ն որոշումով (այսուհետ` Որոշում), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են` Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ), հասարակական կազմակերպությունների կողմից:

4. 3-րդ կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,

2) Հիմնարկի այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

5. Մինչև Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հիմնարկ ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հիմնարկի աշխատակազմի միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

6. Հիմնարկի աշխատակազմը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

7. Հանձնաժողովը կազմվում է պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ,

1) երկու թեկնածու` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչներ,

2) երկու թեկնածու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ,

3) մեկ թեկնածու` Հիմնարկի տնօրենի ներկայացուցիչ,

4) մեկ թեկնածու` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ:

8. Հիմնարկի աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

9. Եթե ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 7-րդ կետում նշված հարաբերակցությունը:

10. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հիմնարկի տնօրենի հրամանով: Նույն հրամանով Տնօրենը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

11. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

12. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:

13. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հիմնարկի տնօրենի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Հանձնաժողովի խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրույթներից:

15. Հանձնաժողովը`

1) Հիմնարկի աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, Հանձնաժողովի կնիքը,

2) հրապարակում է մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը,

3) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

4) գնահատման արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում,

5) ամփոփում է մրցույթի արդյունքները,

6) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ,

7) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները,

8) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն Հիմնարկի տնօրենին,

9) Հիմնարկի աշխատակազմին հանձնում է կնիքը և մրցութային փաթեթը,

10) իրականացնում է Որոշումով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

17. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

19. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Հիմնարկի տնօրենին: Տնօրենն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

20. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

2) վարում է Հանձնաժողովի նիստերը,

3) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

4) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,

5) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

21. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

2) բացատրում է մասնակիցներին հարցազրույցի փուլի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

22. Հանձնաժողովի անդամը`

1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,

2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին,

3) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում,

4) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

6) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովը կնիքը, մրցութային փաթեթը Հիմնարկի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

24. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 3

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2011 թվականի օգոստոսի 9-ի

N 137-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնների գնահատման չափանիշները` պետական հիմնարկի տնօրենի կողմից հաստատված յուրաքանչյուր պաշտոնի նկարագրի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ

1) կրթության համար` 20 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 30 միավոր:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ

1) կրթության համար` 15 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 30 միավոր:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետի տեղակալ

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 35 միավոր:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 35 միավոր:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի ճարտարագետ

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 40 միավոր:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի պետ

1) կրթության համար` 15 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 30 միավոր:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի իրավաբան

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 40 միավոր:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի գնումների գլխավոր մասնագետ

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 35 միավոր:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի գնումների մասնագետ

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 40 միավոր:

11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ

1) կրթության համար` 15 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 30 միավոր:

12. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի պետի տեղակալ

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 35 միավոր:

13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի հաշվապահ

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 40 միավոր:

14. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի տնտեսագետ

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 40 միավոր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2013, N 179-Ն 27.06.2013, N 137-Ն
25.03.2013, N 92-Ն 12.05.2013, N 137-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան