Գլխավոր տեղեկություն
Համար
N 984-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.07.26/16(24) Հոդ.236.9
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.07.2013
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013307

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հուլիսի 2013 թ.

N 984-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579 որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետի դ) ենթակետը. 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Այվազյանին և իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

  Ա. Աշոտյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի

2013 թվականի հուլիսի 23-ի

N 984-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2013-2014 ԹԹ. ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցները (այսուհետ` դպրոց) լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններ են և իրականացնում են մշակութային կրթություն` նպաստելով երեխաների գեղագիտական զարգացմանը:

2. Մշակութային կրթությունը, լինելով սոցիալ-մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, ապահովում է ՀՀ բնակվող երեխաների կրթության իրավունքը, օժանդակում է դպրոցների նյութատեխնիկական բազաների ամրապնդմանը, ձևավորում է պետական պատվերի շրջանակներում սովորողների ցանկը:

3. Օրինակելի ուսումնական պլանների առկայությունը ստեղծում է միասնական դաշտ և անհրաժեշտ նախապայման է դասավանդման գործընթացի կազմակերպման համար` հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի ընդունակություններն ու առանձնահատկությունները:

4. Յուրաքանչյուր օրինակելի ուսումնական պլանի «պարզաբանումներ» հատվածում ներկայացված է տվյալ մասնագիտության ուսուցման կազմակերպման գործընթացը:

5. Հայաստանի Հանրապետությունում դպրոցներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է 34-40 շաբաթ: Աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները սահմանվում են ՀՀ ԿԳ նախարարության կողմից` պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ժամանակացույցին համապատասխան: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից` կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ /հանգստյան օրը` կիրակի/:

6. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են` անհատական և խմբակային պարապմունքները դպրոցներում` անհատական դասի տևողությունը` 45, խմբակայինը` 40 րոպե:

7. Սովորողների առաջադիմությունը գնահատվում է 10 միավորի համակարգով:

8. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականներից ձևավորվում է I կիսամյակի, իսկ տարեվերջի փոխադրական ստուգարքների ու քննությունների արդյունքով` II կիսամյակի և տարեկան ամփոփիչ գնահատականը:

 

Աղյուսակ 1

 

ԴԱՇՆԱՄՈՒՐ

(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

1.

Դաշնամուր

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

I, II, III, V, VI

IV, VII

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV, V, VI

VII

3.

Երաժշտական գրականություն

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

V,
VI, VII

---

4.

Երգչախումբ կամ համույթ

1.0

1.0

1.0

1.0

2.0

2.0

2.0

IV, V,
VI, VII

---

5.

Ընտրովի

---

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

----

Ընդամենը

4.5

5.0

5.5

7.0

8.0

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. «Դաշնամուր» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, նվագակցություն, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: Ընտրովի առարկայի դասաժամի 0.5 ժամը II–VII դասարաններում նպատակահարմար է տրամադրել թերթից ընթերցմանը, իսկ մյուս 0.5-ը ժամը` III-IV դասարաններում դաշնամուրի համույթին /անսամբլ/, V-VII դասարաններում` նվագակցության ուսուցմանը:

5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական և իլյուստրատորական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ.

ա. «ընտրովի» առարկայի ցանկից` դաշնամուրի համույթի /անսամբլ/ նվագակցության համար.

բ. դաշնամուրի կոնցերտների կատարման համար.

գ. համույթների կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:

7. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

8. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 2

 

ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ

(Ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)

 

(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

   

1.

Երաժշտական գործիք

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

2.0

I, II, III, V, VI

IV, VII

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV, V, VI

VII

3.

Երաժշտական գրականություն

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

V, VI, VII

---

4.

Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ

1.0

1.0

1.0

1.0

2.0

2.0

2.0

IV, V, VI, VII

---

5.

Ընտրովի

---

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

----

Ընդամենը

4.5

5.0

5.5

7.0

8.0

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. Ալտի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարանից (մինչ այդ սովորողը ուսումնառում է ջութակի դասարանում): Կոնտրաբասի դասարանում ուսումը նպատակահարմար է սկսել V կամ VI դասարաններից (մինչ այդ սովորողը ուսումնառում է թավջութակի դասարանում):

3. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբակային:

4. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

5. «Ընտրովի» առարկաներն են` դաշնամուր, թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:

6. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

7. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.

բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:

8. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.

1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ, համույթ/.

2) 20-30 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/:

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը:

9. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

10. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

11. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրուրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 3

 

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(Դասական, ժողովրդական, էստրադային)

 

(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

 V

   

1.

Մեներգեցողություն

1.5

1.5

1.5

2.0

2.0

I, II, IV

III , V

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV

V

3.

Երաժշտական գրականություն

---

1.5

1.5

1.5

1.5

III , IV, V

---

4.

Երգչախումբ կամ համույթ

---

1.0

2.0

2.0

2.0

III , IV, V

---

5.

Դաշնամուր

1.0

1.0

1.0

1.0

1.0

III , IV, V

---

Ընդամենը

4.0

6.5

7.5

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «մեներգեցողություն» առարկայի համար.

բ. երգչախմբերի կամ համույթների խմբակային և միացյալ պարապմունքների համար:

6. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբակային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:

8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

 

Աղյուսակ 4

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(Դասական, ժողովրդական, էստրադային)

 

(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի անվանում

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

   

1.

Մեներգեցողություն

1.5

1.5

1.5

1.5

1.5

2.0

2.0

I, II, III, IV, V, VI

VII

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV,V, VI

VII

3.

Երաժշտական գրականություն

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

V, VI, VII

---

4.

Երգչախումբ կամ համույթ

---

1.0

1.0

1.0

2.0

2.0

2.0

IV, V, VI, VII

---

5.

Դաշնամուր

1.0

1.0

1.0

1.0

1.0

1.0

1.0

III, IV, V, VI, VII

---

Ընդամենը

4.0

5.0

5.0

6.5

7.5

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. «Մեներգեցողություն» և «դաշնամուր» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «երգչախումբ կամ համույթ» առարկաներինը` խմբակային:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «մեներգեցողություն» առարկայի համար.

բ. երգչախմբերի կամ համույթների խմբակային և միացյալ պարապմունքների համար:

6. Երգչախմբի խմբավարի համար սահմանել մեկ միավոր` 20-30 սովորողի դեպքում: Ավելի մեծ երգչախմբի կազմի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

7. Երաժշտական և արվեստի դպրոցներում «մեներգեցողություն» առարկայի և խմբակային պարապմունքների 1 դասաժամը սահմանել 40 րոպե:

8. Երկրորդ գործիք ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 5

 

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

 

(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի
անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

 V

   

1.

Երաժշտական գործիք

2.0

2.0

2.0

2.0

2.0

I, II, IV

III, V

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV

V

3.

Երաժշտական գրականություն

---

1.5

1.5

1.5

1.5

III, IV, V

---

4.

Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ

1.0

1.0

2.0

2.0

2.0

III, IV, V

---

5.

Ընտրովի

---

1.0

1.0

1.0

1.0

III, V

----

Ընդամենը

4.5

7.0

8.0

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբակային:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:

5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.

բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:

7. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.

1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ/.

2) 20-30 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/։

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 6

 

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

 

(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի
անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

   

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

   

I

II

III

IV

 V

VI

VII

   

1.

Երաժշտական գործիք

1.5

1.5

2.0

2.0

2.0

2.0

2.0

I, II, III, V, VI

IV, VII

2.

Սոլֆեջիո

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

1.5

II, III, IV, V, VI

VII

3.

Երաժշտական գրականություն

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

V, VI, VII

---

4.

Նվագախումբ, համույթ կամ երգչախումբ

1.0

1.0

1.0

1.0

2.0

2.0

2.0

IV, V, VI, VII

---

5.

Ընտրովի

---

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

----

Ընդամենը

4.0

4.5

5.5

7.0

8.0

8.0

8.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. «Երաժշտական գործիք» և «ընտրովի» առարկաների ուսուցումը (դաս) կազմակերպվում է անհատական, իսկ «սոլֆեջիո», «երաժշտական գրականություն» և «նվագախումբ, համույթ կամ երգչախումբ» առարկաներինը` խմբակային:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` թերթից ընթերցում, համույթ /անսամբլ/, կոմպոզիցիա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:

5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ամսական 2 դասաժամ համույթների, երգչախմբերի, նվագախմբի միացյալ պարապմունքների համար.

3) կոնցերտմայստերական ժամեր` մեկ սովորողին կամ խմբին տրամադրվող ժամաքանակը սահմանելով շաբաթական 0.5-ից մինչև 1.0 ժամ`

ա. «երաժշտական գործիք» առարկայի համար.

բ. համույթների, նվագախմբերի կամ երգչախմբերի խմբակային և միացյալ պարապմունքների համար:

7. Ելնելով նվագախմբի կամ երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանել ղեկավարի միավոր.

1) 10-12 սովորողի դեպքում` մեկ միավոր /նվագախումբ/.

2) 20-30 սովորողի դեպքում` մեկ միավոր /երգչախումբ/։

Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համապատասխանաբար ավելացնել միավորների թիվը:

8. Երկրորդ գործիք կամ երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար:

9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

10. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երաժշտական կամ արվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 7

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

 

(10 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

   

1.

Գծանկար

3.0

3.0

4.0

4.0

II, III

IV

2.

Գունանկար

3.0

3.0

3.0

3.0

II, III

IV

3.

Կոմպոզիցիա
(ստեղծագործական թեմատիկ նկարչություն)
հաստոցային/կիրառական

2/1

2/1

2/1

2/1

II, III

IV

4.

Քանդակ կամ դեկորատիվ-կիրառական արվեստ

2.0

2.0

1.0

1.0

II, III

IV

5.

Արվեստի պատմություն

1.0

1.0

1.0

1.0

IV

---

6.

Ընտրովի

1.0

1.0

1.0

1.0

II, IV

---

Ընդամենը

13.0

13.0

13.0

13.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է IV դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է IV դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

 2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

 3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:

 4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: Ընտրովի առարկայի դասաժամի 0.25-ը I-IV դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:

5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի, քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.

3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:

7. Դպրոցներում կարող են գործել մինչև 10 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

8. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ գեղարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 8

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

 

(Մինչև 10 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

   

1

Կերպարվեստի հիմունքներ
և նկարչություն

2.0

2.0

2.0

-

-

-

-

III

 

2.

Կիրառական արվեստ

2.0

2.0

2.0

-

-

-

-

III

 

3.

Ծեփագործություն

2.0

2.0

2.0

-

-

-

-

III

 

4.

Գծանկար

---

---

---

3.0

3.0

4.0

4.0

IV, V, VI

VII

5.

Գունանկար

---

---

---

3.0

3.0

3.0

3.0

IV, V, VI

VII

6.

Կոմպոզիցիա
(ստեղծագործական
թեմատիկ նկարչություն)հաստոցային/կիրառական

---

---

---

2/1

2/1

2/1

2/1

IV, V, VI

VII

7.

Քանդակ կամ
կիրառական արվեստ

---

---

---

2.0

2.0

1.0

1.0

IV, V, VI

VII

8.

Արվեստի պատմություն

---

---

--

1.0

1.0

1.0

1.0

V, VI, VII

----

9.

Ընտրովի

0.5

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

--

Ընդամենը

6.5

6.5

7.0

13.0

13.0

13.0

13.0

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 4, 5, 6, 7, 8-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

3. Դպրոցի հայեցողությամբ «կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:

4. «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, ճեպանկար բնորդից, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության: «Ընտրովի» առարկայի դասաժամի 0.25-ը III-VI դասարաններում նպատակահարմար է տրամադրել «ճեպանկար բնորդից» առարկային:

5. Խմբակային պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում այն կարող է բաղկացած լինել մինչև 5 սովորողից:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) ժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) ժամեր բնորդի վարձատրության համար` ոչ ավելի քան յուրաքանչյուր առարկային տրամադրվող ժամաքանակի 30%-ը.

3) մանկավարժական աշխատանքի լրացուցիչ 56 ժամ` պլեներային դասերն ըստ խմբերի անցկացման համար: Այդ դասաժամերը կարող են օգտագործվել ուսումնական տարվա տարբեր ժամանակահատվածներում:

7. Դպրոցներում կարող են գործել մինչև 8 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

8. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ գեղարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 9

 

ՊԱՐԱՐՎԵՍՏ

 

(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի
անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

 

1.

Դասական պար

3.0

4.5

4.5

4.5

4.5

II, III, IV

V

2.

Հայկական պար

--

3.0

3.0

3.0

3.0

 III, IV

V

3.

Ժամանակակից պարահանդեսային պար

---

---

1.5

1.5

1.5

III, IV

V

4.

Պատմակենցաղային պար

---

1.5

---

---

---

II

--

5.

Ժողովուրդներին բնորոշ բեմական պար

---

---

1.5

1.5

1.5

III, IV

V

6.

Ռիթմիկա

1.0

1.0

---

---

---

 II

--

7.

Մարմնամարզություն
/պարտեր/

1.0

---

---

---

---

--

--

8.

Երաժշտության գրագիտություն
և ունկնդրում

1.0

0.5

0.5

0.5

0.5

V

--

9.

Արվեստի պատմություն

---

1.0

1.0

1.0

1.0

V

--

10.

Բեմական փորձառություն
/պրակտիկա/

0.5

0.5

0.5

0.5

0.5

--

--

Ընդամենը

6.5

12.0

12.5

12.5

12.5

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքներն ու քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 9-ի 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում` 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:

6. Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.

1) սույն ուսումնական պլանի աղյուսակ 9-ի 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին հավասար.

2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:

7. 5-ամյա կրթության դեպքում` III, IV, V դասարաներում խմբի համալրման դեպքում «հայկական պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):

8. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր աշակերտին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:

9. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

10. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելու հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ պարարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 10

 

ՊԱՐԱՐՎԵՍՏ

 

(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

   

1.

Դասական պար

-

--

4.5

4.5

4.5

4.5

4.5

III, IV, V, VI

VII

2.

Հայկական պար

 

---

3.0

3.0

3.0

3.0

3.0

 III, IV, V, VI

VII

3.

Ժամանակակից պարահանդեսային
պար

---

---

---

---

1.5

1.5

1.5

V, VI

VII

4.

Պատմակենցաղային պար

---

---

1.5

1.5

     

III, IV

--

5.

Ժողովուրդներին բնորոշ բեմական պար

---

---

---

1.5

1.5

1.5

1.5

IV, V, VI

VII

6.

Ռիթմիկա և պար

4.0

4.0

---

---

---

---

---

 II

--

7.

Մարմնամարզություն

1.0

1.0

---

---

---

---

---

II

--

8.

Երաժշտության գրագիտություն և ունկնդրում

1.0

1.0

1.0

0.5

0.5

0.5

0.5

VI

--

9.

Արվեստի պատմություն

---

---

--

1.0

1.0

1.0

1.0

V, VI, VII

--

10.

Բեմական փորձառություն
/պրակտիկա/

---

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

--

--

Ընդամենը

6.0

6.5

10.5

12.5

12.5

12.5

12.5

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 10-ի 10-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի կամ պարարվեստի դպրոցների տնօրինությանը:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Դասական պար», «հայկական պար», «ժամանակակից պարահանդեսային պար», «պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «ռիթմիկա և պար», «մարմնամարզություն /պարտեր/» «երաժշտության գրագիտություն և ունկնդրում» և «արվեստի պատմություն» առարկաների խմբերում` 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

5. Ուսումնական պլանի դասաժամերից բացի` անհրաժեշտ է մանկավարժական աշխատանքի ժամեր նախատեսել նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար:

6. Ուսումնական պլանի կատարման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նվագակցության ժամեր.

1) սույն ուսումնական պլանի աղյուսակ 10-ի թիվ 1-6-րդ կետերի առարկաների` խմբակային և «Բեմական փորձառություն» առարկայի անհատական պարապմունքների շաբաթական դասաժամերին համահավասար.

2) նախաելույթային միացյալ պարապմունքների համար:

7. 7-ամյա կրթության դեպքում` V, VI, VII դասարաններում խմբի համալրման դեպքում «հայկակաան պար» և «ժամանակակից պարահանդեսային պար» առարկաների շաբաթական դասաժամերի գումարային քանակը` 4.5 ժամ, դպրոցի մանկավարժական խորհրդի թույլտվությամբ կարող է տրամադրվել այդ առարկաներից որևէ մեկի ուսուցմանը` ըստ սովորողների նախասիրության (համապատասխանաբար մյուսը բացառելով ուսումնական պլանից):

8. Դպրոցի ֆինանսական հնարավորությունից ելնելով և հիմնադրի կողմից հաստատված ուսման վարձի լրավճարով կարող է պլանավորվել յուրաքանչյուր սովորողին շաբաթական 0.5-1.5 ժամ «ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկայի ցանկը` երաժշտական գործիք, մեներգեցողություն, ստեպ, դերասանի վարպետություն և այլն:

9. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

10. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի կամ պարարվեստի դպրոցներում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 11

 

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

 

(9 տարեկան և բարձր տարիքում դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

   

1.

Դերասանի վարպետություն

2.0

2.0

2.0

3.0

3.0

II, III, IV

V

2.

Բեմական խոսք

1.0

1.0

1.0

0.5

0.5

II, III, IV

V

3.

Բեմական շարժում

---

1.0

1.0

1.0

1.0

---

---

4.

Արվեստի պատմություն

---

1.0

1.0

1.0

1.0

III, V

---

5.

Պար

--

1.0

1.0

1.0

1.0

III, V

---

6.

Ռիթմիկա

1.0

---

---

---

 

---

---

7.

Երաժշտական գրականություն և ունկնդրում

1.0

0.5

0.5

0.5

0.5

V

---

8.

Բեմական փորձառություն /պրակտիկա/

0.5

0.5

0.5

0.5

0.5

---

---

9.

Ընտրովի

1.0

1.0

1.0

1.0

1.0

III, V

---

Ընդամենը

6.5

8.0

8.0

8.5

8.5

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է V դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է V դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 11-ի 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:

3. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսքը, տիկնիկային թատրոն, պար և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:

4. Խմբակային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

5. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:

6. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:

7. Դպրոցներում կարող են գործել մինչև 9 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

8. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

 

Աղյուսակ 12

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

 

(Մինչև 9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

N

Առարկայի անվանումը

Դասաժամերի քանակը
/շաբաթական/

Ստուգարք

Քննություն

Դասարաններ

I

II

III

IV

V

VI

VII

   

1.

Դերասանի վարպետություն

2.0

2.0

2.0

2.0

2.0

3.0

3.0

II, III, V, VI

IV, VII

2.

Բեմական խոսք

1.0

1.0

1.0

0.5

0.5

0.5

0.5

 II, III, V, VI

IV, VII

3.

Բեմական շարժում

---

---

---

1.0

1.0

1.0

1.0

---

---

4.

Արվեստի պատմություն

---

---

--

1.0

1.0

1.0

1.0

V, VII

---

5.

Պար

--

---

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

 

6.

Ռիթմիկա

1.0

1.0

--

--

--

--

--

---

---

7.

Երաժշտության գրագիտություն և ունկնդրում

---

---

0.5

0.5

0.5

0.5

0.5

VII

---

8.

Բեմական փորձառություն /պրակտիկա/

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

---

---

9.

Ընտրովի

0.5

1.0

1.0

1.0

1.0

1.0

1.0

IV, VII

 

Ընդամենը

5.0

5.5

6.0

7.5

7.5

8.5

8.5

   

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1. Աղյուսակի 1, 2, 3, 4-րդ կետերը ներառում են դասաժամերի այն նվազագույն քանակը, որը պարտադիր է VII դասարանի տարեվերջի ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցելու համար: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է VII դասարանի ստուգարքները և քննությունները հանձնած սովորողներին:

2. Բոլոր առարկաները նախատեսվում է ուսուցանել խմբակային պարապմունքների եղանակով, բացառությամբ սույն ուսումնական պլանի աղյուսակ 12-ի 9-րդ կետի` «բեմական փորձառություն» առարկայի, որն անհատական պարապմունք է և պլանավորված է յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: «Բեմական փորձառություն» առարկայի դասաժամերի ընդհանուր քանակի բաշխման իրավունքը տրվում է արվեստի դպրոցների տնօրինությանը:

3. Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

4. «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, երգեցողություն, գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, պար և այլն: Այս ցանկը կարող է ընդլայնվել` ըստ անհրաժեշտության:

5. Խմբակային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 աշակերտ «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

6. «Բեմական փորձառություն /պրակտիկա/» առարկայով նախատեսված մանկավարժական աշխատանքի ժամերը պլանավորվում են մեկ սովորողի համար շաբաթական 0.5 դասաժամի չափով: Դպրոցների տնօրինությանը տրվում է այդ դասաժամերի ընդհանուր քանակը բաշխելու իրավունքը:

7. Ուսումնական պլանի դասաժամերից բացի նախատեսվում է նաև`

1) փորձաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար.

2) նվագակցողի հաստիք ընտրովի առարկաների /բացի դաշնամուր, ակորդեոն, տավիղ, կիթառ գործիքների/ համար:

8. Դպրոցներում կարող են գործել մինչև 7 տարեկան երեխաների համար նախապատրաստական դասարաններ, որոնց առարկաների ընտրությունը կատարվում է ծնողի և երեխայի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով:

9. Առավել շնորհալի և կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտները կարող են ուսումը շարունակել արվեստի դպրոցում: Առարկաների ընտրությունը կատարվում է շրջանավարտի ցանկությամբ և/կամ հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ` վճարովի հիմունքներով: