Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2013-29.11.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.04.28/4(46) Հոդ.97
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2009
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

26 հունվարի 2009 թ.
ք. Երևան

  N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Գևորգյան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման
նախարարի
2009 թ. հունվարի 26-ի
N 05-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Համայնքային ծառայողների գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան)` համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին կադրային գործի վարման համար անհրաժեշտ տեղեկությունների ամբողջականությունն է:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած մարմին) համապատասխան քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) տրամադրած տեղեկությունների հիման վրա վարում է միասնական գրանցամատյանը, որում պարունակվող տեղեկությունները թարմացվում են սույն կարգով սահմանված ժամկետներում:

(2-րդ կետը լրաց. 21.07.09 N 13-Ն, փոփ. 29.05.13 N  2-Ն)

3. Գրանցամատյանը չի հրապարակվում:

4. Գրանցամատյանում գրանցելու հիմք է հանդիսանում անձին օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոնում նշանակելը, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը:

5. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան աշխատակազմերի հաստիքացուցակների և անձնական գործերի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալների հիման վրա:

6. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) համայնքային ծառայության պաշտոններ.

2) համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք.

3) համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք:

7. «Համայնքային ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) համապատասխան աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների անվանումները (այդպիսիք նախատեսված լինելու դեպքում).

2) համապատասխան աշխատակազմերի` օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին հաստիքացուցակը (ամսաթիվը, ամիսը, տարին).

3) համապատասխան աշխատակազմերի հաստիքային միավորների քանակը` ըստ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի.

4) համայնքային ծառայության պաշտոնների անվանումները և ծածկագրերը.

5) համապատասխան աշխատակազմերի հաստիքային միավորների ընդհանուր քանակը և հաստիքային միավորների քանակը ըստ համայնքային ծառայության պաշտոն չհամարվող հաստիքների:

(7-րդ կետը փոփ. 29.05.13 N  2-Ն)

8. «Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) համապատասխան ստորաբաժանման անվանումը (նախատեսված լինելու դեպքում).

2) զբաղեցրած պաշտոնի անվանումը, պաշտոնի անձնագրի ծածկագիրը.

3) պաշտոնի նշանակման հիմքը (համայնքի ղեկավարի որոշում, աշխատակազմի քարտուղարի հրաման, ժամկետային աշխատանքային պայմանագիր), ամսաթիվը և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածը, որի հիմքով ընդունվել է պաշտոնի նշանակման մասին իրավական ակտը կամ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիրը.

4) անունը, հայրանունը, ազգանունը.

5) դասային աստիճանը և դրա շնորհման, իջեցման ամսաթիվը, ամիսը, տարին.

6) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին.

7) սեռը.

8) անձնագրի կամ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել).

9) բնակության վայրը (փոստային հասցեն).

10) հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը).

11) կրթության վերաբերյալ տվյալներ (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը և որակավորումը).

12) զինապարտությունը, զինվորական կոչումը.

13) գիտական աստիճանը (աստիճանը շնորհելու ամսաթիվը, ամիսը, տարին).

14) գիտական կոչումը (կոչումը շնորհելու ամսաթիվը, ամիսը, տարին).

15) խրախուսանքները (խրախուսանքի տեսակը և կիրառման ամսաթիվը, ամիսը, տարին),

16) կարգապահական տույժերը (տույժի տեսակը և կիրառման ամսաթիվը, ամիսը, տարին).

17) վերապատրաստումը (վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը, վերապատրաստման սկիզբը, վերապատրաստման ավարտը, ծրագրի անվանումը, վերապատրաստման մասին ավարտական փաստաթղթի համարը).

18) ատեստավորումը (ատեստավորման ամսաթիվը, ամիսը, տարին և ատեստավորման արդյունքը).

19) աշխատանքային ստաժը, այդ թվում` ընդհանուր, համայնքային ծառայության, պետական ծառայության, մասնագիտական աշխատանքային, քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններում, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժը, ինչպես նաև համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը.

20) կիսամյակային վերջին հաշվետվության ամսաթիվը, ամիսը, տարին։

21) ծանոթություն

(8-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N  2-Ն)

9. «Համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) համապատասխան ստորաբաժանման անվանումը (նախատեսված լինելու դեպքում).

2) զբաղեցրած պաշտոնի անվանումը, պաշտոնի անձնագրի ծածկագիրը.

3) անունը, հայրանունը, ազգանունը.

4) համայնքային ծառայության պաշտոնից ազատման կամ ժամկետային աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը և ամսաթիվը, ամիսը, տարին։

(9-րդ կետը փոփ. 29.05.13 N  2-Ն)

10. Գրանցամատյանում տեղեկությունները ներկայացվում են համապատասխան աշխատակազմի կողմից անմիջապես կամ համապատասխան մարզպետարանի միջոցով թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով` աշխատակազմի հաստիքացուցակի և սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տվյալների հիման վրա:

(10-րդ կետը խմբ. 29.05.13 N  2-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 29.05.13 N  2-Ն)

12. Համայնքային ծառայողների կողմից համայնքային ծառայությունն անցնելու հետ կապված տվյալների փոփոխությունները լիազորած մարմինը ներառում է գրանցամատյանում` համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու և անձնական գործերում կատարված փոփոխությունների համաձայն` հիմք ընդունելով գրանցման համար համապատասխան աշխատակազմի կողմից տրամադրված տեղեկությունները:

13. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար համապատասխան աշխատակազմերը լիազորած մարմին են ներկայացնում`

1) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տվյալները (Ձև N 1 և Ձև N 2)` պաշտոնը զբաղեցնելուց կամ պաշտոնից ազատվելուց հետո 15-օրյա ժամկետում.

2) սույն կարգի 12-րդ կետում նշված փոփոխությունները` դրանց ի հայտ գալուց հետո 15-օրյա ժամկետում.

3) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը` տվյալ տարվա համար գործող հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը:

14. (կետն ուժը կորցրել է 29.05.13 N  2-Ն)

15. Համապատասխան մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև համապատասխան աշխատակազմի քարտուղարի գրավոր հարցման հիման վրա լիազորած մարմինը նրանց տրամադրում է տվյալ աշխատակազմի վերաբերյալ գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

__________ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ

 

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Համայնքային ծառայության պաշտոնի

Պաշտոնի նշանակման

Անունը, հայրանունը, ազգանունը

Անվանումը

Անձնագրի ծածկագիրը

Հիմքը (որոշում, հրաման, պայմանագիր), նշել նաև «ՀԾՄ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը

Ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

1

           

2

           

3

           

4

           

5

           

 

Համայնքային ծառայության դասային աստիճանը

Ծննդյան ամսաթիվը, ամիսը,
տարին

Սեռը

Անձնագրի (փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի) տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել)

Բնակության վայրը

Դասային աստիճանը

Դասային աստիճանի շնորհման ամսաթիվը, ամիսը, տարին

Դասային աստիճանի իջեցման ամսաթիվը, ամիսը, տարին

8

9

10

11

12

13

14

             
             
             
             
             

 

Հեռախոսահամարները

Կրթության վերաբերյալ տվյալներ

Կրթությունը

Ուսումնական հաստատությունը

Ուսման սկիզբը

Ուսման ավարտը

Մասնագիտությունը

Որակավորումը

15

16

17

18

19

20

21

             
             
             
             
             

 

Զինապարտությունը

Զինվորական կոչումը

Գիտական աստիճանը (կոչումը)

Խրախուսանքները

Աստիճանը (կոչումը)

Շնորհման ամսաթիվը, ամիսը, տարին

Խրախուսանքի տեսակը

Խրախուսանքի կիրառման ամսաթիվը, ամիսը, տարին

22

23

24

25

26

27

           
           
           
           
           

 

Կարգապահական տույժերը

Վերապատրաստում

Ատեստավորումը

Կարգապահական տույժի տեսակը

Կարգապահական տույժի կիրառման ամսաթիվը, ամիսը, տարին

Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը

Սկիզբը

Ավարտը

Ծրագրի անվանումը

Վերապատրաստման մասին ավարտական փաստաթղթի համարը

Ամսաթիվը, ամիսը, տարին

Արդյունքը

28

29

30

31

32

33

34

35

36

                 
                 
                 
                 
                 

 

Աշխատանքային ստաժը

Վերջին կիսամյա-կային հաշվե-տվության ամսաթիվը, ամիսը, տարին

Ծանո-թություն

Ընդ-հանուր

Համայնքային ծառայության

Պետական ծառայության

Մասնա-գիտական

Քաղա-քական պաշտոն-ներում

Հայեցո-ղական պաշտոն-ներում

Քաղաքա-ցիական պաշտոն-ներում

Պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի

Համայնքի ավագանու անդամի աշխա-տանքային գործու-նեությամբ զբաղվելու ժամանա-կահատվածը

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

                     
                     
                     
                     
                     

Ձև N 2

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

__________ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ

 

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Պաշտոնի ծածկագիրը

Անունը, հայրանունը, ազգանունը

Ազատման հիմքերը (նշել «ՀԾՄ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի կոնկրետ մասը)

Ազատման ամսաթիվը, ամիսը, տարին

1

2

3

4

5

6

7

1

           

2

           

3

           

4

           

5

           

(հավելվածը լրաց. 21.07.09 N 13-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N  2-Ն)