ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
15 մարտի 2013 թ. |
N 111-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԻՄԵԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00465 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՌԻՄԵԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի մարտի 12-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 28-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 90-Ա հրամանի 1-ին կետով նշված «ՌԻՄԵԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԾ N 00465 լիցենզիայի գործողության կասեցումը 2013 թվականի մարտի 8-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|