ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
22 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
Գյուղատնտեսական արտադրանքի ԵՎ պարենի արտահանման նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրացման ու շուկայահանման քաղաքականության համակարգման մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրի 10-րդ կետին համապատասխան,
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետի հիման վրա, հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման առաջխաղացման արտասահմանյան փորձը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում համակարգման մեխանիզմները,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից՝
1. Արտահանման ներուժի զարգացման հեռանկարները սահմանելիս հաշվի առնել անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի երրորդ պետությունների շուկաներ արտահանումն ընդլայնելու վերաբերյալ այն առաջարկությունները, որոնք նախապատրաստվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անդամ պետությունների՝ երկրի և ճյուղային արտահանման առաջնահերթությունների վերաբերյալ տվյալների հիման վրա և տեղադրվում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
2. Յուրաքանչյուր տարի, 2016 թվականից սկսած, հունվարի 15-ից ոչ ուշ Հանձնաժողովին տեղեկացնել՝
անդամ պետություններում կիրառվող՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանմանն աջակցելու միջոցների և մեխանիզմների մասին՝ Հանձնաժողովի կողմից ամփոփ ուսումնասիրություն նախապատրաստելու նպատակով.
միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի մասնակցության ծրագրերի մասին՝ Հանձնաժողովի կողմից համակարգման միջոցով համատեղ միջոցառումներ կազմակերպելու նպատակով.
գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման առաջխաղացմանը վերաբերող բիզնես-առաքելությունների իրականացման ծրագրերի մասին՝ Հանձնաժողովի կողմից առաջիկա ժամանակահատվածի համար ամփոփ տեղեկատվություն նախապատրաստելու նպատակով:
3. Մյուս անդամ պետություններին և Հանձնաժողովին տեղեկացնել անդամ պետություններում իրականացված՝ արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի և պարենի միջազգային ու ներքին շուկաների վիճակն արտացոլող ուսումնասիրությունների արդյունքների մասին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|