Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.08/24(964).1 Հոդ.125
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2013
Ստորագրող մարմին
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 33013160

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 ապրիլի 2013 թ. 

ք. Երևան

N 4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման N 2 հավելվածի 23.1-ին ու 23.2-րդ կետերը և 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թվականի փետրվարի 6-ի ««Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, կազմը, մրցույթի անցկացման ընթացակարգը և յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 2-Ն հրամանի.

1) հավելված N 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին և 19.2-րդ կետերով.

«19.1. Եթե Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա Մրցույթը համարվում է չկայացած:

19.2. Եթե Մրցույթը սույն կարգի 19.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:».

2) հավելված N 2-ի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Սույն ընթացակարգի 19-րդ, 19.1-ին, 26-րդ, 27-րդ և 39-րդ կետերով նախատեսված դեպքերում հայտարարվում է նոր Մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարարի պաշտոնակատար

Հ. Ռոստոմյան