Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 493-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.21/46(986) Հոդ.214
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
19.06.2013
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813276

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունիսի 2013 թ.

թիվ 493-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1091-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 464-Ն որոշման 2-րդ կետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու կազմը, հիմնարկի յուրաքանչյուր պաշտոնի համար գնահատման չափանիշները սահմանելու մասին» թիվ 1091-Ն հրամանի /այսուհետ՝ Հրաման/ թիվ 1 Հավելվածում`

1) լրացնել նոր` 22.1-ին, 22.2-րդ և 22.3-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«22.1. Գնահատումն անցկացնում են պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:

22.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:

22.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:»:

2) 27-րդ կետում` «միջոցով» բառից հետո լրացնել «` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով:

 

Նախարար

Դ. Սարգսյան