«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11213279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
27 հունիսի 2013 թ. ք. Երևան |
թիվ 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 2-րդ կետի «բ» ենթակետում «նախականխումը և բացահայտումը» բառերը փոխարինել «բացահայտումը և կանխումը» բառերով:
2) 3-րդ կետը.
ա. 3-րդ պարբերությունում «մեկ տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով,
բ. լրացնել նոր 4-րդ պարբերությամբ.
«Խմբի նախագահը կարող է վերընտրվել ոչ ավելի քան երկու անգամ:»:
3) 9-րդ կետը լրացնել նոր 2-րդ պարբերությամբ.
«Սույն կետի 1-ին պարբերությունում նշված` խմբի անդամ լինելը բացառող հանգամանքների առկայությունը պարզելու նպատակով խմբի անդամի հավակնորդը ստուգվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ստորաբաժանումների կողմից»:
4) 13-րդ կետի.
ա. 1-ին պարբերությունում «3 տարի ժամկետով» բառերը փոխարինել «4 տարի ժամկետով: Խմբի անդամի լիազորությունները կարող են երկարաձգվել ոչ ավելի քան երկու անգամ:» բառերով:
բ. 2-րդ պարբերությունում «պետք է կրի հագուստի վրա ՁՊՎ-ում գտնվելու ողջ ընթացքում:» բառերը փոխարինել «պետք է ներկայացնի ոստիկանության իրավասու ծառայողին որպես անձը հաստատող փաստաթուղթ:» բառերով:
5) 14-րդ կետի.
ա. 1-ին պարբերությունից հանել «կամ նրա տեղակալին» բառերը:
բ. 3-րդ պարբերությունում «մեկ ամսվա» բառերը փոխարինել «քառասուն օրվա» բառերով:
գ. 4-րդ պարբերությունում «3 ամսվա» բառերը փոխարինել «յոթանասունհինգ օրվա» բառերով:
դ. 5-րդ պարբերությունում «հետ միասին» բառերից հետո լրացնել «` խմբի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքէջում:» բառերով:
6) 22-րդ կետը լրացնել «է» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«է) առկա է խմբի միջնորդությունը` նիստի մասին պատշաճ տեղեկացված խմբի անդամի կողմից առանց հարգելի պատճառի նիստին չմասնակցելու հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|