Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.04.15/14(332) Հոդ.48
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.01.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 57-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

(հրամանը խմբ. 29.05.13 N 20-Ն)

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԴ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 29.05.13 N 20-Ն)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշմամբ հաստատված «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի 20-րդ կետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը վավերացնող գրանցման ձևը` համաձայն հավելված 1-ի,

2) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը վավերացնող գրանցման ձևի և բնակչի գրանցման մասին ծանուցման շրջանառության և լրացման ուղեցույցը` համաձայն հավելված N 2-ի,

3) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության փոփոխությունը վավերացնող տեղափոխման ձևը` համաձայն հավելված N 3-ի,

4) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության փոփոխությունը վավերացնող տեղափոխման ձևի շրջանառության ուղեցույցը` համաձայն հավելված N 4-ի,

5) բնակչի գրանցման մասին ծանուցման ձևը` համաձայն հավելված N 5-ի:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

 

Հավելված N 1
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թվականի հունվարի 18-ի
N  57-Ն հրամանով

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎ /Ձև 004/

 

1. h/h /_/_/_/_/    2. Գրանցման ամսաթիվ _

_ _ _/

օր

_ _ _ _ _ _/

ամիս

_ _ _ _

  տարի

    3. Ամբուլատոր քարտ N _ _ _ _ _ _

4. Գրանցող բուժհաստատություն

____________________

(անվանումը)

/__/__/__/__/__/__/__/__/

Պետական առողջապահական գործակալության կոդը  

5. Նախկին բուժհաստատություն __________________________________________ 

(անվանումը)

6. Բնակիչ  ________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

7. Ծննդյան ամսաթիվը

_ _ /

օր

_ _ /

ամիս

_ _ _

տարի

8. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը 

(ՀՀ անձնագիր, ծննդյան վկայական, այլ) N-ը  /___/__________

(անհրաժեշտը ընդգծել)                                                             սերիա    համար

9. Սեռը

□ արական

իգական

10. Նույնականացման քարտ N _______________ 11. Հեռախոսահամարը __________________

12. Քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետություն Օտարերկրյա քաղաքացի

Քաղաքացիություն չունեցող անձ

13. Բնակչի հաշվառման վայրը

___________________________ /

(մարզ քաղաք/գյուղ)

____________________________

(փողոց, շենք/տուն, բնկ.)

14. Բնակչի բնակության վայրը

___________________________ /

(մարզ քաղաք/գյուղ)

____________________________

(փողոց, շենք/տուն, բնկ.)

15. Հեռավորությունը բնակության վայրից մինչև բուժհաստատություն <1 կմ   1-2 կմ   2-3 կմ   3-4 կմ   > 4 կմ

16. Սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբերին պատկանելը

___________________

(կոդը/երը ըստ ցանկի, փաստաթղթի N-ը/ները)

17. Աշխատանքային առանձնահատկություններ ___________________________________________

(կոդը/երը ըստ ցանկի)

18. Ռիսկի գործոններ ________________________________________________________________

(կոդը/երը ըստ ցանկի)

19. Բնակչի կողմից ընտրված առողջության

առաջնային պահպանման բժիշկ

______________________(ազգանուն, անուն)

______________________

ստրորագրություն

20. Սպասարկող բուժքույր

________________________________

(ազգանուն, անուն)

______________________

ստրորագրություն

 

Ստորագրելով ստորև՝ տալիս եմ իմ համաձայնությունը մշակելու համար իմ ներկայացրած անհատական տվյալները` անհատական տվյալների մասին ՀՀ օրենսդրության համապատասխան։ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ, որ.

1. Համապատասխան տվյալների փոփոխության դեպքում անհրաժեշտ Է մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնել իմ կողմից ընտրված առողջության աոաջնային պահպանման բժշկին։

2. Անհրաժեշտ Է հետևել բժշկի կողմից տրված ցուցումներին և խորհուրդներին։

3. Անհրաժեշտ Է կատարել տարեկան ԱՌՆՎԱԶՆ մեկ կանխարգելիչ այց առողջության առաջնային պահպանման բուժհաստատություն։

 

21. Բնակչի ստորագրությունը _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

 

%______________________________________________________________________________

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի 2013թ-ի N-Ն

հրամանի

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

ԲՆԱԿՉԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. h/h /__/__/__/__/    2. Գրանցման ամսաթիվ

__ __ __ /

օր

__ __ __ __ __ __ /

ամիս

__ __ __ __

տարի

 

 

3. Բնակիչ___________________________

(ազգանուն, անուն, հայրանուն) 

4. Անձը հաստատող փաստաթղթի համարը/___/

սերիա

_________

համար

5. Գրանցող բուժհաստատություն

_______________________

(անվանումը)

/__/__/__/__/__/__/__/__/

Պետական առողջապահական գործակալության կոդը

6. Նախկին բուժհաստատություն  _______________________________________________

7. Բնակչի կողմից ընտրված առողջության առաջնային պահպանման բժիշկ

_ _ _ _ _  _ _ _ _/

(ազգանուն, անուն)

_ _ _ _ _ _ _ _

հեռախոս

8. Սպասարկող բուժքույր

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ /

(ազգանուն, անուն)

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

հեռախոս

 

 

Հավելված N 2

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թվականի հունվարի 18-ի
N  57-Ն հրամանով


ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԲՆԱԿՉԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

 

1. «Առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի ընտրության գրանցման ձևի» (այսուհետ՝ «Գրանցման ձև») շրջանառության և լրացման ուղեցույցը սահմանում է «Գրանցման ձև»-ի լրացման տրամադրման և շրջանառության ընթացակարգերը:

2. «Գրանցման ձև»-ը լրացվում է սույն կետում նշված տարիքային խմբերի համար, համապատասխան ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի կամ բուժքրոջ (ներառյալ բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրերը) կողմից.

1) մանկաբույժը կամ բուժքույրը` մինչև 18 տարեկան բնակչի համար,

2) թերապևտը կամ բուժքույրը` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչի համար,

3) ընտանեկան բժիշկը կամ բուժքույրը` բոլոր բնակիչների համար, առանց տարիքային սահմանափակման,

4) տվյալ բուժհաստատությունում բնակչի 18 տարեկանը լրանալուց ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ գրանցվելու ժամանակ պետք է լրացվի բժշկի ընտրությունը վավերացնող «Գրանցման ձև»` արդեն 18 տարեկանը լրացած բնակչի ստորագրությամբ,

5) բժշկի ընտրությունը վավերացնող «Գրանցման ձև» պետք է լրացվի նաև նույն բուժհաստատության մի բժշկի մոտից մյուս բժշկի մոտ տեղափոխվելու դեպքում:

3. Բնակչի գրանցումն իրականացվում է.

1) ԱԱՊ բուժհաստատությունում,

2) բնակչի տանը` տնային հսկողական կամ բուժական այցեր կատարելու ժամանակ: Բուժհաստատության տնօրինությունը չի կարող պարտավորեցնել ԱԱՊ բժիշկներին կամ բուժքույրերին այցելել բնակիչների տներ` գրանցման նպատակով:

4. Գրանցման համար բնակչի կողմից տրամադրվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները` դրանք հավաստելով համապատասխան փաստաթղթերի բնօրինակների ներկայացմամբ.

1) Անձնագիր/նույնականացման քարտ` 16 տարեկան և բարձր տարիքի բնակչի համար,

2) Ծննդյան վկայական/նույնականացման քարտ` մինչև 16 տարեկան բնակչի համար,

3) Սոցիալապես անապահով կամ առանձին/հատուկ խմբին պատկանելը հավաստող փաստաթուղթ,

4) Տեղեկանք բնակության վայրից` այլ վայրում հաշվառված, սակայն տվյալ բնակավայրում 6 ամսից ավելի բնակվող բնակչի համար:

5. «Գրանցման ձև» լրացնելուց առաջ բնակչին տեղեկացվում է, որ գրանցման գործընթացում իր տրամադրած անհատական տվյալները պահպանվում են անհատական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բնակչի պահանջի դեպքում «Գրանցման ձև» լրացնող առողջության առաջնային պահպանման բժիշկը կամ բուժքույրը մանրամասն տեղեկություններ են տրամադրում բնակչին ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու նպատակով հավաքվող անհատական տվյալների մշակման նպատակի և գործընթացի վերաբերյալ:

6. «Գրանցման ձև»-ը բաղկացած է երկու մասից՝ բաժանված կետգծերով: Լրացնելով «Գրանցման ձև»-ը՝ վերջինիս «Ծանուցում բնակչի գրանցման մասին» հատվածը (այսուհետև` «Ծանուցում») սույն Կարգի համաձայն ուղարկվում է նախկին ԱԱՊ բուժհաստատություն, եթե գրանցման պահին ճշտվում է, որ բնակիչը գրանցված է այլ բուժհաստատությունում: Եթե բնակիչը այլ բուժհաստատությունում գրանցված չէ, «Ծանուցում»-ը չի լրացվում:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն իսկ ԱԱՊ բժշկի մոտ գրանցված և մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տեղափոխված բնակիչների վերաբերյալ լրացվում է միայն սույն հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված ծանուցման ձևը և սահմանված կարգով ուղարկվում նախկին ԱԱՊ բուժհաստատություն:

8. «Գրանցման ձև»-ը լրացվում է ըստ ստորև բերված հաջորդականության.

1) Հ/Հ (ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ) - Լրացվում է ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի անվանական թղթապանակում գրանցման ամսաթվերի հերթականությամբ լրացված «Գրանցման ձև»-ի քառանիշ հերթական համարը,

2) ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ - Լրացվում է այն ամսաթիվը, երբ պահանջվող փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ տվյալները լրացված են և բնակիչը, ԱԱՊ բժիշկը և բուժքույրը իրենց ստորագրություններով հաստատում են տվյալների հավաստիությունն ու վավերացնում գրանցման փաստը,

3) ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ - Լրացվում է բնակչի ամբուլատոր քարտի այն հերթական համարը, որը գրանցման պահին նշված է քարտի վրա: Բնակչի բժշկական քարտի բացակայության դեպքում կատարել «բացակայում է» նշումը,

4) ԳՐԱՆՑՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ - Վանդակներում լրացվում է բուժհաստատության ութանիշ կոդը, որը տրված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից,

5) ՆԱԽԿԻՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ - Եթե բնակիչը մինչև գրանցվելը սպասարկվել է այլ բուժհաստատության կողմից, ապա լրացվում է բնակչին սպասարկող նախկին բուժհաստատության լրիվ անվանումը,

6) ԲՆԱԿԻՉ - Լրացվում է բնակչի ազգանունը, անունը, հայրանունը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում,

7) ԲՆԱԿՉԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ - Լրացվում է բնակչի ծննդյան ամսաթիվը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում,

8) ԱՆՁՆԱԳՐԻ/ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ - Ըստ ներկայացված փաստաթղթի 16 տարեկան և ավելի տարիքի բնակիչների համար լրացվում է անձնագրի սերիան և համարը, իսկ մինչև 16 տարեկանների համար` ծննդյան վկայականի համարը,

9) ՍԵՌԸ - Լրացում է կատարվում բնակչի սեռի վերաբերյալ համապատասխան վանդակում,

10) ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ - Լրացվում է ըստ տրամադրված նույնականացման քարտի համարի,

11) ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ - Լրացվում է բնակչի հեռախոսահամարը: Սկզբից լրացվում է ֆիքսված կամ բջջային կապի օպերատորի կոդը: Հայաստանի Հանրապետության այլ տարածաշրջաններից բնակչի դեպքում հեռախոսահամարի սկզբում լրացվում է տվյալ տարածաշրջանի կոդը,

12) ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ – Լրացում է կատարվում համապատասխան վանդակում` հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերով ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունենալու փաստը հավաստող տեղեկությունները: Օտարերկրյա քաղաքացիների դեպքում լրացվում է քաղաքացիության երկրի անվանումը,

13) ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ – Լրացվում է բնակչի անձնագրում նշված պաշտոնական հաշվառման վայրը:

14) ԲՆԱԿՉԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ - Լրացվում է ըստ բնակչի կողմից իր մշտական բնակության վայրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների: Եթե հաշվառման վայրը և մշտական բնակության վայրը համընկնում են, հաշվառման վայրը լրացվում է ամբողջությամբ, իսկ մշտական բնակության վայրի դիմաց պարտադիր լրացվում է «նույնը» բառը:

15) ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ - Ըստ բնակչի գնահատման` նշվում է նրա բնակության վայրի հեռավորությունը գրանցող ԱԱՊ բուժհաստատությունից:

16) ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԸ - Եթե բնակիչը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ցանկերում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերից որևէ մեկում կամ մի քանիսում, ապա լրացվում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի կոդը և համապատասխան փաստաթղթի համարը: Եթե ցանկ 1-ում համապատասխան փաստաթուղթը բացակայում է, ապա լրացվում է միայն կոդը:

 

Ցանկ 1

 

Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի անվանումը

Կոդը

Փաստաթուղթը

1-ին խմբի հաշմանդամներ

01

հաշմանդամության վկայականի համարը, տրված կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից

2-րդ խմբի հաշմանդամներ

02

3-րդ խմբի հաշմանդամներ

03

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

04

համապատասխան վկայականի համարը, տրված զինկոմիսարիատի կողմից

Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)

05

 

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)

06

 

Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)

07

կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված հաշմանդամության կենսաթոշակի վկայականի համար կամ ԲՍՓ հանձնաժողովի եզրակացության համարը (088 ձևի կտրոն)

Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

08

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

09

համապատասխան տեղեկանքի համար, տրված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից,

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

10

համապատասխան վկայականի համար, տրված զինկոմիսարիատի կողմից

Բռնադատվածներ

11

բռնադատվածի վկայականի համար, տրված ՀՀ ոստիկանության կողմից

Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)

13

ծնողների հաշմանդամության վկայականների համարները, կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված հաշմանդամության կենսաթոշակի վկայականի համար կամ ԲՍՓ հանձնաժողովի եզրակացության համարը (088 ձևի կտրոն)

Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ

16

 

Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

17

 

Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

18

սոցիալական ծառայության տարածքային գործակալության կողմից տրված տեղեկանքի համար

Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ

19

 

Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

20

 

Կենսաթոշակառուներ` միայնակ չաշխատող

21

կենսաթոշակառուի վկայականի համար

Միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ

23

Կենսաթոշակառուներ` չաշխատող

24

Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ

29

համապատասխան վկայականի համար, տրված արտակարգ իրավիճակների նախարարության կողմից

 

17) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Եթե բնակիչն աշխատում է ցանկ 2-ում բերված՝ աշխատանքային առանձնահատկություն պարունակող մեկ կամ ավելի պայմաններում, ապա լրացվում են համապատասխան կոդը/երը:

 

Ցանկ 2

 

Կոդը

Աշխատանքային առանձնահատկության անվանումը

001

ՔԻՄԻԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

002

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

003

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐ

004

ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ

005

ՍՆՆԴԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ

006

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ

008

ԱՅԼ

 

Եթե բնակիչը չի նշում իր աշխատանքային գործունեության հետ կապված վերոհիշյալ առանձնահատկություններից որևէ մեկը, ապա որևէ բան չի լրացվում:

18) ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆ

Եթե բնակիչը արձանագրում է ցանկ 3-ում բերված մեկ կամ ավելի ռիսկի/երի առկայությունը, ապա լրացվում է/են համապատասխան կոդը/երը:

 

Ցանկ 3

 

Կոդը

Ռիսկի գործոնի անվանումը

001

Ժառանգական հիվանդություն

002

Մանկուց հաշմանդամ

003

Հիպոդինամիա

004

Գիրություն

005

Ծխամոլություն

006

Ալերգիա

007

Ալկոհոլամոլություն

009

Այլ

010

Ժառանգական անամնեզում` 2-րդ տիպի շաքարային դիաբետ

011

Ժառանգական անամնեզում` զարկերակային գերճնշում

012

Ժառանգական անամնեզում` սրտամկանի ինֆարկտ

013

Ժառանգական անամնեզում` ուղեղի կաթված

014

Ժառանգական անամնեզում` գլաուկոմա

015

Ժառանգական անամնեզում` կրծքագեղձի քաղցկեղ

 

Եթե բնակիչը չի նշում որևէ ռիսկի գործոն, ապա որևէ բան չի լրացվում:

19) ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺԻՇԿ - Լրացվում է ԱԱՊ բժշկի անունը, ազգանունը, ում բնակիչն ընտրել է իր որոշմամբ, որից հետո ստորագրվում է բժշկի կողմից:

20) ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՈԻԺՔՈՒՅՐ- Լրացվում է ԱԱՊ բժշկի բնակչին սպասարկող բուժքրոջ անունը, ազգանունը, որից հետո ստորագրվում է բուժքրոջ կողմից:

21) ԲՆԱԿՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - «Գրանցման ձև»-ում պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց և բժշկի, բուժքրոջ ստորագրելուց հետո, «Գրանցման ձև»-ը ստորագրվում է բնակչի կողմից, որով նա համաձայնություն է տալիս ՀՀ օրենսդրությանը համաձայն մշակել իր ներկայացրած անհատական տվյալները: Երեխայի (մինչև 18 տարեկան) համար ստորագրում են նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները): Օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված բնակչի համար ստորագրում են նրա օրինական ներկայացուցիչները:

9. Բնակչի գրանցման մասին ծանուցումը լրացվում է հետևյալ կերպ.

1) Հ/Հ (ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ) – Լրացվում է ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի անվանական թղթապանակում գրանցման ամսաթվերի հերթականությամբ լրացված «Գրանցման ձև»-ի քառանիշ հերթական համարը:

2) ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ

Լրացվում է այն ամսաթիվը, երբ ներկայացված պահանջվող փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ տվյալները լրացված են և բնակիչը, ԱԱՊ բժիշկը և բուժքույրը իրենց ստորագրություններով հաստատում են տվյալների հավաստիությունը:

3) ԲՆԱԿԻՉ

Լրացնել բնակչի ազգանունը, անունը, հայրանունը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում:

4) ԱՆՁՆԱԳՐԻ/ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ

Ըստ ներկայացված փաստաթղթի 16 տարեկան և ավելի տարիքի բնակիչների համար լրացվում է անձնագրի սերիան և համարը, իսկ մինչև 16 տարեկանների համար` ծննդյան վկայականի համարը:

5) ԳՐԱՆՑՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

Վանդակներում լրացվում է բուժհաստատության ութանիշ կոդը, որը տրված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից:

6) ՆԱԽԿԻՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Լրացվում է բնակչին սպասարկող նախկին բուժհաստատության լրիվ անվանումը, որտեղից բնակիչը տեղափոխվում է:

7) ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԱԱՊ ԲԺԻՇԿ

Լրացվում է ԱԱՊ բժշկի ազգանունը, անունը և հեռախոսահամարը, ում բնակիչն ընտրել է:

8) ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՈՒԺՔՈՒՅՐ

Լրացվում է ԱԱՊ բժշկի բնակչին սպասարկող բուժքրոջ ազգանունը, անունը և հեռախոսահամարը:

10. «Ծանուցում»-ում պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո, «Ծանուցում»-ը ԱԱՊ բուժհաստատության կողմից թղթային կամ էլեկտրոնային ձևով 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է նախկին բուժհաստատություն:

 

Հավելված N 3

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թվականի հունվարի 18-ի
N  57-Ն հրամանով

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԻ ՄՈՏ ՆՈՐ ԳՐԱՆՑՎԱԾ ԲՆԱԿՉԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՁԵՎ

 

Բժիշկ ____________________________

Բուժհաստատություն _______________________

 

Բնակչի ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդյան

 օր, ամիս, տարի

Անձը հաստատող փաստաթուղթ (ԱՀՓ)

Փաստացի բնակության

վայր

Հեռախոս

Տեղափոխման օր, ամիս, տարի

Գրանցող նոր

բժիշկ

Գրանցող նոր

բուժհաստա-տություն

               

 

Տեղափոխումը կատարեց`

__________________

ազգանուն, անուն

________________

ստորագրություն

___ /____ /_______

օր, ամիս, տարի

       

Բուժհաստատության

ղեկավար՝

__________________

ազգանուն, անուն

________________

ստորագրություն

___ /____ /_______

օր, ամիս, տարի

 

Սույն տեղափոխման ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից էլեկտրոնային եղանակով՝ ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազայի տվյալների հիման վրա:

 


Հավելված N 4

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թվականի հունվարի 18-ի
N  57-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՁԵՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. «Առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի ընտրության փոփոխությունը վավերացնող տեղափոխման ձև»-ի (այսուհետ` «Տեղափոխման ձև») շրջանառության կարգը (այսուհետ` «Կարգ») կարգավորում է բնակչի ԱԱՊ հաստատությունից տեղափոխման ընթացակարգը:

2. «Տեղափոխման ձևը» լրացվում է այն դեպքում, երբ բնակիչը տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ (այսուհետ` ԱԱՊ բժիշկ) է ընտրում նոր բուժհաստատությունում` դրանով իսկ դադարեցնելով իր գրանցումը իր նախկին ԱԱՊ բժշկի մոտ:

3. «Տեղափոխման ձև»-ում առկա տվյալները լրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (այսուհետ` ՊԱԳ) կողմից էլեկտրոնային եղանակով՝ ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազայի տվյալների հիման վրա յուրաքանչյուր օրացուցային ամսվա 1-ի դրությամբ և էլեկտրոնային ձևով տեղադրվում են ըստ բուժհաստատությունների՝ միայն վերջիններիս հասանելի ինտերնետ տիրույթում (www.eհealtհ-pօrtal.ոet):

4. Ծանոթանալով «Տեղափոխման ձև»-ում առկա տվյալներին՝ ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազայի բուժհաստատության պատասխանատու նշանակված անձը համեմատում է դրանք արդեն իսկ ստացված «Ծանուցում»-ների հետ և ներկայացնում «Տեղափոխման ձևը» բուժհաստատության ղեկավարի հաստատմանը:

5. Բուժհաստատության ղեկավարի կողմից հաստատված «Տեղափոխման ձև»-երը էլեկտրոնային ձևով ներկայացվում են ՊԱԳ՝ դրանք բուժհաստատությանը հասանելի ինտերնետ տիրույթում տեղադրվելուց հետո յոթ աշխատանքային օրերի ընթացքում:

6. Այն դեպքում, երբ «Տեղափոխման ձև»-ում առկա բնակչի «Ծանուցում»-ը բացակայում է, բուժհաստատության ղեկավարը գրավոր ձևով հարցում է իրականացնում (անհրաժեշտության դեպքում կցելով նաև համապատասխան «Տեղափոխման ձև»-երը և «Գրանցման ձև»-երը) նոր բնակիչ գրանցած բուժհաստատության ղեկավարին՝ համապատասխան ճշտումներ կատարելու նպատակով: Եթե գրավոր հարցումը ուղարկելուց հետո հինգ աշխատանքային օրերի ընթացքում պատասխան չի ստացվում, բուժհաստատության ղեկավարը ներկայացնում է «Տեղափոխման ձև»-ը ՊԱԳ՝ նշելով այն բնակչի կամ բնակիչների տվյալները, որի/որոնց տեղափոխումը մերժվել է:

7. «Տեղափոխման ձև»-ը ստանալուց հետո երեք աշխատանքային օրերի ընթացքում ՊԱԳ-ը գրավոր ձևով հարցում է ուղարկում նոր բնակիչ գրանցած բուժհաստատության ղեկավարին՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու (բնակչի գրանցման նոր ձև, բնակչի գրանցման մասին ծանուցումը սահմանված ժամկետներում և ձևով նախկին բուժհաստատություն ուղարկելու վերաբերյալ տեղեկատվություն) կամ նոր բնակչի գրանցումը չեղարկելու համար: Այն դեպքում, երբ գրավոր հարցմանը հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում բանավոր կամ գրավոր կարգով (այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով) պարզաբանումներ չեն տրվում, կամ չի չեղարկվում նոր գրանցումը, ապա այն չեղարկվում է ՊԱԳ-ի կողմից՝ այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային ձևով տեղեկացնելով համապատասխան բուժհաստատությունների ղեկավարներին:

8. Այն դեպքում, երբ նոր բնակչի գրանցումը բուժհաստատության կողմից կատարվել է համաձայն սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի ընտրության գրանցման ձևի շրջանառության կարգ»-ի, սակայն բնակչի գրանցման մասին ծանուցումը ուղարկելուն հաջորդող ամսվա 1-ի դրությամբ ՊԱԳ-ի ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազայում կատարված ստուգման արդյունքում նոր բնակիչ գրանցած բուժհաստատությունը պարզում է, որ նախկին բուժհաստատության կողմից բնակչի տեղափոխումը սահմանված կարգով չի իրականացվել, ինչպես նաև բացակայում է նախկին բուժհաստատության ղեկավարի գրավոր հարցումը՝ բնակչի գրանցման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, նոր բնակիչ գրանցած բուժհաստատության ղեկավարը գրավոր դիմում է նախկին բուժհաստատության ղեկավարին (անհրաժեշտության դեպքում ներկայացնելով բնակչի գրանցման ձևի պատճենը և տեղեկատվություն «Ծանուցում»-ը/ները ուղարկելու մասին)՝ համապատասխան տեղափոխումը իրականացնելու առաջարկով: Այն դեպքում, երբ գրավոր դիմումի պատասխանը չի ստացվում այն ուղարկելուց հետո հինգ աշխատանքային օրերի ընթացքում, նոր բնակիչ գրանցած բուժհաստատության ղեկավարը ուղարկված գրավոր դիմումի պատճենը կից գրությամբ ուղարկում է ՊԱԳ:

9. ՊԱԳ-ը, իր տարածքային կենտրոնների միջոցով, երեք աշխատանքային օրերի ընթացքում ճշտում է ներկայացված տեղեկատվությունը և դրանց հիմնավոր լինելու դեպքում (նախկին բուժհաստատությանը սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է «Ծանուցում»-ը, բնակչի գրանցման նոր ձևում առկա է բնակչի ստորագրությունը, անհատական տվյալները ճիշտ են), գրավոր ձևով առաջարկում նախկին բուժհաստատությանը` կատարել տեղափոխումը սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով:

10. Տեղափոխում չկատարած բուժհաստատության ղեկավարը պարտավոր է ՊԱԳ-ի կողմից գրավոր առաջարկը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում կազմակերպել համապատասխան տեղափոխումների իրականացումը և դրա վերաբերյալ ՊԱԳ ներկայացնել վավերացված «Տեղափոխման ձև»:

11. Այն դեպքում, երբ ներկայացված տեղեկատվությունը հիմնավոր չէ (նախկին բուժհաստատությունը սահմանված կարգով և ժամկետներում չի ստացել «Ծանուցում»-ը, բնակչի գրանցման նոր ձևում բացակայում է բնակչի ստորագրությունը, կամ առկա են սխալներ անհատական տվյալներում), ՊԱԳ-ը դիմում է նոր բնակիչ գրանցող բուժհաստատությանը` գրանցումը չեղարկելու առաջարկով:

12. Նոր բնակչին գրանցած բուժհաստատության ղեկավարը պարտավոր է ՊԱԳ-ի կողմից գրավոր առաջարկը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպել համապատասխան գրանցման չեղարկումը և այդ մասին էլեկտրոնային ձևով տեղեկացնել ՊԱԳ-ին:

13. Այն դեպքում, երբ սույն կարգի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված ժամկետներում համապատասխան տեղափոխումները չեն կատարվում կամ գրանցումները չեն չեղարկվում, ապա այդ գործողությունները կատարվում են ՊԱԳ-ի կողմից՝ այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային ձևով տեղեկացնելով համապատասխան բուժհաստատությունների ղեկավարներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.05.2013, N 20-Ն 20.07.2013, N 57-Ն
28.02.2007, N 354-Ն 26.04.2007, N 57-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան