«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11013269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիսի 2013 թ. |
N 660-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 116-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի 1668-Ն որոշման Հավելված 2-ի 32.1-ին, 32.2-րդ և 32.3-րդ և 33-րդ կետերը և 2013 թվականի մայիսի 2-ի N 464-Ն որոշման 2-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը ու կազմը, յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 116-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին, 25.2-րդ և 22.3-րդ կետերով.
«25.1. Գնահատումն անցկացնում են պետական մարմնի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:
25.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:
25.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:»,
2) 28-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «՝ մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|