ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2012 թ. |
N 3075-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N ՀՕ-227-Ն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը և 2012 թվականի դեկտեմբերի 21-ին «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը 2003 թվականի հուլիսի 7-ին (Կ-XX-000162) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիան լրացնել` նշելով գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Նորք-Մարաշ համայնք, Նորքի այգիներ, 180:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|